Վիքիպեդիա:Ապրող անձանց կենսագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
? Ստորև առաջարկը նախատեսված է ընդգրկել Վիքիպեդիայի կանոնակարգի, ուղեցույցի կամ գործընթացների շարքում։ Առաջարկը կարող է դեռ զարգացման, քննարկման կամ համաձայնեցման փուլում գտնվել։ Այն դեռ չի համարվում Վիքիպեդիայի պաշտոնական կանոնակարգ։ Բոլոր մասնակիցները հրավիրվում են այս առաջարկը ուսումնասիրելու, վերլուծելու և իրենց կարծիքները, լրացումները և առաջարկները քննարկման էջում հայտնելու։
↱ ՎՊ:ԱԱԿ

Խմբագիրները պետք է առանձնահատուկ զգույշ լինեն, երբ ապրող մարդկանց մասին տեղեկություն են ավելացնում Վիքիպեդիայի ցանկացած էջում[1]: Այսպիսի նյութերը մեծ զգայնություն ունեն, և խմբագրելիս պետք է խստորեն պահպանվեն Վիքիպեդիայի հետևյալ կանոնների դրույթները.

Հոդվածը պետք է գրված լինի ճիշտ: Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ: Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ: Ապրող մարդկանց մասին այն հոդվածները, որոնք չունեն աղբյուրներ կամ աղբյուրները բավարար չեն, անկախ նրանից գրված է չեզոք տեսանկյունից թե ոչ, անհրաժեշտ է հեռացնել անմիջապես՝ առանց քննարկման[2]: Մասնակիցները, ովքեր կանտեսեն այս կանոնը, կարող են արգելափակվել:

Ապրող անձանց կենսագրությունները պետք է գրվեն պահպանողական ոճով՝ հաշվի առնելով սուբյեկտի գաղտնիությունը: Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե լրագրողական կայք, խմբագիրների գործը սենսացիոն տեղեկություն տալը չէ կամ չստուգված առաջին ձեռքի վարկաբեկող տեղեկատվության տարածումը: Սույն կանոնը վերաբերվում է բոլոր ապրող անձանց անխտիր՝ անկախ նրանից, նրանց մասին հոդված է գրվել, թե որևէ հոդվածում ակնարկ է արվել․ կանոնը վերաբերվում է նաև քննարկման էջերին: Տեղեկատվության ապացույցները պետք է բերի այն խմբագիրը, ով ավելացրել է տեղեկությունը:

Բովանդակություն

Գրման ոճ[խմբագրել կոդը]

Կանոնակարգի հապավում:

Տոն[խմբագրել կոդը]

Ապրող անձանց մասին հոդվածները պետք է գրել զգուշորեն, պատասխանատվության զգացումով, սառնասիրտ՝ առանց գովաբանելու կամ փնովելու: Հոդվածները պետք է լինեն անշահախնդիր վստահելի երկրորդական աղբյուրների առարկա:

Հավասարակշռություն[խմբագրել կոդը]

Քննադատությունը և գովաբանությունը կարող են ներառվել հոդվածում, միայն եթե կան վստահելի երկրորդական աղբյուրներ: Չպետք է տալ համեմատության մեջ ավելի շատ տեղեկատվություն մեկ տեսակետին, իսկ չնչին նշանակալիության տեսակետները չպետք է ներառել: Պետք է հոդվածը ամբողջությամբ լինի գրված չեզոք տեսակետից, այդ թվում՝ վերնագրերը, նիշքերը և հոդվածում օգտագործվող մյուս մասնիկները: Խուսափե՛ք չհիմնավորված մեղադրական կամ գովասանական ոճից:

Հոդվածի զարգացման հետ մեկտեղ պետք է պահպանվի նաև հավասարակշռությունը, եթե հայտնվել են բացասական տեղեկատվություններ ապրող անձի մասին, ապա դրանք պետք է ավելացնել զգուշորեն, և նաև հետևել, որպեսզի դրականը նույնպես շատանա:

Սխալ էջեր[խմբագրել կոդը]

Այն էջերը, որտեղ աղբյուրներ չկան և կա բացասական տոն, հատկապես այն էջերը, որոնք ստեղծվել են հոդվածի առարկային վարկաբեկելու համար, անմիջապես պետք է հեռացվեն, իսկ դրանց վերստեղծումները կարող են առիթ հանդիսանալ, որպեսզի ստեղծողի մասնակցային հաշիվն արգելափակվի:

Վստահելի աղբյուրներ[խմբագրել կոդը]

Կասկածելի[խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ

Վիքիպեդիայի աղբյուրների կանոնակարգով, ստուգելիությունն ասում է, որ ցանկացած մեջբերված տեղեկատվությունը, որը կասկածի տեղիք կարող է տալ, պետք է ուղղորդվի վստահելի աղբյուրներով, հակառակ տեպքում տեղեկատվությունը պետք է հեռացվի: Հատկապես ապրող անձանց կենսագրությունների մասին հոդվածներում ոչ բավականաչափ աղբյուրների առկայությունը կամ դրանց բացակայությունը պետք է առիթ հանդիսանա՝ տեղեկատվությունն արագ ջնջելու առանց քննարկման, անկախ նրանից տեղեկատվությունը բացասական է, դրական, թե չեզոք: Տեղեկատվությունը չի կարող ավելացվել հոդվածին, եթե աղբյուրը լրագրողական հետաքննության արդյունք է միայն:

Տեղեկատվության հեռացումը, որն անաղբյուր է կամ բավականաչափ աղբյուր չունի[խմբագրել կոդը]

Ապրող անձանց մասին հոդվածներում անմիջապես հեռացվում է տեղեկատվությունը, եթե այն.

  1. անաղբյուր կամ բավական աղբյուրներ չի պարունակում
  2. աղբյուրի նյութը աղավաղված է
  3. հղում է կատարվում հոդվածում նշված անձի սեփական աղբյուրին կամ
  4. հղում է կատարում ոչ վստահելի աղբյուրներին:

Խուսափեք բամբասանքներից և վարկաբեկիչ նյութերից[խմբագրել կոդը]

Կանոնակարգի հապավում:

Խուսափեք բամբասանքներից: Չնայած նրան, որ աղբյուրը վստահելի է, չնայած նրան որ նյութը ճշգրիտ է, ամեն դեպքում պետք է խուսափել բամբասանքային նյութեր տեղադրելուց ապրող մարդկանց մասին հոդվածներում: Խուսափեք այն աղբյուրների օգտագործումից, որոնք տեղադրում են չճշտված սենսացիոն տեղեկատվություններ, խուսափեք նաև այն աղբյուրներից, որոնք իրենց նյութը վերցրել են Վիքիպեդիայից:

Խուսափեք առաջնային աղբյուրների սխալ օգտագործումից[խմբագրել կոդը]

Առաջնային աղբյուրներ օգտագործելուց եղեք ծայրահեղ զգույշ: Ապրող անձի մասին հոդվածում որպես աղբյուր մի՛ օգտագործեք դատական ակտեր, պետական փաստաթղթեր, որտեղ կարող են լինել հասցեներ, հեռախոսի համարներ և ներքին օգտագործման տեղեկատվություններ:

Խուսափեք ինքնահրատարակված աղբյուրներից[խմբագրել կոդը]

Խուսափեք ինքնահրատարակված աղբյուրներից՝ ներառյալ գրքերից, ամսագրերից, վեբ կայքերից, բլոգներից և այլն, որպես տեղեկություն ապրող մարդու համար: Ինքնահրատարակված աղբյուրներ են համարվում հոդվածի առարկա ապրող անձի կողմից իրականացված հրատարակությունները:

Տես նաև, Արտաքին հղումներ և Հավելյալ տեղեկություն[խմբագրել կոդը]

Ապրող անձանց մասին հոդվածներում արտաքին հղումները պետք է բավարարեն ավելի մեծ չափանիշների, քան մյուս հոդվածներում: Կասկածելի նյութերը և ինքնահրատարակված նյութերը չպետք է ներառվեն ապրող մարդու մասին հոդվածի արտաքին հղումներ բաժնում, իսկ այլ հոդվածներում կարող են ներառվել, եթե չի հակասի սույն կանոնին: Գլխավորը ապրող մարդու մասին հոդվածը չպետք է ներառի հղում այնպիսի կայքի, որը կհակասի սույն կանոնին: Նույն ձևով չպետք է ներառել նաև ներքին հղումներ, որոնք հակասում են այս կանոնին:

Անձնական կյանքի մասին[խմբագրել կոդը]

Հասարակական գործիչներ[խմբագրել կոդը]

Հասարակական գործիչների մասին հոդվածներում պետք է լինեն բազմակողմանի հրատարակված վստահելի աղբյուրներ և ապրող անձանց մասին պետք է գրված լինի ինչպես որ աղբյուներում է: Եթե տեղեկությունն ապրող անձի մասին լավ փաստաթղթավորված է և կա վստահելի աղբյուրներում, ապա այն կարելի է տեղադրել հոդվածում՝ առանց հաշվի առնելու քննադատություն է թե գովասանք: Եթե չեք կարողանում գտնել բազմակի հրատարակված անկախ վստահելի աղբյուրներ տեղեկության մասին, մի՛ տեղադրեք այն հոդվածում:

  • Օրինակ` «Արմեն Արմենյանը գժտվելուց հետո բաժանվել է Գոհար Արմենյանից»։ Եթե տեղեկությունը հաստատված է երկրորդական վստահելի աղբյուրներում, տեղադրեք այն հոդվածում, եթե ոչ, ապա պետք չէ տեղադրել, սակայն խուսափեք գժտվել բառի տեղադրելուց, ավելի լավ է գրել պարզապես «Արմեն Արմենյանը բաժանվել է Գոհար Արմենյանից»:
  • Օրինակ` «Քաղաքական գործիչը հերքում է, որ ինքը սկանդալի մեջ է ընկել, սակայն վստահելի երկրորդական աղբյուրներն այդ մասին հավաստում են»: Սա կարելի է ներառել հոդվածում, սակայն պետք է նշել նաև, որ քաղաքական գործիչը հերքում է տեղեկատվությունը:

Անձնական տեղեկատվության օգտագործում և առաջնային աղբյուրների օգտագործում[խմբագրել կոդը]

Անձնական տեղեկության գողությունը համարվում է լուրջ հանցանք, իսկ անձնական տեղեկության մեջ կարող են մտնել անձի ամբողջական անունը, ծննդյան ամսաթիվը և այլն: Վիքիպեդիայում ներառվում են ապրող մարդկանց ամբողջական անունները և ծննդյան ամսաթվերը, եթե դրանք հրատարակված են երկրորդական վստահելի աղբյուրներում և ենթադրվում է, որ հոդվածի առարկա հանդիսացող անձը դեմ չէ նման տեղեկության տեղադրմանը: Եթե անձը դեմ է իր ծննդյան մասին տեղեկության հրապարակմանը, ապա Վիքիպեդիայում կարող է նշվել միայն նրա ծննդյան տարին: Հոդվածները չպետք է ներառեն ապրող անձի փոստային հասցեները, հեռախոսի համարները և այլ կոնտակտային տվյալները, իսկ հղումները որոնցում պարունակվում է այսպիսի տեղեկատվություն, անհրաժեշտ է հեռացնել: Խուսափեք անձի մասին չճշտված տեղեկության տեղադրումից:

Մարդիկ, ովքեր համեմատաբար անհայտ են[խմբագրել կոդը]

↱ ՎՊ:ՈՉՀԱՅՏՆԻԱՆՁ
ՎՊ:ՈՀԱ

Վիքիպեդիայի շատ հոդվածներ կարող են պարունակել տեղեկատվություն անձանց մասին, որոնք ոչ այդքան հայտնի են, անգամ եթե նրանք բավականաչափ նշանակալի են իրենց անձնական հոդվածն ունենալու համար: Այս դեպքերում անհրաժեշտ է միայն տեղադրել այնպիսի տեկատվություն, որն ապացուցում է նրա նշանակալիությունը` հիմնվելով բարձր որակի վստահելի անկախ երկրորդական աղբյուրների վրա: Տեղեկատվությունը, որը կարող է վնասել անձի հեղինակությունը, պետք է տեղադրել շատ զգուշությամբ` առավելագույնս պահպանելով չեզոք տեսակետը:

Մարդիկ, որոնք նշանակալի են միայն մեկ դեպքից[խմբագրել կոդը]

↱ ՎՊ:ԱԱԿ1Դ
1rightarrow.png  Տե՛ս նաև Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)#Մարդիկ, որոնք նշանակալի են միայն մեկ դեպքից 

Վիքիպեդիան նորությունների կայք չէ: Եթե ինչ-որ մեկը հայտնվում է նորություններում, չի նշանակում, որ կարող է հոդվածի առարկա լինել: Պետք է խուսափել այնպիսի հոդվածներ գրելուց, որի առարկա հանդիսացած անձը հայտնի է եղել մեկ դեպքի շնորհիվ և եթե.

  1. Վստահելի աղբյուրները հրատարակել են անձի մասին տեղեկություն միայն մեկ դեպքի ենթատեքստում.
  2. Անձի հետագա գործունեությունը մնում է կամ հնարավոր է մնա ոչ նշանակալի: Այս դեպքերում ավելի լավ է միաձուլել անձի մասին տեղեկատվությունը դեպքի մասին հոդվածին:
  3. Դեպքը նշանակալի չէ կամ անձի դերը տվյալ դեպքում ոչ նշանակալի է կամ վատ լուսաբանված:

Սակայն հնարավոր է, որ մեկ դեպքում անձի մասնակցությունը դարձնի նրան նշանակալի, օրինակ` մարզիկները, ովքեր հաղթել են միայն մեկ մրցույթում:

Մարդիկ, որոնք ներքաշված են հանցագործության մեջ[խմբագրել կոդը]

Ապրող անձանց համար, որոնք ներքաշված են հանցագործության մեջ, գործում է անմեղության կանխավարկածը և չեն համարվում հանցագործ մինչև դա չապացուցվի դատարանի որոշմամբ: Անձանց հանցագործությունների մասին տեղեկատվությունը, որոնք չեն համարվում հայտնի, պետք է վերաբերվել լրջորեն, որպեսզի բացառվի կասկածանքները, որ անձը կատարել է հանցագործություն կամ մասնակցություն է ունեցել հանցագործության: Հանցանքի մասով դատապարտումները, կասկածանքները, ձերբակալումները չպետք է հիմք հանդիսանան կարծելու, թե անձը իրականում հանցագործություն է գործել:

Կանոնի կիրառություն[խմբագրել կոդը]

Սույն կանոնը պետք է Վիքիպեդիայում կիրառել ամենուրեք՝ ներառյալ քննարկման էջերը, փոփոխությունների ամփոփումները, մասնակիցների էջերը, նկարները, կատեգորիաները, ցանկերը, հոդվածների անվանումները և ավազարկղերը:

Ոչ հոդվածային տիրույթ[խմբագրել կոդը]

Կանոնակարգի հապավում:

Ապրող անձի մասին անաղբյուր տեղեկությունը պետք է հեռացնել: Երբ խորհուրդ եք հարցնում որևէ ապրող անձին վերաբերող տեղեկության մասին, եղեք զգույշ, որ քննարկման էջում չտեղադրվի հակասական տեղեկություն այդ անձի մասին, ինչն արգելված է սույն կանոնով:

Սույն կանոնը նաև վերաբերվում է մասնակցի և մասնակցի քննարկման էջերին: Եթե Դուք ցանկանում եք Ձեր մասին տեղեկություն տեղադրել մասնակցի էջում, ապա հետևեք Ինչ Վիքիպեդիան չէ կանոնին։

Մասնակցի անուններ[խմբագրել կոդը]

Վարկաբեկիչ և վիրավորական մասնակցային անունները (օրինակ՝ անուններ, որոնք վարկաբեկում են ապրող անձանց կամ նրանց ռասայական, կրոնական և սոցիալական խմբին) պետք է անմիջապես արգելափակել: Նման մասնակցային անուններ նկատելիս Դուք կարող եք տեղեկացնել ադմինիստրատորներից որևէ մեկին:

Պատկերներ[խմբագրել կոդը]

Ապրող անձանց պատկերները, որոնք նրանց կներկայացնեն ոչ ճշգրիտ կամ վարկաբեկող նկատառումներով՝ ենթակա են ջնջման: Սա հատկապես վերաբերում է այն նկարներին, որոնք անձին վատ դրության մեջ են դնում կամ անձը չի իմացել, որ իրեն լուսանկարում են: Ապրող անձանց նկարները կարելի է տեղադրել Վիքիպեդիայում միայն այն դեպքում, եթե այդ նկարները հրապարակված են ազատ արտոնագրի ներքո:

Կատեգորիաներ, ցանկեր և նավարկման կաղապարներ[խմբագրել կոդը]

Կատեգորիաների անվանումները չպետք է պարունակեն բացահայտումներ, այսինքն՝ կատեգորիաների պարունակությունը պետք է ինքնըստինքյան բխի վստահելի աղբյուրներով հաստատված հոդվածի տեքստից: Չպետք է տեղադրել այնպիսի կատեգորիաներ, որոնց պարունակությունը վերաբերվում է ապրող անձի կրոնական կամ սեռական ուղղվածությանը/կողմնորոշմանը, եթե դրանց մասին հոդվածում չկան անհրաժեշտ վստահելի աղբյուրներ:

Վարկաբեկիչ կատեգորիաները (օրինակ՝ Կատեգորիա:Հանցագործներ) կարելի է տեղադրել ապրող անձանց մասին հոդվածներում, եթե դա անձին դարձրել է նշանակալի և տպագրված է վստահելի աղբյուրներում:

Այս ենթավերնագիրը վերաբերում է նաև ցանկերին, նավարկման կաղապարներին և {{Տեղեկաքարտ}}երին և հիմնված են կրոնական կամ սեռական ուղղվածության/կողմնորոշման վրա։

Կանոնի կիրառումը մահացած անձանց դեպքում[խմբագրել կոդը]

Վերջերս մահացած[խմբագրել կոդը]

↱ ՎՊ:ՎՄՄ

Սույն կանոնը կիրառվում է այն անձանց վրա, ովքեր ծնվել են 115 տարի առաջ, եթե վստահելի աղբյուրը չի հաստատել նրանց մահը: Կանոնը, սակայն, չի կիրառվում այն անձանց համար, ում մահվան վերաբերյալ կա վստահելի աղբյուր: Վերջերս մահացած անձանց համար սույն կանոնը կարող է կիրառվել, եթե անձի մահից անցել է ոչ ավելի, քան երկու տարի: Կանոնի կիրառումը վերջերս մահացած անձանց համար կիրառվում է, որպեսզի հետևանքներ չունենա նրա ընկերների կամ հարազատների վրա, հատկապես եթե անձը ներքաշված եղել որևէ հանցագործության մեջ:

Իրավաբանական անձիք և խմբեր[խմբագրել կոդը]

↱ ՎՊ:ԱԱԿԽՈՒՄԲ

Սույն կանոնը չի տարածվում ընկերությունների, ընկերակցությունների և այլ կազմակերպությունների վրա, որոնք հանդես են գալիս որպես իրավաբանական անձ, նման դեպքերը կարգավորվում են այլ կանոններով:

Ադմինների դերը[խմբագրել կոդը]

↱ ՎՊ:ԱԱԿԱԴՄԻՆ

Էջերի պաշտպանություն, արգելափակումներ[խմբագրել կոդը]

Եթե ադմինիստրատորները կասկածում են հոդվածների կողմնակալության վրա կամ նկատում են սույն կանոնի խախտում, կարող են համապատասխան էջը դարձնել կիսապաշտպանված կամ պաշտպանված: Ադմինիստրատորները կարող են նաև կանոնները խախտողին զգուշացնել կամ արգելափակել: Եթե դուք տեսել եք խախտման դեպքեր, ապա կարող եք տեղեկացնել ադմինիստրատորներին Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ էջում:

ԱԱԿ հոդվածների ջնջում[խմբագրել կոդը]

↱ ՎՊ:ԱԱԿՋՆՋ

Ջնջման ուղեցույց[խմբագրել կոդը]

Ապրող անձանց կենսագրությունների մասին հոդվածները, որոնք չեն բավարարում սույն կանոնին, պետք է փորձել շտկել․ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է այն ներկայացնել ջնջման:

Էջերը ջնջման են ներկայացվում ամենավերջում, եթե չեն համապատասխանում սույն կանոնին, հնարավոր չէ գտնել վստահելի աղբյուրներ կամ այն չի համապատասխանում նշանակալիության և/կամ այլ կանոնների: Ջնջման ներկայացնելուց պետք է չեզոք ձևով գրել, թե ինչու՞ է հոդվածը ներկայացվել ջնջման։

Ջնջված տեղեկատվության վերականգնում[խմբագրել կոդը]

↱ ՎՊ:ԱԱԿՋՆՋՎԵՐԱԿԱՆԳ

Ապրող անձանց մասին հոդվածում ջնջված տեղեկատվությունը վերականգնելու համար պետք է համոզված լինել, որ այն գրված է եղել չեզոք տեսանկյունից և հիմնված է եղել բարձրորակ վստահելի աղբյուրների վրա, որոնք ստուգելի են: Վերականգնելուց առաջ անհրաժեշտ է համաձայնության գալ ջնջողի հետ․ հնարավոր է, որ տեղեկությունը ջնջվել է այնպիսի հիմնավոր պատճառաբանությամբ, որը Ձեզ հայտնի չէ, նման դեպքերում փորձեք հոդվածի քննարկման էջում բացել քննարկում վերականգման վերաբերյալ, համաձայնեցնեցնելուց հետո կարող եք վերականգնել տեղեկությունը հոդվածում:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Մարդիկ համարվում են ապրող, եթե նրանց մահվան մասին հայտարարություն չի եղել:
  2. Ջիմի Ուելս: "WikiEN-l Զրո տեղեկատվությունը ավելի լավ է սխալ տեղեկատվությունից, Մայիսի 16, 2006, և Մայիսի 19, 2006; Ջիմի Ուելս: Keynote speech, Վիքիմանիա, Օգոստոս 2006: