Ռոբերտ Սոութել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Սոութել
Ծնվել էսեպտեմբերի 29, 1950(1950-09-29) (68 տարեկան)
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Ռոբերտ (Բոբ) Սոութելը (անգլ.՝ Robert (Bob) Sawtell, ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 29-ին) 90-ականների կանադացի ֆուտբոլային մրցավար է, ներկայումս հանդիսանում է «Կանադական մրցավարական կոմիտեի» անդամ։

Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել 1991 թ․ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության «Իռլանդիա-Հարավային Կորեա» (1-1) և 1994 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի «Կոստա Ռիկա-Մեքսիկա» (2-0) հանդիպումների ժամանակ։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 2 հանդիպում՝ 1993 թ. խաղարկության խմբային փուլի «Միացյալ Նահանգներ-Հոնդուրաս» (1-0) և եզրափակիչ «Մեքսիկա-Միացյալ Նահանգներ» (4-0) հանդիպումները։

Գլխավոր մրցավարի պաշտոնում վարել է նաև միջազգային ընկերական և տարածաշրջանային մրցաշարերի հանդիպումներ։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]