Վիքիպեդիա:Խամաճիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:Խ

Խամաճիկ, կեղծ հաշիվ կամ կրկնակի հաշիվ, այսպես են կոչվում Վիքիպեդիայի մասնակցի կողմից օգտագործվող մեկից ավել հաշիվները։

Խամաճիկի օգտագործումը ցանկալի չէ մի շարք պատճառներով։ Օրինակ, քվեարկության ժամանակ մասնակիցը կարող է մեկից ավել ձայն օգտագործել, կամ կարող է հանգիստ խախտել Վիքիպեդիայի կանոնները, քանի որ դրանց հետևանքները չեն անդրադառնա հիմնական մասնակցային հաշվին։

Մի քանի մասնակցային հաշիվ ունենալն սկզբունքորեն չի արգելվում, սակայն պետք է զերծ մնալ դրանից որևէ դիրքորոշմանը սատարելուց։ Եթե ունեք կրկնակի հաշիվ, ապա ցանկալի է, որ այդ մասին պարզ նշում լինի ձեր մասնակցային էջերում՝ հղում կատարելով մյուս հաշվին։ Մասնակիցը չպետք է նաև օգտագործի մեկ այլ հաշիվ արգելափակված ժամանակ՝ արգելափակումը շրջափակելու նպատակով։

Կանոնները վերաբերվում են կոնկրետ անձին, այլ ոչ մասնակցային հաշվին։ Պարզ ասած, արգելափակումը շրջանցելու կամ կանոնները խախտելու միտումով այլ մասնակցային հաշիվ օգտագործելը կարող է հանգեցնել նրանց տիրոջ և՛ հիմնական, և՛ երկրորդ մասնակցային հաշիվների արգելափակմանը։

Ադմինիստրատորներ պետք է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ձեռնարկեն խամաճիկ մասնակցային հաշիվներն հայտնաբերելու և կանխելու նպատակով։

Օգտագործման արգելված ձևեր[խմբագրել]

  • Քվեարկություններ Վիքիպեդիայի քննարկումներում և քվեարկություններում մասնակցի դիրքորոշումը պարզելու համար կարևոր է «մեկ մասնակից՝ մեկ ձայն» հիմունքը։ Հետևաբար խամաճիկին արգելված է մասնակցել ցանկացած քվեարկության։ Խամաճիկի օգտագործման դեպքերում երկրորդ հաշիվը արգելափակվում է ընդմիշտ, իսկ հիմնական հաշիվը նախազգուշացվում է։
  • Քննարկումներ Վիքիպեդիայում շատ հարցեր լուծվում են քննարկումների միջոցով, որտեղ կարևորը փաստարկներն են, ոչ ձայների մեծամասնությունը, սակայն մասնակիցների ձայնի քանակը նույնպես կարող է որոշիչ դեր խաղալ քննարկման ընթացքի և արդյունքի ամփոփման ժամանակ։ Քննարկման ժամանակ արգելվում է օգտագործել նույն մասնակցին պատկանող մեկից ավելի մասնակցային հաշիվ։ Մեկ քննարկման մեջ մի քանի մասնակցային հաշիվ օգտագործելու փաստը հաստատվելու դեպքում խամաճիկը արգելափակվում է ընդմիշտ, իսկ հիմնական հաշիվը նախազգուշացվում է։ Հնարավոր է տարբեր քննարկումներին մեկ անձի տարբեր մասնակցային հաշիվներով մասնակցելը, եթե այդ քննարկումներից որևէ մեկի արդյունքը չի ազդում մյուսի վրա։
  • Կեղծիք և նմանակում Կեղծիքի կամ ինչ-որ մեկի կարծիքին սատարելու համար համար օգտագործվող խամաճիկները նույնպես ենթակա են արգելափակման։

Արգելվում է ստեղծել մասնակցային հաշիվներ Վիքիպեդիայի որևէ այլ մասնակցի նմանակելու համար, եթե անգամ դա ստեղծվել է փորձի նպատակով։ Նման խամաճիկները անժամկետ կարգելափակվեն, իսկ նրանց տերերը կնախազգուշացվեն։

Թույլատրելի օգտագործման դեպքեր[խմբագրել]

Երկրորդ մասնակցային հաշիվ ունենալը միշտ չէ, որ արգելվում է։ Օրինակ՝ փորձառու մասնակիցները կարող են գրանցվել այլ անունով, որ «սեփական մաշկի վրա» զգան վիքի հանրության վերաբերմունքը նոր մասնակիցների նկատմամբ։ Շատերը խորհուրդ էին տալիս Ջիմմի Ուելսին վարվել այդ կերպ, ինչը որ նա հավանաբար արել է։

Տարբեր պատճառներով ուրիշները այդպես են վարվում, որ իրենց ներդրումը բաժանեն մի քանի մասի։ Մասնակիցը, որ ներդրումներ ունի Վիքիպեդիայի մի բաժնում, բացում է այլ մասնակցային հաշիվ, այլ բաժնում աշխատելու համար։

Որոշ մասնակիցներ ոչ իրենց համակարգչից օգտվելուց այլ մասնակցային հաշիվ են օգտագործում անվտանգության նկատառումով։ Հիմնավորելով, որ կարող է տրոյական ծրագրերը գողանան հիմնական մասնակցային հաշվի գաղտնաբառը։

Մի քանի մասնակցային հաշիվ ունենալ կարող է հրապարակայնություն վայելող անձը, ով հնարավոր է որոշակի բնագավառներում ունի մասնագիտական գիտելիքներ և փորձագետի համբավ, այլ բնագավառներում սկսնակ է և չի ուզում, որ դա կապնվի իր իրական անվան հետ։

Դերային մասնակցային հաշիվներ առանց առարկության օգտագործվել են ֆրանսիական Վիքիպեդիայում, թեև պաշտոնապես նրանց օգտագործումը թույլատրված չէ։

Բոտատերերի օգտագործած մասնակցային հաշիվները խամաճիկ չեն, այլ միայն օգնում են բոտի խմբագրումները արագ ֆիլտրել վերջին փոփոխություններում։ Բայց բոտի անունից խմբագրոիմներ անել քննարկման և քվեարկության էջերում արգելվում է։