Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալենսիա (իսպ.՝ Palencia), պրովինցիա Իսպանիայի հյուսիսում՝ Իբերական թերակղզու հյուսիսարևմուտքում գտնվող Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կազմում։ Այն սահմանակից է Լեոն, Կանտաբրիա, Բուրգոս և Վալյադոլիդ նահանգներին։ Վարչական կենտրոնը Պալենսիան է։
Տարածքը 8052 կմ2 է (29-րդ տեղը երկրի պրովինցիաների շարքում)։
Այս պրովինցիայի խոշոր բնակավայրերն են.
- Գուարդո, հանքարդյունաբերական քաղաք է[2],
- Ագիլար դե Կամպո, գյուղական տուրիզմի կենտրոն է հյուսիսային Պալենսիայում,
- Հերերա դե Պիսուերգա, հայտնի է իր ծովախեցգետնի փառատոնով,
- Վենտա դե Բանյոս, երկաթուղային և արդյունաբերական կարևոր հանգույց է,
- Վիլյամուրիել դե Սերատո, գյուղ Պալենսիայի հարավում, որը իր զարգացման համար պարտական է Ռենոի գործարանին[3],
- Սերվերա դե Պիսուերգա, գյուղը Պալենսիայի սարերի սրտում է,
- Բառուելո դե Սանտուլյան, հանքարդյունաբերական քաղաք է, որն ամենաշատ բնակեցվածն էր մինչև 1960-ական թվականները[4]։
Բնակչությունը կազմում է 173,5 հազար մարդ (46-րդ տեղը 2005 թվականի մարդահամարով), որի 45%-ը բնակվում է մայրաքաղաք Պալենսիայում։
Մարզը ներառում է 191 համայնքային կազմավորումներ, որոնց կեսը գյուղակներ են՝ 200-ից պակաս բնակչությամբ։
Ամպուդիա ամրոց (Պալենսիա)
Տեսարան Ագիլար դե Կամպոյում,
Ագիլար դե Կամպո քաղաքում գտնվող Սանտա Մարիա լա Ռեալի վանքի թանգարան