Քվադրիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քվադրիգա
Quadriga (Preis) 2008.jpg
«Քվադրիգա» մրցանակ
2008 թվական
Տեսակpolitics award?
Հիմնադրվել է2003
Կայքdiequadriga.com

«Քվադրիգա», ամենամյա մրցանակ, տրվում է Բեռլինում գտնվող գերմանական «Netzwerk Quadriga gGmbH» կազմակերպության կողմից։ Ստեղծվել է 1993 թվականին հիմնադրված «Werkstatt Deutschland» ակումբի կողմից[1]։

Մրցանակը տրվում է այն անձանց կամ խմբերին, որոնք հասարակության բարօրության և զարգացման համար տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում կատարում են նորարարություններ։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի 3-ին` ի հիշատակ Գերմանիայի վերամիավորման։ 2003-2007 թվականներին մրցանակի հետ տրվում է նաև 100 հազար եվրոյի բանկային չեկ։ 2008 թվականից մրցանակը չի սուբսիդավորվում։

Մրցանակը քանդակագործական կոմպոզիցիա է։ Այն Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների վրա գտնվող մարտակառքի կրկնօրինակն է։

Մրցանակաբաշխությունը տարբեր տարիներին տարբեր վայրերում է անցկացվել։ 2003 և 2004 թվականներին այն անցկացվել է Բեռլինի Կոնցերտհաուսում, 2005-2008-ին՝ «Կոմիշե օպեր» օպերային թատրոնում, իսկ 2009-ին՝ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունում։

Մրցանակը ստացել են այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ Վիկտոր Յուշչենկոն, Միխայիլ Գորբաչովը, Վացլավ Հավելը և ուրիշներ։

2011 թվական, մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին մրցանակը Վլադիմիր Պուտինին հանձնելու ժյուրիի որոշումը քննադատվեց գերմանացի մի շարք քաղաքական գործիչների կողմից[2][3]։ Վլադիմիր Պուտինին մրցանակի հանձմանն իր դժգոհությունը հայտնեց նաև Գերմանիայի Մարդու Իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը[2]։ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը և պատմաբան Էդգար Վոլֆրումը հայտարարեցին «Քվադրիգա»-ի հոգաբարձուների խորհրդի կազմից հրաժարվելու մասին՝ բողոքելով Պուտինին մրցանակ շնորհելու որոշման դեմ[4]։ Վացլավ Հավելը և Օլաֆուր Էլիասսոնը հայտարարեցին իրենց մրցանակները վերադարձնելու մտադրության մասին։ Արդյունքում՝ կազմակերպիչները ընդհանրապես հրաժարվեցին 2011 թվականին մրցանակ հանձնելու մտադրությունից[5][6]։

Դափնեկիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քվադրիգա» մրցանակ

2003 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի դափնեկիրներ

  • Արմին Մյուլլեր-Շտալ - գերմանացի դերասան
  • Նորման Ֆոստեր - բրիտանացի ճարտարապետ
  • Ժան Կլոդ Յունկեր - Լյուքսեմբուրգի վարչապետ
  • Էյնարս Ռեպշե - Լատվիայի վարչապետ
  • Ամալ Ռիֆայ, Օդելիա Էյնբինդեր և Սիլկե Տեմպլ - «Մենք ուզում ենք միասին ապրել. Դժվար ընկերություն Երուսաղեմում» գրքի հեղինակներ

2004 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի դափնեկիրներ[7]

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դափնեկիրներ[8]

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դափնեկիրներ[9]

2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դափնեկիրներ[10]

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Quadriga (Preis) 2008 (05).jpg

2008 թվականի դափնեկիրներ[11]

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դափնեկիրներ

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դափնեկիրներ

  • Գեորգիոս Պապանդրեու - Հունաստանի վարչապետ
  • Գերմանիայի զինված ուժերը ի դեմս՝ Պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգի և գեներալ-լեյտենանտ Գյունտեր Գայլերի
  • Վոլֆգանգ Շոյբլե և Լոտար դե Մեզյեր - «Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն» կուսակցության անդամներ
  • Բժիկ Ալբրեխտ և Քրիստինա Հենինգ
  • Օլաֆուր Էլիասոն - դանիացի նկարիչ

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ․ Պուտինին մրցանակ շնորհելը մեծ սկանդալի պատճառ դարձավ, ինչի հետևանքով մրցանակաբաշխությունը տեղի չունեցավ[12]։ Մրցանակ չստացած դափնեկիրներ[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Петер Штюцле, Екатерина Ловкис (13.07.2011)։ «Премия "Квадрига" - кто и за что её присуждает»։ Deutsche Welle։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2011-07-13 
  2. 2,0 2,1 Сергей Смирнов (13.07.2011)։ «Кони непривередливые»։ Газета.ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2011-07-13 
  3. Дмитрий Вачедин (11.07.2011)։ «Немецкие "зелёные": Присуждение Путину "Квадриги" - это пощёчина правозащитникам»։ Deutsche Welle։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2011-07-13 
  4. «Совет немецкой премии «Квадрига» покинул уже третий его член, протестуя против награждения Путина»։ // gazeta.ru։ Վերցված է 2011-7-15 
  5. Итог скандала в связи с присуждением Путину премии «Квадрига» — церемонию вообще отменили — NEWSru.com, 16 июля 2011 г.
  6. «2011 без "Квадриги»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-17-ին։ Վերցված է 2020-10-19 
  7. «Лауреаты премии 2004 года»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-21-ին։ Վերցված է 2020-10-19 
  8. «Лауреаты премии 2005 года»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-21-ին։ Վերցված է 2011-07-13 
  9. Лауреаты премии 2006 года Archived 2014-06-27 at Archive.is Archived 2014-06-27 at Archive.is
  10. Лауреаты премии 2007 года Archived 2008-09-21 at the Wayback Machine.
  11. Лауреаты премии 2008 года(չաշխատող հղում)
  12. Quadriga-Kuratorium sagt Putin-Ehrung ab — Der Spiegel, 16.07.2011.
  13. Ольга Демидова, Совет «Квадриги» отказался от присуждения премий Путину и остальным лауреатам — Deutsche Welle, 16.07.2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական էջ Archived 2020-11-06 at the Wayback Machine.