Վիքիպեդիա:Վիքինախագծեր
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Վիքինախագիծը մարդկանց խումբ է, որոնք ուզում են աշխատել միասին ինչպես թիմ՝ Վիքիպեդիան զարգացնելու նկատառումներով, որը գործում է «Վիքինախագիծ» անվանատարածքում:
Նախագծի սկիզբ
[խմբագրել կոդը]Դյուրին է նախագիծ ստեղծելը, բայց բարդ է դա կենսունակ պահել և զարգացնել նույնիսկ բազմաքանակ մասնակիցների դեպքում: Եթե որոշել եք միայնակ նախագիծ ստեղծել, ապա մտածեք՝ արդյո՞ք լավ չի լինի ուղղակի գրել հոդվածներ ընտրած թեմայով և գրելու ընթացքում գտնել համախոհների և միայն դրանից հետո ստեղծել նախագիծ՝ այդ աշխատանքները կոորդինացնելու համար:
Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները ազատ են միանալ թեմատիկ խմբերում և ստեղծել նախագծեր՝ առանց ժամանակային սահմանափակման և մրցակցության, քանզի շատ կարևոր է հասկանալ և միշտ հիշել, որ նախագծի ստեղծումը նպատակ չէ, այլ ընտրած թեմայի զարգացում, ընդ որում գործընթացի սկիզբը չէ, այլ դեպի դրան ուղղված առաջին քայլը: Յուրաքանչյուրն այս պարագայում պատասխանատու է նախագծի շրջանակներում իր ստեղծած հոդվածի որակի և բովանդակության համար, այսինքն՝ վիքինախագծի յուրաքանչյուր մասնակից համարվում է համակարգող, բացառությամբ՝ միջազգային համագործակցությունների և մրցույթների, որտեղ կարող են գործել այլ կանոններ:
Վիքինախագծի նախաձեռնողներից մեկը նախագծի մեկնարկից առաջ Խորհրդարանում տեղեկացնում է նախագծի գաղափարի, թեմատիկայի, գրվող հոդվածաշարքերի մասին՝ այդպիսով զուգահեռաբար գտնելով համախոհներ՝ նախագծում ընդգրկելու համար:
Նախագծի վերագործարկում
[խմբագրել կոդը]Ցանկացած մասնակից կարող է փորձել վերագործարկել ոչ ակտիվ նախագիծը: Վերագործարկման հիմնական նպատակը նախագծի էջի ձևավորումն ու զարդարանքը թարմացնելը չէ, այլ նախագիծն իրապես դարձնել հետաքրքրված մասնակիցների գործուն համայնք: Դրա համար վերագործարկումը պետք է նպատակ դնի վերջնարդյունքում ունենալ վիքինախագիծը՝ որպես համայնք: Դրա համար ցանկալի է անել մի քանի քայլ.
- Թարմացրե՛ք նախագծի էջը, արխիվացրե՛ք հին քննարկումները, բարելավեք նավարկումը, կարգաբերեք ինքնաթարմացվող էջերն ու ցանկերը: Այս ամենը կօգնի ներգրավել նոր մասնակիցների:
- Առաջարկե՛ք հստակ և կոնկրետ պլաններ և խնդիրներ, որոնք կարող են հետաքրքրել մասնակիցներին: Փորձեք անել այնպես, որ նախագծի էջին նայելիս միանգամից հստակ լինի՝ ինչ է առաջարկվում անել նախագծում, և ինչպես կարող եք Դուք օգտակար լինել:
- Հրավիրե՛ք նոր մասնակիցներ: Դրա համար կարող եք գրել Խորհրդարանում, բայց ավելի արդյունավետ տարբերակ է անձնապես գրել նախագծերով հետաքրքրված մասնակիցների քննարկման էջերում:
- Եղեք կառուցողական և բաց: Ոչինչ այնպես չի վանում մասնակիցներին համագորխակցությունից, որքան նախագծի կազմակերպիչների ոչ միանշանակ վարքագիծը:
- Մասնակցե՛ք նախագծին: Բավական չէ միայն հարմարավետ գործիքներ ստեղծելը: Անհրաժեշտ է անել այնպես, որ նախագծի շրջանակներում շարժ և քննարկում լինի: Ավելին, անհրաժեշտ է պատասխանել կողմնակի մասնակիցների հարցերին, որոնք գալիս են նախագիծ խորհրդատվության կամ խորհրդի ակնկալիքով:
Վերահսկողություն
[խմբագրել կոդը]Նախագծի ընթացքում հայտնաբերված վատորակ հոդվածները պիտակվում և ջնջվում են Հայերեն Վիքիպեդիայում գործող կանոնակարգերի համաձայն:
Նախագծի ընթացքում մասնակցի՝ պարբերաբար անորակ ու տեղափոխված հոդվածները հիմք են ադմինների համար առանց նախնական քննարկման տոպիկ բան կիրառել տվյալ մասնակցի նկատմամբ՝ արգելելով նոր հոդվածների ստեղծում նախագծի շրջանակներում: