Վիքիպեդիա:Համարձակ եղեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եթե տեսնում եք մի բան, որ հնարավոր է բարելավվել, բարելավեք այն։

Վիքիպեդիայի համայնքը խրախուսում է իր անդամներին, թողնում է առանց նեղվելու, համարձակորեն խմբագրել և ավելացնել հոդվածներ։ Երբ մասնակիցները ուղղում են իրենց քերականության և ուղղագրության սխալները, ավելացնում են հոդվածներում նոր փաստեր ու լուսանկարներ, Վիքիպեդիան ավելի արագ է աճում։ Վիքիպեդիան ոչ միայն թույլ է տալիս խմբագրել և ավելացնել հոդվածներ, այն ստեղծվել է դրա համար։ Իհարկե, պահանջվում է ճիշտ և քաղաքակիրթ մոտեցում, բայց այն աշխատում է։