Jump to content

Վիքիպեդիա:Մասնակցի էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։

Վիքիպեդիայում գրանցված յուրաքանչյուր մասնակից ավտոմատ ստանում է երկու էջ. մասնակցի էջ և մասնակցի քննարկման էջ։ Դրանք գտնվում են համապատասխանաբար «Մասնակից:Անուն» և «Մասնակցի քննարկում:Անուն» հասցեներում[Ն 1]։ Գրանցման պահին այս երկու էջերը դատարկ են և օգտագործվում են հետևյալ նպատակներով.

  • մասնակցի էջ այն վայրն է, որտեղ մասնակիցը ներկայացնում է ինքն իրեն. ի՞նչ նախասիրություններ ունի, ի՞նչ լեզուների է տիրապետում, ինչո՞ւ է խմբագրում։ Կարելի է նաև տեղադրել խորհուրդներ՝ նոր մասնակիցների համար։
  • մասնակցի քննարկման էջ այն վայրն է, որտեղ մյուս խմբագիրները կարող են դիմել մասնակցին, քննարկել համատեղ խմբագրական աշխատանքը։

Կարգավիճակ և մատչելիություն

[խմբագրել կոդը]

Մասնակցի էջը Վիքիպեդիայի հոդված չէ և գտնվում է առանձին անվանատարածքում։ Միևնույն ժամանակ այն անձնական էջ չէ, կազմում է նախագծի մաս և պետք է համապատասխանի Վիքիպեդիայի ընդհանուր կանոններին և ծառայի նախագծի նպատակին։ Էջը այցելողներին այս փաստը հիշեցնելու համար, մասնակիցը կարող է տեղադրել {{Մասնակցի էջ}} կաղապարը։ Մասնակիցների էջերը կամ դրա ենթաէջերը չի կարելի ընդգրկել Հոդվածների կատեգորիայի ծառի մեջ։ Մասնակցային էջերի համար ստեղծված է հատուկ կատեգորիաների ծառ՝ Վիքիպեդիա:Հանրություն։

Մասնակիցների էջերը կարող է դիտել, անգամ խմբագրել յուրաքանչյուր ոք, ինչպես սովորական հոդվածները։ Սակայն այլ մասնակցի էջը խմբագրելը սովորաբար համարվում է ոչ ցանկալի, որոշ դեպքերում նույնիսկ վանդալություն։

Եթե մասնակցի էջի կարիքը այլևս չկա, օգտատերը կարող է տեղադրել {{արագ}} կաղապարը։ Որոշ ժամանակ անց ադմինիստրատորներից որևէ մեկը էջը կջնջի։ Մասնակցի էջի ջնջումը չի նշանակում, որ ջնջվել է նաև մասնակցի հաշիվը (վերջինս ջնջման ենթակա չէ)։

Մասնակցի էջից քննարկումները չեն հեռացվում, հին քննարկումները արխիվացվում են։ Մասնակցի քննարկման էջերի նյութերը կարելի է արխիվացնել, երբ քննարկումի փակումից (վերջին գրառումից) անցել է մեկ ամիս։

Մասնակցի էջ

[խմբագրել կոդը]

Ստորև նշված մասնակցի մասին տեղեկությունները կարող են տեղադրվել մասնակցի էջում, բայց պարտադիր չեն։

  1. այս կամ այն լեզվին տիրապետելու մակարդակը,
  2. ինչպես կապվել մասնակցի հետ,
  3. արձակուրդի և դրա ժամկետի մասին, այդ ընթացքում, որ ժամագոտում է գտնվելու մասին տեղեկություն՝ ըստ հարկի կապնվելու համար,
  4. որ երկրից է կամ որ երկրում է ապրում,
  5. վիքիհայացքներ (ջնջողական, միլավօրյական, նշանակալիստ),
  6. վիքի աշխատանքում օգտագործվող գործիքներ,
  7. հարակից վիքի-նախագծերում մասնակցելու մասին,
  8. այլալեզու Վիքիպեդիաներում մասնակցելու մասին,
  9. վիքի-կարգավիճակի մասին (պարեկ, ադմինիստրատոր, բյուրոկրատ և այլն),
  10. թե որ թեմաներով կարելի է մասնակցից խորհուրդ հարցնել,
  11. տարիքի մասին,
  12. կրթության մասին,
  13. գիտական որակավորման և աստիճանի մասին,
  14. մասնագիտության մասին,
  15. Վիքիպեդիայում ներդրման մասին,
  16. Վիքի-պարգևները,
  17. Վիքիպեդիայում աշխատելու համար անհրաժեշտ վիքի-կաղապարներ և տեղեկություններ, որոնք հարմար է միշտ ունենալ ձեռքի տակ
  18. Վիքիմեդիա հիմնադրամի և հարակից նախագծերի օգտակար էջերի հղումներ,

Անձնական տվյալներ հրապարակելուց առաջ հիշեք, որ այդ տվյալները տարածվելու են և երկար ժամանակ պահպանվելու են բազմաթիվ հայելային կայքերում, և այդ տեղեկությունները հրապարակելուց հետո գրեթե հնարավոր չէ հեռացնել Համացանցից։ Ի տարբերություն սոց․ ցանցերի, Վիքի նախագծերում բնավ պարտադիր չէ բացահայտել իրական անունը կամ անձնական որևէ այլ մանրամսներ և շատ մասնակիցներ այն չեն նշում, կամ չեն նշում ամբողջությամբ։

Մասնակցի էջը չի կարելի օգտագործել որպես.

  1. գովազդային հարթակ.
  2. վեբ-պորտալ՝ Վիքիպեդիային չառնչվող արտաքին հղումների համար,
  3. անձնական կայքէջ՝ Վիքիպեդիայի հետ չառնչվող անձնական տեղեկությունների, լուսանկարների և այլ նյութերի համար,
  4. գաղափարախոսական հարթակ՝ քաղաքական, կրոնական, հասարակական կամ այլ գաղափարներ ու տեսակետներ տարածելու համար,
  5. Վիքիպեդիայի նպատակներին չծառայող, կանոններ խախտող կամ անօրինական ցանկացած այլ նպատակներով։

Մասնակցային էջի արտաքին ձևավորումը սահմանափակված չէ, հոդվածի ոճային ուղեցույցերով, սակայն մասնակցի էջում, որևէ տարր, որևէ դեպքում (տարբեր էկրանի չափսերի, դիտարկիչների, սարքերի և այլնի դեպքում) չպետք է դուրս գա էջի բովանդակության համար նախատեսված տարածքից և իրենով ծածկի միջներեսի տարրերը (ցանկեր, հղումներ, կոճակներ, պատկերանիշ և այլն) կամ այլ կերպ դժվարացնի էջում այցելուների նավարկումը նախագծով (օրինակ տեքստի ընթերցումը դժվարացնող գունային լուծումներ, հատկապես մասնակցի քննարկման էջում)։

Մասնակցային կաղապարների տեղադրում

[խմբագրել կոդը]
↱
  • ՎՊ:ՄԿ-ՏԵՂ

Անշուշտ հանրության կողմից

Նշումներ

[խմբագրել կոդը]
  1. Մասնակից: եզրույթի փոխարեն կարելի է գրել նաև User:, իսկ Մասնակցի քննարկում: եզրույթի փոխարեն՝ User talk:: Նաև հասանելի են կարճ ձևերը՝ Մ: և ՄՔ:, U: և UT::