Խեսուս Գալյարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեսուս Գալյարդո
իսպ.՝ Jesús Gallardo
Անձնական տվյալներ
Ազգությունը մեքսիկացի
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1994(1994-08-15)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Cárdenas, Տաբասկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
Հասակ 177 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մոնտերեյ
Համար -
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014—2018 Մեքսիկա ՈՒՆԱՄ Պումաս 82 (11)
2018—մ.հ. Մեքսիկա Մոնտերեյ 0 (0)
Ազգային հավաքական
2016—մ.հ. Մեքսիկա Մեքսիկա 27 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խեսուս Դանիել Գալյարդո Վասկոնսելոս (իսպ.՝ Jesús Daniel Gallardo Vasconcelos, օգոստոսի 15, 1994(1994-08-15)[1][2], Cárdenas, Տաբասկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Մոնտերեյ» ակումբի և Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալյարդոն ՈՒՆԱՄ Պումաս ակումբի սան է։ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Մեքսիկայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տոլուկա» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խեսուսը կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[4]։ Նույն խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլն ակումբում։ Նոյեմբերի 23-ին՝ «Մոնտերեյ» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խեսուսը կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[5]։ 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ «Մոնտերեյ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա խփել է իր առաջին գոլը առաջնությունում հօգուտ ՈՒՆԱՄ Պումաս ակումբի[6]։ Հոկտեմբերի 21-ին՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Վի Կոննեկշոն» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խեսուսը ձևակերպել է «դուբլ»[7]։

2018 թվականի ամռանը Գալյարդոն տեղափոխվել է «Մոնտերեյ» ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Նոր Զելանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, Խեսուսը կատարել է իր նորամուտը Մեքսիկայի հավաքականի կազմում[8]։

2017 թվականին Գալյարդոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սալվադորի[9], Կյուրասաոյի[10], Հոնդուրասի[11] և երկու անգամ էլ Ճամայկայի[12][13] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Գալյարդոն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[14], Հարավային Կորեայի[15], Շվեդիայի[16] և Բրազիլիայի[17] հավաքականների դեմ խաղերին։ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խեսուսն ստացել է դեղին քարտ, որը եղել է ամենաարագ դեղին քարտը աշխարհի առաջնության պատմության մեջ[18][19]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Մեքսիկա Մեքսիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 National-Football-Teams.com
  4. «Տոլուկա VS. ՈՒՆԱՄ Պումաս 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014—09—17.
  5. «ՈՒՆԱՄ Պումաս VS. Մոնտերեյ 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013—11—23.
  6. «ՈՒՆԱՄ Պումաս VS. Մոնտերեյ 5:3» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21.
  7. «ՈՒՆԱՄ Պումաս VS. Վի Կոննեկշոն 8:1» (անգլերեն). soccerway.com. 2016—10—21.
  8. «Նոր Զելանդիա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016—10—09.
  9. «Մեքսիկա VS. Սալվադոր 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 10.
  10. «Կյուրասաո VS. Մեքսիկա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 17.
  11. «Մեքսիկա VS. Հոնդուրաս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 21.
  12. «Մեքսիկա VS. Ճամայկա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 14.
  13. «Մեքսիկա VS. Ճամայկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 24.
  14. «Գերմանիա VS. Մեքսիկա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 17.
  15. «Հարավային Կորեա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  16. «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  17. «Բրազիլիա VS. Մեքսիկա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 2.
  18. https://rsport.ria.ru/russia2018_news/20180627/1138624445.html
  19. https://www.eurosport.ru/football/world-cup/2018/story_sto6824123.shtml

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեսուս Գալյարդո» հոդվածին։