Վիքիպեդիա:Քո առաջին հոդվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱ ՎՊ:ՔԱՀ

Բարի գալուստ Վիքիպեդիա

Դու արդեն օգտվում ես Վիքիպեդիայից, հնարավոր է նաև, որ դու արդեն հասցրել ես խմբագրումներ կատարել որոշ հոդվածներում, ապա դու պատրաստ ես ստեղծել նոր հոդված, սկսի՛ր և եղի՛ր համարձակ:

Նախաբան[խմբագրել կոդը]

Այս ուղեցույցը կօգնի քեզ սկսել խմբագրել Ձեր առաջին հոդվածը համաձայն կանոնների: Այստեղ բացատրված է՝ ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել հոդված ստեղծելիս:

Իմացե՛ք՝ հոդվածը, որը Դուք ստեղծում եք, կարող է արագ ջնջվել: Շատ այլ խմբագիրներներ հետևում են նորեկների ստեղծած հոդվածներին և կարող են ներկայացնել այն ջնջման եթե՝
  • հոդվածը չի բավարարում նշանակալիության կանոնին և հղումներ չկան վստահելի աղբյուրներին:
  • Ստեղծված հոդվածը . Ձեր մասին է, Ձեր կազմակերպության մասին է, Ձեր ընկերների մասին է, էջի պարունակությունը գովազդային է, կամ հոդվածը հանրագիտարանային չէ:
  • Հոդվածը պատճենված է կամ հոդվածը չափազանց կարճ է:

Հետևյալ մի քանի դրույթները կօգնեն Ձեզ.

  1. Նախ և առաջ, եթե գրանցված չեք, գրանցվե՛ք, որի ժամանակ պետք է մասնակցային անուն և գաղտնաբառ: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք առանց գրանցվելու ստեղծել հոդված, ապա Դուք չեք կարող ստանալ հաղորդագրություններ այլ մասնակիցներից, ովքեր ճիշտ խորհուրդներով կուղղորդեն Ձեզ:
  2. համոզվա՛ծ եղեք, որ թեմայի մասին, որ Դուք ցանկանում եք ստեղծել հոդված, իսկապես նշանակալի է, քանի որ Վիքիպեդիան հանրագիտարան է ոչ ամեն ինչի մասին, այստեղ գրվում են միայն հոդվածներ, որոնց թեման հանրության ուշադրությանն արժանի է:
  3. Որոնեք Վիքիպեդիայում, արդյո՞ք հոդվածը արդեն գոյություն ունի, հնարավոր է այլ անվան տակ: Եթե հոդվածն արդեն գոյություն ունի, ապա կարող եք համարձակ ուղղումներ և լրացումներ կատարել հոդվածում:
  4. Սովորե՛ք խմբագրել: Մինչև խմբագրելը մենք խորհուրդ ենք տալիս օգտվել դասընթացից:
  5. Հավաքե՛ք հղումներ: Կարող եք օգտագործել աղբյուրներ որոնք կապացուցեն թեմայի նշանակալիությունը: Վիքիպեդիայում աղբյուրները պետք է լինեն որևէ ձևով տպագրված: Բացի այդ, աղբյուրները, հատկապես համացնացային աղբյուրները, պետք է լինեն կայուն, այսինքն՝ նրանց հավաստիությունը պետք է լինի երաշխավորված: Աղբյուրներ կարող ես գտնել շատ վայրերում, ներառյալ Ձեր անձնական գրադարանում կամ համացանցում: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ապրող անձանց մասին հոդված գրելուց, պետք է զերծ մնալ բամբասանքային ոչ հաստատված տեղեկատվության օգտագործումից: Բլոգներին, անձնական կայքերին, Ֆեյսբուքին, YouTube-ին և նմանատիպ այլ կայքերին հղումները կարող են հեռացվել և չհամարվել աղբյուրներ:
  6. Դիմե՛ք որևէ մասնակցի օգնությանը: Դուք կարող եք հրավիրել որևէ մասնակցի օգնել Ձեզ ճիշտ կողմնորոշվելու կամ տեղադրել Ձեզ հետաքրքրող հարցերը հարցումների բաժնում, և վստա՛հ եղեք, որ ինչ-որ փորձառու մասնակից անպայման կօգնի Ձեզ:
  7. Ստեղծեք նոր հոդվածը սկզբում Ձեր ավազարկղում կամ սևագրության մեջ, եթե իհարկե Դուք համոզված չեք, որ ամեն ինչ կատարել եք ճշգրիտ: Քանի որ շատ հոդվածներ կարող են չբավարարել Վիքիպեդիայի կանոններին, նրանք կարող են ջնջվել, սակայն Ավազարկղում դրանք չեն ջնջվի, եթե հեղինակային իրավունքների խախտում առկա չէ: Ավազարկղը կարող եք ստեղծել Ձեր մասնակցային տիրույթում, եթե իհարկե դուք գրանցված մասնակից եք: Ձեր ավազարկղի տեսքը կարող եք ցույց տալ այլ մասնակիցների և խնդրել ուղղումներ կատարել այնտեղ: Եթե ավազարկղում ամեն ինչ ճիշտ եք կատարել, ապա կարող եք արդեն տեղափոխել Վիքիպեդիայի հիմնական տիրույթ:

Որոնի՛ր հոդվածի առկայությունը[խմբագրել կոդը]

Հայերեն Վիքիպեդիան ունի 225 716 հոդված: Մինչև հոդվածի ստեղծումը համոզված եղեք, որ այդպիսի հոդված գոյություն չունի, այդ հոդվածը կարող է լինել այլ անվանմամբ: Հոդվածի անվանումը որոշելիս առաջնորդվի՛ր հոդվածների անվանումներ կանոնից: Նաև հիշեք, որ հոդված ստեղծելիս վերևում կարող է գրված լինել, որ այս հոդվածը նախկինում ջնջվել է և ջնջման պատճառները: Շատ դեպքերում հոդվածը կարելի է ստեղծել, չնայած որ անցյալում այն ջնջվել է, քանի որ եղել է պատճենված, կամ ի հայտ են եկել նոր աղբյուրներ, որոնք նախկինում չկային:

Եթե որոնման արդյունքում այնուամենայնիվ չեք գտնում հոդվածը, և Վիքիպեդիան հուշում է, որ նման անվանումով հոդված գոյություն չունի, ապա կարող եք այն ստեղծել:

Հղումների հավաքագրում[խմբագրել կոդը]

Հոդվածը գրելուց առաջ հավաքագրե՛ք աղբյուրներ տվյալ թեմայի վերաբերյալ: Հանրագիտարանային հոդվածը պետք է բավարարի նշանակալիության կանոնի և ուղղորդված լինի ստուգելի անկախ վստահելի աղբյուրներով:

Որպես կանոն աղբյուրները պետք է լինեն վստահելի, նշանակում է, որ աղբյուները պետք է լինեն հրատարակչության վերահսկողության ներքո և ունենան վստահելի հեղինակություն: Տպագիր աղբյուրները (և դրանց համացանցային տարբերակները) համարվում են ամենավստահելին: Միայն համացանցային աղբյուրները նույնպես կարող են լինել վստահելի: Օրինակների մեջ կարելի է ներառել (բայց չսահմանափակվել) հրատարակչական կենտրոնների կողմից հրատարակված գրքերը, ամսագրերը, շաբաթաթերթերը, գիտական ամսագրերը և հրատարակվող այլ ձևերը:

Հիմնականում հրատարակչական վերահսկողություն չունեցող աղբյուրնեը չեն համարվում վստահելի: Դրանք ներառում են անձնական թողարկված գրքերը, բլոգները, վեբ-ֆորումները, քննարկումները, անձնական սոցյալական ցանցերը, կայքերը, որտեղ ցանկացած ոք կարող է փոփոխություններ կատարել և նմանատիպ կայքերը: Եթե ամեն ոք կարող է կատարել փոփոխություն առանց որևէ մեկի ստուգման, նման տեղեկատվությունը վստահելի չէ: Վստահելի աղբյուրները կարող են լինել ցանկացած լեզվով:

Եթե գտել եք վստահելի աղբյուներ տվյալ թեմայի վերաբերյալ, ապա կարող եք տեղադրել այն հոդվածում աղբյուրների տեղադրման ուղեցույցի համաձայն, եթե Դուք չեք գտնում վստահելի աղբյուրներ տվյալ թեմայի վերաբերյալ, կարող եք խնդրել մեկ այլ մասնակցի օգնել Ձեզ: Եթե այնուամենայնիվ որոնումները արդյունք չեն տալիս, ապա նշանակում է, որ թեման գուցե նշանակալի չէ:

Շատ ձևեր կան աղբյուրներ գտնելու՝ ներառյալ Ձեր անձնական գրադարանը, որոնողական կայքերի միջոցով և այլն:

Եթե գտել եք աղբյուրը, ապա համարձակ տեղադրեք այն հոդվածում և մի անհանգստացեք սխալ կերպով տեղադրելիս. Ձեզ, միևնույնն է, կօգնեն փորձառու մասնակիցները շտկել այն:

Ինչի՞ց պետք է խուսափել[խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան
Ձեր մասին, Ձեր ընտանիքի կամ ընկերների մասին, Ձեր ընկերներ, Ձեր խմբի, Ձեր ուսուցչի, Ձեր հնարած բառի, Ձեր գրած պատմության մասին հոդվածներ գրելուց պետք է խուսափել
Եթե Ձեր անձը նշանակալի է հանրագիտարանի համար, ապա թող մեկ ուրիշը գրի Ձեր մասին: Ձեր ընկերների մասին հոդվածները, որոնք Դուք գրել եք անակնկալի կամ կատակի համար կարող են արագ ջնջվել: Հնարավոր է նաև դրա համար Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվի, եթե Դուք որոշեք վերականգնել ջնջված հոդվածը:Այսպիսի գործողություններից պետք է խուսափել: Հոդված չի ջնջվի, եթե այն գրված է չեզոք տեսանկյունից և իրապես նշանակալի է:
Ոչ նշանակալի հոդվածներ տեղադրելուց. շատ խմբագիրներ հաճախ տեղադրում են հոդվածներ, որոնք նշանակալի չեն, որպեսզի լինեն հանրագիտարանում
Քանի որ Վիքիպեդիան թղթե հանրագիտարան չէ, այն ունի անսահմանափակ հիշողություն, և նշանակալիությունը պետք է, որպեսզի հոդվածները չլինեն ամեն ինչի մասին, այլ հետաքրքիր լինեն ընթերցողին:
Գովազդային նյութեր տեղադրելուց. խնդրում ենք չփորձել գովազդել Ձեր բիզնեսի արտադրանքը
Մի՛ տեղադրեք արտաքին հղումներ Ձեր առևտրային կայքին, քանի որ մեկ այլ չեզոք մարդ կկարծի, որ հղումը իրականում վերաբերվում է հոդվածին: Վիքիպեդիան ունի հոդվածներ արտադրանքների կամ ընկերությունների մասին, սակայն հոդվածները պետք է գրված լինեն չեզոք տեսակետից. նշանակում է, որ Դուք չունեք շահ տվյալ հոդվածը գրելիս, իսկ աղբյուները պետք է լինեն անկախ:
Անձնական հետազոտություններից և սեփական հայտնագործություններից. Վիքիպեդիան հիմնված է հասարակության մտքի վրա, սակայն այստեղ նոր մտքերը չեն տեղադրում
Վիքիպեդիայի հոդվածները պետք է հիմնված լինեն անկախ վստահելի աղբյուրների վրա, և ոչ մի սկզբնական հետազոտություն չի կատարվում:
Մեկ նախադասություն կամ միայն մեկ կայքի հղում տեղադրելուց. Հոդվածները պետք է ունենան իրական պարունակություն և չլինեն շատ կարճ
Անձի մասին բամբասանքներ կամ զրպարտող տեղեկատվություն տեղադրելուց, սա վերաբերում է հատկապես ապրող անձանց մասին հոդվածներին

Եվ եղե՛ք ուշադիր...[խմբագրել կոդը]

Պատճենելուց
Մի՛ խախտեք հեղինակային իրավունքները:
Երբեք մի՛ պատճենեք և տեղադրեք տեքստերը Վիքիպեդիայում այն կայքերից, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով: Անգամ այն նյութը, որում դուք համոզված եք, որ համընդհանուր սեփականություն է, չպետք է նույնությամբ կրկնի աղբյուրը: Նաև իմացե՛ք, որ կայքերի մեծ մասը պաշտպանված են հեղինակային իրավունքով (©), եթե անգամ կայքում գրառում չկա հեղինակային իրավունքի մասին:
Օգտագործե՛ք վստահելի աղբյուրներ
Ձեր գրված հոդվածները պետք է լինեն ստուգելի, ինչը շատ կարևոր է Վիքիպեդիայի համար:
Գրե՛ք չեզոք տեսակետով
Խնդրում ենք չներկայացնել միակողմանի տեղեկատվություն քաղաքական գործիչների, կրոնի և այլնի վերաբերյալ: Հասկացե՛ք՝ ինչ է նշանակում չեզոք տեսակետը մինչև հոդված գրելը:
Հոդվածը չպետք է լինի բառարանի նման
Հոդվածը ոչ միայն պետք է սահմանի թեման, այլ պետք է պարունակի նրա էությունը: Եթե թեման ընդամենը մեկ բառի մասին է և բացի սահմանումից այլ տեղեկատվություն չունի, ապա այն կարող եք ավելացնել Վիքիբառարանում:
Կազմակերպում
Համոզվա՛ծ եղեք, որ նոր հոդվածին կան հղումներ, այն կարող եք գտնել աջ կողմում սեղմելով «Այստեղ հղվող էջերը» կոճակին, բացի այդ ավելացրե՛ք կատեգորիա ներքևում (տես Վիքիպեդիա:Կատեգորավորում), այլապես ընթերցողին դժվար կլինի գտնել այդ հոդվածը:
Քիչ հետաքրքիր հոդվածներ
Դպրոցների կամ փողոցների մասին կամ նմանատիպ հոդվածները, որոնք քիչ մարդկանց մոտ են հետաքրքրություն առաջացնում, պետք է լինեն յուրահատուկ և ինչ որ բանով տարբերվեն հարյուր հազարավոր նմանատիպ վայրերի մասին հոդվածներից: Լուսանկարները կարող են հետաքրքրություն առաջացնել: Նման հոդվածները պետք է նույնպես բավարարեն նշանակալիության հիմնական չափանիշներին:
Թեժ լուրեր
Մինչդեռ Վիքիպեդիայում գրվում է նշանակալի թեմաների մասին, սակայն ամեն նորության մասին հոդված չեն գրում Վիքիպեդիայում: Դրա համար գոյություն ունի քույր նախագիծը՝ Վիքիլուրերը:

Արդյոք Դուք կապվա՞ծ եք հոդվածի թեմայի հետ[խմբագրել կոդը]

Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել:

Համաձայն Վիքիպեդիայի կանոնների՝ խմբագրողները պետք է լինեն կամավոր: Վիքիպեդիայում խորհուրդ չի տրվում գրել Ձեր, Ձեր կազմակերպության կամ այլ թեմայի մասին, որին Դուք անմիջականորեն ուղղակի կամ անուղղակի կապ ունեք: Սա արվում է նրա համար, որպեսզի հնարավորինս պահպանվի չեզոք տեսակետը հոդվածներում, ինչը Վիքիպեդիայի հեղինակության գրավականներից մեկն է:

Ստորև նշված են մի քանի հիմնական կանոններ, որոնք անհրաժեշտ է պահպանել չեզոքության համար, չպահպանելու դեպքում Ձեր մասնակցային հաշիվը կարող է արգելափակվել:

Ինչից պետք է խուսափել Ինչպես գործել Գործողություններ որոնք խրախուսվում են
  • Մի՛ գրեք գովազդային լեզվով
  • Մի՛ հեռացրեք քննարկող/քննադատող նյութը հոդվածից
  • Մի՛ ստեղծեք կազմակերպության անվանումով մասնակցային էջեր
  • Մի՛ պնդեք Ձեր չապացուցված տեսակետը հոդվածի քննարկման էջում
  • Պահպանել չեզոքությունը և օբյեկտիվ տոնը ցանկացած նյութում, որը ավելացնում եք կամ խմբագրում եք
  • Բերել երկրորդական աղբյուրներ, որոնք հնարավորինս անկախ են թեմայի առարկայից:
  • Հոդվածներում կատարել ուղղումներ, ավելացնել նոր երկորդական աղբյուրներ
  • Եթե Դուք կապված եք թեմային, ապա առաջարկեք Ձեր ուղղումները հոդվածի քննարկման էջում
  • Հայտնեք այն մասին, որ Դուք ունեք կապվածություն թեմայի հետ
  • Խմբագրե՛ք սեփական մասնակցային հաշվից
  • Դիմեք օգնության, գտեք մասնակիցների, ովքեր ծանոթ են թեմային:

Իմացե՛ք, որ սա արվում է միայն չեզոքությունը պահպանելու համար: Խմբագիրները ազատ են իրենց թեման որոշելիս, գյուղատնտեսութան նախարարության աշխատողը կարող է գրել հոդվածներ գյուղատնտեսության մասին, գիտնականը՝ իր ոլորտի մասին և այլն:

Հետագա գործողություններ[խմբագրել կոդը]

Այժմ, երբ Դուք ստեղծեցիք էջը, դեռևս մի քանի գործողություն պետք է կատարեք:

Բարելավե՛ք հոդվածը[խմբագրել կոդը]

Վիքիպեդիան չի վերջանում: Հիմնականում հոդվածները ստեղծման պահին ավարտուն չեն լինում: Դեռ երկար ճանապարհ կա: Ըստ ամենայնի հոդվածի ստեղծումը դեռ սկիզբն է:

Եթե Դուք հետաքրքրություն ունեք թեմայի հանդեպ, ապա այն կարող եք լրացնել, բայց մի՛ շտապեք, լրացումներ կատարել կարող եք ավելի ուշ կամ վաղը, մեկ ամիս հետո կամ երբ պատրաստ լինեք:

Բարելավե՛ք ձևաչափը[խմբագրել կոդը]

Կարող եք բարելավել հոդվածի տեսքը՝ մինչև անգամ դարձնելով այն ընտրյալ կարգավիճակի:

Խուսափե՛ք որբ հոդվածներից[խմբագրել կոդը]

Որբ հոդվածները նրանք են, որոնց հղումներ չկան կամ մեկ երկու հղում կա: Այսպիսի հոդվածների հիմնական խնդիրը, որ դրանք դժվար են որոնվում և շատ քիչ ընթերցող կարող է իմանալ հոդվածի մասին:

Շատ հոդվածներ ստեղծման պահին որբ են, պետք է աշխատել այն չեզոքացնելու ուղղությամբ: Պետք է ներառել հղումներ այլ հոդվածներում: Փորձեք որոնել Վիքիպեդիայում հոդվածներ, որոնք հղում կկատարեն Ձեր հոդվածին: Եթե այլ հոդվածում կա բառ, որն ունի նույն նշանակությունը, ինչ Ձեր նույն հոդվածը, Դուք կարող եք կատարել հղում այդ հոդվածում հետևյալ կերպ "[[Ձեր նոր հոդվածի անվանումը|բառը որին հանդիպել եք այլ հոդվածում]]:" Կամ կարող եք կատարել այլ հոդվածում համապատասխան բառի ներմուծումը և հղել Ձեր հոդված:

Բազմիմաստ էջի ներմուծում[խմբագրել կոդը]

Եթե Ձեր հոդվածի անվանումով կան այլ բազմիմաստ էջեր, ապա հոդվածում կարող եք ավելացնել հղում բազմիմաստության էջին, մանրամասների համար տես բազմիմաստ էջերի կանոնը: