Սեյդու Կեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սեյդու Կեյտա (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Սեյդու Կեյտա
Keita August 2008 Joan Gamper Trophy.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Mali.svg Մալի
Ծննդյան ամսաթիվ հունվարի 16, 1980(1980-01-16)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 20
Պատանեկան կարիերա
1997 - 1999 Ֆրանսիա Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 - 2000 Ֆրանսիա Մարսել 6(0)
2000 - 2002 Ֆրանսիա Լորիան 58(1)
2002 - 2007 Ֆրանսիա Լանս 156(19)
2007 - 2008 Իսպանիա Սևիլյա 31(4)
2008 - 2012 Իսպանիա Բարսելոնա 119(16)
2012 - 2013 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դալիան Աերբին 39(9)
2014 Իսպանիա Վալենսիա 8(1)
2014- Իտալիա Ռոմա 0(0)
Ազգային հավաքական
2003 - մ.հ. Մալի Մալի 78 (22)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սեյդու Կեյտան (ֆր.՝ Seydou Keita; հունվարի 16 1980, Բամակո, Մալի), մալիցի ֆուտբոլիստ, Մալիի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2014 թվականից հանդես է գալիս իտալական Ռոմայի կազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հորեղբայրը՝ Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը։ Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է։ Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին լիգայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից։ 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել[խմբագրել | խմբագրել կոդը]

3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների կազմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ՝ փոխարինելով աստղ Քրիստոֆ Դյուգարին։ Նա նաև իր առաջին հանդիպումներն անցկացրեց Չեմպիոնների լիգայում։ Մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչև 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ՝ առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լեմպարդը։

Լորյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաշրջանի ավարտին «Մարսելի» մարզիչ Աբել Բրագան, որոշեց տեղափոխել նրան երկրորդ դիվիզիոն Լորիենտի փոխարեն, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար։ Կեյտան մասնակցեց լիգայի բոլոր 38 խաղերին և օգնեց, որ թիմն ուղեգիր նվաճի դեպի Լիգա 1։ 2001/02 խաղաշրջանում Կեյտան հեռացավ ակումբից Մալիի հավաքականի հետ Նիգերիայում տեղի ունեցող Աֆրիկայի ազգերի գավաթին մասնակցելու համար և Լորիենտը հետ գնաց երկրորդ դիվիզիա։ Կիսապաշտպանը Մալիի հետ գրավեց 4-րդ տեղը, մասնակցեց լիգայի 21 հանդիպումներին և օգնեց Լորիանին հաղթել Ֆրանսիայի գավաթը 2002 թվականին և հասնել մինչ Լիգայի գավաթի եզրափակիչ։

Լանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանսը, ով Լիգա 1-ում գրավեց 2-րդ տեղը և ցանկանում էր ամրապնդել թիմը Չեմպիոնների Լիգայից առաջ, 2002/03 խաղաշրջանում որոշեց ձեռք բերել Սեյդու Կեյտային։ Բոլոր առաջնություններում, ընդհանուր առմամբ, խաղաց 38 խաղ և խփեց 3 գոլ։ Նրա խաղաոճը դրդեց Լանսին պայմանագիր կնքել Կեյտայի հետ և հաջորդ 4 խաղաշրջանը Կեյտան անցկացրեց ակումբում։ Նրա գերազանց խաղը նրան դարձրեց 2006/07 խաղաշրջանի Լիգա 1-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Ֆլորան Մալուդայից հետո։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ արդեն աստղ Կեյտան 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Սևիլյա Ֆրանսիայում 8 տարի անցկացնելուց հետո։ Նա մասնակցեց անդալուզական ակումբի լիգայի 38 հանդիպումներից 31-ին, որոնցից 29-ը՝ մեկնարկային կազմում։ Նա խփեց 4 գոլ, և ապացուցեց, որ ունակ է նշանակետին խփել նաև հեռու տարածությունից։

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևիլյայում 1 տարի անցկացնելուց հետո, նա դարձավ առաջինը, ում հետ Գվարդիոլան պայմանագիր կնքեց 2008 թվականի ամռանը։ Սկզբնական շրջանից հետո, նա սկսեց ավելի կարևոր տեղ զբաղեցնել ակումբի կազմում։ Նա խաղաց 46 խաղ և խփեց 6 գոլ, որոնցից ոմանք բավականին տպավորիչ էին, ինչպես օրինակ, Ալիանս Արենայում Բայերի դեմ խփած գոլը։ Նա ցույց տվեց, որ հուսալի կիսապաշտպան է Բարսելոնայի համար։ Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ՝ Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում։ Սեյդու Կեյտան Բարսելոնայի հետ պայմանագիր կնքեց 2007/2008 խաղաշրջանում։ Մալիցի ֆուտբոլիստը եկավ Սեևիլիայից՝ ամրապնդելու Բարսելոնայի կենտրոնը որպես կիսապաշտպան։ Նա Մալիի հավաքականի մշտական խաղացողներից է և ազգային թիմի աստղերից մեկը։ Նա մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղերին 2002, 2004 և 2008 թվականներին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 27-ի դրությամբ[2]

Ակումբ Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Միջազգային Ընդամենը
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ֆրանսիա Առաջնություն Ֆրանսիայի գավաթ Լիգայի գավաթ ՈւԵՖԱ Ընդամենը
1999–2000 Մարսել Լիգա 1 6 0 0 0 1 0 3 1 10 1
2000–01 Լորիան Լիգա 2 37 1 1 0 1 0 39 1
2001–02 Լիգա 1 21 0 5 1 3 1 29 2
2002–03 Լանս Լիգա 1 28 2 3 1 1 0 7 0 39 3
2003–04 22 0 3 0 1 0 6 0 32 0
2004–05 34 3 5 1 3 1 42 5
2005–06 35 3 3 0 1 0 13 1 52 4
2006–07 38 11 4 1 1 0 10 1 53 13
Իսպանիա Լա Լիգա Կոպա դել Ռեյ Սուպերգավաթ ՈւԵՖԱ Ընդամենը
2007–08 Սևիլյա Լա Լիգա 31 4 2 0 2 0 10 3 45 7
2008–09 Բարսելոնա 29 4 5 0 12 2 46 6
2009–10 29 6 1 0 2 0 12 0 44 6
2010–11 35 3 9 2 2 0 10 1 56 6
2011–12 26 3 3 0 2 0 11 1 42 4
Չինաստան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Ասիայի գավաթ Ընդամենը
2012 Դալիան Սուպերլիգա 12 4 1 0 13 4
2013 25 6 3 0 28 6
Իսպանիա Լա Լիգա Կոպա դել Ռեյ Սուպերգավաթ ՈւԵՖԱ Ընդամենը
2013–14 Վալենսիա Լա Լիգա 11 1 7 0 18 1
Ընդամենը Ֆրանսիա 228 20 24 4 12 2 39 3 296 29
Իսպանիա 154 21 20 2 8 0 62 7 251 30
Չինաստան 37 10 4 0 0 0 0 0 41 10
Ընդամենը կարիերայում 419 51 44 6 20 2 101 10 584 69

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալի Մալի

  • Երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 1999

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Լորիան

  • Ֆրանսիայի գավաթ (1) - 2001/02

Իսպանիա Սևիլյա

Իսպանիա Բարսելոնա

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի երիտասարդների առաջնության Ոսկե գնդակ։ 1999
  • 2011 թվականի Մալիի տարվա մարզիկ[3]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գվարդիոլայի Բարսելոնայի գլխավոր մարզիչ դառնալուց հետո Սեյդու Կեյտան դարձավ մարզչի առաջին ձեռքբերումը։ Այնուհետև երկուսն էլ ակումբը լքեցին միաժամանակ(2012 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «S. Kéita»։ Soccerway։ Վերցված է 2014 թ․ հունիսի 23 
  3. Кейта — спортсмен года в Мали