Մասնակից:Nooberella

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալուստ Nooberella-ի մասնակցային էջ,
Վիքիպեդիա, ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուրը

Ես Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր եմ
Հայերեն Վիքիպեդիայի խմբագիր


Իմ մասին

Բարի գալուստ իմ մասնակցային էջ։ Ես Արարատ Եգանյանն եմ, Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի անդամ, ապրում եմ Տավուշի մարզի Կողբ գյուղում։ Ինձ հետաքրքրում են հայոց և համաշխարհային պատմությունները։ Ես իմ ժամանակի մեծ մասը անցկացնում եմ գրասեղանիս առաջ՝ պատրաստվելով ընդունելության քննություններին կամ խմբագրելով տարբեր վիքինախագծեր՝ հիմնականում՝ Հայերեն Վիքիպեդիա։ Ապագայում պատրաստվում եմ ուսումնասիրել Հայաստանի իրավունքը և զբաղվել լեռնագնացությամբ։ Ես կարծում եմ, որ այժմ անհրաժեշտ է ոչ թե աշխատել Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը մեծացնելու, այլ եղած հոդվածների որակը բարձրացնելու վրա։ Ընդունելով, որ մենք անում ենք կամավորական աշխատանք, և ոչ ոք ոչ մեկին չի կարող ստիպել խմբագրել՝ այնուամենայնիվ, կարծում եմ, որ հոդվածը ստեղծելիս անհրաժեշտ է ամբողջությամբ գրել այն, քանի որ կիսատ գրելու դեպքում հավանականությունը քիչ է, որ ինչ-որ մեկը հետագայում այն կբարելավի։ Եթե դու ունես օգնության կարիք, ապա կարող ես հանգիստ դիմել ինձ՝ գրելով իմ քննարկման էջում։


Վիքիգործունեութուն

Հիմնական խմբագրումներ

Փոքր խմբագրումներ

  • Ես ամեն օր մի քանի անգամ ստուգում եմ իմ հսկացանկը, որպեսզի իմ հոդվածները զերծ պահեմ վանդալությունններից։ Ես փորձում եմ նաև ամեն օր հետևել նոր ստեղծվող հոդվածներին և վերջին փոփոխություններին՝ սխալները ուղղելով կամ տեղեկացնելով ադմիններին։ Ընդունում եմ նաև SVG ֆայլերի թարգմանության հայտեր՝ օգնելով ստանալ հայալեզու ֆայլեր։

Նկարազարդում

  • Ես իմ գրեթե բոլոր կարևոր հոդվածները նկարազարդում են տարբեր կաղապարներով՝ ավելացնելով նկարներ, մեջբերումներ և տարբեր տեսաֆայլեր։ Հետաքրքրվում եմ լուսանկարչությամբ, մասնակցել/մասնակցում եմ «Վիքին սիրում է հուշարձաններ» և «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական մրցույթներին։ Իմ հոդվածների նկարազարդման համար հաճախ թարգմանում եմ քարտեզներ․ դա իմ մոտ արդեն քիչ թե շատ ստացվում է, բայց ես փորձում եմ կատարելագործել իմ հմտությունները։ Եթե ինչ-որ մեկը կցանկանա օգնել ինձ նրբություններում, ես երախտապարտ կլինեմ նրան։


Կաղապարներ
29% Այս մասնակիցը վիքիպեդիստ է եղել իր կյանքի 28.9%֊ը։
Այս մասնակիցը ունեցել է 10 շաբաթվա հոդվածներ Վիքիպեդիայի գլխավոր էջում։
Այս մասնակիցը բարելավել է դեռևս 2 լավ հոդվածներ Վիքիպեդիայում։
Այս մասնակիցը ունեցել է 3 տարվա հոդվածներ Վիքիպեդիայում։
Այս մասնակիցը հետաքրքրվում է հեղափոխություններով:
Այս մասնակիցը բարելավել է դեռևս 1 ընտրյալ հոդված Վիքիպեդիայում։
Այս մասնակիցը կարևորում է բանավիճելը
Պլատոնն այս մասնակցի բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է
Այս մասնակիցը չի պատկանում ոչ մի խմբավորման
Այս մասնակիցը սիրում է բոլոր վիքիխմբագիրներին
Այս մասնակիցը իր հոդվածները հաճախ ոչ թե թարգմանում, այլ գրում է հայալեզու աղբյուրներից


Իմ նկարներից մի քանիսը
Ես ակտիվություն եմ ցուցաբերում նաև Վիքիպահեստում՝ փորձելով այն հարստացնել գեղեցիկ և որակյալ նկարներով։ Ես հաճախակի մասնակցում եմ լուսանկրաչական մրցույթների։



Իմ ստեղծած/թարգմանած քարտեզներից մի քանիսը՝