Միգել Լայուն
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Միգել Արտուրո Լայուն Պրադո | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1988[1][2][3] (36 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կորդոբա, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 179 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 68 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | աջ պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վիլյառեալ | |||||||||||||||||||||||||||||
Համար | - | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միգել Արտուրո Լայուն Պրադո (իսպ.՝ Miguel Arturo Layún Prado, հունիսի 25, 1988[1][2][3], Կորդոբա, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալ» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի աջ պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգելը «Վերակրուս» ակումբի սան է։ 2007 թվականին նա կատարել է իր նորումուտը Մեքսիկայի առաջնությունում։ 2009 թվականին Միգելը տեղափոխվել է իտալական «Ատալանտա» ակումբի կազմ։ Սեպտեմբերի 27-ին «Կիևո» ակումբ դեմ խաղում Միգելը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[4]։ Նրա խաղադաշտ դուրս գալը դարձել է պատմական, որովհետև Միգելը եղել է առաջին մեքսիկացին, որը մասնակցել է Իտալիայի առաջնությանը։
Բարձր մրցակցության պատճառով նա մի քանի ամիս անց վերադարձել է հայրենիք, որտեղ վարձավճարային հիմունքներով սկսել է խաղալ «Ամերիկա» ակումբի կազմում։ 2010 թվականի հունվարի 25-ին «Մոնարկաս Մորելիա» ակումբի դեմ խաղում Միգելը կատարել է իր նորումուտը նոր ակումբի կազմում[5]։ Մայիսի 3-ին «Տոլուկա» ակումբի դեմ խաղում Միգելը կատարել է իր նորումուտը ակումբի կազմում[6]։ Մրցաշրջանի ավարտին «Ամերիկա» ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։ 2013 թվականին Միգելը դարձել է Մեքսիկայի չեմպիոն։
Սեպտեմբերի 27-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղում Միգելը դարձել է պոկերի հեղինակ[7]։ 2015 թվականի սկզբին Միգելը տեղափոխվել է իսպանական «Գրանադա» ակումբի կազմ և անմիջապես վարձավճարային հիմունքներով տեղափոխվել անգլիական «Ուոթֆորդ» ակումբ[8]։ Միգելն ստացել է «7» համարը[9]։ Նոյեմբերի 10-ին «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի դեմ խաղում Միգելը կատարել է իր նորամուտը անգիական Չեմպիոնշիփում[10]։ Նույն թվականին Միգելն օգնել է իր թիմին անցնել բարձրագույն դիվիզիոն։ Օգոստոսի 8-ին «Էվերթոն» ակումբի դեմ խաղում Միգելը կատարել է իր նորամուտն անգլիական Պրեմիեր լիգայում[11]։ Նույն խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Ուոթֆորդ» ակումբի կազմում։
2015 թվականի ամռանը Միգելը տեղափոխվել է պորտուգալական «Պորտու» ակումբ։ Տրանսվերի արժեքը կազմել է 6 մլն եվրո[12]։ Սեպտեմբերի 12-ին «Արոկա» ակումբի դեմ խաղում Միգելը կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[13]։ Նոյեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայի՝ Թել Ավիվի «Մակաբի» ակումբի դեմ խաղում Միգելը խփել է իր առաջին գոլը «Պորտուի» կազմում[14]։ Նոյեմբերի 8-ին «Վիտորիա Սետուբալ» ակումբի դեմ խաղում Միգելը «Պորտուի» կազմում խփել է իր առաջին գոլն առաջնությունում[15]։ 2016 թվականի օգոստոսի 23-ին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ իտալական «Ռոմայի» դեմ խաղում Միգելը գոլ է խփել, որը «Պորտուին» թույլ է տվել անցնել միցաշարի հիմնական փուլ[16]։ Հոկտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Միգելը մասնակցել է բելգիական «Բրյուգգե» ակումբի դեմ խաղին[17]։
2015 թվականի սկզբում Միգելը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Սևիլյա» ակումբ։ Փետրվարի 3-ին «Էյբար» ակումբի դեմ խաղում Միգելը կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[18]։ Մարտի 18-ին «Լեգանես» ակումբի դեմ խաղում Միգելը խփել է իր առաջին գոլը «Սևելիայի» կազմում[19]։ Նույն թվականի ամռանը Միգելը տեղափոխվել է «Վիլյառեալ»։
Մրջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Միգելն ընդգրկվել է Մեքսիկայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի խաղարկությանը։ Կանադայի ազգային հավաքականի դեմ խաղում Միգելը կատարել է իր նորամուտը ազգային հավաքականի կազմում[20]։ Միգելը մրցաշարի ընթացքում մասնակցել է նաև Պանամայի[21], Մարտինիկայի[22] ու Տրինիդադ և Տոբագոյի[23] հավաքականների դեմ խաղերին։
2014 թվականի մայիսի 28-ին Իսրայելի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Միգելը դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլերը հավաքականում[24]։ Նույն թվականի ամռանը Միգելն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնության որակավորման փուլին Բրազիլիայում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կամերունի[25], Բրազիլիայի[26], Խորվաթիայի[27] և Նիդերլանդների[28] հավաքականների դեմ խաղերին։
2015 թվականին Միգելը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖի ոսկե գավաթի դափնեկիր։ Մրցաշարի ընթացքում մա նասնակցել է Կուբայի[29], Գվատեմալայի[30], Տրինիդադ և Տոբագոյի[31], Կոստա Ռիկայի[32], Պանամայի[33] և Ճամայկայի[34] հավաքականների դեմ խաղերին։
2016 թվականին Միգելը մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվել է ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի[35], Ճամայկայի[36], Վենեսուելայի[37] և Չիլիի[38] հավաքականների դեմ խաղերին։
2017 թվականին Միգելը մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում Միգելը մասնակցել է Ռուսաստանի[39], Գերմանիայի[40] և երկու անգամ Պորտուգալիայի[41][42] հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Միգելը մասնակցել է աշխարհի առաջնությանը, որը անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գերմանիայի[43], Հարավային Կորեայի[44], Շվեդիայի[45] և Բրազիլիայի[46] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Մեքսիկայի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 28 մայիսի, 2014 | Ացտեկա, Մեխիկո, Մեքսիկա | Իսրաել | 1:0 | 3:0 | Ընկերական խաղ |
02. | 28 մայիսի, 2014 | Ացտեկա, Մեխիկո, Մեքսիկա | Իսրաել | 2:0 | 3:0 | Ընկերական խաղ |
03. | 9 սեպտեմբերի, 2014 | Դիկս Սպորտինգ Գուդս Պարկ, Կոլորադո, ԱՄՆ | Բոլիվիա | 1:0 | 1:0 | Ընկերական խաղ |
04. | 11 նոյեմբերի, 2016 | Մաֆրե Ստեդիում, Կոլումբուս , ԱՄՆ | ԱՄՆ | 0:1 | 1:2 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
05. | 23 մարտի, 2018 | Լիվաիս, Սատնա-Կլառա, ԱՄՆ | Իսլանդիա | 2:0 | 3:0 | Ընկերական խաղ |
06. | 23 մարտի, 2018 | Լիվաիս, Սատնա-Կլառա, ԱՄՆ | Իսլանդիա | 3:0 | 3:0 | Ընկերական խաղ |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Մեքսիկայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն — Կլաուսուրա 2013
Միջազգային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Кьево VS. Аталанта 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009—09—27.
- ↑ «Монаркас Морелия VS. Америка 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2010—01—25.
- ↑ «Америка VS. Толука 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2010—05—03.
- ↑ «Сантос Лагуна VS. Америка 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2014—09—27.
- ↑ Jones, Simon (2014 թ․ դեկտեմբերի 31). «Mexico international Miguel Layun signs for Watford on loan until end of season». Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «WATFORD FC OFFICIAL: Miguel Layun Signs». Watford Football Club. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Хаддерсфилд Таун VS. Уотфорд 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015—01—10.
- ↑ «Эвертон VS. Уотфорд 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—08—08.
- ↑ «Miguel Layun, Jesus Corona seal Porto deals ahead of deadline». ESPN FC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Арока VS. Порту 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—09—12.
- ↑ «Маккаби Тель-Авив VS. Порту 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—11—04.
- ↑ «Порту VS. Витория Сетубал 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—11—08.
- ↑ «Рома VS. Порту 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016—08—23.
- ↑ «Брюгге VS. Порту 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016—10—18.
- ↑ «Эйьар VS. Севилья 5:1» (անգլերեն). soccerway.com. 2018—02—03.
- ↑ «Леганес VS. Севилья 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018—03—18.
- ↑ «Мексика VS. Канада 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—07—12.
- ↑ «Панама VS. Мексика 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—07—25.
- ↑ «Мартиника VS. Мексика 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013—07—15.
- ↑ «Мексика VS. Тринидад и Тобаго 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—07—21.
- ↑ «Мексика VS. Израиль 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—05—28.
- ↑ «Мексика VS. Камерун 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—06—13.
- ↑ «Бразилия VS. Мексика 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014—06—17.
- ↑ «Хорватия VS. Мексика 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2014—06—23.
- ↑ «Нидерланды VS. Мексика 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—06—29.
- ↑ «Мексика VS. Куба 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—10.
- ↑ «Гватемала VS. Мексика 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—13.
- ↑ «Мексика VS. Тринидад и Тобаго 4:4» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—16.
- ↑ «Мексика VS. Коста-Рика 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—20.
- ↑ «Панама VS. Мексика 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—23.
- ↑ «Ямайка VS. Мексика 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015—07—27.
- ↑ «Мексика VS. Уругвай 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 6.
- ↑ «Мексика VS. Ямайка 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 10.
- ↑ «Мексика VS. Венесуэла 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 14.
- ↑ «Мексика VS. Чили 0:7» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 19.
- ↑ «Мексика VS. Россия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 24.
- ↑ «Германия VS. Мексика 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 29.
- ↑ «Португалия VS. Мексика 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 18.
- ↑ «Португалия VS. Мексика 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 2.
- ↑ «Германия VS. Мексика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 17.
- ↑ «Южная Корея VS. Мексика 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
- ↑ «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
- ↑ «Бразилия VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 2.
Արտաքին հղումեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միգել Լայուն» հոդվածին։ |
|
- Հունիսի 25 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեքսիկայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Կլուբ Ամերիկայի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Մեքսիկացի ֆուտբոլիստներ
- Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Մոնտեռեյի ֆուտբոլիստներ
- Գրանադայի ֆուտբոլիստներ