Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասնակցային անուն

Հարգելի ադմինիստրատորներ ուշադրություն դարձրեք մասնակցին--Argam Forbes 🔞 (քննարկում) 13:22, 4 հունվարի 2024 (UTC)[reply]

Ադմինիստրատորների անակտիվություն

Հարգելի ակտիվ ադմինիստրատորներ, մոտ 15 օր առաջ բարձրաձայնել էի ադմինիստրատորների պասիվության հարցը, որին կարծես թե ոչ մի գործողություն չհետևեց։ Խնդրում եմ Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորներին վերաբերող կանոնակարգ-ուղեցույցի «Ադմինիստրատորի անակտիվություն» ենթաբաժնի պահանջների համաձայն կատարել անհրաժեշտ գործողությունները անակտիվ ադմինիստրատորներին ադմինական դրոշակից զրկելու համար։ Ըստ այդ կանոնակարգի (մեջբերում եմ)՝ «․․․ գործող ադմինիստրատորներից մեկը դիմում է մետա՝ բացելով իրավունքների հեռացման հայտ, որը բավարարվում է ստյուարտների կողմից»։ Այս նախաձեռնությունն ուղղված չէ որևէ ադմինիստրատորի կատարած աշխատանքի նսեցմացմանը, այլ ցանկությունն այն է, որ ինչ-որ առումով խթան լինի Հայերեն Վիքիպեդիայի որակական և թվային ակտիվության բարձրացմանը։ Գարդմանահայ (քննարկում) 13:30, 4 հունվարի 2024 (UTC)[reply]

Հեռացված ակնհայտ ոչ հանրագիտարանային տեղեկատվության հետշրջում Atheist Armenian մասնակցի կողմից

Հարգելի ադմիններ, չեմ ուզում խմբագրական պատերազմի մեջ մտնել, այդ իսկ պատճառով գրում եմ այստեղ։ Atheist Armenian մասնակցին՝ իր քննարկման էջում դեռ այս ամսվա սկզբին հարց էի ուղղել այն մասին, թե ինչով է կոնկրետ փաստը նշանակալի, որ տեղ է գտել այս հոդվածում։ Մասնակիցը ավելի քան մեկ շաբաթ չէր արձագանքել գրածիս, այնինչ ակտիվորեն շարունակում էր խմբագրումը և հանրագիտարանային նշանակություն չունեցող նոր փաստեր ավելացնում հոդվածներում։ Այսօր մասնակիցը, շարունակելով չպատասխանել իմ հարցին, հետ է շրջել իմ կողմից հեռացված ակնհայտ ոչ հանրագիտարանային բովանդակությունը՝ հոդվածներից մեկում հեռացումը պատճառաբանելով այսպես. «Հոդվածը Հայաստանի ժամանակագրությանն է վերաբերվում ու ըստ այդմ կարող է և մի փոքր այլ ձև լինի, որը կարծում եմ նորմալ է նմանատիպ հոդվածների դեպքում»։ Երևի թե կարիք չկա հիշեցնելու, որ Հայերեն Վիքիպեդիան շարունակում է Հայերեն մնալ, այլ ոչ՝ հայկական։ Բացի այդ, հանրագիտարանը մամուլ չէ (առավել ևս դեղին մամուլ), որ ամեն մի լուր կամ երևույթ տեղ գտնի հոդվածում։ Մասնակիցն էլ նորեկ խմբագիր չէ, որ նշանակալիության կանոնակարգին չտիրապետի։ Խնդրում եմ ձեր արձագանքը երևույթին։--Armen (քննարկում) 17:49, 11 հունվարի 2024 (UTC)[reply]

Gbp190 մասնակցի գործողություններ

Խնդրում եմ ուշադրություն դարձրեք Միքայել Վարդանյան և Հրանտ Վարդանյան հոդվածներում Gbp190 խմբագրի կատարած գործողություններին և տալ համապատասխան գնահատական։ Միքայել Վարդանյան հոդվածից հեռացնում է տվյալ անձի Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր լինելու բաժինը (մարդը 2 անգամ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր)։ Իր քննարկման էջում հարցրել եմ իր գործողությունների պատճառը, սակայն այդպես էլ չի արձագանքել, որից հետո կրկին վերականգնել եմ անհիմն ջնջումները։ Փոխարենը որոշ ժամանակ անց կրկին անհիմն կերպով ջնջել է տվյալ անձի պատգամավորական գործունեությունը նկարագրող բաժինը։ Նմանատիպ գործողություններ է կատարել Հրանտ Վարդանյան հոդվածում (տեղեկաքարտից և Ընքանիքի մասին բաժնից զավակների անուններից հեռացրել է ներքին հղումը, ինչը սխալ է, հեռացրել է անաղբյուր կաղապարը՝ չնայած հոդվածի մի շարք պարբերություններ առանց աղբյուր են)։ Գարդմանահայ (քննարկում) 09:15, 24 հունվարի 2024 (UTC)[reply]

Մասնակցին զգուշացում տվեցի, շարունակելու դեպքում համապատասխան քայլեր կկատարեմ։ — GeoØ () 10:15, 24 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 12:31, 24 հունվարի 2024 (UTC)[reply]

AutoWikiBrowser/CheckPage

Մենք Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPage էջի կարիքը էլ չունենք, քանի որ արդեն կա Վիքիպեդիա:AutoWikiBrowser/Config և Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPageJSON։ Կարող եք ջնջել կամ մյուս վիքիների նման վերահղել դեպի Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPageJSON։ MusikyanBot-ին էլ հասկանալի պատճառներով արժի հանել ցանկից։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:57, 30 հունվարի 2024 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 13:43, 31 հունվարի 2024 (UTC)[reply]
Շնորհակալություն, @Voskanyan ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:43, 31 հունվարի 2024 (UTC)[reply]

Անտեր մնացած մասնակցային էջեր

Ողջույն։ Մենք ունենք մեծ քնակությամբ էջեր մասնակից կամ մասնակցի քննարկում անվանատարածքում, որոնք չունեն այդ անվամբ մասնակից (ցանկ)։ Ես կարծում եմ, որ այս էջերը՝ այդ թվում IP հասցեների քննարկման էջերը, պետք է ջնջել։ Եթե ստուգելու կարիք չեք տեսնում, բոտով էլ կարող եմ ջնջել։ Եթե տեսնում եք, ուրեմն լիքը ջնջելու բան կա :)։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:29, 1 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հիմնականում սխալ ստեղծված ավազարկղեր են ու այփիներին տրված զգուշացումներ (մեծ մասամբ անպատասխան)։ Քանի որ հին էջեր են, մի մասը ջնջել եմ։ Թողել եմ, օրինակ, այս էջը։--Voskanyan (քննարկում) 15:47, 2 փետրվարի 2024 (UTC)[reply]

128.0.81.101

Ողջույն։ Այս IP հասցեից մասնակիցը անընդհատ վանդալություն էր անում։ Հետ շրջելուց հոգնեցի ու իմ բոտի հաշվով արգելափակել եմ մեկ օր։ Խնդրում եմ արգելափակումը փոխել համապաստախան ժամկետով երբ օնլայն լինեք։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:15, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]

Արված է: ∑ίγμα (քնն.) 19:26, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]

Կանոնակարգի պահանջի կատարում

Հարգելի ադմինիստրատորներ, այս քննարկման վերջում ներկայացված է, թե ինչո՞ւ և ի՞նչ հիմքով պետք է դիմել մետա Samօ04-ին և Xelgen-ին ադմինիստրատորական դրոշակից զրկելու համար։ Այդ գործընթացն իրականացնելը կանոնակարգի համաձայն «դրված է» ադմինիստրատորների վրա, այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ։ Մեջբերում եմ կանոնակարգից․ «Վերոնշյալ պայմաններին բացակայության հանգամանքներում գործող ադմինիստրատորներից մեկը դիմում է մետա՝ բացելով իրավունքների հեռացման հայտ, որը բավարարվում է ստյուարտների կողմից»։ Ցանկանում եմ հատուկ հիշեցնել, որ քննարկման ընթացքում անակտիվ ադմինիստրատորներից երկուսը ցանկություն էին հայտնել շարունակել ադմինիստրատորական գործունեությունը, ինչը ողջունվել էր և որի համար անձամբ ես շնորհակալություն էի հայտնել։ ԱշոտՏՆՂ-ն ինքն անձամբ էր դիմել մետա, որպեսզի իրեն զրկեն ադմինիստրատորական դրոշակից։ Samo04-ն ինքն է քննարկման մեջ դիմել, որպեսզի անակտիվության հիմքով իրեն զրկեն ադմինիստրատորական դրոշակից։ Xelgen-ը շուրջ 2 ամիս բացված քննարկմանը այդպես էլ չի մասնակցել և որևէ առարկություն կամ այլ ցանկություն չի հայտնել, ուստի պարտավորություն չի վերցրել նաև, որ ցանկանում է շարունակել և կշարունակի (ակտիվ) ադմինիստրատորական գործունեություն։ Գարդմանահայ (քննարկում) 08:37, 6 փետրվարի 2024 (UTC)[reply]

Չեզոքության սկզբունքի խախտում

Այս հոդվածում ակնհայտ խախտված է չեզոքության սկզբունքը։ «Կապիտուլյացիոն» տերմինը, որն այս համատեքստում քաղաքական գնահատական է և հակասում է Վիքիպեդիայի չեզոքության սկզբունքին ես հանել էի` դրանք փոխարինելով «հրադադարի մասին հայտարարություն» տերմինով, որն այս պարագայում առավել չեզոք է։ Ավելին, իրավական տեսանկյունից որևէ համաձայնագիր չի կնքվել, այլ՝ հայտարարություն։ Դարձյալ չեմ ուզում խմբագրական պատերազմի մեջ մտնել։ Այս անգամ ակնկալում եմ ադմինների արձագանքը, նախորդի ժամանակ արձագանք չկար։--Armen (քննարկում) 07:02, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]

P.S. Ի դեպ մասնակցի էջում չեմ գրել, նախորդ գրածիս էլ չի արձագանքել։--Armen (քննարկում) 07:05, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Atheist Armenianջան, ինչ-որ բան չե՞ս ցանկանում պատասխանել։ GeoØ () 17:12, 16 փետրվարի 2024 (UTC)[reply]

Օգտվելու մասին

Հարգելի ադմինիստրատորներ ճիշտ եմ հասկացել, որ ազատ հանրագիտարան ասելով հասկանում ենք, որ կարող եմ օգտվել և օգտագործել կայքի նյութերը:

178.160.244.135 12:03, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Այո. կարող եք՝ en:Wikipedia:Wikipedia is free content։ Ավետիսյան91 (քննարկում) 11:25, 23 փետրվարի 2024 (UTC)[reply]