ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1985
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1985 CONCACAF Championship 1985 Campeonato de la CONCACAF 1985 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | ֆիքսված չէ |
Քաղաքներ | 12 |
Մարզադաշտեր | 12 |
Մրցաշրջանի ժամկետ | փետրվարի 24 — սեպտեմբերի 14 |
Մասնակիցներ | 9 |
Մրցանակային տեղեր | |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 24 |
Խփված գոլեր | 54 (2.25 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | ![]() |
← 1981 ![]() |
1985 թ. կայացած ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնությունը՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը, դարձավ մրցաշարի չորրորդ խաղարկությունը, որը ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը համատեղեց 1986 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության տեղական գոտու ընտրական մրցաշարի հետ։ ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված էր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 24 ուղեգրերից երկուսը, և այն բանից հետո, Մեքսիկան նվաճեց աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիր լինելու իրավունքը (ավելի վաղ նախատեսված էր աշխարհի առաջնությունը անցկացնել Կոլումբիայում, սակայն ավերիչ երկրաշարժից հետո կոլումբիական կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ չէ ընդունել մրցաշարը, և ՖԻՖԱ-ն որոշեց փոխել նրա անցկացման վայրը), 1986 թ. աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի արդյունքում որոշվելու էր մեկ ազատ ուղեգրի նվաճողը։ Առաջին անգամ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունը չունեցավ տանտեր-երկիր։ Փոխվեց նաև խաղարկության ձևաչափը։ Երեքական հավաքականներից բաղկացած երեք խմբերի հաղթողները կազմեցին եզրափակիչ փուլի խումբը, որի հաղթողն էլ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիրը։ Խմբերում հավաքականները միմյանց հետ հանդիպեցին երկուական անգամ՝ տանը և մրցակցի հարկի տակ։
Որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Մասնակցությունը | Որակավորման ճանապարհը | |
---|---|---|---|
Հյուսիսամերիկյան զոնա | |||
![]() |
3-րդ | ընտրական 2-րդ զույգի հաղթող | |
![]() |
1-ին | ընտրական 3-րդ զույգի հաղթող | |
Կենտրոնամերիկյան զոնա | |||
![]() |
7-րդ | ավտոմատ կերպով | |
![]() |
5-րդ | ընտրական 1-ին զույգի հաղթող | |
![]() |
5-րդ | ընտրական 4-րդ զույգի հաղթող | |
![]() |
6-րդ | ընտրական 5-րդ զույգի հաղթող | |
Կարիբյան զոնա | |||
![]() |
5-րդ | ընտրական 6-րդ զույգի հաղթող | |
![]() |
7-րդ | ընտրական 7-րդ զույգի հաղթող | |
![]() |
2-րդ | ընտրական 8-րդ զույգի հաղթող |
Մրցավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության այս խաղարկության խմբային փուլում թիմերից յուրաքանչյուրը երկուական հանդիպում էր անցկացնում տանը և մրցակցի հարկի տակ[1][2]։ A խմբում հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարն ընթացավ Հոնդուրասի և Սալվադորի միջև, իսկ Սուրինամի հավաքականը կատարեց հետնապահի դերը։ Եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերեցին վերջին խաղում հոնդուրասցիները՝ սեփական դաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղալով սալվադորցիների հետ։
B խմբում հիմնական պայքարն ընթացավ Կանադայի և Գվատեմալայի միջև։ Վճռորոշը Գվատեմալայի և Կանադայի միջև Գվատեմալայում կայացած հանդիպումն էր, որն ավարտվեց 1։1 հաշվով։ Այս ոչ ոքին կանադացիներին հաջորդ փուլի ուղեգիր բերեց։ Խմբում վերջին տեղը գրավեց Հայիթիի հավաքականը։
Ամենից հավասարակշռվածը C խումբն էր։ Սակայն խմբից դուրս գալու հիմնական պայքարը ընթացավ Կոստա Ռիկայի և Միացյալ Նահանգների հավաքականների միջև։ Կոստառիկացիները վերջին խաղում կարողացան մրցակցի հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասնել ամերիկացիների նկատմամբ և շարունակել պայքարը հաջորդ փուլում։ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականը խմբում եզրափակեց մրցաշարային աղյուսակը։
Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եզրափակիչ փուլի երեք մասնակիցների մեջ ֆավորիտ էր համարվում Հոնդուրասը։ Ենթադրվում էր, որ նրան լուրջ դիմակայելու է Կոստա Ռիկայի հավաքականը, իսկ Կանադան դիտվում էր որպես եզրափակիչ փուլի սոսկ մասնակից։ Կրկին թիմերն անցկացրեցին երկուական տնային և արտագնա հանդիպում։ Առաջին հինգ հանդիպումների արդյունքում կոստառիկացիները դուրս մնացին չեմպիոնական մրցավազքից։ Կանադան կրկնակի անգամ ոչ ոքի խաղալով Կոստա Ռիկայի հետ (1։1 և 0։0) և մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթելով Հոնդուրասին, վերջին և վճռորոշ խաղից առաջ վերջինիս գերազանցում էր մեկ միավորով, և բավարար էր սեփական դաշտում ոչ ոքի խաղալ։ Հանդիպումն անցավ լարված պայքարում և ավարտվեց կանադացիների 2։1 հաշվով հաղթանակով, և Կանադայի ազգային թիմը առաջին անգամ նվաճեց մայրցամաքային չեմպիոնի տիտղոսը և արժանացավ 1986 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ին հատկացված երկրորդ ուղեգիրը։ Հոնդուրասցիները գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշի շնորհիվ զբաղեցրեցին մրցաշարում երկրորդ տեղը։
Հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբ 1[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
4 | 2 | 2 | 0 | 5 | 3 | +2 | 6 |
2 | ![]() |
4 | 2 | 1 | 1 | 7 | 2 | +5 | 5 |
3 | ![]() |
4 | 0 | 1 | 3 | 2 | 9 | -7 | 1 |
Հանդիպումների արդյունքները
24 փետրվարի |
Սուրինամ ![]() |
0 : 3 | ![]() |
Կուսկատլան մարզադաշտ, Սան Սալվադոր[1] Հանդիսական՝ 35 652 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Մաուրիսիո Ալֆարո ![]() Վիլֆրեդո Հուեսո ![]() Էվեր Էռնանդես ![]() |
27 փետրվարի |
Սալվադոր ![]() |
3 : 0 | ![]() |
Կուսկատլան մարզադաշտ, Սան Սալվադոր Հանդիսական՝ 18 918 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Խոսե Մարիա Ռիվաս ![]() Լուիս Սապատա ![]() |
Հղում |
3 մարտի |
Սուրինամ ![]() |
1 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա[1] Հանդիսական՝ 35 000 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռինալդո Էնտինխ ![]() |
Հղում | Էդուարդո Լաինգ ![]() |
6 մարտի |
Հոնդուրաս ![]() |
2 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 27 453 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Խոսե Ֆիգերոա ![]() |
Հղում | Քենեթ Ստյուարդ ![]() |
10 մարտի |
Սալվադոր ![]() |
1 : 2 | ![]() |
Կուսկատլան մարզադաշտ, Սան Սալվադոր Հանդիսական՝ 51 555 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Խոսե Մարիա Ռիվաս ![]() |
Հղում | Ռոբերտո Բեյլի ![]() Էդուարդո Լաինգ ![]() |
14 մարտի |
Հոնդուրաս ![]() |
0 : 0 | ![]() |
Մորասան մարզադաշտ, Սան Պեդրո Սուլա Հանդիսական՝ 38 175 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում |
Խումբ 2[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
4 | 3 | 1 | 0 | 7 | 2 | +5 | 7 |
2 | ![]() |
4 | 2 | 1 | 1 | 7 | 3 | +4 | 5 |
3 | ![]() |
4 | 0 | 0 | 4 | 0 | 9 | -9 | 0 |
Հանդիպումների արդյունքները
13 ապրիլի |
Կանադա ![]() |
2 : 0 | ![]() |
Ռոյալ Ատլետիկ Պարկ, Վիկտորիա Հանդիսական՝ 5 000 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Իգոր Վրաբլիչ ![]() Մայք Սուինի ![]() |
Հղում |
20 ապրիլի |
Կանադա ![]() |
2 : 1 | ![]() |
Ռոյալ Ատլետիկ Պարկ, Վիկտորիա Հանդիսական՝ 5 000 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Դեյլ Միտչել ![]() |
Հղում | Խուլիո Ռենդոն ![]() |
26 ապրիլի |
Հայիթի ![]() |
0 : 1 | ![]() |
Սիլվիո Կատոր մարզադաշտ, Պորտ-օ-Պրենս Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Կառլոս Էստրադա ![]() |
5 մայիսի |
Գվատեմալա ![]() |
1 : 1 | ![]() |
Մատեո Ֆլորես մարզադաշտ, Գվատեմալա Հանդիսական՝ 60 000 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Բիրոն Պերես ![]() |
Հղում | Դեյլ Միտչել ![]() |
8 մայիսի |
Հայիթի ![]() |
0 : 2 | ![]() |
Սիլվիո Կատոր մարզադաշտ, Պորտ-օ-Պրենս Հանդիսական՝ 7 000 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Դեյլ Միտչել ![]() Իգոր Վրաբլիչ ![]() |
15 մայիսի |
Գվատեմալա ![]() |
4 : 0 | ![]() |
Մատեո Ֆլորես մարզադաշտ, Գվատեմալա Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ռաուլ Չակոն ![]() Սելվին Գալինդո ![]() Խուան Ֆունես ![]() Ալֆրեդո Սոլորսանո ![]() |
Հղում |
Խումբ 3[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
4 | 2 | 2 | 0 | 6 | 2 | +4 | 6 |
2 | ![]() |
4 | 2 | 1 | 1 | 4 | 3 | +1 | 5 |
3 | ![]() |
4 | 0 | 1 | 3 | 2 | 7 | -5 | 1 |
Հանդիպումների արդյունքները
24 ապրիլի |
Տրինիդադ և Տոբագո ![]() |
0 : 3 | ![]() |
Ռիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե[2] Հանդիսական՝ 9 689 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Ջոնի Վիլյամս ![]() Միգել Սիմփսոն ![]() Նիլտոն Նոբրեգա ![]() |
28 ապրիլի |
Կոստա Ռիկա ![]() |
1 : 1 | ![]() |
Ռիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե Հանդիսական՝ 10 839 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Խորխե Ուլատե ![]() |
Հղում | Նևիկ դե Նուն ![]() |
15 մայիսի |
Տրինիդադ և Տոբագո ![]() |
1 : 2 | ![]() |
Սոքեր Պարկ, Սենտ Լուիս[2] Հանդիսական՝ 14 223 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ադրիան Ֆոնրոուս ![]() |
Հղում | Չիկո Բորխա ![]() Մարկ Պետերսոն ![]() |
19 մայիսի |
Միացյալ Նահանգներ ![]() |
1 : 0 | ![]() |
Մերդոք մարզադաշտ, Տորանս Հանդիսական՝ 6 115 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Փոլ Կալիջուրի ![]() |
Հղում |
26 մայիսի |
Կոստա Ռիկա ![]() |
1 : 1 | ![]() |
Մորերա Սոտո մարզադաշտ, Ալախուելա Հանդիսական՝ 20 173 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Օսկար Ռամիրես ![]() |
Հղում | Ջոն Քեր ![]() |
31 մայիսի |
Միացյալ Նահանգներ ![]() |
0 : 1 | ![]() |
Մերդոք մարզադաշտ, Տորանս Հանդիսական՝ 11 800 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Էվարիստո Կորոնադո ![]() |
Եզրափակիչ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ | Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
4 | 2 | 2 | 0 | 4 | 2 | +2 | 6 |
2 | ![]() |
4 | 1 | 1 | 2 | 6 | 6 | 0 | 3 |
3 | ![]() |
4 | 0 | 3 | 1 | 4 | 6 | -2 | 3 |
Հանդիպումների արդյունքները
11 օգոստոսի |
Կոստա Ռիկա ![]() |
2 : 2 | ![]() |
Ռիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե Հանդիսական՝ 20 043 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ալվարո Սոլանո ![]() Ջոնի Վիլյամս ![]() |
Հղում | Խոսե Ֆիգերոա ![]() Պորֆիրիո Բետանկուր ![]() |
17 օգոստոսի |
Կանադա ![]() |
1 : 1 | ![]() |
Վարսիթի մարզադաշտ, Տորոնտո Հանդիսական՝ 13 486 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Փոլ Ջեյմս ![]() |
Հղում | Վիլյամ Գիլյեն ![]() |
25 օգոստոսի |
Հոնդուրաս ![]() |
0 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Հանդիսական՝ 37 000 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում | Ջորջ Պակոս ![]() |
1 սեպտեմբերի |
Կոստա Ռիկա ![]() |
0 : 0 | ![]() |
Ռիկարդո Սապրիսա մարզադաշտ, Սան Խոսե Հանդիսական՝ 23 398 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Հղում |
8 սեպտեմբերի |
Հոնդուրաս ![]() |
3 : 1 | ![]() |
Կարիաս Անդինո մարզադաշտ, Տեգուսիգալպա Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Պորֆիրիո Բետանկուր ![]() Խոսե Ֆիգերոա ![]() |
Հղում | Ալեշանդրե Գիմարաես ![]() |
14 սեպտեմբերի |
Կանադա ![]() |
2 : 1 | ![]() |
Կանադա Գեյմս մարզադաշտ, Սենտ Ջոն[5] Հանդիսական՝ 7 500 Մրցավար՝ ![]() |
---|---|---|---|---|
Ջորջ Պակոս ![]() Իգոր Վրաբլիչ ![]() |
Հղում | Պորֆիրիո Բետանկուր ![]() |
1985 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն |
---|
![]() Կանադա Առաջին տիտղոսը |
Կանադան ստացավ 1986 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Գոլերի հեղինակները[խմբագրել | խմբագրել կոդը]
5 գոլ` |
4 գոլ` |
3 գոլ` |
2 գոլ` |
1 գոլ` |
|
|
|
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Խոսե Ֆիգերոան։
Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ | Մ | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
8 | 5 | 3 | 0 | 11 | 4 | +7 | 13 |
2 | ![]() |
8 | 3 | 3 | 2 | 11 | 9 | +2 | 9 |
3 | ![]() |
8 | 2 | 5 | 1 | 10 | 8 | +2 | 9 |
4-9 | ![]() |
4 | 2 | 1 | 1 | 7 | 2 | +5 | 5 |
![]() |
4 | 2 | 1 | 1 | 7 | 3 | +4 | 5 | |
![]() |
4 | 2 | 1 | 1 | 4 | 3 | +1 | 5 | |
![]() |
4 | 0 | 1 | 3 | 2 | 7 | -5 | 1 | |
![]() |
4 | 0 | 1 | 3 | 2 | 9 | -7 | 1 | |
![]() |
4 | 0 | 0 | 4 | 0 | 9 | -9 | 0 |
Նայիր նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Սուրինամը իր տնային հանդիպումները խաղացել է մրցակցի դաշտում։
- ↑ 2,0 2,1 2,2 Տրինիդադ և Տոբագոն իր տնային հանդիպումները խաղացել է մրցակցի դաշտում։
- ↑ RSSSF-ի համաձայն գոլը խփել է Պերեսը։
- ↑ RSSSF-ի համաձայն գոլը խփել է Վիլյամսը։
- ↑ RSSSF-ի և Կանադայի Սոքերի Ասոցիացիայի պաշտոնական կայքի համաձայն հանդիպումը տեղի է ունեցել Սենտ Ջոնս քաղաքի Քինգ Ջորջ V Պարկում։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1985 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության արդյունքները ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
- 1985 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
- 1986 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու արդյունքները ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2011-12-19 at the Wayback Machine. (անգլ.)
- 1986 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակագրությունը RSSSF-ի արխիվում (անգլ.)
|
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնություն 1986 (ընտրական մրցաշար) |
Եվրոպա · Հարավային Ամերիկա · Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա · Աֆրիկա · Ասիա · Օվկիանիա |