Փոլ Գասկոին
Փոլ Գասկոին անգլ.՝ Paul Gascoigne | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1967[1][2][3][…] (55 տարեկան) | ||
Ծննդավայր | Gateshead, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Փոլ Ջոն Գասկոին, (անգլ.՝ Paul John Gascoigne, մայիսի 27, 1967[1][2][3][…], Gateshead, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ծնվել է 1967 թվականի մայիսի 27-ին, Դանստոնում։ Անգլիայի հավաքականի առաջատարն է եղել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գասկոինը 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանն Անգլիայի հավաքականի աստղերից մեկն էր։ Անգլիայի թիմն այդ տարի հասնում է մինչև կիսաեզրափակիչ, սակայն հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտվում է իր սկզբունքային հակառակորդ Գերմանիայի թիմին։ Արտասվող Գասկոինին պատկերող կադրերն այդ ժամանակ տարածվեցին ամբողջ աշխարհով։ Աշխարհի առաջնության ավարտից հետո Գասկոինը «Նյուքասլից» տեղափոխվել է «Տոտենհեմ»։ «Գազզա»-ն նոր ակումբի հետ հասել է մինչև Անգլայի գավաթի եզրափակիչ, որտեղ «Նոթթինգհեմ Ֆորսեթի» դեմ խաղի 17-րդ րոպեում իր սեփական սխալի պատճառով ծանր վնասվածք է ստացել ու փոխարինվել։ Ամեն դեպքում, «Տոտենեմը» կարողացավ ավելացված ժամանակում հաղթանակ տոնել Դեսա Ուոկերի ինքնագոլի շնորհիվ։ Վնասվածքի պատճառով նա բաց թողեց 1991-92 թվականների ամբողջ խաղաշրջանը (այդ թվում և`Եվրոպայի չեմպիոնատը Շվեդիայում)։ Դրանից հետո, կիսապաշտպանը հինգ ու կես միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց Հռոմի Լացիո ֆուտբոլային ակումբ, բայց երեք խաղաշրջանում խաղաց ընդամենը 42 խաղ։ 1995 թվականին նա հայտնվել է «Ռեյնջեռս»-ում, որտեղ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և ճանաչվել է Շոտլանդիայի լավագույն ֆուտբոլիստ։ 1998 թվականինԳասկոինը հերթական անգամ փոխել է ակումբը` այս անգամ տեղափոխվելով «Միդլսբռո»։ 1996 թվականին Անգլիայում տեղի ունեցած Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Շոտլանդիայի հետ խաղում Փոլը ֆենոմենալ գեղեցիկ գոլ խփեց։ Գասկոյինն արդյունավետ հնարքով խաբեց շոտլանդացի պաշտպանին և գոլ խփեց` թույլ չտալով, որ գնդակը դիպչի խոտածածկին։ Սակայն Անգլիայի հավաքականը չհասավ եզրափակիչ։ 2002 թվականին ներառվել է Անգլիայի ֆուտբոլի պատվո ցուցասրահում։ 2010 թվականի սեպտեմբերի 26 –ին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Գասկոինը կգլխավորի «Գառֆոռտ Տաուն» ակումբը[4]։ Հոկտեմբերի 7-ին, սակայն, արդեն պարզ դարձավ, որ նա թիմում չի խաղա։ 2014 թվականի օգոստոսին Գասկոինը հայտավորված է եղել Բորտմունդի կիրակնօրյա լիգայի չորրորդ դիվիզիոնի «Էբբի» թիմում։ 2015 թվականին նկարահանվեց ռեժիսոր և լրագրող Ջեյն Պռեստոնի «Գասկոին. Անգլիայի լեգենդ» վավերագրական ֆիլմը։
Թիմային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիայի գավաթակիր, 1991
- Շոտլանդիայի չեմպիոն, 1996, 1997
- Շոտլանդիայի գավաթակիր, 1996
- Շոտլանդիայի Լիգայի գավաթակիր, 1997
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ