Jump to content

Գորդոն Շիլդենֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն Շիլդենֆելդ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1985(1985-03-18)[1][2][3][…] (39 տարեկան)
Ծննդավայր Շիբենիկ, Խորվաթիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք full-back

Գորդոն Շիլդենֆելդ (գերմ.՝ Gordon Schildenfeld, խորվ.՝ Gordon Šildenfeld, մարտի 18, 1985(1985-03-18)[1][2][3][…], Շիբենիկ, Խորվաթիա), ավստրիական ծագմամբ խորվաթ ֆուտբոլիստ, պաշտպան, որը հանդես է եկել Խորվաթիայի հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Շիլդենֆելդը «Մետալիստի» դեմ խաղում

«Շիբենիկ» ֆուտբոլային ակումբի սան։ 16 տարեկանում Ինգրադի «Կամնիայի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմում։ 2005/06 մրցաշրջանն անցկացրել է Խորվաթիայի երկրորդ լիգայում, կարողացել է թիմին դուրս բերել առաջին լիգա և իր խաղերի շնորհիվ բազմաթիվ առաջարկներ է ստացել խորվաթական հայտնի ակումբներից։ 2006/07 թվականների ձմեռային միջմրցաշրջանում ընտրել է Զագրեբի «Դինամոն», որի կազմում խաղացել է 2007/08 մրցաշրջանը։

2008 թվականին նրան վարձակալել է թուրքական «Բեշիկթաշը», սակայն ամռանը նա վարձակալության է տրվել գերմանական «Դույսբուրգին»։ Մեկ տարի անց կրկին վարձավճարով տեղափոխվել է ավստրիական «Շտուրմ»[4]։ 2010 թվականի հունիսի 8-ին կնքել է եռամյա պայմանագիր․ գործարքի գումարը կազմել է 400 հազար եվրո։ Ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում գումարի 20%-ը կփոխանցվի «Բեշիկթաշին»[5][6]։ 2010/2011 մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը դարձել Է Ավստրիայի չեմպիոն։ 2011 թվականի հուլիսի 7-ին պայմանագիր է կնքել 2-րդ Բունդեսլիգա անացած «Այնտրախտի» հետ և այդպիսով խզել է պայմանագիրը «Շտուրմի» հետ։ Գործարքի գումարը կազմել է մեկ միլիոն եվրո[7]։

2012 թվականի հուլիսի 10-ին եռամյա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ[8]։

2012 թվականի հուլիսի 28-ին Շիլդենֆելդը իր նորամուտն է նշել նոր թիմում՝ «Զենիթի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Լեո Ֆերնանդեսին։ Այս խաղում աչքի ընկնելու հնարավորություն է ունեցել, սակայն նրա հարվածը վերջին պահին գլխով հետ է մղել պիտերցիների դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևը։

2013 թվականի հունվարի 9-ին Մոսկվայի «Դինամոն» նրան կես տարով վարձակալության է տվել հունական «ՊԱՕԿ» ակումբին՝ հետագա գնման հնարավոր իրավունքով[9]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին հրավիրվել է Խորվաթիայի երիտասարդական հավաքական։ Երեք տարի անց՝ 2009 թվականի նոյեմբերի 14-ին, Լիխտենշտեյնի դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական հավաքականում՝ 59-րդ րոպեին փոխարինելով Դարիո Սրնայի (խորվաթները հաղթել են 5:0 հաշվով)[10]։ 2010 թվականի հոկտեմբերին կրկին հրավիրվել է Խորվաթիայի հավաքական՝ 2010 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացնելով իր առաջին պաշտոնական հանդիպումը Իսրայելի դեմ։ Ընդգրկվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության և 2014 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում։ Մարտի 28-ին Նորվեգիայի դեմ խաղում անկյունայինի խաղարկումից հետո իր առաջին գոլն է խփել ազգային հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիա Ավստրիա «Շտուրմ»

  • Ավստրիայի չեմպիոն՝ 2010/11
  • Ավստրիայի գավաթի հաղթող՝ 2009/10
  • Հունաստանի գավաթի գավաթակիր՝ 2013/14

Խորվաթիա Խորվաթիա «Դինամո (Զագրեբ)»

  • Խորվաթիայի չեմպիոն՝ 2015/16
  • Խորվաթիայի գավաթի գավաթակիր՝ 2015/16

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը ավստրիացի է[11]։ Ամուսնացած է, կնոջ անումը Իվանա է, ունի երկու դուստր՝ Պատրիցիա և Լեյլա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Schildenfeld hat bei Sturm das Rennen gemacht, Prettenthaler auch dabei Արխիվացված 2011-07-12 Wayback Machine(գերմ.)
  5. Gordon Schildenfeld’in Transferi Արխիվացված 2010-10-07 Wayback Machine(թուրքերեն)
  6. Schildenfeld verlängert um drei Jahre Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(գերմ.)
  7. Einigung über Schildenfeld-Transfer erzielt Արխիվացված 2012-03-14 Wayback Machine(գերմ.)
  8. ««Динамо» заключило 3-летний контракт с Шильденфельдом». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  9. «ПАОК арендовал у «Динамо» Шильденфельда». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  10. Teamdebüt von Schildenfeld, Muratovic verliert Արխիվացված 2011-08-12 Wayback Machine(գերմ.)
  11. Schildenfeld: Frankfurt mi je novi i veliki izazov Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(խորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորդոն Շիլդենֆելդ» հոդվածին։