Ջիմմի Ուելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիմմի Դոնալ Ուելս
Jimmy Donal Wales
Jimmy Wales Fundraiser Appeal.JPG
Ծնվել է օգոստոսի 7, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Հանթսվիլ (ԱՄՆ) ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզու ամերիկյան անգլերեն
Կրոն աթեիզմ
Կրթություն Աուբրն համալսարան, Ալաբաբայի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն, Ինդիանային համալսարան և Randolph School
Ազդվել է Այն Ռանդ[3]
Մասնագիտություն թրեյդեր[4], գործարար, բլոգեր, ձեռնարկատեր[5], Վիքիպեդիացի և համակարգչային գիտնական
Աշխատավայր Վիքիա և Բոմիս
Ամուսին Քեյթ Գարվի
Պարգևներ և
մրցանակներ
Կվադրիգա[6], EFF Pioneer Award[7], Գոտլիբ Դուտվայլերի պարգև[8], Նիլս Բորի մեդալ[9], Համացանցի փառքի սրահ[10], Երիտասարդ համաշխարհային առաջնորդներ[11][12] և Լեոնարդո մրցանակ
Անդամություն Wikimedia Foundation Board of Trustees
Կայք jimmywales.com
Jimmy Wales Վիքիպահեստում

Ջիմմի Դոնալ Ուելս (անգլ.՝ Jimmy Donal «Jimbo» Wales, օգոստոսի 7, 1966[1][2], Հանթսվիլ[13], հայտնի է իբրև «Ջիմբո»), ամերիկացի ինտերնետ գործարար, վիքի հայեցակարգի գաղափարախոս, Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր, Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիչ (2003-2006): 2011 թվականի ամռանից Վիքիմեդիա Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ է և Վիքիա ընկերության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հարցազրույցներից մեկում Ուելսն ասել է, որ իր մոր հավաստմամբ ինքը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 7-ին[14][15], սակայն պաշտոնապես նրա ծննդյան օրը համարվում է օգոստոսի 8-ը:

Հայրը, ում նույնպես կոչում էին Ջիմմի Ուելս, աշխատում էր մթերային խանութում` որպես մենեջեր։ Մայրն ու տատիկը ղեկավարում էին «Սովորելու տուն» (անգլ.՝ House of Learning) ոչ մեծ մասնավոր դպրոցը, որտեղ գործարկվում էր Մարիա Մոնտեսսորիի մեթոդիկայի վրա հիմնված կրթական համակարգ: Հենց այստեղ էլ Ուելսն իր երեք եղբայրների և քույրերի հետ ստացավ սկզբնական կրթություն։

Ութերորդ դասարանից հետո Ուելսն ընդունվեց Ռանդոլֆ դպրոցի նախապատրաստական քոլեջ: Նա նշում էր, որ դպրոցը թանկ է իր ընտանիքի համար, բայց կրթությունը միշտ կարևոր է եղել իր ընտանիքում և համարվել բարեկեցիկ կյանքի հիմքը։

Ավելի ուշ Ջիմմին ընդունվել է Օբերնի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան: Այնուհետև սովորել է Ալաբամայի համալսարանում։ Ավարտելուց հետո փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում ստանալու նպատակով որոշել է դիսերտացիա գրել ֆինանսների ոլորտում: Դրա համար Ալաբամայի և Ինդիանայի համալսարաններում մասնակցել է դասընթացների և սկսել երկուսում էլ դասավանդել, սակայն այդպես էլ դիսերտացիա չի գրել:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմմի Ուելսն իր երկրորդ կնոջ՝ Քրիստիայի հետ, Խորվաթիա, 2007

Իր առաջին կնոջ՝ Պեմի հետ, Ջիմմի Ուելսը ծանոթացել է ուսանողական պրակտիկայի ընթացքում։ Նրա հետ 1994 թվականին տեղափոխվել է Չիկագո:

Երկրորդ անգամ ամուսնացել է 1997 թվականի մարտին Քրիստինա Ռոանի հետ, ով աշխատում էր Միցուբիշի ընկերությունում։ Այս ամուսնությունից ունի մեկ դուստր։

2011 թվականից Ջիմմին ապրում է Մեծ Բրիտանիայում Քեյթ Հարվիի հետ, ով ժամանակին եղել է վարչապետ Թոնի Բլեերի քարտուղարը։ Քեյթի հետ Ջիմմին ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին: Ունեն մեկ դուստր[16]:

Ուելսն իրեն անվանում է անհավատ (անգլ.՝ I’m a complete non-believer)[17]: Նա համարում է այն իր անձնական փիլիսոփայությունը, որն արմատավորվել է իր ենթագիտակցության մեջ:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմմի Ուելսը ելույթ է ունենում FOSDEM 2005 կոնֆերանսում, Բրյուսել։
Ջիմմի Ուելսը Փարիզում (2005)։

1994 թվականին Ուելսը տեղափոխվեց Չիկագո և մինչև 2000 թվականն աշխատում էր Chicago Options Associates ընկերությունում, զբաղվում էր արժեթղթերի վաճառքով և վաստակում մեծ գումարներ:

Ուելսի պնդմամբ ինքը համացանցից կախվածություն է ունեցել դեռ վաղ հասակից և իր ազատ ժամանակը տրամադրել համակարգչային ծածկագրեր գրելուն։ Ալաբամայում սովորելու տարիներին դարձել է MUD-ի խաղացող. այն վիրտուալ դերային խաղի տեսակ է։ Սրա միջոցով նա բացահայտել է համակարգչային ցանցերի լայնամասշտաբ խթանման ներուժը։

1995 թվականին Նեթսքեյփի ուշագրավ հաջողություններից ոգեշնչվելով՝ Ուելսը որոշեց թողնել ֆինանսական առևտուրը և դառնալ համացանցային գործարար։

Բոմիս, Նուպեդիա, Վիքիպեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ուելսը Թիմ Շելլի հետ միասին հիմնադրեց Բոմիս ընկերությունը, որը զբաղվում էր տղամարդկանց համար նախատեսված bomis.com որոնողական համակարգով: 2012 թվականին իր հարցազրույցներից մեկում Ուելսն այն անվանել է «Վիքիպեդիայի նախապապ»[18]: ԸՆկերությունը սկզբնական ֆինանսավորում ապահովեց Նուպեդիա հանրագիտարանի (2000-2003) և նրա հետևորդ Վիքիպեդիայյի համար։

2000 թվականի մարտին Ուելսը ստեղծեց Նուպեդիա ազատ հանրագիտարանը և որպես գլխավոր խմբագիր` իր մոտ աշխատանքի վերցրեց գիտնական-փիլիսոփա Լարի Սանգերին։ Հանրագիտարանը խմբագրվում էր մասնագետների կողմից կամավորական հիմունքներով: Հոդվածները գնահատում էին փորձագետները։

Քանի որ Նուպենդիայի եկամուտը շատ քիչ էր, 2001 թվականի հունվարի 15-ին Ուելսը և Սանգերը ստեղծեցին Վիքիպեդիան։ Ի սկզբանե կայքը նախատեսված էր Նուպեդիայի նյութերի նախնական վերամշակման համար: Սակայն Վիքիպեդիայի արագ աճը շուտով այն դարձրեց գլխավոր նախագիծ։ Սկզբնական շրջանում Վիքիպեդիայի խմբագրմամբ զբաղվում էր Սենգերը, իսկ Ուելսը հիմնականում զբաղվում էր ֆինանսական հարցերով։

Ջիմմի Ուելսը Վիքիմանիայի ելույթի ժամանակ, Հոնկոնգ, 2013 թվականի օգոստոսի 8

Հաշվի առնելով այն հանգամանքը` որ պաշտոնապես Սանգերն աշխատանքի էր անցել Ուելսի առաջարկով, վերջինս իրեն համարում էր Վիքիպեդիայի միակ հիմնադիրը։ Սակայն Սանգերը շարունակում էր իրեն անվանել Վիքիպեդիայի համահիմնադիր։ Շուտով Սանգերը հեռացավ նախագծից և սկսեց քննադատել Ուելսին` [19] նրան ներկայացնելով որպես մարդ, ով ատում է էլիտան և էլիտար ամեն ինչ (անգլ.՝ «decidedly anti-elitist»): Սանգերի հրաժարականի հայտարարությունը մինչ օրս առկա է անգլերեն վիքիպեդիայի նրա մասնակցային էջում:

2003 թվականի կեսերին Ուեսը ստեղծեց Վիքիմեդիա հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Հիմնադրամը պետք է աջակցեր Վիքիպեդիային և քույր նախագծերին։ Այդ ժամանակից ի վեր Ուելսը հանդիսանում է հիմնադրամի խորհրդի նախագահ և անդամ, ակտիվորեն զբաղվում է նախագծերի զարգացմամբ։

2005 թվականի սկզբից մինչ օրս Վիքիմեդիա հիմնադրամը գործում է դրամաշնորհների և նվիրաբերությունների շնորհիվ։

Ուելսին բազմիցս մեղադրել են Վիքիմեդիայի կանոնների խախտման մեջ։ Մասնավորապես, Նովել (անգլ.՝ Novell) ընկերության նախկին աշխատակից Ջեֆ Մերկին Ուելսին մեղադրել է 2006 թվականին Վիքիմեդիայի հոդվածներից մեկի ստուգման համար իրեն գումար առաջարկելու մեջ[20]։

Ուելսին երբեմն անվանում են Վիքիմեդիայի «Բարեհոգի դիկտատոր», չնայած նա հրաժարվում է այդ կոչումից և հազվադեպ է հրամաններ տալիս Վիքիմեդիայի համայնքին։

Հրապարակախոս Ալեքսանդր Գենիսն այսպես է արտահայտվել Ջիմի Ուելսի մասին.

Aquote1.png Ջիմմի Ուելսը էլեկտրոնային դարաշրջանի տիպիկ հանճարներից է։ Լինելով ամոթխած գերազանցիկ, համակարգչային խաղերի սիրահար, Այն Ռանդի ազատատենչ փիլիսոփայության հետևորդ, անարխիստական հասարակարգի հետևորդ` նա ստեղծեց Վիքիպեդիան ժամանցի համար՝ չմտածելով, որ այն կդառնա ցանցային ամենամեծ նախագիծը։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ Ուելսին հարցրին, թե որն է Վիքիպեդիայի վերջնական նպատակը, նա ասաց, որ չկա որևէ հստակ նպատակ, և Վիքիմեդիան ուղղակի ժանանցի համար է[21]։ Aquote2.png

Այլ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչվելով Վիքիպեդիայի հաջողություններով` 2004 թվականին Ուելսը Անջելա Բիզլիի հետ համատեղ հիմնեց Վիքիա (անգլ.՝ Wikia) նախագիծը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Ռեյնի մրցանակ (2010)
  • Համացանցի փառքի սրահ (2013)
  • Նիլս Բորի ոսկե մեդալ (2013)
  • Գիտելիքների մրցանակ (2014)
  • Դեն Դավիդի մրցանակ (2015)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роберт Брукс, Джон Корсон и Дж. Донал Уэйлс, «The Pricing of Index Options When the Underlying Assets All Follow a Lognormal Diffusion» (1994, журнал «Advances in Futures and Options Research»)[22].
  • Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Throwing Sheep in the Boardroom: How Online Social Networking Will Transform Your Life, Work and World», (2008)[23].
  • Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Commentary: Create a tech-friendly U.S. government», 2009[24].
  • Джимми Уэйлс, Андреа Уэкери, «33 Million People in the Room: How to Create, Influence, and Run a Successful Business with Social Networking», 2009[25].
  • Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Marketing to the Social Web: How Digital Customer Communities Build Your Business», 2009[26].
  • Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Most Define User-Generated Content Too Narrowly», 2009[27].
  • Джимми Уэйлс, Андреа Уэкери, «Keep a Civil Cybertongue», 2009[28].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 marriage certificate
  2. 2,0 2,1 Who's Who in America
  3. http://www.economist.com/node/11484062
  4. http://www.google.com/hostednews/ukpress/article/ALeqM5hqQNC7EBr_jtH_O6-9e6fMYS6Btg?docId=N0169831295087384709A
  5. https://blog.wikimedia.org/2008/08/21/wikipedia-to-receive-german-national-honor-the-quadriga-award/
  6. https://w2.eff.org/news/archives/2006_04.php#004590
  7. http://www.gdi.ch/en/about/gd-prize
  8. http://www.unesco.org/new/en/media-services/single-view/news/unescos_niels_bohr_gold_medal_awarded_to_prominent_physicists_in_2013/back/9597
  9. http://internethalloffame.org/inductees/2013
  10. http://www.weforum.org/young-global-leaders/jimmy-wales
  11. http://reports.weforum.org/the-forum-of-young-global-leaders-2014/ygl-stories/crowdsourced/
  12. 13,0 13,1 http://www.smh.com.au/news/web/facts-and-friction/2007/04/21/1176697155451.html
  13. Крикун Полина (17.06.2011)։ «Москву навестил идеолог и создатель Wikipedia»։ Вести.Ru։ Վերցված է 2011-06-23 
  14. Никитин, 2011
  15. Основатель «Википедии» женился на экс-секретарше Тони Блэра. Российская газета (8 октября 2012)
  16. What do you believe?. The Big Think, Inc. (10 августа 2007)
  17. Интервью с Д. Уэйлсом, 2012.
  18. Why Wikipedia Must Jettison Its Anti-Elitism
  19. Основателя Wikipedia обвинили в редактировании статей за деньги. Lenta.ru (12 марта 2008).
  20. Генис А. Коммунизм — это Интернет // «Новая газета», Цветной выпуск от 18.01.2008 № 01-02.
  21. Brooks Robert; Jon Corson, Jimmy Donal Wales (1994)։ «The Pricing of Index Options When the Underlying Assets All Follow a Lognormal Diffusion»։ Advances in Futures and Options Research 7 
  22. Wales, Jimmy (December 31, 2008), «Foreword», in Fraser, Matthew; Dutta, Soumitra, Throwing Sheep in the Boardroom: How Online Social Networking Will Transform Your Life, Work and World (1st տպ.), Wiley, ISBN 0470740140, OCLC 233939846. 
  23. Wales Jimmy; Andrea Weckerle (January 8, 2009)։ «Commentary: Create a tech-friendly U.S. government»։ CNN.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին 
  24. Wales, Jimmy (February 10, 2009), «Foreword», in Powell, Juliette, 33 Million People in the Room: How to Create, Influence, and Run a Successful Business with Social Networking (1st տպ.), Financial Times Press, ISBN 0137154356, OCLC 244066502. 
  25. Wales, Jimmy (March 3, 2009), «Foreword», in Weber, Larry, Marketing to the Social Web: How Digital Customer Communities Build Your Business (2nd տպ.), Wiley, ISBN 0470410973, OCLC 244060887. 
  26. Wales Jimmy; Andrea Weckerle (March 30, 2009)։ «Most Define User-Generated Content Too Narrowly»։ Advertising Age 80 
  27. Wales Jimmy; Andrea Weckerle (December 28, 2009)։ «Keep a Civil Cybertongue»։ The Wall Street Journal (Dow Jones & Company) 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են