Վիքիպեդիա:Ադմինիստրատորների ընտրության կանոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս էջում ներկայացված են Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների ընտրության կանոնները:

↱
  • ՎՊ:ԱԸԿ

Ներկայացվող պահանջներ կամ ո՞վ կարող է դառնալ ադմինիստրատոր[խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել ադմինիստրատորի իրավունքների համար, եթե համապատասխանում է հետևյալ պայմաններին.

  • 24 ամիս վիքիստաժ (հաշվի են առվում այն ամիսները, երբ մասնակիցը իր հաշվից կատարել է առնվազն 1 խմբագրում «Մասնակից» անվանատարածքից դուրս, որը հետ չի շրջվել),
  • Նվազագույնը 6000 գործողություն, որից 3000-ը հոդվածներում (մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում),
  • Առաջադրվելուց առաջ վերջին 6 ամսվա ընթացքում չունենա արգելափակում, իսկ վերջին 9 ամսում առավելագույնը մեկ արգելափակում ունենա (առավելագույնը 7 օր ժամկետով),
  • Բացառիկ դեպքերում, ադմինիստրատորների ընդհանուր ձայների 2/3 -ով (խոսքը վերաբերում է անխտիր բոլոր ադմինիստրատորների թվաքանակի հանդեպ 2/3-ին, անկախ նրանից ակտիվ են թե ոչ), հնարավոր է վերը նշված պայմաններին չբավարարող թեկնածուի գրանցում (խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նոր ադմինի խիստ անհրաժեշտություն կա, իսկ ակտիվ մասնակիցներից ոչ մեկ չի բավարարում վերընշված պայմաններին), ով ընտրվելու դեպքում կստանձնի պարտականությունները երեք ամսով, հետագա երկարաձգման համար հարկավոր կլինի վերահաստատման քվեարկություն:
  • Ցանկալի է առաջադրվող թեկնածուն ունենա կարևոր քննարկումների և գնահատումների մասնակցության որակական ցուցանիշ[Ն 1]:

Դիմումի ներկայացում[խմբագրել կոդը]

Դիմումը ներկայացնելուց առաջ պետք է կարդալ Վիքիպեդիա:Ադմինիստրատոր, Վիքիպեդիա:Ադմինիստրատորի հուշատետր և Վիքիպեդիա:Խորհուրդներ ադմինիստրատորի թեկնածուին էջերը։ Եթե Դուք ցանկանում եք ադմինիստրատոր դառնալ, ապա ավելացրեք Ձեր մասնակցի անունը այստեղ։ Բոլոր գրանցված անձինք՝ բացառությամբ թեկնածուից, կարող են քվեարկել միայն մեկ անգամ։ Հիմնավորումները, կարծիքների արտահայտումը և կառուցողական քննարկումները ողջունելի են։

Եթե Դուք առաջարկում եք ինչ-որ մեկին դարձնել ադմինիստրատոր, ապա ավելացրեք նրա կեղծանունը այստեղ։ Առաջարկված մասնակիցը պետք է տա ադմինիստրատորական պարտականությունները ստանձնելու իր համաձայնությունը մինչև քվեարկության սկիզբը կամ քվեարկության բացման կամ դրան հաջորդող 1-2 օրերի ընթացքում։

Քվեարկություն[խմբագրել կոդը]

Քվեարկությունը տևում է 1 ամիս (30 օր)[Ն 2]։ Նվազագույնը 7 կողմ ձայներ և 66.6 տոկոս դրական արդյունք ապահովված թեկնածուին կտրվի ադմինիստրատորի կարգավիճակ քվեարկության ավարտից հետո։

Քվեարկությանը մասնակցելու համար քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա[Ն 3].

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
  • Նվազագույնը 1000 գործողություն, որից 500-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 2000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
  • Վերջին մեկ ամսում 33 գործողություն, վերջին ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում ամսական նվազագույնը մեկ գործողություն
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:

 Կարևոր է՝ Քվեարկելու Ձեր իրավունքը կարող եք ճշտել այստեղ:

Ադմինիստրատորի իրավունքներ ստանալուց հետո, խնդրում ենք թարմացնել ադմինիստրատորների ցանկը։

Անցյալ դիմումների ամբողջական ցանկի համար այցելեք դիմումների արխիվ։

Ադմինիստրատորների իրավունքների զրկման քվեարկություն[խմբագրել կոդը]

Սդմինների իրավունքների հեռացման դեպքում գործում են նույն պայմանները, ինչ ընտրության դեպքում, այսինքն՝ նվազագույնը 7 կողմ ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Քվեարկության ժամկետը հավասար է հարցման ժամկետին՝ 1 ամիս:

  • Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քվեարկության ժամկետը երկարաձգել:
  • Ադմինիստրատորի նոր թեկնածուի առաջադրման կամ կարգավիճակի հեռացման հայտի մասին անպայման անհրաժեշտ է տեղեկացնել խորհրդարանում՝ բացմանը օրը[Ն 4]:

Նշումներ[խմբագրել կոդը]