Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՎՊ:ԱՏից)
Jump to navigation Jump to search

Ադմինիստրատորների տեղեկատախտակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորների քննարկման հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում ադմինիստրատորների խորհրդակցելու, տարաձայնությունները լուծելու համար։

Որոնել ադմինիստրատորների տեղեկատախտակի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 1 | Ընտրյալ հոդված 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 1 | Եզրույթներ 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել] Ադմինիստրատորներին ուղղված ցանկացած հարցով և հայտով կարող եք դիմել այս էջում։ Էջը հսկվում է ադմինիստրատորների կողմից, և ձեր հարցը ուշադրության կարժանանա առաջին հնարավորության դեպքում։

Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներ
Ցանկ


Տե՛ս նաև Ադմինիստրատոր

↱ ՎՊ:ԱՏ

Հնարավոր արգելափակում / զգուշացում[խմբագրել կոդը]

Տեղեկացնեմ, որ Հունիսի 1 հոդվածում Zakariann և Zakariannn մասնակիցները կատարել են նույն խմբագրումը։ Նայել այս քննարկումը։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:11, 13 Հունվարի 2019 (UTC)

Ավետիսյան91 ջան, երկրորդ հաշիվն արգելափակեցի որպես խամաճիկ։ Եթե հիմնական հաշվով կրկին նույն խմբագրումն անի, խնդրում եմ տեղեկացնես, որ արգելափակենք։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 09:27, 13 Հունվարի 2019 (UTC)

Հնարավոր արգելափակում[խմբագրել կոդը]

IP-ով խմբագրողին զգուշացրել եմ, սակայն չի դադարում ՀՀ ԱԺ հոդվածում ավելացնել ենթադրյալ ղեկավար կազմին որպես պաշտոնական ղեկավարներ։ Խնդրում եմ ծանոթանալ և անհրաժեշտության դեպքում 1 օրով արգելափակել։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:54, 13 Հունվարի 2019 (UTC)

OptiYes check.svg Արված է, շնորհակալություն տեղեկացման համար։--Emptyfear (քննարկում) 21:25, 13 Հունվարի 2019 (UTC)

Խնդրում եմ ստուգել նաև այս IP-ի ներդրումները և անհրաժեշտության դեպքում արգելափակել։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 20:14, 5 Փետրվարի 2019 (UTC)

OptiYes check.svg Արված է, շնորհակալություն տեղեկացման համար։--Սիգմա (քննարկում) 21:04, 5 Փետրվարի 2019 (UTC)

ԱյՓի-ից խմբագրողի հետ կապված մտահոգություն[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստրատորներ, 195.88.255.132 այփի հասցեից կատարվում են բազմաթիվ փոքր խմբագրումներ, որոնք հավանաբար հաճախ վերահսկողությունից դուրս են մնում, ինչի հետևանքով բազմաթիվ հոդվածներում ավելանում է ոչ հանրագիտարանային բովանդակություն կամ ջնջվում է հանրագիտարանային բովանդակությունը: Չեմ կարծում թե տվյալ խմբագրողը միտումնավոր վանդալություն է կատարում, այնուամենայնիվ խնդիր կա: Տես հետևյալ երկու օրինակը՝ 1 և 2:--Գարդմանահայ (քննարկում) 12:38, 11 Փետրվարի 2019 (UTC)

Գարդմանահայ ջան, կոնկրետ վանդալություն ես չտեսա, համենայն դեպս զգուշացրեցի, որպեսզի նյութեր ավելացնելուց աղբյուրներին հղում տա: Շնորհակալություն արձագանքելու համար:--Սամվելքննարկում 12:58, 11 Փետրվարի 2019 (UTC)
IP-ն գնալով բարդացնում է հսկողությունը։ Ինչ-որ բաներ անում է, ինչ-որ բաներ էլ լավ է անում, սակայն ընդհանուր առմամբ պետք է անցնել խմբագրումների վրայով, որպեսզի տեսքի բերենք հոդվածները։ Օրինակ սա։ Առաջարկում եմ IP-ից խմբագրումներն արգելափակել, սակայն հնարավորություն տալ գրանցվելու (եթե առկա է նման տարբերակ)։ Ավելի լավ է ինչ-որ ինֆո չլինի, քան վատորակ լինի։--Ավետիսյան91 (քննարկում) 10:56, 12 Փետրվարի 2019 (UTC)
Ավետիսյան91 ջան, չենք կարող առանց լուրջ պատճառի IP-ն արգելափակել կամ ստիպել գրանցվել, դա իր ցանկությունն է առանց գրանցվելու խմբագրել, մենք կարող ենք ընդամենը խորհուրդներ տալ:Սամվելքննարկում 04:47, 13 Փետրվարի 2019 (UTC)

Պաշտպանություն[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ Գեղաշեն (Կոտայքի մարզ) հոդվածի պաշտպանությունը հանել։ Կարգավիճակը փոխվել է 2 տարի առաջ։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:36, 12 Փետրվարի 2019 (UTC)

Համաձայն եմ։ OptiYes check.svg Արված է։ --ջեօ (✡) 09:50, 12 Փետրվարի 2019 (UTC)

Արգելափակում[խմբագրել կոդը]

Խնդրում եմ արգելափակել մասնակցին։ ներդրումները։ Շնորհակալ եմ--Ավետիսյան91 (քննարկում) 12:39, 17 Փետրվարի 2019 (UTC)

Վանդալություն[խմբագրել կոդը]

37.186.75.26 այփի հասցեից կատարվել է վանդալություն:--Գարդմանահայ (քննարկում) 16:12, 18 Փետրվարի 2019 (UTC)

141.136.72.157 այփի հասցեից կատարվել է վանդալություն:--Գարդմանահայ (քննարկում) 11:22, 19 Փետրվարի 2019 (UTC)

46.70.197.237 այփի հասցեից կատարվել է վանդալություն:--Գարդմանահայ (քննարկում) 18:04, 19 Փետրվարի 2019 (UTC)

21.02.2019թ.[խմբագրել կոդը]

  • 37.186.75.26 այփի հասցեից կրկին կատարվել է վանդալություն: Հաշվի առնելով, որ նույն հասցեից 4 օր առաջ նույնպես կատարվել է վանդալություն, ապա առաջարկում եմ առնվազն 1 շաբաթ արգելափակել:--Գարդմանահայ (քննարկում) 17:27, 21 Փետրվարի 2019 (UTC)

25.02.2019թ.[խմբագրել կոդը]

  • Կրկին 195.88.255.132 այփի հասցեի մասին: Սամվել Բաբայան (ռազմական գործիչ) հոդվածում տեղեկատվություն է ավելացվել (1, 2, 3): Գրել է՝ «1998-2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել և դատապարտվել շինծու հոդվածներով, ենթարկվել է սև-հակաքարզչության իշխանությունների կողմից, չնայած դրան եռանդուն կերպով պայքարել է ավտորիտար համակարգի դեմ՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի», «2019 թվականին Արցախում պատահաբար իմանում է, որ զրկվել է ԼՂՀ քաղաքացիությունից տարիներ առաջ», «2018 թվականին հեղափոխությունից հետո ազատ է արձակվել բանտից։ Այժմ հայտ է ներկացարել 2020 թ․ Արցախուն կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության համար»: --Գարդմանահայ (քննարկում) 12:49, 25 Փետրվարի 2019 (UTC)
Նույն այփի հասցեից կատարվել է փոփոխությունը, որի հետևանքով հոդվածից հեռացվել է «2016թ.-ից ՀՀԿ անդամ է» նախադասությունը: Եթե նույնիսկ տվյալ անձը դուրս է եկել ՀՀԿ-ից, ապա ոչ թե պետք է ջնջվեր, այլ գրվեր, որ այսիչ օրը դուրս է եկել ՀՀԿ-ից:--Գարդմանահայ (քննարկում) 13:00, 25 Փետրվարի 2019 (UTC)
@Gardmanahay, շնորհակալություն տեղեկացումների համար։ Կարծես թե բոլոր խնդիրները լուծեցի։ Մի քանիսում ես արդեն փոփոխություններ էի արել ու քանի որ ես շատ վատ եմ քաղաքական փաստերի աղավաղումները հասկանալուց՝ վերադարձրեցի սկզբնական տարբերակներին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։--Emptyfear (քննարկում) 17:47, 25 Փետրվարի 2019 (UTC)
Քեզ էլ շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 19:16, 25 Փետրվարի 2019 (UTC)

26.02.2019թ.[խմբագրել կոդը]

37.252.81.70 այփի հասցեից կատարվել է վանդալություն:--Գարդմանահայ (քննարկում) 15:19, 26 Փետրվարի 2019 (UTC)

83.50.28.39[խմբագրել կոդը]

Ներդրումները։--Ավետիսյան91 (քննարկում) 17:11, 20 Մարտի 2019 (UTC)

ListeriaBot[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ստուգել, արդյոք Լիստերիան ստացել է բոտի իրավունքներ։ Հիմա երևում է անձ մասնակիցների վերջին փոփոխություններում։ - Kareyac (քննարկում) 04:37, 27 Փետրվարի 2019 (UTC)

OptiYes check.svg Արված է, մասնակցային անունն ունի բոտի կարգավիճակ, ապացույց։--Emptyfear (քննարկում) 19:12, 27 Փետրվարի 2019 (UTC)

Մոդուլ:Wikidata/date[խմբագրել կոդը]

Խնդրում եմ թարգմանել ռուսերենից կարմիր տողեր։ - Kareyac (քննարկում) 05:17, 27 Փետրվարի 2019 (UTC)

OptiYes check.svg Արված է--Emptyfear (քննարկում) 19:08, 27 Փետրվարի 2019 (UTC)

195.88.255.132 այփի[խմբագրել կոդը]

Հարգելի ադմինիստրատորներ, 195.88.255.132 այփի հասցեից հերթական անգամ կատարվել է ապակառուցողական խմբագրումներ: Եթե ԵՊՀ ռեկտորը 27.02.2019 թվականի դրությամբ գործող ռեկտոր է, ապա ինչպիսի՞ գնահատական պետք է տանք նշված այփի հասցեից կատարվող հետևյալ գործողություններին՝ 1, 2: --Գարդմանահայ (քննարկում) 15:31, 27 Փետրվարի 2019 (UTC)

2 օր առաջ այդ այփի հասցեից կատարված և իմ կողմից մատնանշված ապակառուցողական, կողմնակալ խմբագրումները:--Գարդմանահայ (քննարկում) 15:33, 27 Փետրվարի 2019 (UTC)
Երեք օրով պաշտպանեցի հոդվածը նոր և չգրանցված մասնակիցներից։ Շնորհակալություն, Գարդմանահայ ջան։ --ջեօ (✡) 18:42, 27 Փետրվարի 2019 (UTC)
Ես էլ վերաարգելափակեցի` արդեն մեկ շաբաթով։--Emptyfear (քննարկում) 19:01, 27 Փետրվարի 2019 (UTC)

Art+Feminism[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ «Art+Feminism» համագործակցության բաները տեղադրեք էջի վերևի մասում, որպեսզի մասնակիցները հեշտությամբ գտնեն և օգտվեն էջից: Շնորհակալություն--Armineaghayan (քննարկում) 05:42, 1 Մարտի 2019 (UTC)

Հնարավոր զգուշացում / արգելափակում[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, խնդրում եմ ծանոթանալ մասնակցի ներդրումներին և անհրաժեշտության դեպքում արգելափակել կամ զգուշացնել։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:39, 6 Մարտի 2019 (UTC)

Արգելափակված է մեկ օրով:--Սամվելքննարկում 05:17, 7 Մարտի 2019 (UTC)
Շնորհակալ եմ, Սամվել ջան։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:20, 7 Մարտի 2019 (UTC)

Մասնակից։Slava sahakyan֊ի ներդրումների հարցը[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, Slava sahakyan-ը մարտի 5-ից սկսած հոդվածներում արհեստականորեն պատճենում է և ավելացնում ռուսերեն/անգլերեն արտաքին հղումներն ու գրականության ցանկը՝ առանց թարգմանելու, հարմարեցնելու և հետազոտելու դրանց բովանդակությունը (օրինակ)։ Ես առաջարկում եմ հետ շրջել բոլոր խմբագրումները․ իմ հսկացանկում գտնվող մի քանի հոդվածների ներդրում ես հետ շրջեցի։ Ցանկանում եմ իմանալ ձեր կարծիքը այս հարցի շուրջ։--Emptyfear (քննարկում) 11:52, 8 Մարտի 2019 (UTC)

Գրականությունը ինչ-որ տեղի դեռ «կուտվի», իհարկե ընտրովի և հասանելի լեզվով։ Արտաքին աղբյուրները, մանավանդ ոչ հասանելի լեզվով անիմաստ է՝ կարևորները կարելի է թարգմանել ու նոր տեղադրել։ Նաև պետք չէ բերել Wikiquote կաղապարը, որը տանում է անգլերեն քաղվածքին։--BekoՔննարկում 12:02, 8 Մարտի 2019 (UTC)
Ողջույն։ Ցավոք ուշ ենք իմանում, գուցե հնարավոր կլիներ ավելի վաղ կանխել այդ ամենը։ Համաձայն եմ խմբագրումները ետ շրջման առաջարկի հետ։--ջեօ (✡) 12:36, 8 Մարտի 2019 (UTC)
Մեզ մոտ շատ անգամ չեն թարգմանվում արտաքին հղումներ և նշումներ։ Խոսքս հարյուրավոր մասնակիցների և հազարավոր հոդվածների մասին է։ Չգտա նման պահանջ կամ բացատրություն կանոնադրությունում։ - Kareyac (քննարկում) 13:20, 8 Մարտի 2019 (UTC)
Ես քննարկում եմ բացել, քանի որ կանոնակարգում չկա, հակառակ դեպքում առանց քննարկման կանեի։ Չեմ հասկանում քո «կանոնակարգում չկա ուրեմն թույլատրելի է» մոտեցումը։--Emptyfear (քննարկում) 15:20, 8 Մարտի 2019 (UTC)
Ես խնդիր չեմ տեսնում թարգմանել/չթարգմանելու մեջ, քանի որ ինքս երկուսն էլ անում եմ։ Սակայն հոդվածներում տասնյակ տողեր քոփի փեյսթ անել՝ առանց հարմարեցնելու մեր վիքիին (դրանցում կաղապարներ կան, որոնք մեզ մոտ չեն աշխատում կամ ներքին հղումներ են դրված լատինատառ կամ կիրիլիցայով գրված անուններին), անտեղի եմ համարում։ Եթե մասնակիցը ցանկանում է ինչ-որ ձևով բարելավել հոդվածները կամ խմբագրումներն ավելացնել, կարծում եմ լավ կլինի խորհուրդ տալ շարունակել աշխատել հոդվածների բուն տեքստի վրա, քան ժամանակ կորցնել արտաքին հղումների վրա։ Բացի այդ, ես ինքս դեմ եմ այդքան աննպատակ արտաքին հղում ավելացնելուն, որի ծավալն ավելի մեծ է երևում, քան բուն տեքստը։ Եթե ավելացվում է, ինչու միայն անգլերեն և ռուսերեն վիքիներից է քոփի փեյսթ անում մասնակիցը, եկեք ավելացնենք նաև իսպաներենն ու գերմաներեն, ֆրանսերենը։ Արտաքին հղումների պարագայում պետք է ընտրվեն և հոդվածում դրվեն միայն այն հղումները, որոնք իրոք պետքական են և կհետաքրքրեն ընթերցողներին։--Լիլիթ (քննարկում) 16:20, 8 Մարտի 2019 (UTC)
Լիլիթ ջան, ինչպես միշտ քեզ հետ լիովին համաձայն եմ։ Եթե մասնակիցը դժվարանում են թարգմանել, թող մնա օտար լեզվով, քան թե անգրագետ կամ սխալ թարգմանված, եթե գրում է կիրիլիցա-լատինիցայով, երևի խմբագրելու փորց չունի, պետք է նրան ուղղություն ցույց տալ իր քննարկման էջում։ Երբ դու գրում ես որ դեմ ես "այդքան" հղումների, ես չգիտեմ ինչքան է լավ քեզ համար 5? 10? 25? եվ որոնք են քեզ համար աննպատակ, որոնք ոչ։ Ես դեմ եմ ԲՈԼՈՐ ձերքով ավելացրած հղումներին "Արտաքին հղումներ" բաժնում հղվող դեպի օտարալեզու կայքեր, կողմն եմ թողմել միայն դատայից (տեղեկաքարտում ու ԱՀ կաղապարում) և կաղապարներից (օրինակ կաղապարներ Յութուբ, Ֆիֆա, Այեմդիբի) էկող։ Օտար լեզու իմացողները թող փնտրեն համապատասխան Վիքիներում։ Մի խնդրանք ունեմ, տես ՎՊ:ԱՐՏ էջում Արտաքին հղումներ օբյեկտների ընտրում բաջինը, գուցե արժե բարելավել։ - Kareyac (քննարկում) 17:24, 8 Մարտի 2019 (UTC)
Emptyfear ջան, "պետք չի որոնել սև կատվին մութ սենյանում, մանավանդ եթե կատուն այտեղ չկա"։ Ես ուղղակի նշեցի իմ տեսածը, ցույց չտալով իմ վերաբերմունքը։ Հիմա ցույց կտամ 1. Իհարկե ես կողմնակից եմ թարգմանել հնարավորությամբ ամբողջովին կամ գրել, նշել բնօրինակ լեզվով + հայերեն։ 2.. Իհարկե ես կարձում եմ, որ եթե «կանոնակարգում չկա ուրեմն թույլատրելի է», գուցե ցանկալի չի, բայց արգելված չի։ Ես ունեմ կարծիք, սակայն փորցում եմ օրինակով ցուցադրել ընտրած ճանապարհ։
ՎՊ:ԱՐՏ էջում գրել եմ մի գլուխ "Արտաքին հղումներ օբյեկտների ընտրում"։ Գուցե հենց դա հետաքրքրեր մասնակիցներին, որոնք խմբագրում են արտաքին հղումների բաժինը։ - Kareyac (քննարկում) 16:48, 8 Մարտի 2019 (UTC)
Kareyac ջան, իրականում քո բոլոր հարցերի պատասխանները հենց իմ վերևի գրածի մեջ տվել եմ։ Այդուհանդերձ, ևս մեկ անգամ պարզաբանեմ․ ես չեմ ասել, թե «գրում է կիրիլիցա-լատինիցայով», այլ որ արտաքին հղումների մեջ «ներքին հղումներ են դրված լատինատառ կամ կիրիլիցայով գրված անուններին»․ սա խմբագրելու փորձ ունենալ/չունենալու հետ կապ չունի, համոզված եմ, որ 2 տարվա խմբագիրը մեր վիքիում Алексей Иванов վերնագրով հոդված հաստատ չի տեսել, ոչ էլ «World Health Organization» անվանումով հոդված, որ դրանց վրա դրված ներքին հղումները թողնում է՝ քոփի փեյսթ արած արտաքին հղումների մեջ։ Այս հարցի՝ «գրում ես որ դեմ ես "այդքան" հղումների, ես չգիտեմ ինչքան է լավ քեզ համար 5? 10? 25» պատասխանն էլ տվել եմ հենց այդ նույն նախադասության երկրորդ մասում՝ «այդքան աննպատակ արտաքին հղում ավելացնելուն, որի ծավալն ավելի մեծ է երևում, քան բուն տեքստը»։ Ինչ վերաբերում է աննպատակին, ապա եթե մարդ առանց երկար-բարակ մտածելու (հակառակ դեպքում գոնե չաշխատող հղումները կհեռացներ) ուղղակի քոփի փեյսթ է անում տողեր, ապա ես դրա մեջ որևէ նպատակ չեմ տեսնում։ Նշածդ բաժինը կնայեմ։--Լիլիթ (քննարկում) 17:53, 8 Մարտի 2019 (UTC)
Շատ շնորհակալ եմ պարզաբանման համար, Լիլիթ ջան։ Գուցե այդ մտքերդ ամփոփես ու ավելացնես ՎՊ:Արտ էջում, համոզված եմ նման հատվածը կօգնի խմբագրողներին։
P.S. World Health Organization էջ մենք ունենք (վերահղում)։ - Kareyac (քննարկում) 18:28, 8 Մարտի 2019 (UTC)
Kareyac ջան, փաստորեն այստեղ ներքին հղման տակ ուրիշ բան էր, չէի ստուգել, ինչևէ դրանից ասածս չի փոխվում, շնորհակալություն։ --Լիլիթ (քննարկում) 19:46, 8 Մարտի 2019 (UTC)
Լիլիթ ջան, ասածդ իհարկե ճիշտ է։ Ոաղղակի քանի որ համոզված եմ, որ այն, ինչ որ արգելված չի թուլադրելի է և այն ինչ որ ընտրած չի կորելու է, նորից խնդրում եմ ասածդ գրես ՎՊ:Արտ էջում որպեսզի խմբագրման նախընտրելի ձևը կարգադրվի ու հիշվի։ - Kareyac (քննարկում) 20:01, 8 Մարտի 2019 (UTC)

Gadget-wikidataInfoboxExport -2[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, հիշացնում եմ որ խնդրել եմ թարմացնել գաջըթը, դա անհրաժեշտ է նրա ճշրիտ աշխատելու համար։ Վերջին տարբերակը ռուվիքիից։ Նախապես շնորհակալ եմ։ - Kareyac (քննարկում) 14:52, 10 Մարտի 2019 (UTC)

OptiYes check.svg Արված է--Emptyfear (քննարկում) 14:41, 13 Մարտի 2019 (UTC)
Շնորհակալություն: - Kareyac (քննարկում) 14:45, 13 Մարտի 2019 (UTC)

Նվարդ Առաքելյան մասնակցի խմբագրումներ[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ուշադրություն դարձնել Նվարդ Առաքելյան մասնակցի խմբագրումներին և անհրաժեշտության դեպքում հորդորել գոնե զերծ մնալ տեքստերում սխալ կետադրություն ավելացելուց։ Քննարկման էջում գրվել է, և մասնակիցը նշել է, որ հաշվի կառնի, սակայն շարունակվում է նույն կերպ։ Ի՞նչ կարիք կա ամեն նախադասության մեջ անպայման բութ դնելու, օրինակ՝ այդ խմբագրումներով նապաստակն առաջարկում է սպասել մեկ շաբաթ, մինչև Թուխը նիհարի դարձվել է նապաստակն առաջարկում է սպասել մեկ շաբաթ՝ մինչև Թուխը նիհարի, չարժի չափից շատ մնալ հյուրընկալի տանը, որպեսզի չընկնի «անելանելի դրության» մեջ դարձվել է չարժե չափից շատ մնալ հյուրընկալի տանը՝ չընկնի «անելանելի դրության» մեջ չհայտնվելու համար։ Խնդրում եմ իրեն հարցնել, թե ինչ հիմնավորում ունեն այդ խմբագրումները։ Իհարկե, սա միակ օրինակը չէ․ ես նայել եմ միայն իմ հսկացանկի հոդվածները, բայց կարելի է ուրիշ հոդվածներ էլ նայել, որովհետև նման խմբագրումներ ահագին կան։--Voskanyan (քննարկում) 17:54, 13 Մարտի 2019 (UTC)

Ողջույն։ Նշում եմ @Նվարդ Առաքելյան մասնակցին, կարծում եմ՝ պատասխանելու բան կունենաս։ --ջեօ (✡) 18:18, 13 Մարտի 2019 (UTC)
Միանշանակ համամիտ եմ Ոսկանյան մասնակցի հետ և հորդորում Նվարդ Առաքելյանին զերծ մնալ արհեստականորեն կետադրական երևույթներ ի հայտ բերելուց և դրանք կետադրելուց: Ավյունը կարելի է օգտագործել բազմաթիվ այլ վաղուց ստեղծված հոդվածներում, որտեղ, իրոք, միջամտության կարիք կա թե՛ լեզվական, թե՛ շարահյուսական, թե՛ ոճական տեսանկյունից:--Սիգմա (քննարկում) 18:19, 13 Մարտի 2019 (UTC)

Եղավ, Ձեր նկատառումները հաշվի կառնեմ:--Նվարդ Առաքելյան (քննարկում) 18:33, 13 Մարտի 2019 (UTC)

Պիտակումների անհիմն հեռացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ադմիններ, հոդվածը քանիցս պիտակվել և անհիմն հեռացվել է պիտակվածը: Հոդվածը ջնջելուց հետո կրկին է ստեղծվել ու էլի պիտակումները հեռացվել են: Ահա՛՝ [1]:

Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 15:35, 7 Ապրիլի 2019 (UTC)

@Valen1988 ջան, ուշադրություն դարձրի հարցին։ Կհետևեմ, որպեսզի խնդիրը շուտ լուծվի։ Շնորհակալ եմ շատ։ --ջեօ (✡) 17:45, 7 Ապրիլի 2019 (UTC)

Վանդալիզմ[խմբագրել կոդը]

Տես «ներդրումները»:--Գարդմանահայ (քննարկում) 12:42, 8 Ապրիլի 2019 (UTC)

5.77.146.41[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ուշադրություն։ - Kareyac (քննարկում) 11:30, 14 Ապրիլի 2019 (UTC)

@Kareyac ջան, արգելափակեցի, շնորհակալություն տեղեկացման համար։ --ջեօ (✡) 13:43, 14 Ապրիլի 2019 (UTC)
Ես եմ շնորհակալ արագ արձագանքի համար ջեօ ջան։ - Kareyac (քննարկում) 13:46, 14 Ապրիլի 2019 (UTC)

պատկերի անվանափոխում[խմբագրել կոդը]

պատկեր:Elda Grin.jpg -> պատկեր:Էլդա Գրին.jpg

-Սահակ (քննարկում) 01:42, 17 Ապրիլի 2019 (UTC)

OptiYes check.svg Արված է --23artashes (քննարկում) 04:22, 17 Ապրիլի 2019 (UTC)

158.129.160.120[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ուշադրություն։ - Kareyac (քննարկում) 03:45, 19 Ապրիլի 2019 (UTC)

Nicole Pashinyan[խմբագրել կոդը]

It is a good Idea to create a page fro Nicole Pashainyan like this one

Նախագահ Սերժ Սարգսյանի արտասահմանյան ուղևորություններ

لاکی لوک (քննարկում) 16:48, 19 Ապրիլի 2019 (UTC)

OTRS permission[խմբագրել կոդը]

Hello! I am Bencemac, OTRS-agent. We got a permission (ticket:2019030610011329) for Յովսէփ Նալպանտեան. It says that it is for a media, could you please tell me what the article was about? Furthermore, we would welcome Armenian-speaking agents as well, so be bold to apply. Thanks for your help and just in case, ping me! Bencemac (քննարկում) 16:49, 21 Ապրիլի 2019 (UTC)

Hi, Bencemac. Thank you for the report. The article migrated to newborn hywWP. Now it is stored at hyw:Յովսէփ Նալպանտեան. It՝s about a literary critic. I suggest you talk about File:Յովսէփ Նալպանտեան.jpg file. - Kareyac (քննարկում) 17:29, 21 Ապրիլի 2019 (UTC)
Hi Bencemac, I applied to become an OTRS agent several years ago but got rejected. I've been told that there's no need for an Armenian speaking OTRS volunteer for now. Do you need one right now, I'll be happy to apply again.--Emptyfear (քննարկում) 05:57, 22 Ապրիլի 2019 (UTC)
@Kareyac, thanks for the help! I replied to the ticket. @Emptyfear; I believe that new applications are always welcome, especially if you are speaking not-covered languages (such as Armenian). Unfortunately, our permission backlog is huge (currently 205 days), you can read about the issue here. In summary, if some has any question about OTRS, I am willing to answer them and I can only encourage you to apply. There is a lot to do. Bencemac (քննարկում) 14:04, 22 Ապրիլի 2019 (UTC)

Նոր Վիքիի մասին իրազեկում սայթնոթիսում[խմբագրել կոդը]

Ադմիններ ջան, արևմտահայերեն վիքիպեդիա բացվելուց հետո, այստեղից հոդվածները ջնջվեցին, ինչը որոշ մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում, քանի որ տեղյակ չեն նոր վիքիի մասին։ Առաջարկում եմ սայթնոթիսով մի երկու շաբաթ այդ նորությունը պտտեցնել։ --BekoՔննարկում 18:25, 21 Ապրիլի 2019 (UTC)

Կողմ եմ, շատերն են հարցնում այդ մասին, արժե տեղեկացնել։ --23artashes (քննարկում) 18:35, 21 Ապրիլի 2019 (UTC)
Symbol support vote.svg Կողմ եմ։ --ջեօ (✡) 20:18, 21 Ապրիլի 2019 (UTC)

158.129.160.5[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ուշադրություն։ - Kareyac (քննարկում) 09:19, 4 Մայիսի 2019 (UTC)

Հոդվածի ջնջում[խմբագրել կոդը]

Հարգելի ադմիններ, ինչո՞ւ չեք ջնջում Կարեն Վրթանեսյան հոդվածը։ Անցել է ավելի քան 2 ամիս։ Մերսի։--Ավետիսյան91 (քննարկում) 17:14, 4 Մայիսի 2019 (UTC)

@Ավետիսյան91 ջան, ողջույն և շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ՝ ադմինները չեն ջնջել, որովհետև երկու ամիս շարունակ կարծիք չի էլ եղել ջնջել/չջնջելու վերաբերյալ․ առաջին կարծիքը @Armenmir մասնակիցն է գրել ընդամենը երեք օր առաջ։ Բացի այդ, հանուն արդարության նշեմ, որ այդ քվեն հաշվելի էլ չէ, քանի որ ջնջման պատճառ նշված չէ։ Այդ իսկ պատճառով միանգամայն հասկանալի է տվյալ հարցի շուրջ ադմինների պահվածքը։ Այդպես չես կարծո՞ւմ։ --ջեօ (✡) 17:28, 4 Մայիսի 2019 (UTC)
ջեօ ջան, շնորհակալ եմ պատասխանի համար։ Բայց էս պարագայում կարող է հոդվածը պիտակված մնալ 2 ամսից էլ ավել։ Ճիշտ կլինի ֆիքսված ժամանակում որոշում կայացնել։ Իսկ Armenmir-ի քվեի պահով․ երբ պատճառը չի նշվում, դա կարելի է ընդունել որպես համաձայնություն առաջադրողի բերած պատճառին։--Ավետիսյան91 (քննարկում) 07:49, 5 Մայիսի 2019 (UTC)
Հարգելի Ավետիսյան91, ադմինների պարտականությունների մեջ չի մտնում ջնջման առաջադրված հոդվածների քննարկումներում արդյունք տալը, դա կարող է անել ցանկացած խմբագրող, ինևչէ ես արդեն ջնջեցի, սակայն խնդրում եմ հետագայում հաշվի առնել, որ Դուք կանոնների շրջանակներում կարող եք ինքներդ արդյունքը գրել:--Սամվելքննարկում 09:06, 6 Մայիսի 2019 (UTC)
Ջնջելու և տեղեկության համար շնորհակալ եմ, հարգելի Սամվել։ Չգիտեի։ --Ավետիսյան91 (քննարկում) 10:58, 6 Մայիսի 2019 (UTC)

46.162.237.103[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ուշադրություն դարցնել։ - Kareyac (քննարկում) 11:03, 19 Մայիսի 2019 (UTC)