Վիքիպեդիա:Տերմինների քննարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տերմինների (եզրույթների) քննարկման հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի եզրույթների քննարկման հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում տարբեր եզրերի շուրջ ծագած խնդիրները, տարաձայնությունները լուծելու համար։

Որոնել Տերմինների քննարկման էջում արխիվում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Ադմինների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 1 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 5 | Եզրույթներ 4 | Հարցումներ 0 | Կանոնակարգ 2[թարմացնել]

Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում հաճախակի օգտագործվող տերմինների մասին համաձայնության գալու համար։ Եթե դուք համաձայն չեք նախագծում օգտագործվող որևէ տերմինի թարգմանության կամ պատշաճության հետ, ապա ստեղծեք նոր ենթաբաժին ստորև ընդգրկված Քննարկումներ վերնագրի տակ։ Քննարկման ավարտից հետո ընտրված տարբերակը ավելացվում է Վիքիպեդիա:Տերմիններ էջում։ Ավարտված քննարկումը փոխադրվում է արխիվ։

Նոր քննարկում ավելացնել հետևալ կերպ.

=== Տերմինը ===
Ձեր դիտարկումները և հիմնավորումները։ --~~~~~

'''առաջին տարբերակ'''
'''երկրորդ տարբերակ'''
'''Այլ (Առաջարկեք ձերը)'''
'''Քննարկման արդյունք'''

Սիտկոմ[խմբագրել կոդը]

Հայոց եկեղեցի (այլ կիրառումներ)[խմբագրել կոդը]

Hepburn[խմբագրել կոդը]

Համայնք ջան, Hepburn ազգանը կրողների մասին ունենք երեք հոդված, բայց դա առայժմ, քանի որ կան մեկ տասնյակից ավելի այդ ազգանունը կրողներ։ Մեր Hepburn-ները տառադարձվել են երեք տարբեր ձևով՝ Օդրի Հեփբերն, Քեթրին Հեփբորն և Ալեքս Հեպբյորն։ Ի՞նչ կարծիքի եք, որ տարբերակն է ճիշտ, որով առաջնորդվենք։ Որ պետք է բոլորն էլ մի ձևի բերել, դ միանշանակ է։ --BekoՔննարկում 09:14, 3 Հունիսի 2017 (UTC)

Սրա վերաբերյալ մի անգամ քննարկում բացել էի, սակայն այդպես էլ եզրահանգման չեկանք, և մնաց ինչպես կա։ --23artashes (քննարկում) 10:14, 3 Հունիսի 2017 (UTC)
Այն ժամանակ կողմնակից էի Հեփբըրն տարբերակին ու հիմա էլ։ Համենայն դեպս այդպես է հնչում։ --BekoՔննարկում 14:19, 3 Հունիսի 2017 (UTC)
Ես էլ եմ համամիտ Արտաշեսի հետ. Հեփբըրն տարբերակը ինչքան էլ որ գրությամբ «խորթ է», բայց ճիշտ ձևն է:--Arsog (1985) 22:20, 12 Հուլիսի 2017 (UTC)
Նախ, ամրագրենք, որ «u» տառն այստեղ համապատասխանում է հետևյալ՝ «ը»-ից «է» միջանկյալ հնչյունին: Հնչյունաբանական առումով [հեփբըրն] տարբերակը ճիշտ է, սակայն ես դեմ եմ «ը» տառն ընդգրկող տարբերակին: Գտնում եմ, որ պիտի լինի «Հեփբրն»: Եթե մենք «ղրղըզ» բառից ստացված ձևերն օգտագործում ենք առանց «ը» տառի (ղրղզներ, ղրղզերեն, Ղրղզստան), ապա «Հեփբըրն» տարբերակը ճիշտ չէ: — Vahe քնն. 11:23, 19 Հուլիսի 2017 (UTC)

Չնայած պետք է հանուն արդարության նշեմ, որ «ադըղե» բառից ստացված ձևերը օգտագործվում են «ը» տառով՝ (ադըղեներ, ադըղեերեն), և կոնկրետ «ղրղըզ» ժողովրդի հանդեպ «խտրականորեն ենք վերաբերվում» (ղրղըզներ, ղրղըզերեն, ղրղըզական, բայց Ղրղզստան): — Vahe քնն. 11:53, 19 Հուլիսի 2017 (UTC)

Ամրոց / Դղյակ[խմբագրել կոդը]

Ավտոմեքենա / Ավտոմոբիլ[խմբագրել կոդը]

Ողջույն Վիքիհամայնք։ Եվս մի անորոշ տարանջատում ինձ համար՝ ավտոմոբիլ, ավտոմեքենա։ Հնարավոր է նման քննարկում եղել է։ Ունենք Կատեգորիա:Ավտոմոբիլներ և Կատեգորիա:Ավտոմեքենաներ։ Կա՞ տարբերություն։--Ավետիսյան91 (քննարկում) 06:56, 8 Հուլիսի 2017 (UTC)

Հայտնվում[խմբագրել կոդը]

Voskanyan մասնակիցը ջնջման է պիտակել մի շարք կատեգորիաներ, որոնց թվում են՝ 21-րդ դարի հայտնվումներ, 2015 հայտնվումներ, 2010-ականների հայտնվումներ, Հայտնվումներ ըստ դարի, Հայտնվումներ ըստ տարեթվի, Հայտնվումներ ըստ տասնամյակի, Հայտնվումներ կատեգորիաները: «Հայտնվումներ» բառը անգլերեն Category:Introductions-ի ուղղակի թարգմանությունն է, որը միգուցե առաջին հայացքից մեխանիկական կարող է թվալ, սակայն շատ լավ կատարում է իր դեր հենց կատեգորիաներում, որտեղ բառերի և արտահայտությունների «մեխանիկացումը» բավականին տարածված և օգտավետ է (տես՝ Կատեգորիա:ՀիմնադրումներCategory:Establishments): Խնդրում եմ կարծիքներ արտահայտել այս հարցի վերաբերյալ: --֎ Պանդուխտ 21:12, 9 Հուլիսի 2017 (UTC)

Պանդուխտ ջան, Voskanyan մասնակիցն իրավացի է։ «Հայտնվումներ» բառ գոյություն չունի, նաև հնչում է բավական խորթ։ Քանի որ կատեգորիաները, որքան հասկացա, վերաբերելու են հասկացություններին, տերմիններին, բառերին (մի դեպքում արդեն կիրառել ես), ապա կարելի է օգտագործել «ներմուծում» բառը՝ 2010-ականների ներմուծումներ, Ներմուծումներ ըստ դարի և այլն։ Ի վերջո, բառը ներմուծվում է, գործածության մեջ է դրվում լեզվի մեջ։ --23artashes (քննարկում) 07:15, 10 Հուլիսի 2017 (UTC)
Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի 23artashes: Բառը կիրառվելու է հետևյալ դեպքերում՝ շենքեր և կառույցներ, ավտոմոբիլներ, համակարգիչներին վերաբերվող ոլորտ, վեպերի հերոսներ, ֆիլմեր, համացանցային մեմեր, ռոբոտներ, աշխատություններ, մեքենաներ, դրոշներ, զինատեսակներ, մեդիաֆրանշիզաներ և մի քանի այլ դեպքերում: Արդյո՞ք «ներմուծումը» չի ենթադրում ներմուծող սուբյեկտի ակտիվ գործունեություն: Այդ դեպքում, օրինակ, արդյո՞ք ճիշտ կլինի այս բառը կիրառել համացանցում ինքնըստինքյան հայտնված և կարծես թե հեղինակ չունեցող բառերի նկատմամբ: --֎ Պանդուխտ 08:52, 10 Հուլիսի 2017 (UTC)
Պանդուխտ ջան, եթե այդպիսի լայն կիրառում է ունենալու, երևի հարմար չէ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե կիրառենք ռուսերենի փորձը։ Նրանք բայ են օգտագործել, և կարծես ոչ մի խնդիր չկա. Категория:Появившиеся → ... → Категория:Появились в XXI векеКатегория:Появились в 2000-е годыКатегория:Появились в 2010 году: Այս օրինակով կարող ենք ստեղծել Հայտնվածներ → ... → Հայտնվել են XXI դարումՀայտնվել 2000-ական թվականներինՀայտնվել 2000-ական թվականին կամ առանց «թվական» բառի։ --23artashes (քննարկում) 09:15, 10 Հուլիսի 2017 (UTC)
Ես պատրաստվում էի նախաձեռնությամբ հանդես գալ՝ ընդհանրապես չկիրառել Ռուսերեն Վիքիպեդիայի կատեգորիաների ճյուղը, քանի որ այն խիստ քաոսային, անհամակարգված, անտրամաբանական և տակտիկականից հեռուն չնյաող է, ինչպես ռուսների նախաձեռնությունների գրեթե մեծամասնությունը: Կարծում եմ, արժի հետևողականորեն տեղայնացնել դրա հակապատկերը՝ խիստ համակարգված Անգլերեն Վիքիպեդիայի կատեգորիաների ճյուղը, որ Ռուսերենի խնդիրները մեզ մոտ չտարածվեն:
Տվյալ պարագայում, կարծում եմ, եթե այլ բառ չկա, «ներմուծումները» ավելի հարմար է, քան փոխել կատեգորիակազմության տրամաբանությունը (չնայած ես ավելի հակված եմ օգտագործել լայն բովանդակություն ենթադրող «հայտնվումներ» բառը, չէ որ բառերը ստեղծում են հենց մարդիկ, մանավանդ, որ այդ բառերը շատ տեղին են):--֎ Պանդուխտ 09:26, 10 Հուլիսի 2017 (UTC)
Լիովին համաձայն եմ Պանդուխտ մտքի հետ կապված ռուսերեն կատեգորիաների քաոսային ծառերի հետ, սակայն մեր վիքիում հոդվածների մեծամասնությունը թարգմանվում է ռուսերենից և ըստ այդմ բերում են այնտեղի կատեգորիաները, նույն քաոսային իրավիճակը նաև մեզ մոտ է: Առաջարկում եմ բոլորին ավելի լուրջ վերաբերվել այս խնդրին: Իսկ Արտաշեսին առաջարկում եմ ընդհանրապես հրաժարվել կատեգորիաներում թվական բառի կիրառումից, քանի որ այսդպես ավելի կարճ և հասկանալի կլինի և բացի այդ կատեգորիաների մեծ մասում արդեն իսկ բացակայում է թվական բառը:--Սամվելքննարկում 05:09, 13 Հուլիսի 2017 (UTC)
Samo04: Կարծում եմ, կարելի է թարգմանել ռուսերեն հոդվածը, եթե հնարավորությունները միայն ռուսերենն են թույլ տալիս, իսկ կատեգորիաները տեղադրել Անգլերենից:--֎ Պանդուխտ 16:17, 13 Հուլիսի 2017 (UTC)

Հարգելի մասնակիցներ, ինչու չեն օգտագործվում «հիմնված այսինչ թվականին կամ դարում» ձևով կատեգորիաներ։ «Հիմնված» բառը հոմանիշ է հանդիսանում և կարող է ընդհանրացնել, օրինակ, «հիմնադրված», «կառուցված», «կազմավորված», որոշ դեպքերում՝ «ստեղծված» հասկացությունների եզրերը։ — Vahe քնն. 20:14, 13 Հուլիսի 2017 (UTC)

Կոմունա[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի համայնք։ Ուզում եմ բոլորիդ ուշադրությանը հրավիրել մի խնդրի, որը ըստ իս գլոբալ է մեր վիքիի համար։ Մենք Հայերեն Վիքիպեդիայում ունենք բազմաթիվ հոդվածներ, որոնք նվիրված են բնակավայրերին և գրվել են տարբեր նախագծերի շրջանակներում։ Դրանց մի մասը Արևմտյան Եվրոպայի՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների պարզագույն վարչատարածքային միավորների մասին է։ Հաճախ մենք օգտագործում ենք համայնք եզրը՝ коммуна (Commune, communauté) բառը թարգմանելիս։ Սակայն համայնք և կոմունա բառերը լրիվ տարբեր բաներ են։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը--Omicr'R քննարկում 14:37, 12 Հուլիսի 2017 (UTC)

Ընդունված և տարածքված հասկացողությունները ըստ իս պետք է օգտագործել: Ի դեպ, հարգելի Omicroñ'R Իտալիայի հոդվածների թվում դուք էլ ներդրում ունեք և մյուսների նման ժամանակին պատճենել ու կոմունա եք գրել: Ես հիմա կոնկրետ զբաղված եմ Իտալիայի բնակավայրերի ողջ հոդվածները գավառ առ գավառ կարգի բերելով և լավ կլինի, որ բոլոր տեղերում գրված լինի նույնը: Եթե բոլոր տեղերը գրված լինի կոմունա, դա հեշտ կլինի բոտով փոխել գյուղի կամ համայնքի: Ի դեպ Իտալիայի կոմունաներից որոշները մոտ 50 000 բնակչություն ունեն և դա համայնքի վերածելը այդքան էլ խելամիտ չէ, ըստ իս: Nimeru23 (քննարկում) 03:02, 13 Հուլիսի 2017 (UTC)
Հարգելի Nimeru23, Ֆրանսիայի (կամ թեկուզ Իտալիայի) վարչատարածքային բաժանման մեջ համայնք տերմինը չի կարող համապատասխանել կոմունային։ Դրանք տարբեր եզրույթներ են։ Դժվար թե հանդիպի որևէ նորմալ հայալեզու աղբյուր, որտեղ կոմունան թարգմանված լինի համայնք։ Պատմության մեջ գոյություն է ունեցել Փարիզի կոմունա, որի պատվին էլ անվանվել են երկրի պարզագույն վարչատարածքային միավորները։ Ի դեպ՝ հայերենը միակ լեզուն է, որտեղ կոմունայի փոխարեն գրված է համայնք (սրանից էլ կարող են հետևություն անել):--Omicr'R քննարկում 06:01, 13 Հուլիսի 2017 (UTC)

Expatriate[խմբագրել կոդը]

Տոհմեր թե՞ Ընտանիք[խմբագրել կոդը]

Category:Families by nationality հայերեն պետք է լինի Կատեգորիա:Տոհմեր ըստ ազգության թե՞ Կատեգորիա:Ընտանիքներ ըստ ազգության:--֎ Պանդուխտ 19:19, 21 Հուլիսի 2017 (UTC)