Լեո Բենհակեր
| Լեո Բենհակեր հոլ.՝ Leo Beenhakker | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 2, 1942[1][2] |
| Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1][3] |
| Մահացել է | ապրիլի 10, 2025[4][3] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լեո Բենհակեր (հոլանդ. Leo Beenhakker, МФА: [ˈleːjoː ˈbeːnˌɦɑkər], օգոստոսի 2, 1942[1][2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1][3] - ապրիլի 10, 2025[4][3], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), հոլանդացի ֆուտբոլային մարզիչ։ Բենհակերը, որպես խաղացող հանդես է եկել սիրողական մակարդակում, իսկ մարզչական կարիերան սկսել է 1960-ականների կեսերին։ Գլխավորել է հոլանդական «Այաքս» և «Ֆեյենորդ», իսպանական «Սարագոսա» և «Ռեալ Մադրիդ» ակումբները։ Երկար տարիներ աշխատել է որպես Ռինուս Միխելսի օգնական, երբ վերջինս գլխավորում էր Նիդերլանդների ազգային հավաքականը։ Բենհակերը երկու անգամ գլխավորել է «նարնջագույններին»` 1985-1986 թվականներին և 1990 թվականի մայիս-հունիս ամիսներին` Իտալիայում տեղի ունեցող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ 2006-2009 թվականներին գլխավորել է Լեհաստանի հավաքականը, որը նրա գլխավորությամբ դուրս է եկել Եվրոպայի 2008 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։ Այս հաջողության համար նա պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Շքանշանի 4-րդ աստիճանով։
Մարզչական ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլանդիայի չեմպիոն (3)։ 1980, 1990 («Այաքսը»), 1999 («Ֆեյենորդ»)
- Նիդերլանդների գավաթակիր։ 1999 («Ֆեյենորդ»)
- Իսպանիայի չեմպիոն (3)։ 1987, 1988, 1989 («Ռեալ Մադրիդ»)
- Իսպանիայի գավաթակիր։ 1989 («Ռեալ»)
- Ռինուս Միխելսի անվան մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Leo Beenhakker — Transfermarkt.
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 5 6 Leo Beenhakker, ancien entraîneur de l’Ajax Amsterdam, du Feyenoord Rotterdam et du Real Madrid, est mort (ֆր.) — 2025.
- 1 2 Oud-toptrainer Leo Beenhakker op 82-jarige leeftijd overleden — Nederlandse Omroep Stichting.
- ↑ Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 16 stycznia 2008 r. o nadaniu orderu — Sejm of the Republic of Poland.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.leobeenhakker.info Արխիվացված 2009-03-02 Wayback Machine (լեհ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Բենհակեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||