Մասնակցի քննարկում:Samo04
Deletion
[խմբագրել կոդը]Hello, can you please delete Զրոյի զրո աստիճան? Thanks--ValeJappo (քննարկում) 19:28, 28 Մայիսի 2020 (UTC)
Շաբաթվա հոդվածի չընտրված թեկնածու՝ «Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Samo04, Ձեր առաջադրած «Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար՝ նշված թերությունը մեկ շաբաթից ավել անարձագանք թողնելու պատճառով (անուշադրական բազմաթիվ սխալներ): Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով շաբաթվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: Ինձ համար նույնպես հետաքրքիր հոդված էր, բայց դեռևս սխալներ կան Սամվել ջան, եթե ուղղես խնդրում եմ նորից առաջադրել։ Խնդրում եմ հետաքրքրաշարժ հոդվածներ ունենալու դեպքում շարունակել դրանց առաջադրումը։ Շնորհակալ եմ ^^ --Նուբեռելլա 💬 09:38, 18 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, աևձագանք չէր եղել, որովհետև սխալները կոնկրետ չեն մատնանշվել, Ձեզնից էլ ակնկալում եմ, որ ապագայում գոնե մի քանի բառով ներկայացնեք ինչ սխալների մասին է խոսքը։ Եթե մանր մունր տառասխալներ, բացթողումներ կային (կարծում եմ մեր Վիքիպեդիայում նման մեծությամբ հոդվածների 90%-ում դրանք կան, անգամ ընտրյալ հոդվածներում) կարող էիք մատնանշել, ինքս կուղղեի։ Շնորհակալություն Ձեր ուղղումների և ուշադրության համար։--Սամվելքննարկում 09:46, 18 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, քանի որ նոր եմ համակարգում նախագիծը, հնարավոր է դեռևս լավ չեմ տիրապետում ընդունված նորմերին, ինչի համար հայցում եմ քո ներողամտությունը։ Համամիտ եմ, երկար հոդվածների մեծ մասում նման սխալներ շատ կան, բայց քանի որ նախորդ անգամ շաբաթվա հոդվածի վերաբերյալ մեծ քննարկում սկսվեց, աշխատում եմ խուսափել շատ անուշադրական սխալներով հոդվածներից։ Թեման ինձ համար նույնպես հետաքրքիր է, եթե որոշել ես ստուգել և անուշադրական սխալներն ուղղել, սիրով կօգնեմ քեզ։ --Նուբեռելլա 💬 09:52, 18 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, շնորհակալություն, որ վերցրել եք այդ բեռը Ձեզ վրա, ինքս պատրաստ եմ օգնել ցանկացած հարցում։ Ճիշտ եք բոլոր գործողություններում, որևէ բանից կաշկանդվել պետք չէ։ Ժամանակ որ գտնեմ մի հատ կանցնեմ վրայով նորից և կառաջադրեմ։--Սամվելքննարկում 09:55, 18 Հունիսի 2020 (UTC)
- Շնորհակալ եմ շատ, «Հարաբերությունների ամառային վատթարացում» ենթավերնագրից մինչև վերջ ես կստուգեմ։ --Նուբեռելլա 💬 09:58, 18 Հունիսի 2020 (UTC)
- Նուբեռելլա ջան, շնորհակալություն, որ վերցրել եք այդ բեռը Ձեզ վրա, ինքս պատրաստ եմ օգնել ցանկացած հարցում։ Ճիշտ եք բոլոր գործողություններում, որևէ բանից կաշկանդվել պետք չէ։ Ժամանակ որ գտնեմ մի հատ կանցնեմ վրայով նորից և կառաջադրեմ։--Սամվելքննարկում 09:55, 18 Հունիսի 2020 (UTC)
- Սամվել ջան, քանի որ նոր եմ համակարգում նախագիծը, հնարավոր է դեռևս լավ չեմ տիրապետում ընդունված նորմերին, ինչի համար հայցում եմ քո ներողամտությունը։ Համամիտ եմ, երկար հոդվածների մեծ մասում նման սխալներ շատ կան, բայց քանի որ նախորդ անգամ շաբաթվա հոդվածի վերաբերյալ մեծ քննարկում սկսվեց, աշխատում եմ խուսափել շատ անուշադրական սխալներով հոդվածներից։ Թեման ինձ համար նույնպես հետաքրքիր է, եթե որոշել ես ստուգել և անուշադրական սխալներն ուղղել, սիրով կօգնեմ քեզ։ --Նուբեռելլա 💬 09:52, 18 Հունիսի 2020 (UTC)
Խնդրանք
[խմբագրել կոդը]Հարգելի Սամվել: Ձեզ եմ դիմում հետևյալ խնդրանքով: Ես արդեն նայել եմ և կատարել եմ շտկումներ, բայց եթե ժամանակ ունենաք խնդրում եմ Վիքիպեդիա:Համաշխարհային ժառանգություն/Մասնակիցների ստուգված հատվածները ևս մեկ անգամ աչքի տակով նայեք, որ բաց թողումներ չլինեն: Կանխավ շնորհակալ եմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 13:30, 17 Հուլիսի 2020 (UTC)
- Երկուշաբթի երևի կկարողանամ նայեմ Soghomon Matevosyan ջան։--Սամվելքննարկում 17:17, 17 Հուլիսի 2020 (UTC)
Շնորհակալ եմ շատ։--Soghomon Matevosyan (քննարկում) 17:52, 17 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Լա_Լիգա_1955-56»
[խմբագրել կոդը]Հարգելի Samo04, Ձեր ստեղծած «Լա_Լիգա_1955-56» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --A.arpi.a (քննարկում) 18:40, 19 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Լա_Լիգա_1956-57»
[խմբագրել կոդը]Հարգելի Samo04, Ձեր ստեղծած «Լա_Լիգա_1956-57» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --A.arpi.a (քննարկում) 20:26, 19 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Լա_Լիգա_1957-58»
[խմբագրել կոդը]Հարգելի Samo04, Ձեր ստեղծած «Լա_Լիգա_1957-58» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --A.arpi.a (քննարկում) 20:28, 19 Հուլիսի 2020 (UTC)
Անաղբյուր հոդված. «Լա_Լիգա_1958-59»
[խմբագրել կոդը]Հարգելի Samo04, Ձեր ստեղծած «Լա_Լիգա_1958-59» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --A.arpi.a (քննարկում) 20:30, 19 Հուլիսի 2020 (UTC)
Խնդրանք
[խմբագրել կոդը]Սամվել ջան, բարի օր։ Ինչ-որ տեխնիկական խնդիր կա վիքիում (phabricator:T231151), որի պատճառով երբ հոդվածը ձեռքով տեղափոխում ես մասնակցի սևագրություն, դատայում ջնջված հոդվածի հղումը մնում է։ Արդյունքում ունենում ենք դեպքեր, երբ միջլեզվայինների ցանկում հայերենը կա, բայց բացելուց հետո պարզվում է, որ ջնջված է հոդվածը։ Քանի դեռ այս խնդիրը չեն լուծել, խնդրում եմ տեղափոխելուց հետո դատայից հանել Հայերեն Վիքիպեդիայի հղումը, կամ էլ տեղափոխել «Ջնջման և անվանափոխման առաջադրող գադջեթ»-ով (գադջեթների բաժնում ներքևից 4-րդը: Միացնելուց հետո «Գործիքներ» բաժնում կավելանա «Էջը ներկայացնել» տողը), որի ավտոմատ հեռացնում է հղումը։ Շատ շնորհակալություն ^_^։ Հ․Գ․ Այս գադջեթի անունը փոխելու ժամանակն է :Դ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:17, 22 Հուլիսի 2020 (UTC)
- Եղավ Աշոտ ջան, առանց խնդրելու։--Սամվելքննարկում 07:20, 22 Հուլիսի 2020 (UTC)
Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Mr,p balçi olagh nanejende lashi ahmagh khok
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Samo04, կարծում եմ, որ նոր գրանցված Mr,p balçi olagh nanejende lashi ahmagh khok մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Արեն (քննարկում) 12:20, 22 Հուլիսի 2020 (UTC)
Ձեր մտահոգությունների պատասխանը
[խմբագրել կոդը]Բարև Ձեզ Samo04
Տեսել եմ խորհրդարանում Ձեր ՙՙՈրոշ մտորումներ, խնդրանքս ուղղում եմ պատմաբաններին՚՚ գրառումը: Սույնով պատասխանում եմ Ձեր մտորումներին.
1. Մինչև խորհրդարանում քննարկումը սկսելը, Դուք կարող էիք գրել Ձեր կարծիքը իմ քննարկման էջում: ԵՒ մենք կքննարկեինք և լուծում կտայինք խնդրին, քանի որ ես ինքս չեմ սիրում ընկնել կոնֆլիկտային և լարված իրավիճակնեի մեջ:
2. Գրելով Ադրբեջանի պատմություն հոդվածը՝ ես գրում էի ավելի շատ ադրբեջանի մեծամասնության (կովկասյան թաթարներ/ադրբեջանցիներ)-ի պատմության մասին: Իսկ մենք գիտենք, որ ադրբեջանցիները թյուրքական ազգ են, որքան էլ ադրբեջանի պրոպոգանդան չգրի ՙՙադրբեջանցիների ալբանական արմատների՚՚ մասին: Ելնելով դրանից ես գրել էի՝ ՙՙթյուրքերի մեծ գաղթը՚՚, ՙՙկովկասյան թաթարները Պարսկաստանի մեջ՚՚, և այլ թեմաներ՝ մոտենալով արդի ժամանակաշրջանին: Նշեմ, որ օգտվել էի հիմնականում անգլերեն, ռուսերեն և հայերեն աղբյուրներից:
3. Դուք նաև նշել էիք, որ Վիքիպեդիան կարող է դառնալ լրագրողական հարձակումների թիրախ, բայց եթե Վիքիպեդիայում ինֆորմացիան գրվի միայն հայկական կամ ադրբեջանական կամ այլ ազգի տեսանկյունից, ապա այն իրոք կդառնա լրագրողների հարձակումների թիրախ: Նաև նշեմ, որ ես ուղղակի ուսումնասիրում եմ պատմությունը և այդ հոդվածը խմբագրել եմ միայն պատմական տեսանկյունից:
4. Վիքիպեդիան դա պրոպոգանդայի զենք չէ, և հոդված գրելիս պետք է լինել նեյտրալ: Նշեմ, որ խմբագրելիս, ես օգտվել էի ադրբեջանական աղբյուրներից, քանի որ այլ աղբյուրներում էլ նույն ինֆորմացիան էր գրված, կարծում եմ, հենց դա էլ պատճառ հանդիսացավ այս տարրակարծության համար: Նաև նշեմ, որ ՙՙԱդրբեջանական խանություններ՚՚ և ՙՙԳյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրեր՚՚ բաժինները գրելիս՝ ուզում էի նշել, որ գրվածը կարող է լինել սխալ կամ սուտ, բայց, ի վերջո, ես չէի գտել դրան համապատասխան կաղապար, և ստիպված դրեցի ՙՙԱնաղբյուր՚՚ կաղապարը: Եթե դուք գիտեք համապատասխան կաղապար, նշեք դա հոդվածում (Ես էլ դրանով կդառնամ ավելի փորձառու խմբագրող):
5. Խնդրում եմ չմտածել, որ ես ադրբեջանամետ խմբագրող եմ, կամ ընդհանրապես ադրբեջանցի պրոպոգանդիստ: Դրա ապացույցն է այն, որ իմ մյուս Թուրքիայի պատմություն հոդվածում ես առանձին անդրադարձել էի Հայոց ցեղասպանությանը: Ըստ իս, ոչ մի թուրք պրոպոգանդիստ չէր անդրադառնա այդ թեմային:
6. Քանի որ Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ սխալների դեպքում մյուս խմբագրողները կաարող են ուղղել դրանք, հույս ունեմ իմ կողմից կատարված սխալների ուղղումը կկատարվի այլ, ավելի հմուտ, խմբագրողների կողմից:
Ելնելով վերոգրյալից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և հուսով եմ փարատեցի Ձեր կասկածները: Հարգանքով՝ --Tigran Ovanyan (քննարկում) 12:07, 27 Հուլիսի 2020 (UTC)
- Tigran Ovanyan ջան, խորհրդարանում գրելուս իմաստը ոչ թե Ձեզ կոնֆլիկտների մեջ ներքաշելն է (նման մտադրություն երբեք չեմ ունեցել), այլ խնդրում եմ պատմաբաններին վրայով անցնել, որովհետև որոշ պնդումներ ինձ մոտ կասկած առաջացրին, քանի որ ինչքան գիտեմ Ադրբեջանը որպես պետություն և ընդհանրապես «Ադրբեջանը» որպես տերմին առաջացել են 1918 թվականին և որտեղից է առաջեց պնդումը, որ Գյուլիստանի պայմանագրից հետո այն ազատագրվել է չեմ հասկանում, կամ ինչ կապ ունի Ադրբեջանը սելջուկների հետ, նորից շատ վիճելի հարց է։ Կրկնում եմ հոդվածը ոչ թե թյուրքական ցեղերի մասին է, այլ Ադրբեջանի։--Սամվելքննարկում 12:53, 27 Հուլիսի 2020 (UTC)
Հարց
[խմբագրել կոդը]Սամվել ջան, հուլիսի 28-ին ջնջել ես Ֆազլում հոդվածը՝ որպես պատճառ նշելով «Հեղինակային իրավունքների հավանական խախտում»։ Ինձ հետաքրքիր է, արդյո՞ք նման դեպքերում այդ արտահայտությունը ավտոմատ կերպով է դրվում և մի՞թե կարիք չկա, որ ադմինիստրատորը ամփոփման մեջ առավել հիմնավոր կերպով պատճառաբանությունը գրի, օրինակ նշի, որ այդ հոդվածը պատճենված է այսինչ գրքի այսինչ հատվածից։ Իմ կարծիքով, պարզապես գրելով «Հեղինակային իրավունքների հավանական խախտում» արտահայտությունը, ադմինիստրատորները կարող են ջնջել ցանկացած հոդված։ Իմ մտահոգությունը միայն այս հոդվածի մասին չէ, այլ ընդհանրապես եմ ասում։--Գարդմանահայ (քննարկում) 05:14, 29 Հուլիսի 2020 (UTC)
- Գարդմանահայ ջան, կոնկրետ այդ հոդվածի և նմանատիպ այլ հոդվածների մասով եղել է քննարկում, եղել է արդյունք, համաձայն դրա ջնջել եմ։ Եթե ադմինի գործողություններում տեսել եք գործողություններ, որոնք կանոնների խախտում են, կարող ես ներկայացնել Ադմինիստրատորների տեղեկատախտակում։--Սամվելքննարկում 05:54, 29 Հուլիսի 2020 (UTC)
- @Gardmanahay ջան, քննարկումը չեմ գտնում, բայց նախկինում որոշվել է ավտոմատաբար նշվող ամփոփման մեջ անպայման օգտագործել «հավանական» տերմինը, հակառակ պարագայում օգտագործելով «հեղինակային իրավունքի խախտում» բացակապակցությունը՝ նշում ենք, որ մասնակիցը խախտել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչն էլ, բնականաբար կարող է իր հետևանքներն ունենալ։ Դա է պատճառը։ --ջեօ (✡) 07:35, 29 Հուլիսի 2020 (UTC)
Ջնջման է ներկայացվել «Դինամո_Զագրեբ» էջը
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Samo04, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Դինամո_Զագրեբ» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Նվազագույն պահանջներին չհամապատասխանող։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--23artashes (քննարկում) 18:56, 7 Օգոստոսի 2020 (UTC) |
Մադրիդ
[խմբագրել կոդը]Հարգելի Սամվել, Ձեր կողմից բարելավված Մադրիդ հոդվածը ներկայիս տեսքով լավ հոդվածի կարգավիճակի արժանի չէ, հիմա բացատրեմ՝ ինչու․
- առկա են բազմաթիվ կետադրական սխալներ,
- հոդվածում առկա են ոչ հայերեն կետադրական նշաններ։
- որպես կանոն, գրեթե բոլոր օտարալեզու տերմինները սխալ են տառադարձված (հատկապես՝ իսպաներեն)
- հոդվածում առկա են ոչ նշանակալի աղբյուր (ներ), առերևույթ նկատեցի օրինակ սա (http://vstrokax.net/)
- հոդվածում առկա են վիքիֆիկացման սխալներ,
- հոդվածում առկա են (իմ սուբյեկտիվ կարծիքով) ոչ չեզոք և ոչ հանրագիտարանային որակումներ և պնդումներ, ինչպիսիք են օրինակ «տաքարյուն իսպանացիներ», «...Իր վրա զգալով բնակիչների զայրույթի ուժը»:
- նաև ուղղակի հետաքրքրությունից ելնելով․․․ կասե՞ս՝ ի՞նչ աղբյուրից ես վերցրել հետևյալ նախադասությունը․ «Իր վրա զգալով բնակիչների զայրույթի ուժը, Խուան I-ը խոստացել է, որ արտասահմանցու մահից հետո քաղաքները ընդմիշտ վերադարձվելու են իսպանական թագին»։
Սա նախնական․․․ խնդրում եմ վերանայել հոդվածը, հակառակ դեպքում ստիպված կլինեմ հոդվածը ներկայացնել կարգավիճակից զրկման։ Ես ևս կարծում եմ, որ լավ հոդվածը պետք է լինի օրինակ բոլորի համար, թե ինչպես հոդված գրել։ Հարգանքներս՝--Օmıcrօn 17:50, 12 Օգոստոսի 2020 (UTC)
- Նորայր ջան, լավ էլի, ախպոր պես։ Սա առաջին դեպքը չէ, որ դու «ինատու» քայլեր ես անում։ Խնդրում եմ խուսափել նման պահվածքից։ Իսկ Մադրիդ հոդվածը Սամվելը չի դարձրել լավ, կոպիտ ասած, դրա համար պատասխանատու ենք բոլորս, եթե խնդիր ունի հոդվածը, այդ մասի կարող ես գրել հոդվածի քննարկման էջում կամ կարգավիճակից հեռացման դիմում բացել։ Կարգավիճակ ունեցող ցանկացած հոդվածի համար բոլորս ենք պատասխանատու։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:54, 12 Օգոստոսի 2020 (UTC)
- Չնայած որոշել էի չպատասխանեի սույն հարցադրումներին, այնուամենայնիվ նշեմ, որ «տաքարյուն իսպանացիներ» հատվածն ավելացրել էր մեկ այլ մասնակից, հոդվածին կարգավիճակ տալուց հետո։--Սամվելքննարկում 10:39, 14 Օգոստոսի 2020 (UTC)
Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Gerezmanaqareri poragrum
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Samo04, կարծում եմ, որ նոր գրանցված Gerezmanaqareri poragrum մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Արեն (քննարկում) 07:22, 11 Սեպտեմբերի 2020 (UTC)
We sent you an e-mail
[խմբագրել կոդը]Hello Samo04,
Really sorry for the inconvenience. This is a gentle note to request that you check your email. We sent you a message titled "The Community Insights survey is coming!". If you have questions, email surveys@wikimedia.org.
You can see my explanation here.
MediaWiki message delivery (քննարկում) 18:52, 25 Սեպտեմբերի 2020 (UTC)
Շքանշան քե՜զ համար
[խմբագրել կոդը]Պատմական շքանշան | ||
Հարգելի՛ Samo04, այս շքանշանը Ձեզ՝ Վիքիպեդիայի պատմության բնագավառում ունեցած Ձեր զգալի ներդրման համար: Սիրով՝ --Գևորգ💬 19:27, 5 Նոյեմբերի 2020 (UTC) |
- Շնորհակալ եմ անչափ Գևորգ ջան։--Սամվելքննարկում 05:52, 6 Նոյեմբերի 2020 (UTC)
Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան. Հայ գրատպության առաջնեկները էջը մասնակցում է մրցույթին, Թանգարանների ներկայությունը Վիքինախագծերում Մայիսի 3-18-ը։ Ուզզում եմ հասկանալ ինչու չի հրապարակվում էջը, սա նախնական տարբերակն էթ, որը խմբագրվելու է իմ կողմից և լրացվեն նյութերով,, որոնք Վիքիպեդիայում բացականյում են– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մասնակից:Արմին Վարդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Արմին Վարդանյան, որպեսզի խուսափեք նման իրավիճակներից, խորհուրդ կտամ ստեղծել էջը ավազարկղում կամ սևագրում, բերել նորմալ տեսքի, այնուհետև ստեղծել էջ հիմնական տիրույթում։ Ինչ վերաբերվում է ջնջման պատճառին, այն նշել եմ գործողության ամփոփման մեջ։--Սամվելքննարկում 09:26, 10 Մայիսի 2021 (UTC)
Նույնը նաև սևագրում եմ արել։ Վերջնական տեսքի բերելուց հետո հնարավոր կլինի՞ այն հրապարակել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ես նորեկ եմ Վիքիպեդիայում, խմբագրումներ արել եմ, բայց ստեղծել եմ դեռևս մեկ էջ;– Այս անստորագիր գրառման հեղինակն է Մասնակից:Արմին Վարդանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Արմին Վարդանյան, հիմնական անվանատարածքում հոդվածը պետք է բավարարի Վիքիպեդիայի չափանիշներին, այլապես այն կջնջվի։ Կխնդրեմ ծանոթանալ Վիքիպեդիա:Քո առաջին հոդվածը ուղեցույցին։ Եթե ունենաք խմբագրական կամ այլ բնույթի հարցեր, սիրով կպատասխանեմ։--Սամվելքննարկում 09:35, 10 Մայիսի 2021 (UTC)
Շնորհակալ եմ, հարցերի դեպքում կգրեմ Արմին Վարդանյան (քննարկում) 09:42, 10 Մայիսի 2021 (UTC)
How we will see unregistered users
[խմբագրել կոդը]Hi!
You get this message because you are an admin on a Wikimedia wiki.
When someone edits a Wikimedia wiki without being logged in today, we show their IP address. As you may already know, we will not be able to do this in the future. This is a decision by the Wikimedia Foundation Legal department, because norms and regulations for privacy online have changed.
Instead of the IP we will show a masked identity. You as an admin will still be able to access the IP. There will also be a new user right for those who need to see the full IPs of unregistered users to fight vandalism, harassment and spam without being admins. Patrollers will also see part of the IP even without this user right. We are also working on better tools to help.
If you have not seen it before, you can read more on Meta. If you want to make sure you don’t miss technical changes on the Wikimedia wikis, you can subscribe to the weekly technical newsletter.
We have two suggested ways this identity could work. We would appreciate your feedback on which way you think would work best for you and your wiki, now and in the future. You can let us know on the talk page. You can write in your language. The suggestions were posted in October and we will decide after 17 January.
Thank you. /Johan (WMF)
18:15, 4 Հունվարի 2022 (UTC)
Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ SharmHolding
[խմբագրել կոդը]Հարգելի՛ Samo04, կարծում եմ, որ SharmHolding մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ --Գարդմանահայ (քննարկում) 07:29, 18 Մարտի 2022 (UTC)
Reminder to participate in the ratification vote of ther UCoC Enforcement Guidelines
[խմբագրել կոդը]Hello Samo04,
The Ratification vote of Universal Code of Conduct Enforcement Guideline is currently taking place until March 21.
As of 19 March 14:40 UTC, no votes from hywiki registrants have been casted. While I'm keeping in mind that homewiki isn't always indicative of where an editor is active, I want to remind everyone that local opinions are sought in this global decision. Even if your homewiki is not hywiki, commenting on the guidelines from the perspective of this project will be beneficial.
If you didn't vote yet, please take a few minutes to participate in the ratification vote! Your voice is important.
Regards,
AAkhmedova (WMF) (քննարկում) 16:25, 19 Մարտի 2022 (UTC)
"Սարգսյան Սամվել Վլադիմիրի" էջ
[խմբագրել կոդը]Բարև ձեզ, երեկ "Սարգսյան Սամվել Վլադիմիրի" էջում լրացումներ էի կատարել, բայց այսօր էջը ջնճվել է ձեր կողմից։ Խնդրում եմ ասեք ոնց կարող ենք վերականգել և ինչ պետք է արվի դրա համար Astghik Sargsyan 1971 (քննարկում) 08:16, 23 Օգոստոսի 2022 (UTC)
- Հարգելի @Astghik Sargsyan 1971, էջը վերականգնեցի, սակայն աղբյուրներ չունի, խնդրում եմ մեկ շաբաթվա ընթացքում ավելացնել բավարար թվով աղբյուրներ, որպեսզի բավարարի Վիքիպեդիայի նվազագույն պահանջներին, այլապես ստիպված կլինեմ նորից ջնջել։ Սամվելքննարկում 06:01, 24 Օգոստոսի 2022 (UTC)
- Շնորհակալություն։
- Այս հղումները բավարար են՞
- https://www.wikiwand.com/hy/%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC_%D5%8E%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4%D5%AB%D6%80%D5%AB_%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6
- https://www.bok.am/user/3867 Astghik Sargsyan 1971 (քննարկում) 06:55, 24 Օգոստոսի 2022 (UTC)
- Ցավոք ոչ հարգելի @Astghik Sargsyan 1971, նախ անձը պետք է լինի նշանակալի Վիքիպեդիայի կանոններով, իսկ տվյալ դեպքում ես նշանակալիությունը չտեսա (Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)): Բացի այդ հղումներից առաջինը Վիքիպեդիայի էջի հայելային արտացոլումն է, երկորդ հղումը ցույց է տալիս, որ գիտությունների դոկտոր է, բայց նշանակալությունը չի ապացուցում։ Սամվելքննարկում 10:26, 24 Օգոստոսի 2022 (UTC)
Request related to Azerbaijani topic articles
[խմբագրել կոդը]Hello. As one of the active local admins could you react on this request? Interfase (քննարկում) 14:25, 21 Հունիսի 2024 (UTC)
Research about the tools on Wikimedia projects by the CEE Hub
[խմբագրել կոդը]Hi everyone,
We would like to invite you to submit your responses to the survey dedicated to the tools that are used currently across the Wikimedia projects and the tools that you want to have.
This survey was made by the working group of the CEE Hub, and your responses will be reviewed afterwards, as we want to continue supporting the communities. That support can be documentation for certain most used tools by other communities across the region per specific topics, finding solutions for new tools to be created in the future, creating most needed tools in the region (so called "regional wishlist list"), and many other options.
Deadline to fill in the survey is 20th of August, 2024.
Submit your answers here
Thank you in advance for your time that you will dedicate in filling in this survey --MediaWiki message delivery (քննարկում) 13:07, 26 Հուլիսի 2024 (UTC)
Results from the survey about the tools on Wikimedia projects by the CEE Hub
[խմբագրել կոդը]Hi everyone,
During August 2024, we sent you a survey about the tools, so now we would like to bring to your attention the conclusions and results from the survey, which you can explore on this Meta page.
I hope you will enjoy exploring the mentioned tools on the page, along with other conclusions from the survey. Thanks for your time, and we will continue working on this important topic. --MediaWiki message delivery (քննարկում) 12:10, 7 Հոկտեմբերի 2024 (UTC)