Վիքիպեդիա:Խնդրում եմ, մի կծեք նորեկներին
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Վիքիպեդիայի հոդվածների բարելավումը դժվարին գործ է ինչպես կանոնավոր խմբագրողների, այնպես էլ նորեկների համար: Հիշեք, որ Վիքիպեդիայում բոլորս ինչ-որ ժամանակ եղել ենք նորեկ և որոշ դեպքերում (ինչպիսիք են մեր սովորական հետաքրքրություններից դուրս հոդված խմբագրելը) անգամ մեզանից ամենաշատ ստաժ ունեցողները միևնույն է նորեկներ են:
Նորեկները պոտենցիալ մեծ ներդրում ունեցողներն են և Վիքիպեդիայի համար ամենապահանջված ռեսուրսը: Մենք պետք է դիմավորենք նորեկներին բարեհամբույր և համբերատար ոչինչ չի հիասթափեցնում խմբագիրներին ավելի արագ, քան թշնամանքը: Ցածր է հավանականությունը, որ նորեկն ամբողջությամբ կտիրապետի Վիքիպեդիայի վիկիֆիկացման լեզվին կամ Վիքիպեդիայի կանոներին, ուղեցույցերին և քաղաքականությանը, երբ նրանք սկսում են խմբագրել: Անգամ ամենամեծ ստաժ ունեցող խմբագիրները ժամանակ առ ժամանակ ունեն հիշեցման կարիք:
Խնդրում ենք մի կծեք նորեկներին
[խմբագրել կոդը]- Հասկացեք, որ նորեկները համայնքի հետ համակերպվելու կարիք ունեն: Օգնելով նորեկներին․ մենք կարող ենք զարգացնել Վիքիպեդիայում նրանց գիտելիքները, տեսլականը և գաղափարները` այդպիսով ապահովելով նախագծի նախաչեզոքությունը և ազնվությունը` նպաստելով նրա զարգացմանը: Նորեկները փաստացի խմբագրում են Վիքիպեդիայի բովանդակության մեծ մասը, մինչդեռ ադմինները և փորձառու խմբագիրները կատարում են շտկումներ, ուղղումներ, հետ շրջումներ և այլն[1]:
- Հիշեք, մեր կարգախոսն է եղի՛ր համարձակ: Մենք ընդունել ենք կանոններ, ստանդարտներ և ավանդույթներ, սակայն դրանց միջոցով չպետք է վանենք նորեկներին, որոնք համարձակվել են խմբագրել: Նորեկները բերում են շատ գաղափարներ և փորձ այլ վայրերից և, ներկայիս կանոնները և ստանդարտները մի կողմ դնելով, կարող ենք Վիքիպեդիան ավելի լավը դարձնել: Հնարավոր է` մեր կանոնները և ստանդարտները ունեն վերանայման կարիք, հնարավոր է, որ նորեկի կատարած «սխալը» ավելի կատարելագործի Վիքիպեդիան: Որոշ ժամանակ հետազոտեք և, եթե անհրաժեշտ է, հարցրեք նորեկին` ինչ նպատակ ունի նա, մինչև կեզրահանգեք, որ նորեկը պարզապես «սխալ» է:
- Եթե թվում է, որ նորեկը փոքր սխալ է թույլ տվել (օրինակ` գրքի վերնագիրը մոռացել է չակերտներում գրել), փորձեք ինքներդ ուղղել այն, սակայն արեք այնպես, որ նորեկը չվիրավորվի: Քաղաքավարի նշեք նրանց քննարկման էջում, բացատրելով որ Վիքիպեդիայի ստանդարտներով ինչպես պետք է գրել և ապագայում կլինի օգտակար: Հիշեք այստեղ ամեն ոք իրավունք ունի խմբագրելու և այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս ավելի լավ կլինի խմբագրենք ու լրացնենք, քան քննադատենք կամ հսկենք մյուսներին: Երբ դուք վատաբանում եք նորեկներին, նրանք կարող են որոշել հեռանալ Վիքիպեդիայից:
- Նորեկներն առաջին անգամ կարող են ստեղծել ոչ ավարտուն, ոչ հանրագիտարանային հոդվածներ, այդ դեպքերում պետք չէ միանգամից հարձակվել նրանց վրա: Եթե հաշված րոպեների ընթացքում հոդվածը պիտակվում է տարբեր զգուշացնող կաղապարներով, ինչպիսիք են «անավարտ» կամ անգամ ներկայացվեն հեռացման, նրանք կարող են այլևս խմբագրում չկատարել: Ավելի լավ է մի քանի օր սպասել, որպեսզի այն բարելավվի, քան հանդես գալ քննադատությամբ:
- Եթե Դուք զգում եք, որ պետք է նորեկին զգուշացնեք սխալի մասին, խնդրում ենք դա անել զգուշորեն և քաղաքավարի տոնով: Սկսեք Ձեզ ներկայացնելով, ողջունեք նրան իր քննարկման էջում, իմաց տվեք նրան, որ ողջունելի է նրա խմբագրումները և ներկայացրեք ձեր դիտողությունները զգուշորեն որքան հնարավոր է:
- Հիշեցրեք նորեկներին, որ նրանց խմբագրման պատմությունները սովորաբար հիշվում են և հոդվածի էջում և նրա ներդրումների հատվածում: Երբ նրանց խմբագրումները հետ են շրջվում նրանք կարող են խառնաշփոթի մեջ ընկնել` սկսելով խմբագրական պատերազմ կամ լքելով Վիքիպեդիան` սխալմամբ կարծելով, որ նրանց ժամերով աշխատանքը անվերականգնելիորեն ջնջված է: Խնդրում ենք քաղաքավարի բացատրել նորեկներին, որ նրանց խմբագրումները կարող են հեշտությամբ հետ բերվել պատմությունից: Տեղեկացրեք նրանց, որ նրանք կարող են մյուս խմբագիրների հետ քննարկել քննարկման էջերում: Նրանք կարող են նաև դիմել վերականգնելու իրենց կողմից խմբագրված ջնջված հոդվածները:
- Նորեկները կարող են տարակուսել փոփոխություններ անելուց, բացատրեք նրանց, որ պետք է լինել համարձակ:
- Չնայած լավ է նորեկին ցույց տալ իր սխալները իր քննարկման էջերում, անիմաստ և ոչ բարեկամաբար կլինի նրան առաջարկել չմասնակցել քվեարկությանը, ջնջման առաջադրված հոդվածների քննարկմանը, մինչև նրանք «ավելի փորձառու չդառնան»: Այս գործողությունները վհատեցնում են նորեկներին և զրկում նրանց Վիքիպեդիայում շատ անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելուց:
- Երբ խորհուրդ եք տալիս, տոնը պետք է ավելի մեղմ լինի Վիքիպեդիայում գործածվող սովորական նորմից: Այնպես արեք, որ նորեկը զգա, որ նրան շատ ուրախ են Վիքիպեդիայում, ոչ թե նա պետք է ապացուցի, որ կարող է դառնալ հատուկ ակումբի անդամ: Մարդկային գործունեության ցանկացած ոլորտ ունի մասնագիտական հմտություններ, որոնց ընտելանալու համար ժամանակ է հարկավոր:
- Մի կոչեք նորեկներին վիրավորական անուններով, ինչպիսիք են «խամաճիկ» կամ «վանդալ»: Դուք կարող եք նրանց մատնանշել համապատասխան կանոնը և խնդրել, որ այդպես չվարվեն: Օրինակ մեծ թվով նորեկներ կարող են քվեարկել ինչ որ հոդվածին կարգավիճակ շնորհելու օգտին, դուք պետք է քաղաքավարի նրանց բացատրել, որ դրանով նրանք ավելի շատ վնաս են հասցնում Վիքիպեդիային` մատնանշելով համապատասխան կանոնը, եթե անհաժեշտ է:
- Որոշ դեպքերում խմբագիրները մոռանում են քննարկման էջերում ստորագրել կարծիք հայտնելուց հետո: Դուք կարող եք զգուշությամբ հիշեցնել նրան ստորագրելու մասին, կամ տեղադրել {{Անստորագիր}} կաղապարը:
- Որոշ դեպքերում խմբագիրները նոր քննարկումներ են բացում քննարկման էջերում, չնայած այդ քննարկումը շարունակվում է: Հաճախ նորեկները տեղյակ չեն, որ այդ հարցը արդեն քննարկվել է հոդվածում, խնդրում ենք տեղեկացնել նրանց այդ մասին:
- Ունեցեք բարի մտադրություններ նորեկների հետ: Ամենայն հավանականությամբ նրանք եկել են օգնելու նախագծին: Տվեք նրանց հնարավորություն:
- Փորձը կամ ներդրումների մեծ քանակը հիմք չէ համաձայնության գալ մի մասնակցի հետ, չնայած նա սխալ է, Վիքիպեդիայում ոչ ոք ոչ մեկից առավել չէ:
- Հիշեք Հենլոնի ածելին: Պահվածքը, որը Ձեզ թվում է վնաս է պատճառում նախագծին կարող է լինել կանոնների և ընթացակարգերի չիմացությունից: Անգամ եթե Դուք 100% համոզված եք, որ որևէ մեկը անօգուտ, վանդալային կամ վատ դրսևորումներ ունի, համոզեք ինքներդ Ձեզ, որ դա այդպես չէ: Հիշեք յուրաքանչյուր նորեկ կարող է դառնալ վաղվա հմուտ խմբագրող: Տալով քաղաքավարի, ոչ վիրավորական պատասխաններ նորեկներին` Դուք լավ հնարավորություն ունեք նրանց սովորեցնել խմբագրել Վիքիպեդիայում: Լինելով համբերատար, բարյացակամ` Դուք նպաստում եք նախագծի զարգացմանը:
- Հիշեք, որ Դուք նույնպես եղել եք նորեկ: Վարվեք ուրիշների հետ, ինչպես կցանկանայիք, որ վարվեին Ձեզ հետ, երբ Դուք առաջին անգամ խմբագրեցիք Վիքիպեդիայում:
Ինչպես խուսափել «կծող» լինելուց
[խմբագրել կոդը]Թե ինչպես վարվել նորեկների հետ կարող է ավելի շատ դեպքեր պարունակել քան նկարագրված է այստեղ: Վիքիպեդիան ջունգլի է և նորեկներին որոշակի ժամանակ է հարկավոր այստեղ հարմարվելու համար: Հիշեք, որ պետք է օգնել նրանց և խուսափել «կծող» դառնալուց: Որպեսզի խուսափեք կծող լինելուց, փորձեք`
- Խուսափեք վատ ածականներից մեկանաբանություններում (օրինակ խուսափեք սարսափելի, համառ, հիմար, վատ և այլն),
- Չափավորացրեք ձեր մոտեցումը և ձևակերպումը,
- միշտ բացատրեք հետ շրջումները ամփոփման մեջ և օգտագործեք պարզ հայերեն ծպտյալ հապավումների փոխարեն,
- խուսափեք սարկազմից խմբագրման ամփոփումներում և քննարկման էջերում, հատկապես երբ հետ եք շրջում,
- ձգտեք չափված ձևով պատասխանել,
- սպասեք և հետաձգեք խմբագրումը հենց որ զգաք, որ նյարդացած եք,
- ունեցեք բարի մտադրություններ,
- ընդունեք տարբեր սկզբունքներ և պատրաստ եղեք համաձայնության գալ,
- վերցրեք պատասխանատվություն վեճերը հարթելու համար,
- վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես կուզենայիք Ձեզ հետ վարվեին,
- ուշադիր լսեք,
- խուսափեք ավելորդ ժարգոնից, երբ հղում եք կատարում կանոնակարգերին կամ ուղեցույցներին, արեք այն ամբողջությամբ` ոչ հապավումով,
- խուսափեք արգելափակումից, որպես առաջին միջոց, փորձեք խոսել օգտագործողի հետ արգելափակելուց առաջ,
- խուսափեք նոր էջերը ջնջելուց, հմարավոր է նոր խմբագիրները դեռ աշխատում են դրանց վրա և կարող են այն բարելավել,
- անգամ ամենալավ ձևակերպված ջնջման պատճառը կարող է վիրավորել նորեկներին, գրեք նրան անձնական մեկնաբանություն,
Ձգտեք լինել պատասխանատու Վիքիպեդիացի: Ուրիշներին օգնելով դուք թույլ կտաք նոր Վիքիպեդիացիներին նվիրել իրենց ժամանակը և ռեսուրսները իսկապես լավ հանրագիտարան կառուցելու համար:
Կանոնների չիմացությունը կարող է ներվել
[խմբագրել կոդը]ignorantia juris non excusat (լատիներենից թարգմանաբար «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից») սկզբունքը անհամատեղելի է «մի կծիր» և «ենթադրեք բարի մտադրություններ» կանոնների հետ: Այս իրավիճակում Վիքիպեդիայի կանոնների անտեսումը կարող է կամ պետք է ների նորեկների սխալները: Հետագայում դուք կխախտեք Վիքիպեդիայի կանոնները և ուղեցույները, եթե հարձակվեք նորեկների վրա կանոնները անտեսելու համար:
Փոխարենը ինքներդ փորձեք հետևել այս հոդվածում նշված կետերին` նոր խմբագիրներին իրենց անտեղյակությունից ազատելու համար: Հիշեք, որ շատ դեպքերում կանոնը անտեսելու համար նկատողություն անելը լավագույն ճանապարհը չէ, քանի որ անգամ փորձառու խմբագիրները ժամանակ առ ժամանակ կարող են տեղյակ չլինել կանոններից:
Նորեկի համար Վիքիպեդիայի կանոնները և ուղեցույցները կարող են չափազանց շատ թվալ: Կանոնների անտեղյակությունը հաճախ կարելի է ակնկալել, բայց իմանալով դրանց անտեսելը և մեր առցանց հանրագիտարանի կառուցման խմբագրական գործընթացը խաթարելը բոլորովին այլ է: Բոլոր դեպքերում մենք բոլոր խմբագրողների հետ պետք է լինենք հանդուրժող և բարյացակամ: Սա ստրեսային իրավիճակից խուսափելու ամենակարևոր քայլն է: Փորձեք հետևել հետևյալ դրույթներին.
- Նորեկի ագրեսիվ պահվածքը կարող է լինել ինքնապաշտպանական մոտեցում կամ նա չի բավարարվել իրեն տրված պատասխաններից:
- Խոսափեք նորեկներին պիտակավորելուց որպես վանդալ կամ այլ կերպ, մի կշտամբեք նրանց կանոնների չիմացության համար, փոխարենը սովորեցրեք կանոնները կամ նշեք որտեղից կարդալ: Անտեսելով կամ հետ շրջելով նորեկների ներդրումները կարող են բերել նրանց հիասթափության:
- Խուսափեք զուտ մասնագիտական կամ անհասկանալի բառապաշար օգտագործելուց, փորձեք բացատրել հնարավորինս հասկանալի լեզվով:
Ինչ անել, եթե Դուք Ձեզ զգում եք կծված կամ կծել եք
[խմբագրել կոդը]Եթե Դուք կծել եք որևէ մեկին կամ Ձեզ են կծել, հետևեք հետևյալ դրույթներին, որպեսզի դա այլևս չկրկնվի:
- Սովորեք պատահարից:
- Ներում հայցեք, եթե գիտակցել եք, որ կծել եք այլ խմբագրի:
- Մտածեք ինչի կարող էիք հասնել առանց կծելու, լավ առումով: Եթե հայտնվեք նույնանման իրավիճակում ապագայում ընտրեք այն տարբերակը, որը բացառում է կծելը:
- Եղեք ողջամիտ: Բացատրեք, թե ինչու եք վիրավորվել, բայց իմացեք, որ Ձեր հաղորդագրությունը կարող չստանան: Ստացողը կարող է չկարողանալ կամ չցանկանալ ընդունել մեղքը, և գուցե ավելի լավ է այլ բաներ քննարկել, քան ճնշում գործադրել նույն խայթոցի վրա:
- Մոռացեք դրա մասին:
Նորեկների հաճախ կրկնվող սխալները
[խմբագրել կոդը]Կա ընդհանուր սխալ նորեկների մոտ, հիմնական տիրույթում իրենց , իրենց ընկերության կամ իրենց սեփական հետազոտության մասին հոդվածներ ստեղծելն է: Սրա դեմ քաղաքավարի պայքարելու հիմնական միջոցը հոդվածը մասնակցի ավազարկղ տեղափոխելն է և նրա քննարկման էջում բացատրելը ինչու է տեղափոխվել: Վերահղման վրա դրեք {{արագ}} կաղապարը:
Նորեկների մյուս կրկնվող սխալներից է երեք հետշրջման կանոնի խախտումն է: Հնարավոր է, որ նորեկը չիմանա այս կանոնի մասին, պետք է նրան տեղեկացնել կանոնի մասին իր քննարկման էջում երկրորդ հետշրջումից հետո:
Ծանոթագրություններ
[խմբագրել կոդը]- ↑ Շվարց, Աարոն (2006-09-04). «Ո՞վ է գրում Վիքիպեդիայում (բնօրինակ` Who writes Wikipedia?)» (HTML). Վերցված է 2009-04-21-ին.