Էդսոն Օմար Ալվարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էդսոն Օմար Ալվարես Վելասկես
Edson Omar Álvarez Velázquez
Edson Alvarez.png
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1997(1997-10-24)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Տլալեպանտա դե Բաս, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 175 սմ
Քաշ 73 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկա
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—այժմ Մեքսիկա Ամերիկա 52 (2)
Ազգային հավաքական
2017—այժմ Մեքսիկա Մեքսիկա (մինչև 20) 10 (1)
2017—այժմ Մեքսիկա Մեքսիկա 17 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդսոն Օմար Ալվարես Վելասկես (իսպ.՝ Edson Omar Álvarez Velázquez, հոկտեմբերի 24, 1997(1997-10-24)[1], Տլալեպանտա դե Բաս, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբուլիստ, «Ամերիկա» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարեսը «Ամերիկա» ակումբի սան է: 2016 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Մեքսիկայի գավաթի խաղարկության շրջանակներում անցկացվող «Միներոս դե Սակատեկաս» ակումբի դեմ խաղում Ալվարեսը կատարել է իր նորամուտը թիմի կազմում[2]: Հոկտեմբերի 30-ին «Սանտոս Լագունա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[3]: Դեկտեմբերի 26-ին ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի դեմ խաղում Ալվարեսը խփել է իր առաջին գոլը «Ամերիկա» ակումբի կազմում[4]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 9-ին՝ Իսլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ալվարեսը կատարել է իր նորամուտը Մեքսիկայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Խեսուս Մոլինային[5]:

2017 թվականին Ալվարեսը Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Կոստա Ռիկայում կայացած Հյուսիսային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Անտիգուա և Բարբուդայի[6], Կանադայի[7], ԱՄՆ-ի[8], Սալվադորի[9] և Հոնդուրասի հավաքականների դեմ խաղերին[10]:

Նույն տարում Ալվարեսը մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Վանուատուի[11], Գերմանիայի[12], Վենեսուելայի[13], Սենեգալի[14] և Անգլիայի հավաքականների դեմ խաղերին[15]: Վենեսուելայի դեմ խաղում Ալվարեսը գրավել է հակառակորդի դարպասը:

2017 թվականին Ալվարեսը դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի դափնեկիր: Մրցաշարում նա մասնակցել է Սալվադորի[16], Կյուրասաոյի[17], Հոնդուրասի[18] և երկու անգամ էլ Ճամայկայի[19][20] հավաքականնեի դեմ խաղերին:

2018 թվականին Ալվարեսը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[21], Հարավային Կորեայի[22], Շվեդիայի[23] և Բրազիլիայի[24] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Մեքսիկայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցություն
01. 16 հուլիսի, 2017 Ալամոդոում, Սան Անտոնիո, ԱՄՆ Կյուրասաո Կյուրասաո 0:2 0:2 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2017

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Մեքսիկա Մեքսիկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Միներոս դե Սակատեկաս VS. Ամերիկա Մեխիկո 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-08-25 
  3. «Ամերիկա Մեխիկո VS. Սանտոս Լագունա 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-10-30 
  4. «ՈՒԱՆԼ Տիգրես VS. Ամերիկա Մեխիկո 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-12-26 
  5. «Մեքսիկա VS. Իսլանդիա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-09 
  6. «Մեքսիկա (մինչև 20) VS. Անտիգուա և Բարբուդա (մինչև 20) 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-18 
  7. «Մեքսիկա (մինչև 20) VS. Կանադա (մինչև 20) 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-21 
  8. «ԱՄՆ (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-27 
  9. «Մեքսիկա (մինչև 20) VS. Սալվադոր (մինչև 20) 6:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-03-01 
  10. «Մեքսիկա (մինչև 20) VS. Հոնդուրաս (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-24 
  11. «Վանուատու (մինչև 20) VS. Մեքսիկա (մինչև 20) 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-20 
  12. «Մեքսիկա (մինչև 20) VS. Գերմանիա (մինչև 20) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-23 
  13. «Մեքսիկա (մինչև 20) VS. Վենեսուելա (մինչև 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-26 
  14. «Մեքսիկա (մինչև 20) VS. Սենեգալ (մինչև 20) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-01 
  15. «Մեքսիկա (մինչև 20) VS. Անգլիա (մինչև 20) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-06-05 
  16. «Մեքսիկա VS. Սալվադոր 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-10 
  17. «Կյուրասաո VS. Մեքսիկա 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-17 
  18. «Մեքսիկա VS. Հոնդուրաս 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-21 
  19. «Մեքսիկա VS. Ճամայկա 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-14 
  20. «Մեքսիկա VS. Ճամայկա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-07-24 
  21. «Գերմանիա VS. Մեքսիկա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-17 
  22. «Հարավային Կորեա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-23 
  23. «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-27 
  24. «Բրազիլիա VS. Մեքսիկա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]