Վիքիպեդիա:Ենթադրեք բարի մտադրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
? Ստորև առաջարկը նախատեսված է ընդգրկել Վիքիպեդիայի կանոնակարգի, ուղեցույցի կամ գործընթացների շարքում։ Առաջարկը կարող է դեռ զարգացման, քննարկման կամ համաձայնեցման փուլում գտնվել։ Այն դեռ չի համարվում Վիքիպեդիայի պաշտոնական կանոնակարգ։ Բոլոր մասնակիցները հրավիրվում են այս առաջարկը ուսումնասիրելու, վերլուծելու և իրենց կարծիքները, լրացումները և առաջարկները քննարկման էջում հայտնելու։

Ենթադրեք բարի մտադրություններ (ԵԲՄ) Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքներից է։ Ենթադրվում է, որ մասնակիցները խմբագրումները և մեկնաբանությունները կատարվում են բարի մտադրությամբ: Մարդկանց մեծ մասը փորձում է օգնել նախագծին, ոչ թե վնասել։ Եթե ​​սա իրականություն չլիներ, Վիքիպեդիայի նման նախագիծը ի սկզբանե դատապարտված կլիներ։ Այս ուղեցույցը չի պահանջում, որ խմբագիրները շարունակեն բարեխղճորեն հավատալ բոլորին, անգամ հակառակի ակնհայտ ապացույցների առկայության դեպքում (օրինակ՝ վանդալիզմին)։ Բարի մտադրություն ենթադրելը չի արգելում քննարկումները և քննադատությունները։ Հակառակը, խմբագիրները պետք է ողջունեն առողջ քննադատությունը։

Երբ անհամաձայնություն է առաջանում, փորձեք հնարավորինս բացատրել և լուծել խնդիրը, այլ ոչ թե առաջացնել ավելի շատ կոնֆլիկտներ, և այսպիսով ուրիշներին հնարավորություն տվեք պատասխանել բարեհամբույր: Հիշեք, որ վեճը բխում է տարբեր տեսակետներից և փնտրեք ուղի համաձայնության հասնելու։

Եթե անգամ կասկած ունեք բարի մտադրությունների վերաբերյալ․ շարունակեք ենթադրել բարի մտադրություններ ինչքան հնարավոր է։ Եղեք քաղաքավարի և հետևեք կոնֆլիկտների լուծմանը և մի վիրավորեք խմբագիրներին կամ խմբագրական պատերազմների մեջ մի մտեք։ Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կասկածների մասին որևէ վիքիպեդիացու մասին, ապա այն արեք հստակ փաստարկներով, որպեսզի մարդիկ հասկանան, որ Ձեր կասկածները հիմնավոր են։ Այս կանոնը պարունակում է միայն խորհուրդներ, որոնց ցանկալի է հետևել, չնայած Դուք կարող եք անտեսել դրանք։

Զգուշացեք այս սկզբունքը չափազանց ագրեսիվորեն հիշատակելուց:

Ենթադրեք բարի մտադրություններ[խմբագրել կոդը]

Քաղաքավարի լինելը և բարի մտադրություն ենթարդելը Վիքիպեդիայի հիմքերից են։

Բոլորը սխալվում են և վարքային (ինչպիսին է անձնական վիրավորանքը) և խմբագրական (ինչպիսին է սկզբանական հետազոտության ավելացումը)։ Շատ ժամանակ մենք կարող ենք ուղղել այս սխալները սովորական հիշեցմամբ։ Սակայն կարող են լինել անհամաձայնություններ Վիքիպեդիայում, որի պատասխանը ոչ մի կանոն կամ ուղեցույց չտա։ Երբ անհամաձայնությունը տեղի է ունենում, վատ մտադրությունները չպետք է խառնվեն։ Պահպանեք սառը դատողությունը և որոշեք ինչպես լուծել խնդիրը, երբ այն շատ դժվար է թվում։

Կանոնների խախտումը, ինչպիսիք են խամաճիկությունը, համաձայնության կանոնը կարող են լինել վատ կամ լավ մտադրությամբ։ Կա եղանակ պարզելու այս գործողությունների մտադրությունը և պատժամիջոցներ կարող են կիրառվել կրկնվող խախտումների համար՝ առանց հաշվի առնելու մտադրությունը վատն է, թե ոչ։

Բարի մտադրություններ և նորեկներ[խմբագրել կոդը]

Կարևոր է լինել մեղմ նորեկների հետ, որոնց համար Վիքիպեդիայի կանոնները և մշակույթը անսովոր է, բայց կարող են դառնալ արժեքավոր խմբագիրներ։

Նորեկի պահվածքը նրանց համար հավանաբար տեղին է թվում, և այդ առումով սովորաբար խնդիր է լինում Վիքպեդիայի մշակույթի ընկալման մասով։ Նորեկների համար հազվադեպ չէ, որ իրենց պատկերացումներին չհամապատասխանող քաղաքականությունը պետք է փոխվի, որպեսզի համապատասխանի իրենց պատկերացմանը։ Սովորաբար շատ նորեկներ ցանկանում են, որ իրենց խմբագրումները համաձայնվեն առանց հարցերի, հատկապես այն թեմաների մասով, որոնց մասին ունեն լայն գիտելիքներ։ Այս տեսանկյուններից բխող վարքագիծը, չնայած հնարավոր սխալ լինելուն, սովորաբար չարամիտ չէ և չպետք է համարվի այդպիսին: Շատ նորեկներ հետզհետե գիտակցում են Վիքիպեդիայի մշակույթի մասին և սկսում է գործընթացը պարզ դառնալ նրանց համար։

Բարի մտադրություններ և հեղինակային իրավունք[խմբագրել կոդը]

Հեղինակային իրավունքի խախտման հետ կապված գործ ունենալիս՝ բարի մտադրություն նշանակում է ենթադրություն, որ խմբագիրն անտեղյակ է Վիքիպեդիայի քաղաքականությանը և օրենքին։ Նման դեպքերում խմբագիրներին անհրաժեշտ է զգուշացնել, որ հեղինակային իրավունքի խախտումը դեմ է Վիքիպեդիայի քաղաքականությանը և օրենքին։

Բարի մտադրություններ և ադմինիստրատիվ գործողություն[խմբագրել կոդը]

Երբ գործ ունենք կանոնների խախտման հետ, ադմինիստրատորները գործողություն կիրառելուց պետք է ենթադրեն բարի մտադրություններ։ Չպետք է ենթադրել, որ խմբագիրները միտումնավոր են խախտում կանոնները, միտումնավոր դեպքերի համար պետք է ապացույցներ ներկայացվեն։

Ցույց տվեք բարի մտադրություն[խմբագրել կոդը]

Բացի բարի մտադրություն ենթադրելուց խրախուսեք մյուսներին ենթադրելլ բարի մտադրություն սեփական օրինակով։ Դա անելու համար իրականացրեք ազնիվ գործողություններ՝ կատարելով խմբագրումներ, որոնք ցույց կտան Ձեր պատրաստակամությունը փոխզիջման գալու, հետաքրքրությունը Վիքիպեդիայի հանդեպ, կանոններին և ուղեցույցներին հատարիմ լինելը։ Բարի մտադրության ցուցադրելը պարտադիր չէ, բայց նպաստում է սահուն և հաջող փոխհարաբերությանը խմբագիրների հետ:

Գործողություն վատ մտադրության հետ[խմբագրել կոդը]

Եթե անգամ վատ մտադրությունը ակնհայտ է, քաղաքավարի չի լինի Ձեր կողմից նույնպես պատասխանել, վիրավորել մյուսներին կամ կորցնել սառնասրտությունը։ Ճիշտ կլինի նման դեպքերում փորձել հարթել իրավիճակը, տեղեկացնել համապատասխան վայրում կանոնների խախտման մասին՝ բերելով հստակ ապացույցներ։

Մեղադրել մյուսներին վատ մտադրության համար[խմբագրել կոդը]

Խուսափեք մյուսներին վատ մտադրության համար մեղադրելուց առանց լուրջ ապացույների։ Այսպիսի գործողությունները աննպատակ են և հաճախ կարող են վեճերի առիթ դառնալ։ Առանց լուրջ ապացույցների մյուս խմբագրի մեղադրելը հավասարազոր է վատ մտադրության կամ հետապնդման, բազմիցս վատ մտադրության մեջ մեղադրելը կարող է դիտարկվել որպես անձնական վիրավորանք։

Ուղեցույցներ[խմբագրել կոդը]