Վիքիպեդիա:Արտաքին հղումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ԱՐՏ

Վիքիպեդիայի հոդվածներում կարող են ավելացվեց հղումներ Վիքիպեդիայից դուրս գտնվող կայէջերի (արտաքին հղումներ)։ Սակայն Վիքիպեդիայի նպատակը չէ ստեղծել հոդվածի թեմային առնչվող կայքերի հղումների հավաքածու։ Արտաքին հղումը կարող է ավելացվել միայն, եթե դրա ահրաժեշտությունն անվիճելիորեն արդարացված է. իսկ դա որոշելու համար պետք է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և այս կանոնակարգում սահմանված կետերով։ Արդարացված լինելու հանագամանքը ապացուցելու պարտավորությունն ընկնում է արտաքին հղումն ավելացնել ցանկացող մասնակցի վրա։

Արդարացված արտաքին հղումներ կարող են, օրինակ, համարվել հոդվածի նյութի վերաբերյալ ճշգրիտ և վստահելի հետազոտական ու (հանրա)գիտարանային տեղեկություններ տրամադրող էջերը։

Ցանկացած արտաքին հղում, պետք է համապատասխանեցվի Հայերեն Վիքիպեդիայի ոճական ու ձևավորման չափանիշներ, մասնավորապես՝ բոլոր հղումները պետք է մակագրված լինեն հայերեն լեզվով, եթե կայքը օտար լեզվով է՝ համապատասխան կաղապարով պետք է նշել կայքի լեզուն։