Վիքիպեդիա:Նախագծեր
Jump to navigation
Jump to search
![]() |
Վիքիպեդիայի խորհրդարանում քննարկվում է այս կանոնակարգի փոփոխության հարցը։ Ցանկության դեպքում խնդրում ենք մասնակցել քննարկմանը այստեղ: |
![]() |
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնք խմբագրողները պետք փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Կանոնի քննարկումը կարող եք տեսնել այստեղ:
- Նախագծի սկիզբ: Ցանկացած նոր նախագիծ սկսելուց առաջ այն պետք է քննարկման դրվի Խորհրդարանում՝ նախագծի և նախագծի ընթացքի համառոտ նկարագրությամբ։ Նախագիծը սկսելու համար, այն պետք է համայնքի կողմից ստանա 80% կողմ հիմնավորված ձայներ: Քննարկման և քվեարկության տևողությունը 2 շաբաթ է։
- Նախագծի դադարեցում: Ցանկացած գործող նախագիծ կարող է փակվել, եթե ժամանակի ընթացքում լուրջ բացթողումներ հայտնաբերվեն նախագծի հաստատված հոդվածներում: Դրանցից են օրինակ՝ վիքիֆիկացման ենթակա, վատորակ թարգմանությամբ բազմաթիվ հոդվածների առկայությունը: Նախագծի դադարեցումը իրականացվում է Խորհրդարանում կամ Ադմինիստրատորի տեղեկատախտակում բացված հայտի հիման վրա՝ համայնքի ընդհանուր որոշմամբ։