Գեյթսհեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գեյթսհեդ
անգլ.՝ Gateshead
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես21,68 կմ²
Բնակչություն120 046 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ0191
Փոստային դասիչNE8-NE11
Պաշտոնական կայքgateshead.gov.uk
Գեյթսհեդ (Միացյալ Թագավորություն)##
Գեյթսհեդ (Միացյալ Թագավորություն)

Գեյթսհեդ[2] (անգլ.՝ Gateshead), քաղաք Անգլիայի հյուսիսարևելյան մասում՝ Թայն էնդ Ուիր կոմսությունում, Թայն գետի հարավային ափին Նյուքասլ ափոն Թայն քաղաքի դիմաց, որի հետ կապված է տասը կամրջով (դրանց թվում է նշանավոր Հազարամյակի կամուրջը)։ Քաղաքի աչքի ընկնող կառույցներից են նաև «Հյուսիսի հրեշտակ» անվանումով հայտնի 20 մետրանոց արձանը, The Sage Gateshead վարչա-համերգային համալիրը, The Glasshouse International Centre for Music համերգասրահը, ժամանակակից արվեստի բալթիական կենտրոնը՝ Baltic Centre for Contemporary Art:

Գեյթսհեդը նույնանուն մետրոպոլիտենական շրջանի գլխավոր քաղաքն է։ Պատմականորեն գտնվել է Դարեմ կոմսության կազմում։ 1888 թվականին ընդունված տեղական կառավարման մասին օրենքով ձևավորել է շրջանային բորո և ստացել կոմսության խորհրդից անկախ, ինքնուրույն կառավարվելու իրավունք։

2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 120.046[3], ավելի ընդարձակ բորոյինը՝ 200.214[4]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյթսհեդին բնորոշ է օվկիանոսային կլիման՝ տեղումների միջին ամսական շուրջ 30 միլիմետր քանակով, Köppen Climate Classification-ի դասակարգմամբ՝ #Group C: Temperate/mesothermal climates|Cfb (Marine West Coast Climate/Oceanic climate)[5]:

Գեյթսհեդ, ՄԲի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 7
(45)
8
(46)
10
(50)
11
(52)
14
(57)
17
(63)
19
(66)
20
(68)
17
(63)
13
(55)
10
(50)
7
(45)
13
(55)
Միջին ցածր °C (°F) 3
(37)
3
(37)
4
(39)
5
(41)
8
(46)
10
(50)
13
(55)
13
(55)
10
(50)
7
(45)
5
(41)
3
(37)
7
(45)
Տեղումներ մմ (դյույմ) 43
(1.7)
41
(1.6)
38
(1.5)
66
(2.6)
48
(1.9)
61
(2.4)
48
(1.9)
61
(2.4)
50
(2)
61
(2.4)
66
(2.6)
56
(2.2)
643
(25.3)
աղբյուր: Weatherbase[6]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյթսհեդը բարեկամական և գործընկերային սերտ կապեր է հաստատել ֆրանսիական Սենտ Էթիեն դյու Ռուվրե և ճապոնական Կոմացու քաղաքների հետ[22]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 88.
  3. «KS201EW (Ethnic group) - Nomis - Official Labour Market Statistics». www.nomisweb.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  4. «Usual resident population.xls». gateshead.gov.uk. gov.uk. 2021 թ․ հունիսի 23. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  5. «Travel Weather Averages (Weatherbase)». Weatherbase. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին.
  6. Կաղապար:Failed verification «Weatherbase.com». Weatherbase. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  7. McLean, Gareth (2002 թ․ օգոստոսի 9). «The voice of Big Brother». The Guardian. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին.
  8. «International Heritage Centre». salvationarmy.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. «Newcastle, Westgate Road, Statue of Joseph Cowen | sitelines.newcastle.gov.uk». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Commemorative Plaques in Gateshead Borough». bpears.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին.
  11. «Sunday for Sammy - Sammy Johnson».
  12. Plater, Alan (2001 թ․ մայիսի 17). «Obituary: Alex Glasgow». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  13. «Why do they keep trotting out this Looney idea about Shakespeare?». The Daily Telegraph. London. 2011 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին.
  14. «PMSA». 2018 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Stuff, Good. «William Shield blue plaque in Gateshead». www.blueplaqueplaces.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  16. «Interview - John Steel (Animals and Friends)».
  17. «Canon H. S. Stephenson (Death)». The Times Newspaper, London, England. 1957 թ․ հունիսի 6.
  18. «Background; Sir Joseph Swan Centre for Energy Research; Newcastle University». ncl.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
  19. «History». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  20. «Robert Spence Watson - Graces Guide». www.gracesguide.co.uk. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
  21. «Sylvia Waugh». www.penguin.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  22. «Komatsu City». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյթսհեդ» հոդվածին։