Տիտո Վիլանովա
Տիտո Վիլանովա իսպ.՝ Tito Vilanova | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1968[1][2] |
Ծննդավայր | Բելկաիրե, Բաշ Էմպորդա |
Մահացել է | ապրիլի 25, 2014[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա, Իսպանիա |
Գերեզման | Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Աշխատավայր | Բարսելոնա ՖԱ և Բարսելոնա ՖԱ |
Երեխաներ | Adrià Vilanova? |
![]() |
Ֆրանսեսկ "Տիտո" Վիլանովա ի Բայո (իսպ.՝ Francesc "Tito" Vilanova i Bayó, 1968, սեպտեմբերի 17, Բելկայրե, Կատալոնիա, Իսպանիա - 2014, ապրիլի 25, Բարսելոն), իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ։ 2012 թվականին նշանակվել էր «Բարսելոնա ՖԱ»-ի գլխավոր մարզիչ, որտեղ նախկինում Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։
Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլային կարիերան սկսում է «Բարսելոնայի» երիտասարդական թիմում։ Նրան չի հաջողվում դառնալ թիմի առաջին կազմի խաղացող, որի հետևանքով էլ 1991 թվականին տեղափոխվում է «Ֆիգերես»։ Պրիմերայի ուղեգիր ձեռք բերելու համար Տիտոյի թիմը պետք է պայքարեր «Կադիսի» դեմ, սակայն «Կադիսը» հաղթեց և նվաճեց Պրիմերայի ուղեգիր։
Դրանից հետո Վիլանովան տեղափոխվում է «Սելտա», ապա 1995 թվականին՝ «Բադախոս», որից հետո խաղում է նաև «Մալյորկայում», «Լերիդայում», «Էլչեյում» և «Գրամանետում»։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 2007 թվականին Խոսեպ Գվարդիոլան նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, Տիտոն դարձավ նրա օգնականը։ 2012 թ. հուլիսի 15-ին նա պաշտոնապես գլխավորեց «Բարսելոնան»։ 2012-2013 մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ դարձավ Լա Լիգայի հաղթող։
2013 թվականի հուլիսի 19-ին մամլո ասուլիսի ժամանակ թիմի տնօրեն Սանդրո Ռոսելը և մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարեցին, որ առողջական խնդիրների պատճառով Տիտոն այլևս չի մարզելու թիմը, իսկ նույն թվականի հուլիսի 23-ին պաշտոնապես հայտարարվեց, որ թիմի գլխավոր մարզիչը Խերարդո Մարտինոն է։
Տիտո Վիլանովան մահացել է քաղցկեղից 2014 թվականի ապրիլի 25-ին։