Վիքիպեդիա:Ադմինիստրատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ԱԴՄԻՆ

Ադմինիստրատորները այն վիքիպեդիացիներն են, ովքեր որոշակի իրավասություններ ունեն Վիքիպեդիայի կայքը սպասարկելու համար: Ներկայումս ադմին դառնալու ստանդարտները բավականին խստացվել են, սակայն Վիքիպեդիայի յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է դառնալ ադմին, եթե նա միառժամանակ ակտիվորեն մասնակցել է հանրագիտարանի կառուցմանը և վայելում է իր համայնքի վստահությունը: Պարբերաբար նոր ադմիններ են գրանցվում տարբեր վիքինախագծերում:

Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ընթացիկ ցանկ[խմբագրել կոդը]


Հայերեն Վիքիպեդիայի ադմինների ժամանակագրություն[խմբագրել կոդը]

User:Samo04 User:Arsog1985 User:Azniv Stepanian User:David Saroyan User:Pandukht User:GeoO User:Ankax Hayastan User:23artashes User:Nimeru23 User:Lilitik22 User:ERJANIK User:Vacio User:Ֆետայի User:Chaojoker User:Beko User:Xelgen User:Teak User:Ruben User:Toxic User:Lilith

Ի՞նչ է նշանակում լինել ադմին[խմբագրել կոդը]

Ադմինիստրատոր լինելը որևէ իշխանություն չի տալիս մյուս օգտագործողների նկատմամբ: Ոչ ադմինիստրատորները, ոչ խմբագիրները որևէ առավելություններ չունեն, և չեն կարող պարտադրել սեփական կարծիքը: Ադմիններն անհրաժեշտ են կայքերում շատ կարևոր գործառույթներ իրականացնելու համար;

  • Վանդալային խմբագրումների արագ հետ շրջում;
  • Ֆայլերի անվանափոխում;
  • Գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում, եթե նրանք խախտում են Վիքիպեդիայի օրենքները և չեն ենթարկվում նախազգուշացումներին;
  • Նախատեսված էջերի ջնջում և ջնջված էջերի վերականգնում քննարկման դրական արդյունքների համաձայն;
  • Էջերի պաշտպանության սահմանում և լրիվ պաշտպանված էջերի ու MediaWiki անվանատարածքների խմբագրում:
  • Այլ ադմինների սխալ գործողությունների ուղղում;
  • Մասնակիցների հարցերին պատասխանել և այլ գործառույթներ:

Պաշտպանվող էջերը[խմբագրել կոդը]

  • Ադմինը կարող է անմիջականորեն խմբագրել Վիքիպեդիայի Առաջատար էջը և մյուս պաշտպանվող էջերը: Տես՝ Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը: Դուք կարող եք փոփոխություններ առաջարկել Առաջատար էջի Քննարկում բաժնում: Առաջատար էջերը սովորաբար ամենաշատն են ենթարկվում խուլիգանական միջամտությունների: Առաջատար էջը պաշտպանելը ցավոք անհրաժեշտություն է, որը կարող է սահմանափակել խմբագիրների ազատ մասնակցությունը, երբեմն պատահող անհոգ կամ անգրագետ խուլիգանական միջամտություններից զերծ պահելու համար:
  • Ադմինը կարող է պաշտպանության տակ դնել և պաշտպանությունից հանել էջերը: Էջերը պաշտպանվում են միայն հազվադեպ հանգամանքներում, տես՝ Պաշտպանության քաղաքականություն: Ընդ որում, ադմինը իրավունք ունի պաշտպանել սեփական էջերը միայն կարճ ժամանակով՝ հազվագյուտ դեպքերում, և ինչպես խնդրի ու կոնֆլիկտի լուծումը այլ մասնակցի հետ, այստեղ ևս պետք է այլ ադմինի աջակցություն: Հակառակ պարագայում ադմինը նախ զգուշացում կստանա, ապա՝ կդրոշակազրկվի:

Հոդվածը ջնջելը և ջնջածը վերականգնելը[խմբագրել կոդը]

  • Ադմինը կարող է ջնջել էջեր և դրանց պատմությունը: Տես՝ Էջ ջնջելու քաղաքականությունը և Ջնջելու ուղեցույցներ ադմինների համար: Եթե ուզում եք առաջարկել ջնջել որևէ էջ տես՝ Քվեարկել հօգուտ ջնջումի: Էջ ջնջելը երբեմն տեխնիկական անհրաժեշտություն է, երբ պետք է ջնջել վերահասցեավորված (redirect) էջերը նոր վերնագրով էջ ստեղծելու համար կամ վերականգնել մի էջ, որի պատմության հերթականությունը խախտվել է և հոդվածը պետք է վերականգնել մաս-մաս: Լինում են դեպքեր, երբ պետք է պարզապես ջնջել առանց պարունակության կամ հիմարություն պարունակող էջերը: Իսկ երբմեն պետք է լինում ջնջել հոդվածներ, որոնք պատճենվել են (copy-paste) այլ լեզուներով վիքիպեդիաներից, ինչը հեղինակային իրավունքների խախտում է: Տես՝ հեղինակային իրավունք:
  • Ադմինը կարող է ջնջել պատկերները: Այս փոփոխությունը անվերականգնելի փոփոխություն է, եթե պատկերը ջնջվեց՝ ուրեմն վերջ: Տես՝ Պատկերի օգտագործման ուղեցույցենր: Որևէ պատկեր ջնջելու առաջարկի համար տես՝ Ջնջման ենթակա պատկերներ: Որևէ պատկեր ջնջելուց առաջ պարզապես պատճենեք պատկերը ձեզ մոտ համենայն դեպս և տես՝ Քվեարկել հոգուտ վերականգնումի: Ուրիշ բան չմտածեք. պատկերների անվերադարձ կորուստը զուտ ծրագրային ապահովման անկատարությամբ պայմանավորված երևույթ է:

Ռիվերթ[խմբագրել կոդը]

Ռիվերթը թույլ է տալիս արագ վերականգնել էջերի մեջ կատարված փոփոխությունները: Ամեն օգտագործող (գրանցված թե չգրանցված) կարող է նույն բանն անել մտնելով փոփոխված էջի պատմության մեջ: Ադմինը դա կարող է ավելի արագ անել անանուն խմբագիրների խուլիգանությունից ազատվելու համար՝ նայելով որևէ օգտագործողի ներդրումների ցանկին:

Արգելափակում և ապաարգելափակում[խմբագրել կոդը]

Տե՛ս Արգելափակման կանոնակարգը:

  • Ադմինիստրատորը կարող է արգելափակել դնել IP հասցեների, IP ռենջերից և մասնակցային հաշիվների վրա որոշակի և անորոշ ժամանակով:
  • Ադմինիստրատորը կարող է արգելափակումը հանել IP հասցեներից, IP ռենջերից և մասնակցային հաշիվներից:

Ինտերֆեյսի դիզայնը և շարահյուսությունը[խմբագրել կոդը]

  • 2003 թվականի դեկտեմբերի 6-ից ադմինիստրատորները կարող են փոխել ինտերֆեյսի տեքստը խմբագրելով Մեդիավիքի վերնագրերի ֆոները էջերը: Դրա մեջ մտնում է էջերի վերևներում գրվող տեքստը,ինչպես օրինակ "Special:Whatlinkshere" անվանումները և այն էջը, որը կերևա մուտք չունեցող օգատագործողին, եթե վերջինս փորձի տեքստ խմբագրել(en:MediaWiki:Blockedtext):
  • 2004 թվականի հունիսի 3-ից ադմինիստրատորները կարող են խմբագրել ինտերֆեյսի ոճը փոխելով en:Cascading Style Sheets մոնոբուք սթայլ տեսականիներում en:MediaWiki:Monobook.css:

Ինչ է նշանակում դառնալ ադմին[խմբագրել կոդը]

Եթե ուզում եք ադմինիստրատորի իրավասություններ ունենալ, ձեր անունը ավելացրեք Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ էջում ըստ պահանջվող կարգի, ինչպես նկարագրված է այնտեղ: Ձեր թեկնածության համար կքվեարկեն մյուս խմբագիրները։

Ըստ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգի թեկնածություն առաջադրելու համար նվազագույնը երկու տարվա վիքիստաժ և 6000 գործողություն պետք է անեք։

Ուշադիր եղեք, խնդրում ենք, և հոգատար

Եթե ձեզ իրավասություն տրվի մտնել փակ էջերը մենք խնդրում ենք որ շատ խնամքով վերաբերվեք ձեր ստանձնած ֆունկցիաներին, հատկապես ջնջելու կարողությանը ինչպես էջերը այնպես էլ նրանց պատմությունը կամ նկարները (նկարները ընդմիշտ են ջնջվում առանց պատմության մեջ պահպանվելու), ինչպես նաև զգույշ եղեք ուրիշ օգտվողների/մասնակիցների (user) մուտքը IP հասցեները փակելու իրավասության նկատմամբ: Ձեր նոր իրավասությունների մասին կարող եք իմանալ այցելելով en:Wikipedia:Administrators' how-to guide:

  • Եթե ադմինը ակտիվ չէ, բայց ակտիվ է իր կողմից ղեկավարվող բոտը, ապա դա նշանակում է, որ ադմինը պասիվ է:
  • Պասիվությունը (որպես ադմին պասիվությունը, ոչ որպես խմբագիր) կարող է հանգեցնել դրոշակից զրկելուն, եթե այն տևում է 6 ամիս և ավելի
  • Ադմինի դրոշակը կարող է քվեարկությամբ վերականգնվել (կամ չհաստատվել) մեկ տարի անց՝ քվեարկության միջոցով

Ադմինի կողմից իրավասությունների չարաշահումը[խմբագրել կոդը]

Ադմինները կարող են հեռացվել, եթե չարաշահում են իրենց իրավունքները: Ներկայումս ադմինիստրատորները կարող են զրկվել իրենց դրոշակից Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ էջում արված քննարկումների արդյունքում ընդունված որոշման հիման վրա: Նրանց որոշմամբ ավելի փոքր տույժեր նույնպես կարող են կիրառվել խնդրահարույց ադմինների համար, ներառյալ՝ նրանց կողմից որոշակի լիազորությունների իրականացման սահմանափակումը: Ադմինի ստատուսը հեռացնելու տեխնիկական հնարավորությունը ստյուարդների մոտ է:

Վիճաբանությունները[խմբագրել կոդը]

Եթե դուք կարծում եք, որ որևիցե ադմին ճիշտ չի վարվել Ձեր կամ այլ մասնակցի նկատմամբ, լավագույն լուծումը կլինի Ձեր մտահոգությունները հայտնել անմիջականորեն այդ ադմինին: Փորձեք լուծում գտնել քաղաքակիրթ եղանակներով, այնուամենայնիվ՝ եթե խնդիրը լուծելի չէ երկու կողմերի միջև, կարող եք հետագա քայլերն իրականացնել ըստ Վեճերի լուծման կարգի(անգլ.):