Իրվինգ Լոսանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իրվինգ Լոզանոից)
Իրվինգ Լոսանո
իսպ.՝ Hirving Lozano
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իրվինգ Ռոդրիգո Լոսանո Բաենա
Քաղաքացիությունը Մեքսիկա Մեքսիկա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 30, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկա
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ ՊՍՎ
Համար 11
Պատանեկան կարիերա
2006-2014 Մեքսիկա Պաչուկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Մեքսիկա Պաչուկա 120 (31)
2017- Նիդերլանդներ ՊՍՎ 0 (0)
Ազգային հավաքական
2015- Մեքսիկա Մեքսիկա (Մ-20) 8 (6)
2015- Մեքսիկա Մեքսիկա (Մ-23) 8 (1)
2016- Մեքսիկա Մեքսիկա 19 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսիս 19, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3, 2017

Իրվինգ Ռոդրիգո Լոսանո Բաենա (իսպ.՝ Hirving Rodrigo Lozano Bahena, հուլիսի 30, 1995(1995-07-30)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, նիդերլանդական ՊՍՎ ակումբի և Մեքսիկայի հավաքականի վինգեր։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոսանո Մեքսիկայի հավաքականի կազմում

Լոսանոն «Պաչուկա» ակումբի սան է։ 2014 թվականի փետրվարի 8-ին «Ամերիկա» ակումբի դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ Այդ խաղում նա խփեց նաև իր առաջին գոլը։ Օգոստոսի 7-ին ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի շրջանակներում նա գրավեց հոնդուրասական «Ռեալ Էսպանիայի» դարպասը[4]։ 2016 թվականին նա օգնեց ակումբին նվաճել Մեքսիկայի գավաթը։

2016 թվականի սեպտեմբերի 4-ին ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի շրջանակներում նա 4 գնդակ ուղարկեց բելիզական «Պոլիս Յունայթեդի» դարպասը, իսկ իր թիմը հաղթեց 11-0 հաշվով[5]։ 2017 թվականի հունվարի 8-ին ազգային առաջնության առաջին տուրի «Լեոնի» դեմ խաղում նա դարձավ հեթ-թրիկի հեղինակ[6]։ 2017 թվականին Լոսանոն օգնեց «Պաչուկային» հաղթել ԿՈՆԿԱԿԱՖԻ Լիգան և դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։

2017 թվականի ամռանը Իրվինգը 6-ամյա պայմանագիր կնքեց նիդերլանդական ՊՍՎ ակումբի հետ[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լոսանոն ընդգրկվեց Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու Ճամայկայի ԿՈՆԿԱԿԱՖ Երիտասարդական հավաքականների առաջնությանը։ Նա մասնակցեց Կուբայի[8], Կանադայի[9], Հոնդուրասի[10], Սալվադորի[11] և Պանամայի հավաքականների դեմ խաղերին[12]։ Այդ խաղերի ընթացքում նա խփեց 5 գոլ, դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու (Ռոմեյն Գալի հետ միասին) և օգնեց թիմին նվաճել գավաթը։

Այդ նույն տարվա ամռանը նա մասնակցեց Նոր Զելանդիայի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա խաղաց Ուրուգվայի[13], Սերբիայի[14] և Մալիի հավաքականների դեմ խաղերին[15]։ Ուրուգվայցիների դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ։

2016 թվականի փետրվարի 11-ին Սենեգալի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա նշեց իր նորամուտը իր ազգային հավաքականում[16]։ Մարտի 26-ին 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Կանադայի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը հավաքականում[17]։

2016 թվականին Լոսանոն մասնակցեց ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Նա խաղաց Ուրուգվայի[18], Ճամայկայի[19], Վենսուելայի[20] և Չիլիի հավաքականների դեմ խաղերին[21]։

Նույն տարում նա մասկացեց 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա խաղաց Գերմանիայի[22], Ֆիջիի[23] և Հարավային Կորեայի օլիմպիական հավաքականների դեմ խաղերին[24]։

2017 թվականին նա մասնակցեց Ռուսաստանում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որտեղ խաղաց Ռուսաստանի[25], Գերմանիայի[26] և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերին[27]։ Ռուսների դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ։

Մեքսիկայի ազգային հավաքականում Լոսանոյի գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Տարեթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. մարտի 26, 2016 Բի-Սի Փլեյս, Վանկուվեր, Կանադա Կանադա 0-2 0-3 Աշխարհի առաջնություն 2018 (որակավորման փուլ)
02. հունիսի 8,2017 Ացտեկա, Մեխիկո, Մեքսիկա Հոնդուրաս 2-0 3-0 Աշխարհի առաջնություն 2018 (որակավորման փուլ)
03. հունիսի 24, 2017 Կազան Արենա, Կազան, Ռուսաստան Ռուսաստան 2-1 2-1 Կոնֆեդերացիաների գավաթ 2017

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Մեքսիկա «Պաուչկա»

  • Մեքսիկայի գավաթակիր՝ Կլաուսուրա 2016
  • ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2016-17

Միջազգային

Մեքսիկա Մեքսիկա (Մ-20)

  • 1Չեմպիոն ԿՈՆԿԱԿԱՖ Երիտասարդկան առաջնություն՝ 2015

Անձնական

  • ԿՈՆԿԱԿԱՖ Երիտասարդկան առաջնություն 2015-ի լավագույն ռմբարկու (5 գոլ)
  • ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգա 2016-17-ի լավագույն ռմբարկու (8 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Америка VS. Пачука 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 9.
  4. «Пачука VS. Реал Эспанья 4:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 7.
  5. «Полис Юнайтед VS. Пачука 0:11» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 14.
  6. «Леон VS. Пачука 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 8.
  7. «Полузащитник сборной Мексики Лосано перешел в ПСВ» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ հունիսի 19.
  8. «США (до 20) VS. Куба (до 20) 9:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10.
  9. «Канада (до 20) VS. Мексика (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 12.
  10. «Мексика (до 20) VS. Гондурас (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
  11. «Сальвадор (до 20) VS. Мексика (до 20) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.
  12. «Панама (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 25.
  13. «Мексика (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3.
  14. «Сербия (до 20) VS. Мексика (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
  15. «Мексика (до 20) VS. Мали (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
  16. «Мексика VS. Сенегал 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 11.
  17. «Канада VS. Мексика 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 26.
  18. «Мексика VS. Уругвай 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 6.
  19. «Мексика VS. Ямайка 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 10.
  20. «Мексика VS. Венесуэла 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.
  21. «Мексика VS. Чили 0:7» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 19.
  22. «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  23. «Фиджи (до 23) VS. Мексика (до 23) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  24. «Южная Корея (до 23) VS. Мексика (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.
  25. «Мексика VS. Россия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 24.
  26. «Германия VS. Мексика 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 29.
  27. «Португалия VS. Мексика 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրվինգ Լոսանո» հոդվածին։