Բիթլիսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիթլիսի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմ
Ataturk-1916-Bitlis.jpg
Մուստաֆա Քեմալն ու թուրքական բանակը Բիթլիսում
Թվական հուլիս, 1915օգոստոս, 1916
Վայր Բիթլիս, Օսմանյան Թուրքիա
Արդյունք ռուս-հայկական միացյալ ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Օսմանյան կայսրություն Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Օսմանյան կայսրություն Ահմեդ Իզեթ
Օսմանյան կայսրություն Ֆայիք փաշա †
Ռուսական կայսրություն Նիկոլայ Յուդենիչ
Ռուսական կայսրություն Դմիտրի Աբացիև
Հայաստան Անդրանիկ Օզանյան
Հայաստան Թովմաս Նազարբեկյան
Կողմերի ուժեր
Երկրորդ բանակ Կովկասյան բանակ
Կորուստներ
անհայտ անհայտ

Բիթլիսի ճակատամարտ, ճակատամարտ Ռուսական և Օսմանյան կայսրությունների մեջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Բիթլիսի ճակատամարտում ռուսական ուժերին աջակցում էին նաև Անդրանիկ Օզանյանի և Թովմաս Նազարբեկյանի գլխավորած հայկական բանակային կորպուսները:

Առաջին ռազմական բախումները Բիթլիսում սկսվում են 1915 թվականի հուլիսին, երբ ռուսական զորքերը սկսում են անառիկ քաղաքի գրավման ապարդյուն փորձեր կատարել: Բիթլիսի ճակատամարտը սկսվում է 1916 թվականի փետրվարին և ավարտվում է քաղաքի պաշարմամբ:

Բիթլիսը օսմանյան թուրքերի վերջին պաշտպանական ամրությունն էր, որը խոչընդոտում էր ռուսական ուժերի առաջխաղացումը դեպի Միջագետք և կենտրոնական Թուրքիա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանն ու Օսմանյան կայսրությունը հայտնվել էին տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում. Ռուսական կայսրությունը հարում էր Անտանտին, իսկ Թուրքիան քառյակ դաշինքի անդամներից մեկն էր:

Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ գտնվող հայկական զինուժը 1915-1916 թվականներին մասնակցեց ռուսական բանակի կողմից Արևմտյան Հայաստանի ազատագրական մարտերին:

Վանը, Կարսը, Անին, Տրապիզոնն ու այլ քաղաքներ գրավելուց հետո ռուսական ուժերը ուղղություն բռնեցին դեպի Բիթլիս: 1915 թվականի հուլիսին հայ-ռուսական ուժերը սկսեցին Բիթլիսի պաշարումը, սակայն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն օսմանյան երկրորդ կայազորային բանակի գլուխն անցած ետ մղեց ռուսական գրոհները:

Ռուսների պատասխան հարձակումը սկսվեց 1916 թվականին: Ռուսական բանակն այս անգամ գլխավորում էին այնպիսի ռազմահրամանատարներ, ինչպիսիք էին Նիկոլայ Յուդենիչն ու Դմիտրի Աբացիևը: Դմիտրին լինելով ազգությամբ օս մասնակցել էր կովկասյան ճակատում Ռուսական կայսրության մղած մի շարք մարտերի և մարտավարական մեծ փորձ ուներ: Նրա կողքին էին նաև հայ հրամանատարներ Անդրանիկ Օզանյանն ու Թովմաս Նազարբեկյանը: Մարտերը սկսում են փետրվար ամսին և ավարտվում 1916 թվականի օգոստոսին:

Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում տեղի է ունենում իշխանափոխություն, որի արդյունքում երկրում հաստատվում են խորհրդային կարգեր: Սոցիալիզմի գաղափարախոսությունը պատճառ է դառնում այն բանի, որ շուտով երկիրը դուրս է գալիս պատերազմից: Բացի Բիթլիսից,  ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների աջակցությամբ 1915-1916 գրավել էին Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը. Վանը՝ 1915 թվականի ապրիլինԷրզրումը՝ 1916 թվականի փետրվարինԲիթլիսը և Մուշը՝ մարտինՏրապիզոնը՝ ապրիլինԵրզնկան՝ հուլիսին։ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Կարսի պայմանագիրը, որով ռուսները թուրքերին ետ վերադարձրեցին պատերազմի ընթացքում ազատագրված հողերը` հանուն թուրք և ռուս ժողովուրդների բարեկամության:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]