Jump to content

Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Վերապրեցի,_որքան_հասցրի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Շահերի ակնհայտ բախումով հոդված․ հեղինակը գրել է ինքն իր գրքի մասին--23artashes (քննարկում) 10:40, 23 ապրիլի 2026 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Վերախմբագրել եմ հոդվածի ողջ պարունակությունը՝ աղբյուրների հստակեցմամբ, հուսով եմ դա կդիտարկվի ու չի ջնջվի հոդվածը։ Atheist Armenian (քննարկում) 22:15, 25 ապրիլի 2026 (UTC)[reply]

168_ժամ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Էջն արդեն պիտակված է որպես հետաքրքրությունների կոնֆլիկտ ունեցող, քանի որ խմբագիր Սաթիկ Սեյրանյան մասնակիցն է՝ 2 խմբագրումով: Բացի այդ, կա 74% արտագրություն 168.am կայքից: Այս տեսքով կա՛մ պետք է խիստ բարելավվի, կա՛մ ջնջվի: Արագ չի ջնջվում, որովհետև արդեն տևական ժամանակ կա: --∑ίγμα (քնն.) 20:52, 24 մայիսի 2026 (UTC)[reply]

Ռուսաստանի_միջամտությունը_Հայաստանի_խորհրդարանական_ընտրություններին_(2026) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հարգելի խմբագիրներ,հոդվածում ներկայացված տեղեկատվության մեծ մասը հերքվել է։ Տեղեկատվության մի մասի աղբյուր է ներկայացվում բոլորովին վերջերս ստեղծված և վստահություն չներշնչող (այսպես կոչված՝ «սունկ») կայք, իսկ որոշ պնդումների առնչությամբ առկա են զրպարտության վերաբերյալ քրեական վարույթներ և պետական բարձր մակարդակով հերքումներ։ Եթե անգամ անհրաժեշտ է պահպանել հոդվածը, կարծում եմ՝ այն այս տեսքով և նման պնդումներով հրապարակված մնալ չի կարող։----POitor քննարկում 10:29, 29 մայիսի 2026 (UTC)[reply]

Հարգելի գործընկերներ, ներկայացված փաստարկները շփոթում են երկու տարբեր հարց՝ թեմայի նշանակալիությունը (որը ջնջման իրական հիմք է) և առանձին պնդումների ձևակերպման ու աղբյուրների որակը (որը շտկվում է խմբագրմամբ, ոչ թե ջնջմամբ)։
1. Թեման ակնհայտորեն բավարարում է նշանակալիության պահանջը։
Թեման լուսաբանվում է բազմաթիվ երկրորդային հեղինակավոր աղբյուրներում՝ Reuters, Euronews, Meduza, The Insider, EUvsDisinfo (ԵՄ), VIGINUM (Ֆրանսիայի պետական գործակալություն), FDD, OC Media, CivilNet, Armenian Weekly, Դոսիյե կենտրոն։ Հոդվածի առարկան գոյություն ունի առնվազն 2025 թվականի նոյեմբերից:
2. Ջնջման կանոնակարգով արագ ջնջման հիմքերը (վանդալություն, անհեթեթ կամ դատարկ բովանդակություն, քոփիփասթ) այստեղ առկա չեն։ Իսկ չեզոքության կամ աղբյուրների թերությունները սկզբունքորեն շտկելի թերություններ են, որոնք վերացվում են խմբագրմամբ, ոչ թե հոդվածի ջնջմամբ։
  • Ջնջման նախաձեռնողի պնդումը թե «հոդվածում ներկայացված տեղեկատվության մեծ մասը հերքվել է» անհիմն է, քանի որ եթե X մեկին մեղադրում են մի բանի մեջ և այդ X մեկը այդ բանը հերքում է՝ դեռ չի նշանակում որ այդ X մեկը ճիշտ է կամ էլ որ այդ երևույթը գոյություն չունի և, հետևաբար, հոդվածի առարկան գոյություն չունի:
  • Սունկ կայքի վրա հիմնվածը պնդումները այս պահին չեմ տեսնում հոդվածում:
  • «որոշ պնդումների առնչությամբ առկա են զրպարտության վերաբերյալ քրեական վարույթներ և պետական բարձր մակարդակով հերքումներ». սա ևս փաստարկ չէ: Հերքման կամ հերքման փորձի, քրեական վարույթների առկայությամբ կարելի է միայն հարստացնել հոդվածը, այլ ոչ թե ջնջել:
  • Հոդվածում առկա է «Հերքումներ» բաժինը, ինչպես նաև երկրորդ կողմից տեսակետները հոդվածի այլ հատվածներում:
  • Կողմնակալությունն ու ոչ չեզոք հատվածները (եթե, ձեր կարծիքով, կան այդպիսիք՝ դրեք քննարկման) սրբագրման առարկաներ են, այլ ոչ թե ամբողջ հոդվածի ջնջման։ Հոդվածի գրեթե ամեն պնդում վերագրված է կոնկրետ աղբյուրի («ըստ Reuters-ի…», «The Insider-ի հետաքննությամբ…»)՝ ինչը հենց Չեզոք տեսակետի պահանջն է։ Անհավասարակշռությունը շտկվում է հերքումներն ուժեղացնելով, ոչ թե նյութը ջնջելով։
  • Ոչ մի սկզբնական հետազոտություն կանոնն արգելում է վիքիխմբագրի սեփական չհրապարակված եզրակացությունները։ Այստեղ ամեն բան վերագրված է հրապարակված երրորդ կողմի հետաքննություններին. հրապարակված հետազոտությունն ամփոփելը ՎՊ:ՕՐԻԳԻՆԱԼ խախտում չէ, այլ հակառակը։ Եթե ինչ-որ պարբերություն կատարում է աղբյուրների չթույլատրված սինթեզ, շտկեք այդ պարբերությունը կետային։
Մի խոսքով, ես տեսնում եմ միայն ընդհանուր խոսքեր («տեղեկատվության մեծ մասը հերքվել է», «Տեղեկատվության մի մասի աղբյուր է ներկայացվում», «իսկ որոշ պնդումների առնչությամբ», «աղբյուրների մի մասը վստահելի չեն», «հոդվածն ամբողջությամբ չեզոք չէ») առանց կոնկրետ, առարկայական պնդումների:
Թողնել Այսպիսով, թեման բնականաբար նշանակալի է, ջնջման հիմքերը բացակայում են։ Հոդվածը հարկավոր է պահել, ավելացնել երկրորդ կողմից հերքումները և հակապնդումները, հանել/փոխարինել թույլ աղբյուրները, շարունակել լրացնել հոդվածը: Xiramon (քննարկում) 19:11, 5 հունիսի 2026 (UTC)[reply]
Թողնել տեքստի չեզոքության վրա պետք է աշխատել, սակայն հոդվածը ամբողջությամբ ջնջելու հարկավորություն չկա։ Անգլերեն վիքիպեդիայի 2026 թ-ի ընտրությունների հոդվածում կա առանձին ենթավերնագիր ռուսական ազդեցության մասին, այսինքն՝ թեման արդիական է և նշանակալի։ հ․գ․ Չեզոքությունը ապահովելու համար կարելի է հոդվածը վերանվանել «Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունններին (2026)»։ --Tigran Ovanyan/ 💬 08:45, 7 հունիսի 2026 (UTC)[reply]