Կովկասյան արշավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան արշավանք
Առաջին համաշխարհային պատերազմ
WW1 TitlePicture For Caucasus Campaign.png
Վերևում` ավերված Կարին քաղաքը; ձախ վերևում` ռուսական ուժերը; ձախ ներքևում` մուսուլման փախստականներ; աջ վերևում` թուրքական ուժեր; աջ ներքևում` Հայոց Ցեղասպանության ժամանակ` Վանի հերոսամարտի ընթացքում Վան քաղաքում ապաստան գտած հայ փախստականներ
Թվական Հոկտեմբերի 24, 1914հոկտեմբերի 30, 1918
Վայր Հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա
Արդյունք * Արևմտյան Հայաստանի ժամանակավոր ռազմակալում Ռուսական կայսրության կողմից
Տարածքային
փոփոխություններ
Օսմանյան կայսրության մասնատում; ըստ Սևրի պայմանագրի Արևմտյան Հայաստանի մեծ մասի Հայաստանի Առաջին Հանրապետության անցումը
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Ադրբեջան Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն

Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն (1914–1917)

Flag of Administration of Western Armenia.svg Արևմտյան Հայաստան
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Flag of the Centrocaspian Dictatorship.svg Կենտրոնական Կասպիական Բռնապետություն


Կովկասյան արշավանք, Առաջին Համաշխարհային պատերազմի Կովկասյան արշավանք, Կովկասյան ճակատ, Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև ռազմական հակամարտություն էր, հետագայում ներառելով նաև Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական Կասպիական Բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը։

Համազասպ Սրվանձտյանի ղեկավարած Հայկական կորպուսի 3-րդ գումարտակը Էջմիածնում, 1914 թ.

1917 թվականի փետրվարի 23-ին ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնային Հայաստանի հանրապետությունը։

1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստնի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտություն Բրեստ-Լիտովսկի պայմանագրով և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը ստորագրեց Բաթումի պայմանագիրը Հայաստանի հետ։ Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական Կովկասյան բռնապետության, Լեռնային Հայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև 1918 թվականի Հոկտեմբերի 30-ը։

Հակամարտության պատճառներ[խմբագրել]

Օսմանյան կայրության հիմնական նպատակն էր վերականգնել Կովկասում իր տարածքները։ Այս տարածները թուրքերը կորցրել էին 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմում։ Օսմանյան զորքերի հիմնական նպատակն էր վերադարձնել Արդվինը, Արդահանը, Կարսը և Բաթումի նավահանգիստը։ Այս արշավանքի հաջողությունը կբերեր ռուսական զորքերի թուլացման լեհական և գալիսիական ճակատներում։[1] Կովկասյան արշավանքները կշեղեին ռուսական զորքերի հիմնական ռազմաճակատներից։ Այս պլանը արժանացավ Գերմանական կայսրության հավանությանը։ Գերմանիան օժանդակեց օսմանցիներին ռեսուրսներով և մարդկային ուժով։[2] Պատերազմի նախարար Էնվեր փաշա հույս ուներ ճանապարհ բացել մինչը Թբիլիսի և միավորեր բոլոր կովկասյան մուսուլմանների Ռուսական կայսրության դեմ։[1] Օսմանյան զորքերի հիմնական նպատակն էր կտրել Ռուսաստանին կասպիական նավթից։[3]

Ռուսաստանի համար Կովկասյան ռազմաճակատը համարվում էր երկրորդային, Արևելյան ռազմաճակատն էր։ Ռուսական կայսրության հիմնական ուժերը կենտրոնացված էին Արևելյան ռազմաճակատում։ Ռուսաստանին էին պատկանում Կարս ամրոցը և Բաթումի բավահանգիստը։ 1915 թվականի մարտին Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովը հանդիպեց Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններին և քննարկեցին Թուրքիայի մայրաքաղաքի, Բոսֆորիի և Դարդանելի նեղուցները գրավելու հարցը, ինչը կկտրեր Գերմանիային և Ավստրո-հունգարիային սնուցման այս ուղուց։ [4] Ցարական Ռուսաստանը նաև պլանավորում էր աքսորել մուսուլմաններին Ստամբուլից և այն բնակեցներ կազակներով։ [5]

Հայ ֆիդայական շարժումը ձգտում էր ստեղծել անկախ Հայաստան։ Հայ Յեղափոխական դաշնակցությունը իրականացրեց այս ձգտումը և 1918 թվականին ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետությունը 1918 թվականի մայիսին։ Բացի այդ 1915 թվականի դրության Արևմտյան Հայաստանի մի մասը և Լեռնահայաստանի հանրապետությունը գտնվում էին հայերի տիրապետության տակ, բացի այդ Անդրկովկասյան բռնապետությունը նույնպես ստեղծվել էր հայերի մասնակցությամբ։ Այս պետություններից ոչ մեկը երկար չգոյատևեց

Բրիտանացիները ռուսական հեղափոխական զորքերի հետ պայքարում էին, որպեսզի չիրականացվի Էնվեր փաշայի նպատակը` տիրանալ Կովկասի նավթին։ Անգլո-իրանական նավթային ընկերությունը դեմ էր օսմանյան ամբիցիաներին։ Ընկերությանն էին պատկանում Պարսկական կայսրության ամբողջ տարածքում նավթի արտահանման իրավունքը, բացի Ադրբեջան, Գիլիան, Մազենդարան, Ասդրաբադ և Խորասան գավառների։ [3] 1914 թվականին, պատերազմից առաջ Բրիտանիայի կառավարությունը պայմանագիր էր կնքել կազմակերպության հետ, որպեսզի ապահովի իր նավատրոմի նավթային կարիքները։ [3]

Բանակներ[խմբագրել]

Տարածաշրջանում տեղակայված էր օսմանյան 3-րդ բանակը։ 1916 թվականին այստեղ ուղարկվեց նաև 2-րդ բանակը։ Օսմանյան կայսրության հրամանատարական կազմը ուսանել էր դաշնակիցների միջոցով։ [2] Հակամարտության սկզբում օսմանցիները ռազմաճակատում կենտրոնացրել էին 100.000-ից 190.000 զորք, հիմնականում վատ պատրաստված։

Մինչև պատերազմի սկիզբը ռուսական կովկասյան բանակը ուներ 100.000 զինվոր, որի հրամանատար էր նշանակված գեներալ Վորոնցովը։ Բայց իրական հրամանատարն էր Գեներալ Նիկոլայ Նիկոլաևիչ Յուդենիչը։ Սակայն պատերազմի ընթացքում ռուսները ստիպված էին բանակի մի մասին տեղափոխել Պրուսիայի ռազմաճակատ մի քանի ճակատամարտերում կռվելու համար` թողնելով ընդամենը 60.000 զինվոր։ Հայ գեներալներ Նազարբեկովի, Սիլիկյանի և Պիրումովի զորքերը մնացին Կովկասում։ 1917 թվականին հեղափոխությունից հետո ռուսական զորքերը թողեցին ռազմաճակատը։ Երբ ռուսական բանակը լուծարվեց 1917 թվականին, բանակի 110.000-120.000 զինվոր ունեին հայկական նախնիներ։ [6] Այս թիվը շուտով հասավ 150.000-ի երբ միացան մերձավոր արևելքի հայկական ջոկատները։ [7]

1914 թվականի ամռանից Հայ կամավորական ջոկատները մտան ռուսական զորքերի հրամանատարության տակ։ Որպես Հայ-Ռուսական բարեկամության նշան հայ կամավորները ուղարկվեցին նաև Եվրոպական ռազմաճակատ, այս ջոկատները կազմավորվել էին հայերից, բայց որոնք պարտավոր չէին ծառայել Ռուսական կայսրությանը։ Iայս ջոկատները ինքնակազմավորած խմբեր էին, որոնց նպատակն էր ստեղծել անկախ Հայաստան։ Այս ջոկատների հրամանատարներն էին`Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը, Արշակ Գաֆավյանը և Սարգիս Մեհրաբյանը։ Սկզբում նրանց զորքը 20.000 էր, սակայն հակամարտության ընթացքում այս թիվը աճեց։ 1916 թվականի վերջին Յուդենիչը որոշեց այս ջոկատները ներառել ռուսական բանակում։

Հակամարտության ժամանակ Հայկական ազգային լիբերալ շարժումը ղեկավարում էին Հայ Ֆիդայիները։ Այս զինված խմբավորումները ենթարկվում էին իրենց անվանի զորապետերի շուրջ, ինչպիսիք են Սեբաստացի Մուրադը։ Նրանց հաճախ անվանում էին հայկական պարտիզանական ջոկատներ։ Վանից մինչև Երզնկա գիծը վերահսկվում էր ֆիդայինների կողմից։

Հայկական ազգային լիբերալ շարժումը 1917 թվականի դեկտեմբերին հիմնեց զինված ուժեր, որոնք գլխավորում էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ Դրաստամատ Կանայանը նշանակվեց քաղաքացիական կոմիսար։ Ռազմաճակատը ուներ երեք հիմնական գոտի` Մովսես Սիլիկյանի, Անդրանիկ Օզանյանի և Միքայել Արեշյանի գլխավորության։

Տարածաշրջանում գործում էին նաև քրդական զինված խմբավորումներ։ Նրանք կռվում էին և օսմանցիների և ռուսական զորքերում։

Լիոնել Դանստերվիլը նշանակված էր միացյալ զորքերի հրամանատար, որի կազմում էին 1000 ավստրալիցի, բրիտանացի, կանադացի և զելանդացի հատուկ նշանակության զինվոր։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Hinterhoff, Eugene (1984)։ Persia: The Stepping Stone To India, Marshall Cavendish Illustrated Encyclopedia of World War I։ New York: Marshall Cavendish Corporation, 499–503։ ISBN 0-86307-181-3։ 
  2. 2,0 2,1 Pollard, A. F. (1920)։ "The first winter of the war", A Short History of the Great War։ London: Methuen։ 
  3. 3,0 3,1 3,2 (1920) The Encyclopedia Americana, 403։ 
  4. Bobroff, Ronald Park (2006)։ Roads to glory – Late Imperial Russia and the Turkish Straits։ London: I.B. Tauris, 131։ ISBN 1-84511-142-7։ 
  5. Hovannisian, R. G. (1967)։ Armenia on the Road to Independence, 1918։ Berkeley and Los Angeles: University of California Press, 59։ 
  6. Kayaloff, Jacques (1973)։ The Battle of Sardarabad, Near and Middle East Monographs։ Paris: Mouton, 73։ ISBN 3-11-169459-3։ 
  7. Nansen, Fridtjof (1976)։ Armenia and the Near East, Middle East in the Twentieth Century։ New York: Da Capo Press, 310։ ISBN 0-306-70760-8։