Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշանակալիություն
Առանձին ուղեցույցների առարկան
↱

Չափանիշներ երաժիշտների և համույթների համար[խմբագրել կոդը]

Երաժիշտը կամ համույթը (սա իր մեջ ներառում է խումբ, երգիչ, ռեփեր, նվագախումբ, դիջեյ, երաժշտական թատրոնի խումբ, նվագող և այլն) կարող է համարվել նշանակալի, եթե բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին․

  1. Բազմիցս լուսաբանվել է տպագիր և առցանց մամուլում, որոնք վստահելի են, այլ ոչ թե ինքնուրույն հրապարակված։ Սա իր մեջ ներառում է տպագիր մամուլի բոլոր տեսակները, ինչպիսիք են թերթերի և ամսագրերի հոդվածներ, գրքեր, տպագիր մամուլի առցանց տարբերակներ և հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր։
  2. Ունեցել է թողարկած սինգլ կամ ալբոմ, որը զբաղեցրել է բարձր հորիզոնական որևէ երկրի ազգային հիթ շքերթում։
  3. Ունեցել է թողարկած ձայնագրություն, որը առնվազն մեկ երկրում ստացել է ոսկե կամ այլ կարգավիճակի սերտիֆիկատ։
  4. Թողարկել է երկու կամ ավելի ալբոմ որևէ հայտնի ձայնագրման լեյբլի միջոցով։
  5. Համույթ, որի անդամներից առնվազն երկուսը նշանավոր անհատ կատարողներ են, կամ երաժիշտ, ով եղել է անդամ որևէ նշանակալի համույթի։
  6. Դարձել է առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը որևէ նշանակալի երաժշտական ժանրի, կամ այդ ժանրի առավել հայտնի ներկայացուցիչը որևէ երկրում կամ քաղաքում։
  7. Արժանացել կամ առաջադրված է եղել որևէ հեղինականավոր մրցանակի, ինչպիսիք են Գրեմմի, Մերկուրի, AMA, MTV VMA և այլն։
  8. Հաղթել է կամ հորիզոնական է զբաղեցրել որևէ հեղինակավոր երաժշտական մրցույթում։
  9. Կատարել է երգ որևէ նշանակալի ֆիլմի կամ հեռուստատեսային ծրագրի համար։
  10. Նրա մասին հաճախակի խոսվել է որևէ խոշոր ռադիո- կամ երաժշտական հեռուստաալիքի եթերում։

Նշենք, որ խմբերի անդամները վերահղվում են խմբի մասին հոդվածին, այլ ոչ թե ներկայացվում են առանձին հոդվածներով, սակայն կարող են նշանակալի համարվել, եթե նրանք խմբից դուրս ունեցել են անհատական գործունեություն (օրինակ անհատական թողարկումներ)։ Այն երգիչներն ու երաժիշտները, ովքեր միայն հայտնի են որևէ հեռուստատեսային նախագծում մասնակցություն ունենալու համար, կարող են վերահղվել այդ նախագծի մասին հոդվածին, մինչև կբավարարեն նշանակալիության չափանիշներին։

Չափանիշներ երգերի համար[խմբագրել կոդը]

Երգերը և սինգլները հավանաբար կարող են համարվել նշանակալի, եթե բազմիցս լուսաբանվել են տպագիր և առցանց մամուլում, որոնք վստահելի են, այլ ոչ թե ինքնուրույն հրապարակված։ Սա իր մեջ ներառում է տպագիր մամուլի բոլոր տեսակները, ինչպիսիք են թերթերի և ամսագրերի հոդվածներ, հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր և վերլուծություններ։

Հետևյալ գործոնները վկայում են, որ երգը կամ սինգլը հավանաբար կարող է համարվել նշանակալի․

  1. Զբաղեցրել է հորիզոնական ազգային կամ որևէ հայտնի միջազգային հիթ շքերթում
  2. Ստացել է որևէ հեղինականավոր մրցանակ, ինչպիսիք են Գրեմմի, Մերկուրի, AMA, MTV VMA և այլն։
  3. Որպես քավեր տարբերակ ձայնագրվել և թողարկվել է այլ նշանակալի կատարողների և խմբերի կողմից։ Նշանակալի քավեր տարբերակները սովորաբար տեղադրվում են օրիգինալ երգի հոդվածում։

Նշենք, որ եթե երգը չի համապատասխանում հետևյալ չափանիշներին, ապա պետք է վերահղվի որևէ այլ նշանակալի հոդվածի (օրինակ երգի կատարողի հոդվածին, կամ այն ալբոմին, որում այդ երգը ընդգրկված է)։