Էրիկ Գուտերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Էրիկ Գուտերես
Erick Gabriel Gutiérrez Galaviz
Coréia do Sul x México - Futebol masculino - Olimpíada Rio 2016 (28868030736) (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էրիկ Գաբրիել Գուտերես Գալավիս
Քաղաքացիությունը Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1995(1995-06-15)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Los Mochis, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 177 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պաչուկա
Համար 15
Պատանեկան կարիերա
Ակումբ
2013—այժմ Մեքսիկա Պաչուկա 138 (15)
Ազգային հավաքական
2015—այժմ. Մեքսիկա Մեքսիկա (Մինչև 20) 7 (0)
2015—այժմ Մեքսիկա Մեքսիկա (Մինչև 23) 7 (4)
2016—այժմ Մեքսիկա Մեքսիկա 9 (0)

Էրիկ Գաբրիել Գուտերես Գալավիս (անգլ.՝ Erick Gabriel Gutiérrez Galaviz, հունիսի 15, 1995(1995-06-15)[1][2], Los Mochis, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Պաչուկա» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոում անցկացվող օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկը «Պաչուկա» ակումբի սան է։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին «Կրուս Ասուլ» ակումբի դեմ խաղի ժամանակ Էրիկը նշել է իր նորամուտը Մեքսիկական Պրեմերայում[3]։ 2015 թվականի փետրվարի 8-ին «Տոլուկի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը՝ «Պաչուկա» ակումբի կազմում[4]։ 2016 թվականին Էրիկը օգնել է իր թիմին հաղթել առաջնությունը, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների լիգայի ԿՈՆԿԱԿԱՖ-ը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Էրիկը ընդգրկվել է Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավթի առաջնությանը, որն անց էր կացվում Ճամայկաում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կուբայի[5], Կանադայի[6], Սալվադորի[7] և Պանամայի[8] երիտասարդական հավաքականների դեմ խաղխերին։ Մրցաշարի վերջում Էրիկը դարձել է ոսկե մեդալակիր։

Նույն թվականի ամռանը Էրիկը ընդգրկվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը անց էր կացվում Նոր Զելանդիայում։ մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի[9], Սերբիայի[10] և Մալիի[11] հավաքականների դեմ խաղերում։

2016 թվականի ամռանը, Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում, Էրիկը մասնակել է Ռիո դե Ժանեյրոում անցկացված օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում Էրիկը մասնակցել է Գերմանիայի[12], Ֆիջիի[13] և Հարավային Կորեայի[14] օլիմպիական հավաքականների դեմ խաղերում։ Ֆիջիի հավաքականի դեմ խաղի ժամանակ Էրիկը 4 գոլ է խփել։

2016 թվականի հոկտեմբերի 12-ին Պանամայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի խաղի ժամանակ Էրիկը կատարել է իր նորամուտը Մքսիկայի ազգային հավաքականի կազմում[15]։

2017 թվականին Էրիկը դարռել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի թսկե գավաթի կախարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սալվադորի[16], Կյուրասաոյի[17] և երկու անգամ Ճամայկայի[18][19] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Էրիկը ընդգրկվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու աշխարհի առաջնութվանը, որն անց էր կացվում Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստաիների նստարանին։

Գոլերը մեքսիկայի հավաքականի (Մինչև 23) կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# ամիս վայր հակառակորդ հաշիվ արդյունք մցություն
1. 7 հոկտեմբերի, 2016 Ֆոնտե Նեվա, Բահիա Սալվադոր, Բրազիլիա Ֆիջի Ֆիջի 1:1 1:5 2016 թվականի օլիմպիական խաղ
2. 7 հոկտեմբերի, 2016 Ֆոնտե Նեվա, Բահիա Սալվադոր, Բրազիլիա Ֆիջի Ֆիջի 1:2 1:5 2016 թվականի օլիմպիական խաղ
3. 7 հոկտեմբերի, 2016 Ֆոնտե Նեվա, Բահիա Սալվադոր, Բրազիլիա Ֆիջի Ֆիջի 1:3 1:5 2016 թվականի օլիմպիական խաղ
4. 7 հոկտեմբերի, 2016 Ֆոնտե Նեվա, Բահիա Սալվադոր, Բրազիլիա Ֆիջի Ֆիջի 1:5 1:5 2016 թվականի օլիմպիական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Մեքսիկա «Պաչուկա»

  • 1st Մեքսիկայի ֆուտբոլի չեմպիոն — 2016
  • ԿԱՆԿԱԿԱՖի չեմպիոնների լիգայի հաղթող — 2016/2017

միջազգային

Մեքսիկա Մեքսիկա (մինչև 20)

  • 1st ԿՐՆԿԱԿԱՖ-ի չեմպիոն երիտասարդական թմերի շարքում — 2015

Մեքսիկա Մեքսիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Пачука VS. Курс Асуль 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10-27 
  4. «Пачука VS. Толука 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-02-08 
  5. «США (до 20) VS. Куба (до 20) 9:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-10 
  6. «Канада (до 20) VS. Мексика (до 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-12 
  7. «Сальвадор (до 20) VS. Мексика (до 20) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-19 
  8. «Панама (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-01-25 
  9. «Мексика (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-03 
  10. «Сербия (до 20) VS. Мексика (до 20) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-06 
  11. «Мексика (до 20) VS. Мали (до 20) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-05-31 
  12. «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-04 
  13. «Фиджи (до 23) VS. Мексика (до 23) 1:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-07 
  14. «Южная Корея (до 23) VS. Мексика (до 23) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-10 
  15. «Панама VS. Мексика 0:1»։ soccerway.com։ 2016-10-1 
  16. «Мексика VS. Сальвадор 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-10 
  17. «Кюрасао VS. Мексика 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-17 
  18. «Мексика VS. Ямайка 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-14 
  19. «Мексика VS. Ямайка 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]