Գուանախուատո (նահանգ)
Գուանախուատո իսպ.՝ Guanajuato | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Էլ Բախիո | ||||
| Կարգավիճակ | նահանգ | ||||
| Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
| Ներառում է | Pénjamo Municipality? | ||||
| Վարչկենտրոն | Գուանախուատո | ||||
| ԲԾՄ | 2072 մետր | ||||
| Օրենսդրական մարմին | Congress of Guanajuato? | ||||
| Բնակչություն (2012) | 5․486․372[1] | ||||
| Տարածք | 30 607 կմ² | ||||
| Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3110 մ | ||||
| Հիմնադրված է | 1823 թ. | ||||
| Սահմանակցում է | Սան Լուիս, Կերետարո, Խալիսկո, Սակատեկաս և Միչոական | ||||
| Ժամային գոտի | UTC-6 | ||||
| ISO 3166-2 կոդ | MX-GUA | ||||
| Փոստային ինդեքսներ | 36-38 | ||||
| Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
| 21°01′08″N 101°15′46″W / 21.018888888889°N 101.26277777778°W | |||||
| Պաշտոնական կայք | |||||
Գուանախուատո (իսպ.՝ Guanajuato, (Իսպաներեն արտասանություն՝ [gwanaˈxwato]), պաշտոնական անվանումը՝ Գուանախուատոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Guanajuato), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 46 համայնք, մայրաքաղաքն է Գուանախուատոն, ամենամեծ քաղաքը՝ Լեոնը։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուանախուատո նահանգը գտնվում է հյուսիս-կենտրոնական Մեքսիկայում։ Սահմանակից է արևմուտքում Խալիսկոյին, հյուսիս-արևմուտքում՝ Սակատեկասին, հյուսիսում՝ Սան Լուիսին, արևելքում՝ Կերետարոյին, հարավում՝ Միչոականին։ Զբաղեցնում է 30,608 կմ2 տարածք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին նահագնի բնակչությունը կազմել է 5 486 372 մարդ (6-րդը երկրում)[2]։ Բնակչության 67 % -ը բնակվում է քաղաքներում, մնացածը՝ գյուղական բնակավայրերում։ Բնակչության 96 % -ը կաթոլիկ է։ Գուանախուատոն Մեքսիկայի 6-րդ ամենախիտ բնակեցված նահագն է։
Խոշոր քաղաքներ
- Լեոն - 1 436 733 մարդ
- Իրապուատո - 529 379 մարդ
- Ցելայա - 468 064 մարդ
- Սալամանկա - 260 759 մարդ
- Սիլաո - 172 984 մարդ
- Գուանախուատո (քաղաք) - 171 623 մարդ
- Սան Ֆրանցիսկո դել Ռինկոն - 126 278 մարդ
Հնդկացիական բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուանախուատոյում հնդացիական լեզուների տիրապետման մակարդակը ցածր է։ Հնդկացի բնակչությունը կազմում է 10 347 մարդ կամ նահանգի բնակչության 2,6 %-ը։ Ամենատարածված հնդկացիական լեզուներից են չիչիմեկա-խոնասը, օտոմին, նաուատլը։ Չիչիմեկա-խոնաս և օտոմի էթնիկ խմբերը կենտրոնացած են Բալես դել Սուր շրջանում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը գտնվում է աշխահագրորեն բարեխառն գոտում, Գուանախուատոն գտնվում է գրեթե հավասարաչափ հեռավորության վրա Խաղաղ օվկիանոսից և Մեքսիկական ծոցից, մոտ է Մեխիկոյին, Գվադալախարային, Մոնթերեյին։ Նահանգով են անցնում մի շարք կարևոր ճանապարհներ, որոնք կապում են երկրի շրջանները միմյանց հետ։ 2008 թվականին նահանգում ՀՆԱ-ն կազմել է 204 000 000 ամերիկյան դոլար (427 503 000 000 պեսո)։ 2003-2008 թվականներին տնտեսական աճը կազմել է 1,06%։ Գուանախուատոյի տնտեսությունն զբաղեցնում է երկրում 6-րդ տեղը Մեխիկոյի, Նուևո Լեոնի, Խալիսկոյի և Վերակրուսի տնտեսություններից հետո։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգում գործում են շուրջ 4 600 նախնական դպրոցներ, 1 400 միջնակարգ դպրոցներ, 650 բարձրագույն դպրոցներ, 125 բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք տրամադրում են բակալավրի աստիճան։ Ըստ 2005 թվականի տվյալների՝ 15 ամյա բնակչության 12,1 % -ը անգրագետ է[3]։
Հիմնական բարձրագույն ուսումնական հաստատությունները
- Universidad de Guanajuato
- Universidad de León (UDL)
- Instituto Tecnológico y de Estudios Superiores de Monterrey (ITESM)
- Universidad De La Salle Bajío
- Politécnico de Guanajuato
- Universidad de Celaya
- Instituto Politécnico Nacional (IPN)
- Universidad Pedagógica Nacional (UPN
- Instituto Tecnológico Superior de Irapuato (ITESI)
- Universidad Tecnológica de Salamanca
Գուանախուատոյի բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ENOE». Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Número de habitantes» [Number of inhabitants] (Spanish). Mexico: INEGI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Infraestructura Social y de Comunicaciones» [Social infrastructrure and communications]. Enciclopedia de los Municipios de México Estado de Guanajuato (Spanish). Mexico: Instituto Nacional para el Federalismo y el Desarrollo Municipal. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն) (անգլերեն) (Ֆրանսերեն) Կառավարական պորտալ
- (Իսպաներեն) Youtube պաշտոնական կայքը
- (Իսպաներեն) Ֆեյսբուքի պաշտոնական կայքը
- (Իսպաներեն) Twitter-ի պաշտոնական կայքը
- Պաշտոնական ֆինանսական կայք Արխիվացված 2008-06-20 Wayback Machine
- (Իսպաներեն) Գուանախուատո քաղաք Գուանախուատո քաղաքի ուղեցույց
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուանախուատո (նահանգ)» հոդվածին։ |
| ||||||||||