Ալեշանդրե Գիմարաես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեշանդրե Գիմարաես
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեշանդրե Բորժիս Գիմարաես
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1959 (64 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա Մասեյո, Բրազիլիա
Հասակ 190 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան, մարզիչ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կոստա Ռիկա Սապրիսա
Համար գլխավոր մարզիչ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1979 թ.
1980-1981 թթ.
1982-1991 թթ.
1992 թ.
1979-1992 թթ.
Կոստա Ռիկա Դուրպանել Սան Բլաս
Կոստա Ռիկա Մունիսիպալ Պունտարենաս
Կոստա Ռիկա Սապրիսա
Կոստա Ռիկա Տուրյալբա
ընդամենը կարիերայի ընթացքում




377 (95)
Ազգային հավաքական
1985-1990 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 16 (1)
Մարզչական կարիերա
1994-1995 թթ.
1996 թթ.
1997-2000 թթ.
2000 թ.
2001-2002 թթ.
2003 թ.
2004 թ.
2004 թ.
2005-2006 թթ.
2006-2008 թթ.
2009-2010 թթ.
2010-2011 թթ.
2011-2012 թթ.
2012-2014 թթ.
Կոստա Ռիկա Բելեն
Կոստա Ռիկա Էրեդիանո
Կոստա Ռիկա Սապրիսա
Գվատեմալա Կոմունիկասիոնես
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Կոստա Ռիկա Կարտախինես
Մեքսիկա Իրապուատո
Մեքսիկա Դորադոս Սինալոա
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Պանամա Պանամա
ԱՄԷ Ալ-Վասլ
ԱՄԷ Ալ-Ջաֆրա
Կոստա Ռիկա Սապրիսա
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Տյանցզին Տեդա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեշանդրե Բորժիս Գիմարաեսը (պորտ.՝ Alexandre Borges Guimarães, նոյեմբերի 7, 1959, Բրազիլիայի Ալագոաս նահանգի վարչական կենտրոն Մասեյոյում) կոստառիկացի ֆուտբոլային մարզիչ է և նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Մարզում է կոստառիկական Սապրիսա ակումբը։ Նրա անունի հետ են կապված Կոստա Ռիկայի հավաքականի հաջողությունները 2000-ական թվականներին։ Էթնիկ բրազիլացին գլխավորեց հավաքականը 2002 թ. աշխարհի առաջնության որակավորման որոշիչ հանդիպումից առաջ և կատարեց խնդիրը՝ պատմության մեջ երկրորդ անգամ դուրս բերելով «Լոս Տիկոսին» եզրափակիչ մրցաշար։ Չորս տարի անց նա կրկնեց իր հաջողությունը՝ հավաքականի հետ արդեն նվաճելով 2006 թ. աշխարհի առաջնության ուղեգիր և դառնալով իսկական ազգային հերոս Կոստա Ռիկայում։

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ծնողների հետ Կոստա Ռիկա տեղափոխվելով՝ որպես «իսկական բրազիլացի» նա շարունակեց ֆուտբոլ խաղալ։ Նրա առաջին թիմը դարձավ երկրորդ դիվիզիոնի «Դուրպանել Սան Բլաս» ակումբը 1979 թվականին, այնուհետև նա տեղափոխվեց «Մունիսիպալ Պունտարենաս», որտեղ անցկացրեց երկու մրցաշրջան։ 1982-1991 թվականներին նա հանդես էր գալիս երկրի առաջատար Սապրիսա ակումբում՝ նրա կազմում երեք անգամ դառնալով Կոստա Ռիկայի չեմպիոն։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացրեց «Տուրյալբա» ակումբում՝ ավարտելով կարիերան Կոստա Ռիկայի առաջնության 377 հանդիպումներում 95 գոլով։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Գիմարաեսն ընդունելով կոստառիկական քաղաքացիություն՝ հնարավորություն ստացավ հանդես գալ ազգային հավաքականի կազմում։ Ճիշտ է, «Լոս Տիկոսի» մարզաշապիկով նա անցկացրեց ընդամենը 16 հանդիպում, որից երեքը՝ 1990 թ. աշխարհի առաջնությունում։ Այլ հարց է, որ նա ոչնչով չհիշվեց, քանի որ դուրս էր գալիս փոխարինման հանդիպումների վերջում։

Միջազգային գոլը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվը Մրցավայրը Հակառակորդը Գոլը Հաշիվը Մրցաշարը
սեպտեմբերի 8, 1985 Տեգուսիգալպա, Հոնդուրաս Հոնդուրաս Հոնդուրաս 1 : 0 1 : 3 1985 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն
(1986 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշար)

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական աշխատանք է տարել նախ ցածր լիգաներում, այնուհետև երիտասարդական հավաքականում, ապա «Սապրիսայի» երկրորդ մարզիչի պաշտոնում։ Դրանից հետո սկսեց աշխատել երկրի առաջատար թիմերում գլխավոր մարզչի պաշտոնում՝ «Բելենում», «Էրեդիանոյում», «Սապրիսայում», նաև՝ գվատեմալական «Կոմունիկասիոնեսում»։ Երեք տարվա ընթացքում նրա գլխավորած «Սապրիսան» երկու անգամ դարձավ երկրի չեմպիոն, մեկ անգամ էլ հաղթեց Կենտրոն Ամերիկայի չեմպիոնների լիգայում։ Այնուհետև Գիմարաեսը տեղափոխվեց հավաքականի մարզչական շտաբ՝ դառնալով իր նախկին հայրենակցի՝ գլխավոր մարզիչ Ժիլսոն Նունեշի օգնականը։ Այն բանից հետո, երբ աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի զոնայում ընտրական մրցաշարի շրջանակներում ուղեգրի համար Կոստա Ռիկայի և Գվատեմալայի հավաքականների միջև նշանակվեց լրացուցիչ հանդիպում, Նունեշին պաշտոնից հեռացրեցին։ Հենց այդ հանդիպումը դարձավ գլխավոր մարզչի պաշտոնում Գիմարաեսի համար դեբյուտայինը։ Լուծելով ուղեգրի ձեռքբերման խնդիրը՝ նա հավաքականի հետ մեկնեց 2002 թ. աշխարհի առաջնության խաղարկությանը։ Հաջորդ ընտրական ցիկլում Գիմարաեսը վերադարձավ իրեն սովոր պաշտոնին կրկին ամենավերջին պահին։ «Լոս Տիկոսը» կրկին դուրս եկավ եզրափակիչ մրցաշար, սակայն դրա շրջանակներում երեք պարտություններ կրելուց հետո՝ Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիան խզեց Գիմարաեսի հետ նախատեսված մինչև 2010 թվականի պայմանագիրը[1]։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին Գիմարաեսը նշանակվեց Պանամայի հավաքականի գլխավոր մարզիչ[2]։ 2009-2011 թվականների ընթացքում մարզեց Միավորված Արաբական Էմիրությունների թիմեր[3], իսկ 2011 թվականին վերադարձավ հայրենի «Սապրիսա»։

Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող՝

  • Կոստա Ռիկայի չեմպիոն 1982/1983, 1988/1989, 1989/1990

Որպես մարզիչ՝

  • Կոստա Ռիկայի չեմպիոն 1997/1998, 1998/1999
  • UNCAF-ի չեմպիոնների լիգայի հաղթող 1998

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]