Գյոթեբորգ
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Գյոթեբորգ | |||||
| շվեդ.՝ Göteborg | |||||
| |||||
| 57°42′27″N 11°58′3″E / 57.70750°N 11.96750°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Գյոթեբորգ համայնք[1], Mölndals kommun?, Partille Municipality? և Kungsbacka Municipality? | ||||
| Ներքին բաժանում | Norra Hisingen?, Angered?, Munkebäck?, Västra Hisingen?, Lundby?, Majorna-Linné?, Örgryte-Härlanda?, Västra Göteborg? և Askim-Frölunda-Högsbo? | ||||
| Հիմնադրված է | 1621[2][3] թ. | ||||
| Մակերես | 27 155±0,5 հեկտար | ||||
| ԲԾՄ | 12 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | շվեդերեն | ||||
| Բնակչություն | ▼32 674 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[4] | ||||
| Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 31 | ||||
| Փոստային դասիչ | 400 10–418 79 | ||||
| Պաշտոնական կայք | goteborg.se(շվեդ.) | ||||
|
| |||||
Գյոթեբորգ, Գոթենբուրգ (շվեդ.՝ Göteborg), քաղաք և նավահանգիստ Շվեդիայամ, Կատեգատ նեղուցի ափին՝ Գյոթա-Էլվ գետի գետաբերանում։ Բնակչության թվով երկրի երկրորդ քաղաքն է՝ 446,9 հազար բնակչություն (1970 թվականի դրությամբ)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, Շվեդիայի նավաշինության, ավտոմոբիլաշինության, առանցքակալների արտադրության և նավթավերամշակման հիմնական կենտրոնը։ Զարգացած են նաև էլեկտրատեխնիկական, տեքստիլ և թղթի արդյունաբերությունը։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական և առևտրական ինստիտուտներ, թանգարաններ։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 17-րդ դարի սկզբին։ Անվանումը (շվեդ.՝ Göteborg) շվեդերենից թարգմանվում է «գոթական ամրոց»[5]։ Այն առաջացել է Շվեդիայի հարավում մեր թվարկությունից առաջ բնակված գոթեր ցեղի անվանումից (շվեդ.՝ Götar, ձևափոխված Geatas, Gautar, Goths, Gotar, Gøtar, Götar)։ Գետը, որի վրա կառուցված է քաղաքը, կոչվում է Գյոթա-Էլվ (Göta älv։ Göta borg՝ ամրոց) (կառուցված՝ պաշտպանելու նավահանգիստը՝ Շվեդիայի «առևտրային պատուհանը» դեպի արևմուտք)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիան Նորվեգական Բուհուսլենի և Դանիական Հալանդի միջև ընկած տարածքը ստացել է միայն 13-րդ դարի կեսերին։ Կատեգատ ծովին դուրս եկող այս նեղ հողաշերտը մշտապես պաշտպանության կարիք ուներ դանիական թագի ոտնձգություններից։ 17-րդ դարի սկզբին թագավոր Կառլ IX Վասան Գյոթա-Էլվ գետի գետաբերանում գտնվող Հիսինգեն կղզում հիմնեց քաղաք, որը ստացավ Գյոթենբորգ անունը։
Քաղաքն արագ աճում էր՝ հիմնականում օտարերկրացիների ներգաղթի հաշվին, որոնց մեծ մասը հոլանդացիներ էին։ 1613 թվականի մարտի 14-ին քաղաքը ստացավ նշանակալի արտոնություններ։ 1607 թվականին Գյոթեբորգում սկսեցին կառուցել ամրաշինական կառույցներ, սակայն աշխատանքները դանդաղ էին ընթանում, և Կալմարի պատերազմի սկզբին դրանք դեռ ավարտված չէին։
1611 թվականի հունիսին այստեղ իջած դանիական զորքերը հիմնովին ավիրեցին քաղաքը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոթեբորգում տիրում է խոնավ մայրցամաքային կլիմա։ 1973-ից մինչև 2018 թվականների ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կազմել է +34,1 °C (2018 թվականի հուլիսի 31-ին), իսկ նվազագույնը՝ −26,4 °C (1966 թվականի փետրվարի 9-ին)[6][7]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոթեբորգի բնակչությունը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 596,841 մարդ։ Ներկայումս այն Շվեդիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ Ստոկհոլմից հետո[8]։
Ագլոմերացիայի (Storgöteborg) բնակչությունը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 1,070,935 մարդ[9]։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոթեբորգը Շվեդիայի հիմնական արդյունաբերական քաղաքներից մեկն է։ Այստեղ տեղակայված են այնպիսի ընկերությունների գլխավոր գրասենյակները և արտադրական հզորությունները, ինչպիսիք են Volvo, SKF և Victor Hasselblad AB։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tätorter 2010 — Statistics Sweden, 2010. — ISSN 1654-3823
- ↑ https://goteborg.se/wps/portal/start/kommun-o-politik/kommunfakta/historia/om-historia/!ut/p/z1/hY5BC4IwHMU_jdf9p5XbutnBSCUNAm2XUFlTcE7matCnz45B0bs93u_xHnCogI_1o5e17fVYD4u_8PBa-MmJ7vwI53sW48M5LeJjmuVk5UP5D-BLjH8owpAA7xuFXKsQRkGwITSgjFGypixk5L0fjc2KSuBG3IQRBt3Ncquzdpq3Hvawcw5JreUgUKuVh79VOj1bqD5JmFT1zEQZvQCPuDee/dz/d5/L2dBISEvZ0FBIS9nQSEh/
- ↑ https://www.goteborg.com/goteborgs-historia-och-arv/
- ↑ Statistiska tätorter 2023, befolkning och landareal per tätort och kommun — Statistics Sweden, 2024.
- ↑ Hellquist, E. Svensk etymologisk ordbok. Pamp, B. Ortnamnen i Sverige. Svenska ortnamnsarkiv. AWE/Gebers serie om ortnamnen i våra landskap.
- ↑ «Климатические данные Швеции». Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին.
- ↑ «Nytt rekord: Varmaste dagen i Göteborgs historia» (շվեդերեն). Արխիվացված օրիգինալից 2020-08-09-ին. Վերցված է 2020-08-28-ին. Nytt rekord: Varmaste dagen i Göteborgs historia
- ↑ Гетеборг Штад. «Население Гётеборг».
- ↑ «Folkmängd i Göteborgsregionen 2022». goteborgsregionen.se (շվեդերեն). 2023-03-29. Արխիվացված օրիգինալից 2023-05-29-ին. Վերցված է 2023-07-08-ին.
- ↑ [«Vänortssamarbete och kommunala partnerskap[//hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B5%D5%B8%D5%A9%D5%A5%D5%A2%D5%B8%D6%80%D5%A3#endnote_sv]». Արխիվացված օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2020-08-28-ին.
{{cite web}}: External link in(օգնություն) Vänortssamarbete och kommunala partnerskap]|title= - ↑ [«Göteborgs Stads samarbete med vänorter och partnerstäder[//hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%B5%D5%B8%D5%A9%D5%A5%D5%A2%D5%B8%D6%80%D5%A3#endnote_sv]». Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2020-08-28-ին.
{{cite web}}: External link in(օգնություն) Göteborgs Stads samarbete med vänorter och partnerstäder]|title=
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյոթեբորգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 113)։ |
