Ֆերնանդո Կալերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերնանդո Կալերո
Fernando Calero
Կալերոն Ռեալ Վալյադոլիդի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Fernando Calero Villa
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1995(1995-09-14)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Բոեսիլյո, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Հասակ 183 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 24
Պատանեկան կարիերա
2004-2011 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ
2011-2014 Իսպանիա Մալագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Իսպանիա Մալագա B 64 (2)
2016-2017 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ B 37 (1)
2017-2019 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 59 (2)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 18-ի, 2019

Ֆերնանդո Կալերո (իսպ.՝ Fernando Calero, սեպտեմբերի 14, 1995(1995-09-14)[1], Բոեսիլյո, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էսպանյոլի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Վալյադոլիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Կալերոն սկսեց Ռեալ Վալյադոլիդի ակադեմիայում։ 2011 թվականին նա միացավ Մալագայի երիտասարդական թիմին։ Մալագա B-ի կազմում 64 հանդիպում անցկացնելուց հետո Կալերոն վերադարձավ Վալյադոլիդ[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Հուեսկայի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 29-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեուս Դեպորտիուի դեմ խաղում[6]։ Նոյեմբերի 15-ին Կալերոն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2018 թվականի մայիսի 27-ին՝ Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[8][9]։ 2017-18 մրցաշրջանում Կալերոն անցկացրեց 31 հանդիպում[10]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով Վալյադոլիդին տեղափոխվել Լա Լիգա[11][12][13]։

Իր դեբյուտը Լա Լիգայում Կալերոն նշեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ժիրոնայի դեմ խաղում[14][15]։ Իսպանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 15-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[16][17]։ Դեկտեմբերին իսպանացու տրանսֆերով սկսեց հետաքրքրվել Արսենալը[18][19][20][21], սակայն տրանսֆերը չկայացավ[22]։ Ռեալ Վալյադոլիդի առաջին թիմի կազմում Կալերոն անցկացրեց 67 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Էսպանյոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ին Կալերոն 5 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[23][24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Ֆակունդո Ֆերեյրային Սևիլյայի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Զարյա Լուգանսկի դեմ խաղում[29][30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Վալյադոլիդ 2017–18 Սեգունդա Դիվիզիոն 23 1 4 0 4 1 31 2
2018–19 Լա Լիգա 36 1 0 0 36 1
Ընդհանուր 59 2 4 0 0 0 4 1 67 3
Էսպանյոլ 2019–20 Լա Լիգա 4 0 0 0 2 0 6 0
Կարիերայի ընդհանուր 63 2 4 0 2 0 4 1 73 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Fernando Calero - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. realvalladolid.es. «Fernando Calero vuelve a casa». www.realvalladolid.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «SD Huesca - Real Valladolid CF, Sep 6, 2017 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Serrano, Cristian (2017 թ․ սեպտեմբերի 6). «El Valladolid se sirve otra ronda a costa del Huesca». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «CF Reus Deportiu - Real Valladolid CF, Oct 29, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. realvalladolid.es. «Calero 2021». www.realvalladolid.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Real Zaragoza - Real Valladolid CF, May 27, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. Gaudioso, Sonia (2018 թ․ մայիսի 27). «Un impresionante Borja asegura los 'playoffs' para el Zaragoza». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. «Calero | Football Stats | Espanyol | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. AS, Diario (2018 թ․ հունիսի 16). «Real Valladolid promoted to Primera División». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «R. Valladolid win promotion back to LaLiga Santander». www.laliga.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. «Valladolid promoted to La Liga! | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. «Girona FC - Real Valladolid CF, Aug 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. I. Pérez, José (2018 թ․ օգոստոսի 17). «Ni VAR ni puntería». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  16. «Real Valladolid CF - Atlético Madrid, Dec 15, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  17. «Real Valladolid 2 Atletico Madrid 3: Griezmann the hero on landmark appearance». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «Arsenal eye move for Valladolid star as Rob Holding replacement». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. «Arsenal target bargain £10m signing to solve Unai Emery's problem position». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. «Arsenal next? Real Valladolid defender Fernando Calero in London - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  21. «Arsenal 'eye £10m Fernando Calero deal'». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  22. «Spanish Defender Fernando Calero Responds Angrily to Rumours Linking Him With a Move to Arsenal». 90min.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  23. «¡Fernando Calero, quinto fichaje!». www.rcdespanyol.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  24. Navarro, Cristina (2019 թ․ օգոստոսի 9). «Official: Espanyol complete Calero signing». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  25. «Fernando Calero seals Espanyol move | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  26. «OFFICIAL - Espanyol sign CALERO from Real Valladolid». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  27. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  28. «Espanyol vs. Sevilla - Sunday, August 18, 2019 - La Liga Match Center - MSN Sports». www.msn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  29. «RCD Espanyol Barcelona - Zorya Luhansk, Aug 22, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  30. UEFA.com. «Espanyol-Zorya Luhansk | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  31. «Fernando Calero». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո Կալերո» հոդվածին։