Օգնություն:Քննարկման էջերի օգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տես նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ

↱ ՎՊ:ՔԷ
ՎՊ:ՔԷՕԳՆ

Քննարկման էջը վայր է, որտեղ խմբագրողները կարող են քննարկել իրենց դիտողությունները կամ առաջարկությունը հոդվածի կամ Վիքիպեդիայի էջի վերաբերյալ: Երբ դիտում եք հոդվածը (կամ այլ ոչ քննարկման էջ), վերևում աջ մասում կտեսնեք «Քննարկում» հղումը: Սեղմելով դրա վրա կհայտնվեք քննարկման էջում:

Քնարկման էջը կկոչվի «Քննարկում:Օրինակ», որտեղ «Օրինակ»-ը այն էջի անվանումն է, որի քննարկումը Դուք բացել եք: Օրինակ եթե Դուք ուզում եք բացել Հայաստան էջի քննարկման էջը, ապա այն կկոչվի Քննարկում:Հայաստան: Վիքիպեդիայի անվանատարածքում (երբ էջերի անվանումները ունեն հետևյալ տեսքը Վիքիպեդիա:Օրինակ) քննարկման էջերը կկոչվեն այլ կերպ, օրինակ` Վիքիպեդիա:Համաձայնություն էջի քննարկման էջը կկոչվի Վիքիպեդիայի քննարկում:Համաձայնություն:

Մասնակցի էջերի քննարկման էջերը նույնպես տարբեր են (օրինակ` Մասնակցի քննարկում:Օրինակ): Եթե այլ խմբագիրները ցանկանում են Ձեզ հաղորդագրություն թողնել, ապա նրանք կարող են գրել Ձեր մասնակցային էջում: Երբ ինչ-որ մեկը Ձեր քննարկման էջում հաղորդագրություն է թողնում, ապա Դուք Վիքիպեդիա մուտք գործելիս կտեսնեք նարնջագույն տեղեկատվական հաղորդագրություն եթե Դուք գրանցված չեք, կամ կարմիր տեղեկատվական հաղորդագրություն, եթե Դուք գրանցված եք:

Ինչպես գտնել քննարկման էջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ դիտում եք հոդվածը (կամ այլ ոչ քննարկման էջ), վերևում ձախ մասում կա Քննարկում կոճակ, սեղմելով այդ կոճակի վրա կհայտնվեք քննարկման էջում:

Եթե քննարկման կոճակը կարմիր է, դա նշանակում է, որ քննարկման էջը դեռևս չի ստեղծել: Սեղմեք կարմիր հղման վրա և կարող եք սկսել տվյալ էջի քննարկումը:

Եթե ուզում եք վերադառնալ հոդվածի էջ ապա նույն աջ անկյունում, քննարկման կողքը գտնվում է Հոդված կոճակը, սեղմելով դրա վրա կվերադառնաք հոդված: Հոդվածներից բացի այլ էջերում այս հղումը կարող է լինել այլ, օրինակ Մասնակցի էջ կամ Նախագծի էջ:

Քննարկման էջի օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե ցանկանում եք նոր թեմա քննարկել, ապա սեղմեք Ավելացնել քննարկում հղման վրա վերևի աջ մասում: Նոր քննարկում կարող եք բացել նաև խմբագրելով քննարկման էջում, նոր տողից ավելացնելով == Գլխագիր ==, որտեղ «Գլխագիր»-ը ենթավերնագրի անվանումն է: Նոր քննարկումները տեղադրեք քննարկման ներքևում:

Եթե տվյալ թեմայով քննարկումը արդեն ընթանում է և ցանկանում եք հաղորդագրություն թողնել, սեղմեք «խմբագրել» կոճակը և ավելացրեք Ձեր հաղորդագրությունը վերջին հաղորդագրության ներքևում: Եթե դուք ցանկանում եք պատասխանել ինչ որ առանձին հաղորդագրության, ապա թողեք Ձեր հաղորդագրությունը տվյալ հաղորդագրության ներքևից: Հաղորդագրություն թողնելուց առաջ մի մոռացեք տարանջատման մասին, որը նկարագրված է ներքևում:

Ստորագրեք Ձեր հաղորդագրությունների վերջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է ստորագրել Ձեր հաղորդագրությունների տակ բոլոր քննարկման էջերում: Ստորագրելու հեշտ ձևը թողնել չորս ալիքանշան (~~~~) հաղորդագրության վերջում կամ սեղմել ստորագրման կոճակի վրա խմբագրման տուփի մեջ, որը գտնվում է խմբագրման տիրույթից դուրս վերևում: Այն ավտոմատ կվերածվի մասնակցի ստորագրության, ժամանակով և ամսաթվով:

Տարանջատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարանջատումը գործածվում է որպեսզի քննարկման էջերը լինեն ընթեռնելի: Հաղորդագրությունները տարանջատվում են, որպեսզի հնարավոր լինի տարբերել, որ հաղորդագրության պատասխանը որտեղ է:

Հաղորդարդագրությունները տարանջատվում են (:) նշանի կամ որոշ դեպքերում աստղանիշի (*) միջոցով: Հիմնականում կամ պետք է օգտագործել վերջակետ կամ աստղանիշ, չպետք է խառնել: Յուրաքանչյուր վերջակետների կամ աստղանիշերի քանակը ցույց է տալիս տարանջատման մակարդակը: Դուք կտեսնեք վերջակետ կամ աստղանիշ երբ խմբագրում եք էջը, կարդալուց դրանք չեն երևում:

Առաջին հաղորդագրությունը պետք է չունենա վերջակետ կամ աստղանիշ, երկրորդը կունենա մեկ և այդպես շարունակ: Որպեսզի պատասխանեք վերջին հաղորդագրությանը մետք է գրել մեկով ավելի վերջակետ կամ աստղանիշ քան նախորդ հաղորդագրությունում էր: Օրինակ երբ Դուք պատասխանում եք հաղորդագրության, որը ունի 2 վերջակետ, ապա դուք պետք է օգտագործեք երեք վերջակետ:

Ներքևում քննարկման օրինակ է, որտեղ օգտագործված է տարանջատումը: Հավաքած տեքստը երևում է ձախ հատվածում, իսկ աջում կտեսնեք ինչ կերևա, եթե սեղմեք Հիշել կոճակը:

Ողջույն: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
:Ողջույն, ինչպես ե՞ս: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]
::Լավ եմ, հաճելի օր: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
:::Շնորհակալություն, քեզ նույնպես: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]

Ողջույն: – Օրինակ

Ողջույն, ինչպես ե՞ս: – Օրինակ1
Լավ եմ, հաճելի օր: – Օրինակ
Շնորհակալություն, քեզ նույնպես: – Օրինակ1

Եթե Դուք ցանկանում եք պատասխանել առաջին հաղորդագրությանը, որն արդեն ունի պատասխաններ, ապա պետք է հաղորդագրություն թողնել բոլոր պատասխաններից հետո: Ստորև բերված օրինակում ցույց է տրված թե ինչպես են Օրինակ1, Օրինակ2, Օրինակ3-ը պատասխանում Օրինակի հաղորդագրությանը:

Ինչպիսի՞ն էր ապուրը – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
:Շատ լավը: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]
:Վատը չէր.. – [[Մասնակից:Օրինակ2|Օրինակ2]]
:Վատն էր: – [[Մասնակից:Օրինակ3|Օրինակ3]]

Ինչպիսի՞ն էր ապուրը – Օրինակ

Շատ լավը: – Օրինակ1
Վատը չէր.. – Օրինակ2
Վատն էր: – Օրինակ3


Ներքևում ցույց է տրված քննարկում, որտեղ օգտագործվում են աստղանիշներ:

Ողջույն: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
*Ողջույն, ինչպես ե՞ս: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]
**Լավ եմ, հաճելի օր: – [[Մասնակից:Օրինակ|Օրինակ]]
***Շնորհակալություն, քեզ նույնպես: – [[Մասնակից:Օրինակ1|Օրինակ1]]

Ողջույն: – Օրինակ

Երբ քննարկումը շատ երկար է և ընթերցելը դժվարանում է, ապա կարող եք օգտագործել {{outdent}} կաղապարը, որպեսզի քննարկումը բաժանեք մասերի:

Դուք ունեք նոր հաղորդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուք կտեղեկացվեք, եթե որևէ մեկը բացի ձեզանից խմբագրի Ձեր քննարկման էջում: Հաղորդագրության տեքստը կլինի հետևյալը`

Ենթաէջեր և արխիվացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում քննարկման էջի ծավալը դառնում է հսկայական և դժվար է լինում որևէ քննարկում գտնելը, այս դեպքերում կարելի է քննարկման էջի ստեղծել ենթաէջ։ Ենթաէջի ստեղծման համար քննարկման էջի վերջում դրեք / նշանը և ենթաէջի անվանումը, օրինակ «Քննարկում:ԱԲԳ»-ի համար «Քննարկում:ԱԲԳ/ԲԳԱ», որտեղ ԲԳԱ-ն կլինի ենթաէջի անվանումը: Քննարկման էջում թողեք հղում ենթաէջին:

Քննարկման էջում հին քննարկումները, որոնք արդեն փակված են կարելի է արխիվացնել: Արխիվացում կարելի է կատարել ձեռքով կամ բոտի օգնությամբ: Արխիվացման էջերը քննարկման էջի ենթաէջերն են, և անհրաժեշտ է երխիվացման ենթաէջերի հղումները դնել քննարկման էջի վերևում:

Քննարկման էջում օգտագործվող տուփեր և գրաֆիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղվածքներ

Հաճախ անհրաժեշտ է լինում բերել որևէ հոդվածից մեջբերում, որի մասին ընթանում է քննարկումը:

Դրա հեշտ ձևը {{Քաղվածք}} կաղապարի օգտագործումն է: Դրա համար պետք է գրել {{Քաղվածք|Հոդվածից մեջբերում:}} որպեսզի երևա

Aquote1.png Հոդվածից մեջբերում: Aquote2.png


Քննարկման էջի գրաֆիկա է իկոնաներ

1rightarrow.png  Տե՛ս նաև Վիքիպեդիա:Քննարկման կաղապարների ցանկ 

{{Արված է}}  կստեղծվի  OptiYes check.svg Արված է

{{Դրոշակ}}  կստեղծվի  ԱյոY


{{Կարևոր է}}  կստեղծվի  Exclamation mark red.png Կարևոր է՝

{{Հարց}}  կստեղծվի  Pictogram-voting-question.svg Հարց

{{Մեկնաբանություն}}  կստեղծվի  (!) Մեկնաբանություն՝

{{Ջ}}  կստեղծվի  Symbol unrelated.svg Ջնջել