Գիլյերմո Օչոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գիլյերմո Օչոա
իսպ.՝ Guillermo Ochoa
Macedo Novaes 7222.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանսիսկո Գիլյերմո Օչոա Մագանիա
Քաղաքացիությունը Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մականուն Memo
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1985 (34 տարեկան)
Ծննդավայր Գվադալախարա, Մեքսիկա Մեքսիկա
Հասակ 185 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ ֆուտբոլիստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2011 Մեքսիկա Ամերիկա (Մեխիկո) 211 (-171)
2011-2014 Ֆրանսիա Այաչչո 112 (-180)
Ազգային հավաքական
2005-մ.հ Մեքսիկա Մեքսիկա 57 (-37)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանցիսկո Գիլյերմո Օչոա Մագանյա (իսպ.՝ Francisco Guillermo Ochoa Magaña, հուլիսի 13, 1985, Գվադալախարա ), մեքսիկացի ֆուտբոլիստ՝ դարպասապահ Մեքսիկայի ազգային հավաքականում։ Այս պահին համարվում է ազատ ֆուտբոլիստ, վերջին ակումբը եղել է ֆրանսիական Այաչչոն։ Օչոան առաջին անգամ խաղացել է մեքսիկական Ամերիկա ակումբում 2004 թվականին Մեքսիկայի առաջնությունում Մոնտեռռեյա ակումբի դեմ։ Նա իր առաջին տիտղոսը նվաճել է 2005 թվականին Ամերիկա ակումբում և եղել է հիմնական դարպասապահ մինչև 2011 թվականը։ Մեքսիկական ակումբում բոլոր մրցաշարերում անցկացրել է մոտ 300 հանդիպում։2011 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական Այաչչո։ Ֆրանսիական ակումբի կազմում Օչոան անցակրել է 3 մրցաշրջան, որից հետո Այաչչոն լքել է Ֆրանսիական I լիգան 2014 թվականին և ակումբի հետ պայմանագիրը սպառվեց։ 2005 թվականից Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստ, առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է Հունգարիայի դեմ ընկերական խաղում, որում Մեքսիկան հաղթեց 2-0 հաշվով։ Հավաքականի կազմում մասնակցել է 2006,2010,2014 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնություններին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը National Football Teams կայքում