Վալյադոլիդ (նահանգ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալյադոլիդ (այլ կիրառումներ)
Մարզ | |||||
---|---|---|---|---|---|
Վալյադոլիդ | |||||
Valladolid | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Կաստիլիա և Լեոն | ||||
Մակերես | 8110 կմ² | ||||
Բնակչություն | 536653 մարդ (2009) | ||||
Խտություն | 64 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 47 | ||||
Պաշտոնական կայք | diputaciondevalladolid.es | ||||
| |||||
Վալյադոլիդ (իսպ.՝ Valladolid ), պրովինցիա Իսպանիայի հյուսիս արևմուտքում, Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կենտրոնում։ Պրովինցիայի բնակչությունը 526.233 է, որոնք ապրում են 225 մունիցիպալիտետում, տարածքը` 8.110 կմ2 և բնակչության խտությունը 64,88 մարդ/կմ2։
Պրովինցիայի մայրաքաղաքն է Վալյադոլիդը։ Այն սահմանակցում է Սամորա, Լեոն, Պալենսիա, Բուգոս, Սեգովիա, Ավիլա և Սալամանկա պրովինցիաներին։ Այն չի սահամանակցում որևէ օտարերկրյա պետության հետ և սահամանակցում է միայն նույն ինքնավար համայնքի պրովինցիաների հետ։ Այն թերակղզու միակ պրովինցիան է, որը չունի լեռներ։
Պրովինցիան ունի կարևոր մարտավարական դիրք, քանի որ այն գտնվում է կարևորագույն ճանապարհների խաչմերուկում։ Այն կապում է Մադրիդը հյուսիսային Իսպանիայի հետ, Վիգոյից Սան Սեբաստիան։ Միջազգային տեսանկյունից այստեղով է անցնում Պորտուգալիան Ֆրանսիային կապող ամենակարճ ճանապարհը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը՝ 8110 կմ2 (Իսպանիայի մարզերի մեջ 28-րդը, Իսպանիայի տարածքի 1,61 %-ը)։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվով Վալյադոլիդը 29-րդն համայնքն է ողջ Իսպանիայում։ Բնակչությունը՝ 519 249 մարդ (2006), որը կազմում է Իսպանիայի բնակչության 1.17 %-ը։ Բնակչության խտուիթյունը՝ 64,03 մարդ/կմ2
Տարի | 1994 | 1995 | 1996 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 505 208 | 504 583 | 490 205 | 492 029 | 494 594 | 495 690 | 497 961 | 501 157 |
Տարի | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | |
Բնակչություն | 506 302 | 510 863 | 514 674 | 519 249 | 521 261 | 529 019 | 536 653 |