Մեջիդ Ջեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեջիդ Ջեյ
Ծնվել էմարտի 5, 1949(1949-03-05) (70 տարեկան)
ԾննդավայրԼոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Մեջիդ Ջեյը (կամ Ջեյ Մեջիդ, անգլ.՝ Majid Jay, մարտի 5, 1949(1949-03-05), Լոս Ալամիտոս, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), 90-ականների ամերիկացի ֆուտբոլային մրցավար է։

Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել 1994 թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի «Գվատեմալա-Հոնդուրաս» (0-0) հանդիպման ժամանակ, ինչպես նաև՝ Կիրինի գավաթի 1993 թ․ խաղարկության «Հունգարիա-Ճապոնիա» (1-0) հանդիպման ժամանակ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 2 հանդիպում՝ 1991 թ. խաղարկության «Մեքսիկա-Հոնդուրաս» (1-1) և 1993 թ. խաղարկության «Կոստա Ռիկա-Մարտինիկա» (3-1) հանդիպումները։

Սակայն Մեջիդ Ջեյի վարած ամենահայտնի հանդիպումը հյուսիսամերիկյան ակումբային առաջնության՝ 1990 թ․ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի եզրափակիչ պատասխան հանդիպումն է «Ամերիկա» և «Պինար դել Ռիո» ակումբների միջև։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Majid Jay»։ World Referee։ Վերցված է 2015-09-14 
  • «Majid Jay»։ footballzz.com։ Վերցված է 2015-09-14 
  • «Majid Jay»։ footballdatabase.eu։ Վերցված է 2015-09-14 
  • «Majid Jay»։ worldfootball.net։ Վերցված է 2015-09-14