Ջոնաթան դոս Սանտոս
Ջոնաթան դոս Սանտոս իսպ.՝ Jonathan dos Santos | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ջոնաթան դոս Սանտոս Ռամիրես | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||
Մականուն | Հաստլիկ[1] | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 26, 1990 (34 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||
Հասակ | 172 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
2002-2009 |
![]() | ||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
2009— |
![]() | 28 (0) | |||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջոնաթան դոս Սանտոս Ռամիրես (իսպ.՝ Jonathan dos Santos Ramírez, ապրիլի 26, 1990, Մոնտերեյ, Մեքսիկա), մեքսիկացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, խաղում է «Լոս Անջելես Գալաքսի» և Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ջովանի դոս Սանտոսի կրտսեր եղբայրը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարսելոնա» և «Բարսելոնա Բ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-2010 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնաթանը «Բարսայի» պատանեկան թիմ հրավիրվել է Լուիս Էնրիկեի կողմից։ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին «Մալյորկայի» պատանեկան թիմի դեմ խաղում դոս Սանտոսը իր նորամուտն է անցկացրել «Բարսելոնա Բ-ի» կազմում[2]։ Ջոնաթանը «Բարսելոնայի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 28-ին «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ խաղում, խաղի 80-րդ րոպեին փոխարինելով կիսապաշտպան Սեյդու Կեյտային, իսկ իր թիմը հաղթեց 2-0 հաշվով[3]։ Չեմպիոնների Լիգայում դոս Սանտոսը դեբյուտել է 2009 թվականի նոյեմբերի 24-ին «Ինտերի» դեմ (2-0)՝ 92-րդ րոպեին փոխարինելով Անդրես Ինիեստային[4]։ Մրցաշրջանի ավարտին շատ ֆուտբոլիստներ ստացան վնասվածքներ, և Պեպ Գուարդիոլան հիմնական թիմ հրավիրեց երկրորդ թիմի ֆուտբոլիստների։ Դոս Սանտոսը Իսպանական Լա լիգայում առաջին անգամ ելույթ է ունեցել 2010 թվականի հունվարի 2-ին «Վիլյառեալի» դեմ խաղում՝ 60-րդ րոպեին փոխարինելով Անդրես Ինիեստային[5]։
2010-2011 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոս Սանտոսը «Բարսա Բ-ի» այլ խաղացողների հետ մասնակցում է միջմրցաշրջանային երեք ընկերական խաղի։ Պեպ Գուարդիոլան նրան օգտագործում է որպես հենակետային կիսապաշտպան։ Այդ առիթով մեքսիկացին ասել է. «Ինձ համար շատ հարմար դիրք է»[6]։
2011-2012 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջմրցաշրջանային խաղերի ընթացքում նա մասնակցում է Audi Cup 2011-ի կիսաեզրափակչին, «Բարսան» հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաղթել է, իսկ դոս Սանտոսը գոլ է խփել և՛ խաղի ընթացքում, և՛ 11-մետրանոցների։ Մրցաշարի եզրափակչում Դոս Սանտոսը խաղացել է աջ պաշտապանի դիրքում։ 2011 թվականի նոյեմբերի 24-ին դոս Սանտոսը հայտարարել է, որ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2015 թվականը[7]։
2012-2013 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ մրցաշրջանից դոս Սանտոսը սկսել է խաղալ «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Նա վերցրել է 12 համարը, որը 4 տարի ակումբում ոչ ոք չէր կրում։
«Վիլյառեալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ամռանը Ջոնաթանը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Վիլյառեալ», որտեղ խաղում էր իր եղբայր Ջովանին[8]։ Պայմանագիրը կնքվել է 5 տարով[9]։ Դեկտեմբերի 21-ին «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում նա Լա Լիգայում խփել է իր առաջին գոլը[10]։
2016-17 մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 34 խաղի, խփել 2 գոլ և կատարել գոլային 3 փոխանցում։
«Լոս Անջելես Գալաքսի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի վերջին Ջոնաթանը տեղափոխվել է MLS ներկայացնող «Լոս Անջելես Գալաքսի», որտեղ նորից միացել է իր եղբորը։ Ինչպես եղբայրը, նա պայմանագիրը կնքել է Բեքհեմի կանոնով[11][12]։ Տրանսֆերի արժեքը ըստ Goal.com կայքի կազմել է 5 միլիոն դոլար[13]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոս Սանտոսը Մեքսիկայի հավաքականում առաջին անգամ ելույթ է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 30-ին Կոլումբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում՝ 72-րդ րոպեին փոխարինելով Պատրիսիո Արաուխոյին։ Խաղում մեքսիկացիները 2-1 հաշվով պարտվել է[14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Веселые прозвища игроков Барселоны
- ↑ «Барса не смогла набрать первые очки (1:1)». FCBarcelona.cat. 2009 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Партидо аль Камп Ноу». sport.es. 2009 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Барселона против Интера». Goal.com. 2009 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Барселона — Вильярреал (1:1)». Goal.com. 2010 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Мне комфортно на этой позиции.
- ↑ Новый контракт для дос Сантоса(անգլ.)
- ↑ Dermot Corrigan (2014 թ․ հուլիսի 10). «Jonathan dos Santos to leave Barcelona for Villarreal». ESPN FC (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Rupert Fryer (2014 թ․ հուլիսի 9). «Jonathan Dos Santos joins Villarreal». Goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Tim Hanlon (2014 թ․ դեկտեմբերի 21). «Luciano Vietto's second-half double earns Villarreal win against Deportivo La Coruna». Daily Mail Online (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Simon Borg (2017 թ․ հուլիսի 27). «LA Galaxy sign Jonathan dos Santos on a transfer from Villarreal». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «LA Galaxy complete deal to sign Jonathan dos Santos from Villarreal». ESPN FC (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Ives Galarcep (2017 թ․ հուլիսի 26). «Sources: Galaxy complete $5 million transfer for Jonathan Dos Santos». Goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Мексиканской истории
- ↑ Мексика 1:2 Колумбия
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը Чемпионат.com կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ջոնաթան դոս Սանտոս պրոֆիլը BDFutbol կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան դոս Սանտոս» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1990 ծնունդներ
- Ապրիլի 26 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լոս Անջելես Գալաքսիի ֆուտբոլիստներ
- Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մեքսիկացի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ