Կառլոս Սալսեդո
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1993[1][2][3] (27 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | |||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Այնտրախտ | |||||||||||||||||
Համար | 13 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կառլոս Խոել Սալսեդո Էռնանդես (իսպ.՝ Carlos Joel Salcedo Hernández, սեպտեմբերի 29, 1993[1][2][3], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Այնտրախտ» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի պաշտպան: 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոում անցկացված Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալսեդոն ֆուտբոլով սկսել է զբաղվել «Գվադալախարա» ակումբի ակադեմիայում։ 2008 թվականին Էռնանդեսը հեռացել է հայրենի քաղաքից և մի որոշ ժամանակ խաղացել Տիգրես դե լա Ունիվերսիդադ Աուտոնոմա դե Նուևո-Լեոն և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբների երիտասարդական թիմերում։ 2013 թվականի մայիսի 5-ին կանադական Վանկուվեր Ուայթքեփս ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը MLS-ում[4]։ Նույն թվականին Սալսեդոն դարձել է MLS-ի գավաթի և «Լամար Հանթի» գավաթի խաղարկությունների եզրափակչի մասնակից։ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին «Կոլորադո Ռեպիդզ» ակումբի դեմ խաղում Կառլոսը խփել է իր առաջին գոլը «Ռեալի» կազմում[5]։
2015 թվականի սկզբին Կառլոսը վերադարձել է Մեքսիկա՝ պայմանագիր կնքելով «Գվադալախարա» ակումբի հետ։ Հունվարի 19-ին ՈւԱՆԼ Տիգրեսի դեմ խաղում Սալսեդոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[6]։ Մարտի 2-ին կայացած «Մոնտերեյ» ակումբի դեմ խաղում Կառլոսը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։
2016 թվականին Կառլոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա» ակումբ[8]։ Սեպտեմբերի 25-ին «Միլան» ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[9]։ 2017 թվականի ամռանը Սալսեդոն վարձավճարով (գնելու հնարավորությամբ) տեղափոխվել է գերմանական «Այնտրախտ» ակումբ[10]։ Սեպտեմբերի 9-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը Բունդերսլիգայում[11]։ Մրցաշրջանի արդյուքում Կառլոսն օգնել է իր թիմին նվաճել Գերմանիայի գավաթը։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ապրիլի 16-ին ԱՄՆ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Սալսեդոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում[12]։
2015 թվականի ամռանը Սալսեդոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի հավաքականի դեմ խաղին[13]։
2016 թվականի ամռանը Կառլոսը Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Գերմանիայի[14], Ֆիջիի [15] և Հարավային Կորեայի[16] օլիմպիական հավաքականների դեմ։ Ֆիջիի հավաքականի դեմ խաղում Սալսեդոն գոլ է խփել։
2017 թվականին Սալսեդոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Նոր Զելանդիայի[17] և Պորտուգալիայի[18] ազգային հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Սալսեդոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գերմանիայի[19], Հարավային Կորեայի[20], Շվեդիայի[21] և Բրազիլիայի[22] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Մեքսիկայի հավաքականի (մինչև 23) կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | օգոստոսի 7, 2016 | Ֆոնտե Նովա, Սալվադոր, Բրազիլիա | ![]() |
1:4 | 1:5 | Օլիմպիական խաղեր -2016 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Գերմանիայի գավաթի դափնեկիր՝ 2017/2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Реал Солт-Лейк VS. Ванкувер Уайткэпс 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-05-05
- ↑ «Реал Солт-Лейк VS. Колорадо Рэпидз 5:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-09-20
- ↑ «Гвадалахара VS. УНАМ Пумас 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-19
- ↑ «Гвадалахара VS. Монтеррей 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-03-02
- ↑ «Фиорентина арендовала мексиканского защитника Сальседо» (անգլերեն)։ sportarena.com։ 2016-08-21
- ↑ «Фиорентина VS. Милан 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-09-25
- ↑ Staff ESPN։ «Mexico defender Carlos Salcedo joins Eintracht Frankfurt on initial loan deal»։ espnfc.us։ Վերցված է հունիսի 13, 2017
- ↑ «Боруссия Менхенгладбах VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-09
- ↑ «США VS. Мексика 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-04-16
- ↑ «Чили VS. Мексика 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—16
- ↑ «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-04
- ↑ «Фиджи (до 23) VS. Мексика (до 23) 1:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-07
- ↑ «Южная Корея (до 23) VS. Мексика (до 23) 1:0» (wn)։ soccerway.com։ 2016-08-10
- ↑ «Мексика VS. Новая Зеландия 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-21
- ↑ «Португалия VS. Мексика 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-18
- ↑ «Германия VS. Мексика 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-17
- ↑ «Южная Корея VS. Мексика 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-23
- ↑ «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-27
- ↑ «Бразилия VS. Мексика 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը mediotiempo.com կայքում Archived 2015-01-07 at the Wayback Machine.
- MLS player profile
- Վիճակագրությունը TransferMarkt կայքում
|