Վիլլեմստադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Վիլլեմստադ
Willemstad harbor.jpg
Կոորդինատներ: 12°7′0″ հս․ լ. 68°56′0″ ամ. ե. / 12.11667° հս․. լ. 68.93333° ավ. ե. / 12.11667; 68.93333
Երկիր Կյուրասաո Կյուրասաո
Հիմնադրված է 1634 թ.
ԲԾՄ 37 մետր
Բնակչություն 140 100 մարդ (2008)
##Վիլլեմստադ (Աշխարհ)
Red pog.png
Լողացող կամուրջը Վիլլեմստադում

Վիլլեմստադ, մեծ քաղաք Կյուրասաո վարչական կենտրոնում: Բնակչությումը 58000 մարդ (2003 թ.), իսկ քաղաքական ագլոմերացիան հասնում է մինչև 130 հազ.[1]:

Հոլանդացիները Կարիբյան կղզիների գեղեցիկ բնական նավահանգստում ստեղծեցին առևտրային բնակավայր 1634 թվականին: Հետագա դարերի ընթացքում քաղաքը տնտեսապես աճեց և զարգացավ: Քանի որ կղզու տնտեսությունը ծաղկում էր, այդ փաստը գրավում էր նիդերլանդացի և հրեա առևտրականների ուշադրությունը, և քաղաքը դարձավ հզոր առևտրական կենտրոն շատ գեղեցիկ առանձնատներով և բիզնես շրջաններով:

Ժամանակակից քաղաքը իր մեջ է կրում մի քանի պատմակն շրջաններ, ճարտարապետական կոթողներ որոնք իրենց մեջ են արտահայտել ոչ միայն եվրոպական ոճի էսքիզներ այլ նաև նիդերլանդներից այստեղ բերված ոճը:

Քաղաքի կետրոնը կիսում է երկու մեծ շրջաններ ՝ Պունդան արևելյան մասում և Օտրոբանդան արևմտյան մասում: Հիասքանչ ափամերձ տարածքի ողջ երկայնքով տեղակայված են XVIII-XIX դարերի վաղեմություն ունեցող նիդերլանդական բնակավայրեր, որոնցում այժմ տեղակայված են սրճարաններ, առևտրի կենտրոններ և այլ ժամանցի վայրեր: Հին քաղաքներ կապված են երկու կամուրջով Կոնինգին-Յուլիանաբրյուգ (բարձրությունը կազմում է 50 մետր) և Կոնինգի-Էմմաբրյուգը ՝ հետիոտնային կամուրջը՝ հատուկ կառուցված է նավերի երևեկությանը չխանգարելու համար: Նավահանգստում կա լողացող շուկա:

Պունդաի հյուսիսային մասում ձգվում է հին հրեական շրջան Սխարլոն: Այնտեղ է գտնվում տարիքով երկրորդ սինագոգը (հնագույն տներ) ՝ Միկվա-Իսրաել-Էմանուէլը (XVII դար), և նունպես հին գերեզմանոց Բեթ-Հեյմը, իր ոչ մեծ ներքին թանգարանով:

Ֆորտ-Ամստերդամը (1635 թվական) նավահանգիստը, որից էլ սկսել է զարգանալ քաղաքը, այս օրերին դեռևս թույատրվում է այս տարածք մուտք գործելը: Սա համարվում էր Նիդերլանդական Անտիլների նստավայրը:

Քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ՝ Կյուրասաոի թանգարանը, Ծովային թանգարանը, Ֆորտ-Ամստերդամի եկեղեցական թանգարանը և Կուրա-Խուլանդի թանգարանը: 1948 թվականին հրեա և արաբ ժողովուրդների միջև ծագեց վիճաբանություն, որը բերեց մեծ անկարգության, որն էլ վերածվեց սպանդի, որի ընթացում էլ մահացավ մեկ մարդ:

1977 թվականին քաղաքը և նավահանգիստ Վիլլեմստադը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга:Русские названия жителей: Словарь-справочник, 71