Մասնակցի քննարկում:Samo04/արխիվ2

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քննարկման էջեր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Samo04, այստեղ քննարկման էջերում Ձեր կողմից ավելացվող կաղապարի վերաբերյալ քննարկում է եղել։ Լավ կլինի՝ համայնքի կարծիքը Խորհրդարանում հարցնել, այնուհետև ավելացնել։ --Ջեօ () 13:26, 24 Փետրվարի 2015 (UTC)

Հարգե՛լի մասնակից, Դուք ինձ կարող եք սովորեցնել, թե ինչպե՞ս նյութում պատկեր տեղադրեմ։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 11:47, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Անահիտ։ Ձեզ կօգնի այս ուղեցույցը։--Լիլիթ (քննարկում) 12:04, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Լիլի՛թ ջան, ուղեցույցը կարդացել եմ, միևնույնն է, չեմ պատկերացնում, թե ինչպես անեմ։ Գուցե որևէ նյութի հիման ջվրա ինձ հանձնարարություն տաք և հետևեք, թե ինչպես եմ կատարում։ Խնդրում եմ` օգնեք։ Շատ եմ ուզում սովորել։ Շնորհակալություն։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 13:06, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Անահիտ ջան, հոդվածի այն մասում, որտեղ ցանկանում եք դնել պատկերը, գրում եք այս տողը՝ [[Պատկեր:Wiki.png|thumb|Վիքիպեդիայի լոգոն]], վիքիպահեստից ընտրում եք անհրաժեշտ նկարը և դնում Wiki.png-ի փոխարեն, իսկ Վիքիպեդիայի լոգո-ի փոխարեն գրում եք նկարի նկարագրությունը։ Այժմ խնդրում եմ այս պատկերը դնել Գինկգո հոդվածի բազմացում բաժնում։ Հիշեցնեմ, որ պետք է վիքիպահեստից copy անեք Gingko biloba JPG1d.jpg հատվածը և տեղադրեք կաղապարում։--Լիլիթ (քննարկում) 13:32, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Սա էլ ավելի հեշտ տարբերակ։--Լիլիթ (քննարկում) 16:25, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Լիլիթ ջան չստացվեց։ Նկարը copy արեցի, հոդվածն էլ գտա, բայց տեղադրել չկարողացա։--Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 16:36, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն, Լիլի՛թ ջան, նկարը տեղադրել եմ, արդեն ստացվում է։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 12:47, 23 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հարգելի Անահիտ Բաղդասարյան կարող եք ասել որ հոդվածում ինչ նկար եք ուզում տեղադրել սիրով օրինակի վրա ցույց կտամ:--Սամվել (քննարկում) 18:25, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Սամվել, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ինչպես է դա արվում։ Լիլիթը բացատրեց, փորձում եմ, չի ստացվում։ Իսկ եթե օգնեք, այսօր մի հոդված եմ գրել բազիլիկ եկեղեցու վերաբերյալ, կարելի է նմանատիպ մի կառույցի նկար տեղադրել հոդվածում։ Շնորհակալություն։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 19:25, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Անահիտ Բաղդասարյան ջան ասենք վիքիպահեստից այս նկարը որոշել ենք տեղադրել այստեղ, ապա անում ենք հետևյալը գրում են [[Պատկեր:Roma 321.jpg|մինի]] և կստացվի

, մինին գրել եմ, որ մեծ չլինի, կարող ես ուզածդ չափի դարձնել:--Սամվել (քննարկում) 20:18, 22 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն, Սամվե՛լ ջան, ստացվեց։ --Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 12:51, 23 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Խնդրեմ Անահիտ ջան, եթե հարցեր լինեն սիրով կօգնեմ:--Սամվել (քննարկում) 16:09, 23 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Անանուն քննարկում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Samo04,== Անմշակ էջ. Պունիական պատերազմներ ==

Հարգելի՛ Samo04, Ձեր ստեղծած Պունիական պատերազմներ հոդվածը չունի պատշաճ շարադրանք կամ էլ պատճենված է ազատ աղբյուրից առանց անհրաժեշտ խմբագրումների։ Եթե հոդվածի այս խնդիրը չլուծվի, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ ---- Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 01:38, 27 Հուլիսի 2016 (UTC)[reply]

  ==  Բարի օր, յարգելի հայրենակից: Շնորհակալ եմ արձագանքի համար: Բացէք,  խնդրեմ, ցանկացած հայերէն գրագէտ մասնագիտական և տեղեկատու գիրք, և կտեսնէք,  որ այդ պատերազմը կոչւում է Պունիկեան կամ Պունիկյան (վերջին ձևը` սովետահայ ուղղագրութեամբ).... Զորօրինակ` Հայկական սովետական հանրագիտարանը...

Կզբաղուեմ այդ յօդուածով... Ի դէպ` մի քանի պատերազմ է եղել այդ անուամբ. ... որպէս պրոֆեսիոնալ պատմաբանի` ինձ այդ շրջանը հետաքրքրում է` յատկապէս ռազմական որոշ հարցերի տեսակէտից, քանզի ռազմական պատմաբան եմ... Եթէ ջնջէք, ես նորից կգրեմ: Այդպէս աւելի ճիշտ և հեշտ կլինի: Կանխաւ շնորհակալ եմ: Կսպասեմ Ձեր պատասխանին: Յարգանքով` Գնապետ Մնացական Ռ. Խաչատրեան

Հարգելի Samo04, Ձեր ստեղծած Օլիմպիակոս ՖԱ հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — Ջեօ () 13:41, 14 Մարտի 2015 (UTC)[reply]

Հարգելի Samo04, Ձեր ստեղծած ՊԱՕԿ ՖԱ հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — Մասնակից:GeoO/Ս 07:30, 26 Ապրիլի 2015 (UTC)

Հարգելի՛ Samo04։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Առաջին համաշխարհային պատերազմ հոդվածն ընտրվել է 2015 թ. սեպտեմբերի 12-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ Լ.Ս. (քննարկում) 01:13, 12 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ֆրանցիսկո Ֆրանկո» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 29-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 23:57, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Սամվել ջան, հույս ունեմ հետագայում ևս քեզ ակտիվ տեսնել «Օրվա հոդված» նախագծում: Շնորհակալություն քո ներդրումների համար:--Արամ քննարկում 00:05, 29 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Կովկասյան արշավանք» հոդվածն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ քննարկում 23:29, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարելավման շքանշան
Հարգելի՛ Samo04, այս շքանշանը Ձեզ բազմաթիվ հոդվածներում Ձեր կատարած կարևոր բարելավումների համար, որոնցով Դուք նրանց տալիս եք «երկրորդ կյանք» Հայերեն Վիքիպեդիայում։ Շնորհակալություն:--Արամ քննարկում 06:15, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն Արամ ջան:--Սամվել (քննարկում) 06:29, 10 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Թեկնածու[խմբագրել կոդը]

Սամվել ջան, ողջույն: Ուզում էի իմանալ՝ ո՞ր հոդվածն ես մտադիր առաջադրել որպես Տարվա հոդված, քանի որ էջն եմ նախապատրաստում, միանգամից կներառեմ: Շնորհակալություն:--Արամ քննարկում 14:20, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն Արամ ջան կուզենայի Առաջին համաշխարհային պատերազմ հոդվածը ներառել:--Սամվել (քննարկում) 19:33, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Արված է:--Արամ քննարկում 19:35, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ:--Սամվել (քննարկում) 04:55, 16 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շքանշան. Իսպանական ֆուտբոլ[խմբագրել կոդը]

Իսպանական ֆուտբոլի շքանշան
Հարգելի՛ Samo04, այս շքանշանը ձեզ իսպանական ֆուտբոլի թեմատիկան զարգացնելու համար: Շնորհակալություն--Նորայր (∞) 17:14, 18 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն Նորայր ջան:--Սամվել (քննարկում) 11:27, 21 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]


Եֆրեյտոր
Հարգելի՛ Samo04, այս շքանշանը ձեզ, Կարճ էջերի բարելավում նախագծում 25 միավորին համարժեք հոդված բարելավելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:41, 23 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Samo04, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Սամվել ջան բարև: Էլ փոստիդ նամակ եմ գրել :)--Նորայր (∞) 12:12, 12 Հունվարի 2016 (UTC)

Նորայր ջան հիմա չեմ կարող ստուգել, երեկոյան կնայեմ:--Սամվել (քննարկում) 12:18, 12 Հունվարի 2016 (UTC)

Խաչակրաց արշավանքներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Սամվել ջան: Նկատե՞լ ես, որ միամսյակը փետրվարի 7-ին է սկսում--Հայկ (արաբագետ) 07:59, 29 Հունվարի 2016 (UTC)

Ողջույն Հայկ ջան, ես մի քիչ անհամբեր եմ:--Սամվել (քննարկում) 08:02, 29 Հունվարի 2016 (UTC)
Բայց չեմ կարողանա հաշվել, գոնե սևագրում ստեղծիր--Հայկ (արաբագետ) 08:04, 29 Հունվարի 2016 (UTC)
Լավ թող էս մեկը մնա, մյուսները սևագրում կստեղծեմ:--Սամվել (քննարկում) 08:06, 29 Հունվարի 2016 (UTC)

Շքանշաններ, 2016 հունվար[խմբագրել կոդը]

Կենսագրական շքանշան
Հարգելի՛ Samo04, այս շքանշանը ձեզ, բազմաթիվ կենսագրական հոդվածներ բարելավելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:22, 31 Հունվարի 2016 (UTC)
Ֆրանսիական մարքիզ
Հարգելի՛ Samo04, այս շքանշանը Ձեզ` 50 միավորից ավելի համարժեք հոդված ստեղծելու համար։ Շարունակեք խմբագրել Հայերեն Վիքիպեդիան: Հարգանքներով` Հայկ (արաբագետ) 12:17, 9 Փետրվարի 2016 (UTC)
Անգլիական լորդ
Հարգելի՛ Samo04, այս շքանշանը Ձեզ` 100 միավորից ավելի համարժեք 3 հոդված ստեղծելու համար։ Շարունակեք խմբագրել Հայերեն Վիքիպեդիան: Հարգանքներով` Հայկ (արաբագետ) 05:33, 13 Փետրվարի 2016 (UTC)

Պորտալ:Ֆրանսիա[խմբագրել կոդը]

Ողջույն, Սամվել ջան: Ինչպե՞ս ես: Նոր տեսա, որ Ֆրանսիային նվիրված պարտալ ես բացել: Ի՞նչ ես կարծում, չակտիվացնե՞նք: Խնդրում եմ տես սա և սա: Հարգանքներով՝ --Գարիկ (Խաչատրյան) 08:11, 13 Փետրվարի 2016 (UTC)

Լավ միտք է Գարիկ ջան, սակայն նմանատիպ Իսպանիա նախագիծ եմ ստեղծել, բայց այն չաշխատեց:--Սամվել (քննարկում) 05:16, 15 Փետրվարի 2016 (UTC)
Հուսանք, որ այս մեկը կաշխատի:--Գարիկ (Խաչատրյան) 11:20, 15 Փետրվարի 2016 (UTC)

Ձեր բեռնած ֆայլը ջնջվել է, քանի որ չի համապատասխանում Ոչ ազատ պատկերի չափանիշներին:Արման Մուսիկյան (քննարկում) 13:32, 26 Փետրվարի 2016 (UTC)

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Կաստիլիայի թագավորություն» հոդվածն ընտրվել է 2016 թվականի մարտի 21-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ 19:29, 20 Մարտի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Աստուրիայի թագավորություն» հոդվածն ընտրվել է 2016 թվականի մարտի 28-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ Ս. 20:42, 27 Մարտի 2016 (UTC)[reply]

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016[խմբագրել կոդը]

Բարև, Սամվել ջան: Շնորհակալություն Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 հոդվածը բարելավելու համար: Առաջնությանը շատ եմ սպասում :)--El-ßäbregaՔննարկում 09:33, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Բարև Նորայր ջան, պետք չի շնորհակալություն հայտնել: Ես նույնպես շատ եմ սպասում, եթե ցանկանաս, կարող ես օգնել կապված հոդվածները նույնպես գլխի բերենք:--Սամվել (քննարկում) 10:21, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Խաչակրաց երկրորդ արշավանք» հոդվածն ընտրվել է 2016 թվականի մայիսի 5-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Ar sog 20:52, 4 Մայիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Ar sog 22:13, 17 Մայիսի 2016 (UTC)[reply]

Սամվել ջան, այնուամենայնիվ հույս ունեմ հոդվածը շտկումներից հետո կրկին տեսնել Օրվա հոդվածում:--Ar sog 22:14, 17 Մայիսի 2016 (UTC)[reply]

Արամ ջան որոշ շտկումներ արել էի, սակայն չարձագանքեցի, քանի որ դիտողությունդ չէի հասկացել:--Սամվել (քննարկում) 06:30, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]
Սամվել ջան, այնուամենայնիվ, տեղի ունեցածը թյուրիմացություն է, և հույս ունեմ՝ կվերաառաջադրես՝ որպես հունիսի 10-ի հոդված:--Ar sog 13:02, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հունիսի 10-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Ar sog 23:20, 9 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ֆուտբոլային շքանշան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Samo04, այս շքանշանը Ձեզ` ֆուտբոլային թեման զարգացնելու, ֆուտբոլային հոդվածներ ստեղծելու, թարմացնելու և վիքիֆիկացնելու համար։ Հարգանքներով՝--Shady ~ 15:00, 15 Հունիսի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն Shady ջան:--Սամվելքննարկում 04:57, 27 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Անանուն քննարկում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Samo04,== Անմշակ էջ. Պունիական պատերազմներ ==

Հարգելի՛ Samo04, Ձեր ստեղծած Պունիական պատերազմներ հոդվածը չունի պատշաճ շարադրանք կամ էլ պատճենված է ազատ աղբյուրից առանց անհրաժեշտ խմբագրումների։ Եթե հոդվածի այս խնդիրը չլուծվի, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ ---- Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 01:38, 27 Հուլիսի 2016 (UTC)[reply]

  ==  Բարի օր, յարգելի հայրենակից: Շնորհակալ եմ արձագանքի համար: Բացէք,  խնդրեմ, ցանկացած հայերէն գրագէտ մասնագիտական և տեղեկատու գիրք, և կտեսնէք,  որ այդ պատերազմը կոչւում է Պունիկեան կամ Պունիկյան (վերջին ձևը` սովետահայ ուղղագրութեամբ).... Զորօրինակ` Հայկական սովետական հանրագիտարանը...

Կզբաղուեմ այդ յօդուածով... Ի դէպ` մի քանի պատերազմ է եղել այդ անուամբ. ... որպէս պրոֆեսիոնալ պատմաբանի` ինձ այդ շրջանը հետաքրքրում է` յատկապէս ռազմական որոշ հարցերի տեսակէտից, քանզի ռազմական պատմաբան եմ... Եթէ ջնջէք, ես նորից կգրեմ: Այդպէս աւելի ճիշտ և հեշտ կլինի: Կանխաւ շնորհակալ եմ: Կսպասեմ Ձեր պատասխանին: Յարգանքով` Գնապետ Մնացական Ռ. Խաչատրեան

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Դուք երևի ինձ ճիշտ չեք հասկացել, ես ամենևին չասեցի, որ հոդվածը ճիշտ է և պետք չէ այն ուղղել, ես ընդամենը Ձեզ ասեցի, որ պետք չէ ստորագել հոդվածում և քննադատել հոդվածը հիմնական տիրույթում, դրա համար գոյություն ունի հոդվածի քննարկման էջ: Բացի այդ խնդրում եմ արևելեահայերենով հոդվածներում գրել արևելահայերենով, եթե արևելահայերենին լավ չեք տիրապետում, գրեք նույն հոդվածի արևմտահայերեն տարբերակը: Հնարավոր է նաև անվանումների մեջ տարբերություն, արևմտահայերենով Փյունիկյան է, իսկ արևելահայերենով Պունիական, կարող եմ բերել բազմաթիվ աղբյուրներ, որոնք օգտագործում են Պունիական ձևը:--Սամվելքննարկում 05:43, 1 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
Բացի այդ այն պատճենված չէ և ունի պատշաճ շարադրանք:--Սամվելքննարկում 05:44, 1 Օգոստոսի 2016 (UTC)[reply]
Հարգելի Սամո-04

1. Ձեր գրած հոդվածը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որտեղ այդ պատերազմները կոչվում են Պունիկյան: 2. Դուք տեքստը վերցնելիս չեք նկատել մի շարք աղավաղումներ: Ես դրանցից մի քանիսը ձեր ստեղծած հոդվածում ուղղել էի, դարձյալ հետ էիք շրջել: Օրինակ` Արմինե Միջերկրական, 11 Պունիական պատերազմ, Այկիլիտյե... 3. Ասեմ Ձեզ, որ գրել էի արևելահայերեն ով, սակայն ուղղագրությունը դասական էր, այլ ոչ սովետահայ, որը դուք անվանում եք արևելահայերեն շփոթելով տարբեր հասկացություններ, օրինակ` լեզուն և ուղղագրությունը:

4. Ինչևիցե, բացեք ՀՍՀ-ի համապատասխան էջը և տեսեք որ հոդվածը կամ նրա որոշակի մասը այնտեղից է պատճենված, ընդ որում` նշած աղավաղումներով:

5. Ես Ձեզ նշեց մեկ հեղինակավոր աղբյուր, որի հետ Ձեր ստեղծած տեքստը` վերնագրից սկսած տարբերություններ ունի... Դուք որևէ աղբյուր չնշեցիք և հոդվածի աղբյուրներում ՀՍՀ-ն չեք նշել: Բոլոր աղբյուրներն անգլերեն են, բայց հիմնական տեքստը ՀՍՀ-ից է, որի մասին արժե նշել:

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Մնացական Ռ. Խաչատրյան, Ռազմական պատմաբան, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ (Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:45, 3 Օգոստոսի 2016 (UTC))[reply]

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ես ընդհանրապես սովետական հանրագիտարանից չեմ օգտվել, հոդվածի վրա աշխատել են այլ մասնակիցներ, գուցե նրանք են օգտվել, ես միայն սկզբի մի քանի նախադասությունն եմ գրել, խնդրում եմ չպիտակավորել կապված աղավաղման հետ, ընդհանրապես չի կարելի հայերեն Վիքիպեդիայում քննադատաել մարդկանց աշխատանքը, եթե այն վանդալություն կամ մտածված կեղծարարություն չէ, կատարեք ցանկացած ուղղում, սակայն վիքի կանոնների շրջանակներում: Արևմտահայերենի մասով ասեմ, որ արևելեահայերենով Սիցիլիա է, ոչ թե Սիկիլիա, Մինչ Պունիկյան պատերազմներ, կարթագենացիները տիրապետող էին Արմինե Միջերկրածովում նախադասությունը ավելի շատ արևմտահայերենով է:--Սամվելքննարկում 13:52, 3 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Պունիական պատերազմները հոդվածը ներկայիս տեսքով ենթակա է ջնջման[խմբագրել կոդը]

| տեքստ = Հարգելի Arsog1985,

Նախ բարև Ձեզ

Շատ հաճելի է, որ հետաքրքրվել եք Վիքիպեդիայի հոդվածներից մեկի շուրջ քննարկմամբ։

Դուք գրում եք, թե ես շեղվել եմ քննարկման բուն թեմայից, ինչն այնքան էլ ցանկալի չէ:

Որտե՞ղ եմ շեղվել, հարգելիս։

Գրում եք․ «Խնդրում ենք պահպանել կառուցողական քննարկման մոտեցումները: Հիշեք, որ Վիքիպեդիան անձնական հաշիվների լուծման, տեսակետների վեճերի, անձնական բնույթի վեճերի, միմյանց վիրավորելու կամ ստորացնելու»

Որտե՞ղ չեմ պահպանել կառուցողական մոտեցումները, խնդրում եմ ցույց տաք, հարգելիս։ Որտե՞ղ եմ անձնական հաշիվ լուծել, եթե ես այդ հարգարժան անձին առաջին անգամ եմ ճանաչում և միշտ դիմել եմ հարգանքով։

Տեսակետների վեճեր։ Չգիտեմ նման տերմին, սակայն գիտեմ, որ հայերեն Վիքիպեդիայի առաջընթաց զարգացման համար թե՛ տեսակետների բախում և թե՛ առավել ևս փոխանակում պետք է լինի․․․ Այլապես՝ ով ինչ ուզենա կգրի։ Այդպես չէ՞, հարգելի Արսոգ։

Վիքիպեդիան կռվադաշտ չէ, սակայն հոդված բարելավելու իմ առաջարկը կռիվ չէ․․․

Հարգելի Արամ սողոմոնյան։ Կխնդրեի օգնեք հոդվածը ջնջելուն և նորից գրվելուն։

Ես պատրաստ եմ մասնակցել։ Հիշեցնում եմ, որ ՀՍՀ–ի իններորդ հատորից վերցված հոդվածի տեքստը ոմանք աղավաղել են։ Ես չգիտեմ թե ով է դա արել։ Սամո–զրո չորսը նշում է, որ դա ինքը չէ։ Սիրով հավատում եմ։ Սակայն

Արևմտյան Միջերկրական ծովը դարձրել են Արմինե Միջերկրական ծով,

Սիկիլիա կղզին՝ Այտիլիե, թե ինչ, հիմա արդեն չեմ հիշում,

հայտնվել է տասնմեկ Պունիկյան պատերազմ, որը, բնականաբար գոյություն չի ունեցել,

և այլն․․․

Եվ հոդվածի վերնագիրն էլ աղավաղված է՝

պետք է լինի՝

«Պունիկյան պատերազմներ»

դրել են «Պունիական պատերազմներ»։

ՀՍՀ–ի իններորդ հատորից դնում եմ համապատասխան տեքստը, որպեսզի երևա թե՛ Վիքիպեդիայի հոդվածի կապը նրա հետ և թե՛ թույլ տրված սխալները։ Դնում եմ նաև յուրաքանչյուր հատվածի համացանցային հասցեն․

Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 460

https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/460

ՊՈՒՆԻԿՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ Մ․ Թ․ Ա 264–146, պատերազմներ Հռոմի և Կար– թագենի միջե Արմ․ Միջերկրականում տի– րապետություն հաստատելու համար։ Ան– վանումն առաջացել է լատ․ punicus-ից (պունիկյան, փյունիկյան, կարթագենա– կան)։ Մինչ Պ․ պ․, կարթագենացիները տիրապետող էին Արմ․ Միջերկրածովում, նրանց էր պատկանում Սիկիլիայի (Սի– ցիլիա) մեծ մասը, արմ․ միջերկրածով– յան առևտրի հեգեմոնիան։ I Պունիկյան պատերազմը (մ․ թ․ ա․ 264-241) մղվել է Սիկիլիային տիրելու համար և հիմնականում ընթացել է կղզու ափերի մոտ։ Հռոմեացիները Սյու– լեի (մ․ թ․ ա․ 260), էկնոմոսի (մ․ թ․ ա․ 256), Պանորմումի (մ․ թ․ ա․ 251), էգատյան կղզիների (մ․ թ․ ա․ 241) մոտ պարտության են մատնել Կարթագենի նավատորմին։ Կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմը ստացել է Սիկիլիան (բացի Սիրա– կուսեից՝ իր շրջակայքով), Իտալիայի և Աիկիլիտյի միջև ընկած կղզիները, Կար– թագենը պարտավորվել է 10 տարվա ընթացքում վճարել 3200 տաղանդ ռազ– մատուգանք։ Մ․ թ․ ա․ 238-ին հռոմեացի– ները զավթել են Սարդինիան և Կորսի– կան։ II Պունիկյան պատերազմ (մ․ թ․ ա․ 218–201)։ 237–219-ին Կարթա– գենին հաջողվել է ոչ միայն վերականգ– նել իր տնտ․ և ռազմ, պոտենցիալը, այլև ընդլայնել իր տիրույթներն Իսպանիա–


…շարունակությունը…

Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 461

https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/461

յում։ Առիթն էր մ․ թ․ ա․ 219-ին Հաննիբա– 1ի հարձակումը Հռոմի դաշնակից իսպ․ Սագունտում քաղաքի վրա։ Մինչ հռոմեա– ցիները նախատեսում էին ռազմ, գործո– ղությունները վարել Աֆրիկայում և Իս– պանիայում, Հաննիբալը, կանխելով նը– րանց, աննախադեպ անցում է կատարել Ալպյան լեռներով և ներխուժել Իտալիա։ 218-ին Տիկինոս և Տրեբիա գետերի, 217-ին Տրազիմենուս լճի, 216-ին Կաննեի մոտ Հաննիբալը պարտության է մատնել հռոմեացիներին, բայց մ․ թ․ ա․ 212-ից նախաձեռնությունն անցել է հռոմեացի– ներին։ Մ․ թ․ ա․ 212–211-ին նրանք գրա– վել են Սիրակուսեն Աիկիլիայում (այդ ժամանակ էլ սպանվել է Արքիմեդը), Կա– պուտն՝ Իտալիայում։ Իսպանիայում գոր– ծող հռոմ․ բանակը Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագի (տես Սկի– ւցիոններ) գլխավորությամբ գրավել է Կարթագենի գլխ․ ամրությունը՝ Նոր Կար– թագենը (մ․ թ․ ա․ 209)։ Մ․ թ․ ա․ 207-ին Իտալիայի հս–ում, հռոմ․ զորքը պարտու– թյան է մատնել Հաննիբալին օգնության եկած կարթագենական զորքին, մ․ թ․ ա․ 204-ին Սկիպիոնի գլխավորությամբ ափ է իջել Աֆրիկա՝ Կարթագեն քաղաքի մոտ։ Մ․ թ․ ա․ 203-ին Հաննիբալը ետ է կանչվել Աֆրիկա և մ․ թ․ ա․ 202-ին Զամայի ճա– կատամարտում պարտվել։ Մ․ թ․ ա․ 201–ին կնքվել է հաշտություն, Կարթագենը հրա– ժարվել է Իսպանիայից, զրկվել Աֆրիկա– յում պատերազմ վարելու իրավունքից, ոչնչացրել իր նավատորմը, վճարել մեծ ռազմատուգանք։ III Պունիկյան պատերազմ (մ․ թ․ ա․ 149–146)։ Հռոմն, օգտվելով Նումիդիայի դեմ պատերազմում Կարթա– գենի պարտությունից, 149-ին պաշարել է Կարթագեն քաղաքը։ Երեք տարի քա– ղաքի բնակչությունը պաշտպանվել է, միայն 146-ի գարնանը հռոմեացիները գրավել են այն, հիմնովին ավերել և բնա– կիչներին վաճառել ստրկության։ Կարթա– գենի պետության տարածքի մի մասը տըր– վել է Նումիդիային (որը կռվում էր Կար– թագենի դեմ), մյուս մասը վերածվել է հռոմեական պրովինցիայի՝ Աֆրիկա ա– նունով։ Պ․ պ–ում հաղթանակի հետեանքով Հռո– մը պոլիսից վերածվել է միջերկրածովյան խոշոր պետության, իր տիրապետությունը հաստատել Միջերկրականի արմ․ մասում։ Գրկ․ Машкин Н․ С․, Последний век Пунического Карфагена, «Вестник древней истории», 1949, № 2․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ես ինքս հիմա կուղղղեմ ամբողջ հոդվածը։ Այնուհետև այլ հարցերով եմ զբաղված լինելու։

Եթե կկամենաք որևէ հարց քննարկել՝ խնդրեմ, հաջորդ օրը պատրաստ եմ։

Հարգանքով Ձեր անձի և Վիքիպեդիայի համար կատարված լավ գործերի համար … ինչպես հարգում եմ Վիքիպեդիայի կատարելագործման համար վաստակ ունեցող մյուս բոլոր անձանց՝

և փոխըմբռնման ակնկալիքով՝

Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 15:01, 3 Օգոստոսի 2016 (UTC) ռազմական պատմաբան[reply]

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, մենք իրար չենք հասկանում և խոսում տարբեր բաներից, ես ասում եմ պետք չէ հոդվածում քննարկել, քննադատել հոդվածը և ստորագրել, Դուք ասում եք, որ ես Ձեր գրած ճիշտ ձևը հետ եմ շրջել, ես ասում եմ պետք չէ պիտակավորել աղավաղված է և այլն տերմիններով, Դուք նորից պիտակավորում եք: Ինչևէ, Վիքիպեդիան ունի իր կանոնները որ դեպքում ինչպես պետք է գործել, եթե կարծում եք անվանումը սխալ է, ապա ըստ ընթացակարգի ներկայացրեք այն քննարկման Վիքիպեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ բաժնում, եթե կարծում եք հոդվածը պետք է ջնջվի ներկայացրեք այն Վիքիպեդիա:Ջնջման ենթակա հոդվածներ բաժնում, եթե ինչ որ օգնություն է պետք կարող եք միշտ դիմել, սիրով կօգնեմ:--Սամվելքննարկում 05:31, 4 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

գիտեիք որ հոդվածում[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Samo04, ոնց ես?, շնորհակալ եմ գիտեիք որ բաժնում նյութերի համար, մի բան միայն խնդրեմ, կապված այս փաստի հետ, Յանա Եգորյան հոդվածում չկա այդ փաստը, խնդրեմ ավելացնես փաստը համապատասխան ծանոթագրությունով այդ հոդվածում, ևս մեկ անգամ ապրես որ նյութեր ես գտնում գիտեիք որի համար։ --ERJANIK (քննարկում) 08:58, 19 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Ողջույն ERJANIK ջան, լավ եմ, շնորհակալություն, անպայման կավելացնեմ:--Սամվելքննարկում 09:09, 19 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2016» հոդվածն ընտրվել է 2016 թվականի Օգոստոսի 21-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Արամ-վան 21:10, 20 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ամառային Օլիմպիական խաղեր 2016» հոդվածն ընտրվել է 2016 թվականի օգոստոսի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Arsog1985 (քննարկում) 00:26, 24 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Առաջին Բալկանյան պատերազմ» հոդվածն ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Arsog1985 (քննարկում) 21:36, 31 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Samo04, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ամառային օլիմպիական խաղեր» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 08:23, 30 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.