Խեսուս Կորոնա
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Խեսուս Մանուել Կորոնա Ռուիս | |||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1993[1][2] (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Էռմոսիլո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | |||||||||||
Հասակ | 173 սմ | |||||||||||
Քաշ | 63 կգ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Պորտու | |||||||||||
Համար | 17 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խեսուս Մանուել Կորոնա Ռուիս (իսպ.՝ Jesús Manuel Corona Ruíz; հունվարի 6, 1993[1][2], Էռմոսիլո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլստ, «Պորտու» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խեսուսը «Մոնտերյա» ակումբի սան է։ 2010 թվականի օգոստոսի 8-ին «Ատլանտե» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը նշել է իր նորամուտը Մեքսիկական պրեմիերայում[3]։ 2010 թվականին Ատերտուրայի շրջանակներում Խուանը դադարել է խաղալ իր թիմի կազմում և նա միշտ մնում էր պահեստայինների նստարանին, սակայն այդ փաստը չխանգարեց նրան, որ «Մոնտերյա» ակումբի կազմում հռչակվի չեմպիոն։ 2011 թվականի հոկտեմբերի 8-ին, «Էստուդանստես Տեկոս» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խուանը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ օգնելով իր թիմին հաղթել այդ խաղում (2:3)[4]։
2012 թվականի դեկտեմբերին Կորոնան ընդգրկվել է «Մոնտերյա» ակումբի կազմում՝ մասնակցելու Աշխարհի ակումբների առաջնությանը։ Դեկտեմբերի 9-ին Հարավկորեական «Ուլսան Հյոհդե» ակումբի դեմ խաղի ժամանակ Խեսուսը բացել է խաղի հաշիվը[5]։ Դեկտեմբերի 16-ին Եգիպտական «Ալի Ախլի» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը խփել է իր երկրորդ գոլը և նրա թիմն արժանացել է բրոնզե մեդալի[6]։
2013 թվականի ամռանը Խուանը տեղափոխվել է Նիդերլանդական «Տվենտե» ակումբ։ Տրանսվերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ Սեպտեմբերի 29-ին, «Գրոնինգեն» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խուանը նշել է իր նորամուտը Էրեդիվիզիում[7]։ Նույն թվականին, նոր ակումբի կազմում, Խուանը խփել է իր առաջին գոլը։
2015 թվականի ամռանը Խուանը տեղափոխվել է Պորտուգալական «Պորտու» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսվերի արժեքը կազմել է 12 մլն եվրո[8]։ Սեպտեմբերի 12-ին «Արոկի» ակումբի դեմ խաղի ժամանակ Խուանը նշել է իր նորամուտը Սանգրիշ Լիգայի շրջանակներում։ Նույն խաղի ժամանակ, նոր ակումբի կազմում, Խուանը խփել է իր առաջին գոլը, ինչպես նաև ձևակերպել է «Դուբլ»[9]։ 2016 թվականի օգոստոսի 23-ին Չեմպիոնների լիգայի որակաորման փուլում, Իտալական «Ռոմա» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խուանը գոլ է խփել[10]։ Դեկտեմբերի 7-ին խմբային փուլի ժամանակ Անգլիական Լեսթեր սիթի ակումբի դեմ խաղի ժամանակ նա գոլ է խփել[11]։ 2018 թվականին Խուանը օգնել է իր թիմին հաղթել առաջնությունում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Խուանը հայտագրվել է Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու ԿՈՆԿԱԿՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Փետրվարի 20-ին, խմբային փուլի, Կյուրոսի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը դարձել է «Դուբլի» հեղինակ։ Մարտի 4-ին, եզրափակիչ փուլում, ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը գոլ է խփել խաղի սկզբին, և օգնել իր թիմն հաղթել մրցաշարում[12]։
2014 թվականի նոյեմբերի 12-ին Նիդերլանդների ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Խուանը նշել է իր նորամուտը Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում, խաղադաշտ դուրս գալով երկրորդ խաղակեսում, փոխարինելով Միգել Էրերուին[13]։ 2015 թվականի մայիսի 31-ին, Գվատեմալիյի հետ խաղի ժամանակ, Խուանը խփել է իր առաջին գոլը՝ ազգային թիմի կազմում[14]։
2015 թվականի ամռանը Խուանը ընդգրկվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր Չիլիում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բոլիվիայի[15], Չիլիի[16] և Էկվադորի[17] հավաքականների դեմ խաղերում։ Նույն թվականին Խուանը դարձլ է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի դարփնեկիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կուբայի[18],Տրինիդադ և Տոբագոյի[19], Կոստա Ռիկայի[20], Պանամայի[21] և Ճամայկայի[22] հավաքականների դեմ խաղերում։ Ճամայկայի դեմ խաղի ժամանակ Խուանը գոլ է խփել։
2016 թվականին Խուանն իր թիմի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում էր ԱՄՆ-ում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի[23], Ճամայկաի[24], Վենեսուելայի[25] և Չիլիի[26] հավաքականների դեմ խաղերում։ Վենեսուելայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ, դա եղել է խաղի միակ գոլը։
2018 թվականին Խուանը ընդգրկվել է իր թիմի կազմում մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվում էր Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[27] և Շվեդիայի[28] հավաքականների դեմ խաղերում։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 24-ի տվյալներով
Ելույթներ | Լիգա | Կավաթ[29] | Еврокубки | Остальные[30] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Լիգա ՄԽ | 2010/2011 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2011/2012 | 10 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 3 | 2 | 16 | 4 | ||
2012/2013 | 26 | 1 | 0 | 0 | 9 | 2 | 0 | 0 | 35 | 3 | ||
Ընդհանուր | 37 | 2 | 0 | 0 | 14 | 3 | 3 | 2 | 54 | 7 | ||
![]() |
Էրեդիվիզի | 2013/14 | 15 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 |
2014/15 | 27 | 9 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 11 | ||
2015/16 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
ընդհանուր | 46 | 11 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 51 | 13 | ||
![]() |
Սագրիշ Լիգա | 2015/16 | 28 | 8 | 3 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 39 | 8 |
2016/17 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 4 | 2 | ||
Ընդհանուր | 30 | 9 | 3 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 43 | 10 | ||
Ամբողջ կարիերա | 113 | 22 | 8 | 2 | 24 | 4 | 3 | 2 | 148 | 30 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն — Ապերտուրա 2010
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն — 2012
«Պորտու»
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն — 2017/2018
Միջազգային
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավավթ — 2015
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության երիտասարդական հավաքական — 2013
2012 թվականի Լվա յաշինայի գավաթի դարփնեկիր
Անձնական
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015։ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Атланте VS. Монтеррей 1:2
- ↑ Эстудиантес Текос VS. Монтеррей 2:3
- ↑ Ульсан Хёндэ VS. Монтеррей 1:3
- ↑ Аль-Ахли VS. Монтеррей 0:2
- ↑ «Твенте VS. Гронинген 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—09—29
- ↑ «Корона перешёл в «Порту»» (ռուսերեն)։ sports.ru։ 2015—08—31
- ↑ «Арока VS. Порту 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—09—12
- ↑ «Рома VS. Порту 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—08—23
- ↑ «Порту VS. Лестер Сити 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—12—07
- ↑ Мексика (до 20 лет) VS. США (до 20 лет) 3:1
- ↑ «Нидерланды VS. Мексика 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—11—12
- ↑ «Мексика VS. Гватемала 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—05—31
- ↑ «Мексика VS. Боливия 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—13
- ↑ «Чили VS. Мексика 3:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—16
- ↑ «Мексика VS. Эквадор 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—06—19
- ↑ «Мексика VS. Куба 6:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—07—10
- ↑ «Мексика VS. Тринидад и Тобаго 4:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—07—16
- ↑ «Мексика VS. Коста-Рика 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—07—20
- ↑ «Панама VS. Мексика 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—07—23
- ↑ «Ямайка VS. Мексика 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—07—27
- ↑ «Мексика VS. Уругвай 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-06
- ↑ «Мексика VS. Ямайка 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-10
- ↑ «Мексика VS. Венесуэла 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-14
- ↑ «Мексика VS. Чили 0:7» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-19
- ↑ «Южная Корея VS. Мексика 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-23
- ↑ «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-27
- ↑ В графу «Кубки» входят игры и голы в национальных кубках, кубках лиги и суперкубках.
- ↑ Остальные официальные матчи
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Խեսուս Կորոնա Վիքիպահեստում |
---|
- Կորոնայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կորոնան transfermarkt-ում
- Կորոնան soccerbase.com-ում
- Կորոնան WhoScored.com կայքում
- Կորոնան Պորտուի պաշտոնական կայքում
|
|
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեքսիկայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Մեքսիկացի ֆուտբոլիստներ
- Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մոնտեռեյի ֆուտբոլիստներ
- Տվենտեի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ